Իրանի դեմ տնտեսական շրջափակումները խստացնելու ԱՄՆ-ի նպատակները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i58884-Իրանի_դեմ_տնտեսական_շրջափակումները_խստացնելու_ԱՄՆ_ի_նպատակները
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի Մաշհադ քաղաքում Նոռուզին նվիրված  ելույթում  հայտարարեց որ իրանցիների թշնամիները փորձում են ավելացնել տնտեսական ճնշումները, որպեսզի ԻԻՀ քաղաքացիները հիասաթափվեն իսլամական վարչակարգից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 09, 2017 16:49 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի Մաշհադ քաղաքում Նոռուզին նվիրված  ելույթում  հայտարարեց որ իրանցիների թշնամիները փորձում են ավելացնել տնտեսական ճնշումները, որպեսզի ԻԻՀ քաղաքացիները հիասաթափվեն իսլամական վարչակարգից:

 

Մեծարգո առաջնորդի խոսքերով՝ թշնամիները վերջին տարիների ընթացքում փորձել են ժողովրդին հեռացնել իսլամական համակարգից, սակայն չեն հաջողել: Անցած 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ն և Եվրամիությունը Իրանի դեմ բազմաթիվ շրջափակումներ են սահմանել,որոնք չնայած  բացասաբար են ազդել երկրի վրա, սակայն մյուս կողմից Իրանի տնտեսությունն ավելի դիմադրողական է դարձել և  ժողովուրդն ավելի մեծ կամք է ցուցաբերել` առաջ գնալու համար: Անշուշտ գների թանկացումը, անգործությունը և սպառողական հոգեբանության զարգացումը, մի անկախ երկրի համար կարող են դրական չլինել: Ամեն դեպքում պետք է ասել, որ դժվարությունների մի մասը հենց այդ ճնշումների հետևանքով են, իսկ  տնտեսական լճացումը , որի հետևանքով նավթի գները նվազել են, համաշխարհային բնույթ է կրում: Եվ Իրանի թշնամիները դա պատեհ առիթ են համարում` մի անկախ ժողովրդի ծնկաչոք անելու և երկրում անվստահության մթնոլորտ տարածելու համար: Անշուշտ, Իրանի թշնամիները երբեք չեն խոսում երկրի դրական կողմերի մասին: Նրանք փորձում են դրական կողմերը քողարկել և բացասականները դարձնել քարոզչության մեքենայի սնունդ: Այլ խոսքով, շրջափակումներով ու տարբեր  խոչընդոտներով փորձ է արվում իրանցիներին հուսախաբ անել: Իսկ այդ նպատակին ծառայում են բոլոր տեսակի ԶԼՄ-ները: Լրատվամիջոցները փորձում են գտնել Իրանում շրջափակումների բացասական հետևանքները, փորձելով իրականությունն այնպես ներկայացնել, թե Իրանի տնտեսությունն այլևս շնչելու տեղ չունի: Դա վերաբերում է  հատկապես այն երկրներին, որոնք կախված են նավթի եկամուտներից: Վերջին տարիների ընթացքում, որոշ երկրներ, ինչպես Վենեսուելլան և Նիգերիան, հայտնվել են նման վիճակում: Հարկ է նշել, որ փափուկ պատերազմը, որը առաջ են տանում ԶԼՄ-ները, կարող է բացասական հետևանք ունենալ: Սովորական պատերազմում զինվորը պաշտպանում է  իր երկիրը: Սակայն այն, ինչ անում են ԶԼՄ-ները, ծրագրված նախագիծ է: Դրա նպատակն է հուսախաբ անել իրանցիներին և տնտեսական խոչընդոտները վերացնելու հույս չթողնել նրանց: Սակայն ինչպես կարելի է այս սպառնալիքն ու փափուկ պատերազմը  վերածել առիթի:

Վերջին տասնամյակների ընթացքում, բոլոր շրջափակումներով հանդերձ, Իրանը մշտապես փորձել է վարել անկախ քաղաքականություն  և կախվածություն չունենալ ոչ ԱՄՆ-ից և  ոչ էլ որևէ այլ երկրից: Մյուս կողմից, ԻԻՀ նախապես հասկանալով թշնամիների ծրագրերը, որոշակի տնտեսական քաղաքականություն է որդեգրել` փակուղուց դուրս գալու համար: Եվ այդ հարցում կարևոր է դիմադրողական տնտեսությունը: Իրականությունն այն է. որ Իրանի իսլամական հեղափոխությունը վերջին տասնամյակների ամենակարևոր իրադարձությունն էր Միջին Արևելքի և Իսլամական աշխարհի ժամանակակից պատմության մեջ: Իսկ Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ այս հեղափոխության հաղթանակը, վերացրեց միջազգային տարածաշրջանային բոլոր տեսակի քաղաքական կանխագուշակումները: Արդյունքում, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պարտության մատնվեց և' ռազմավարական առումով և' գեոպոլիտիկական: Այսպիսով, Իրանի իսլամական հեղափոխությունը ԱՄՆ-ի համար շատ լուրջ մարտահրավեր է եղել: Այս երկիրը ամեն գնով փորձել է հետ վերադարձնել Իրանում  և տարածաշրջանում իր ազդեցությունը: Այդ նպատակին հասնելու համար, Վաշինգտոնը դիմել է բազմաթիվ սադրանքների: ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական շրջափակումներ  է կիրառել և Իրանի դեմ տարբեր անհիմն մեղադրանքներ է հնչեցրել: Այս ռազմավարության հիմքում ընկած է մարդկանց և իշխանություններին մասնատելը: Այս տարիների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը 20 միլիոն դոլարանոց բյուջե է վավերացրել` սադրիչ ուժերին հովանավորելու համար: 1997թ. նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսը 4 միլիոն դոլար հատկացրեց իրանալեզու Ազատության ռադիո հիմնադրելու համար, որպեսզի կարողանա ազդել երիտասարդների վրա: News week պարբերականն այս կապակցությամբ գրում է. «Այսօր իրանցի երիտասարդները արբանյակային ցանցերի միջոցով տեղեկանում են համաշխարհային իրադարձությունների մասին»: Թերթը գրում է , որ CIA-ը և Մոսադը լուրջ ծրագրեր են իրականացնում, հովանավորելով ընդդիմադիր խմբերին: Մյուս կողմից, ԱՄՆ-ից կախված լրատվամիջոցները փորձում են լարվածություն առաջացնել երկրում, ինչը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ՝ իրանական 1388 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ: ԱՄՆ-ն իր քարոզչամեքենայի միջոցով փորձել է ամեն գնով ցույց տալ, որ Իրանի իսլամական հեղափոխությունը չի հասել իր նպատակներին: Անշուշտ, որպեսզի այս սպառնալիքները դառնան հնարավորություն, պետք է ճանաչել թշնամու էությունը և լինել նախաձեռնող, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները, հատկապես` տնտեսական դաշտում: Իսլամական հեղափոխության մեծարգո  առաջնորդն այս կապակցությամբ նշում է, որ պետք է տնտեսական ենթակառույցներն ամրապնդվեն: Այդ նպատակով նա տնտեսական ջիհադի տարի է հայտարարում և ներկայացնում տնտեսական այն մոդելը, որով կարելի է հասնել հաջողությունների: Իրանի իսլամական հեղափոխությա մեծարգո առաջնորդն անցած տարին հռչակեց Դիմադրողական տնտեսության տարի, իսկ այս տարին` Արտադրության և աշխատատեղեր բացելու տարի: