Համաշխարհային կենսոլորտը` ԱՄՆ որոշումների զոհ
Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն չեղարկեց կլիմայի փոփոխության վերաբերյալ իր հանձնառությունները:
2017թ. մարտի վերջին ԶԼՄ-ները տարածեցին մի հաղորդագրություն, որը բնապահպաններին լուրջ մտահոգություն պատճառեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով չեղարկեց կլիմայի փոփոխության համար այդ երկրի պարտավորությունների մի մասը: 2015թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրեց մի հրամանագիր, որի համաձայն, պետք է օգտագործվեր մաքուր էներգիա և սահմանափակվեր ջերոմացային գազերի արտանետումը: Սակայն Թրամփի հրամանագիրը ցույց է տալիս, որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում մոլորակի գլոբալ տաքացման վտանգը: Նա այդ հրամանագրով անտեսում է նաև այն համաձայնությունները, որ ձեռք բերվեցին Փարիզում` 2015թ.: Այս համաձայնությունները ձեռք բերվեցին, որպեսզի կանխվի մինչև այս դարավերջ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ավելի: Համաձայնագիրը ստորագրեցին 193 երկրների ներկայացուցիչներ: Սակայն Թրամփի որոշումը չեզոքացրեց այս կապակցությամբ բոլոր ջանքերը և մտագոհեց բնապահպաններին:
Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավել է բնապահպանական խնդիրը, հատկապես` կլիմայի փոփոխությունը և մոլորակի գլոբալ տաքացումը: Այս երևույթը գիտնականների կարծիքով լրջորեն կվտանգի մարդկանց և ընդհանրապես բոլոր կենդանի էակների կյանքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին հարյուր տարիների ընթացքում, մոլորակի վերին շերտի ջերմաստիճանը բարձրացել է 0,18-0,74 տոկոսով: Եվ եթե այս ընթացքը շարունակվի, առաջիկա 30 տարիների ընթացքում հնարավոր է, որ այս չափը հասնի 1.1 աստիճանի: Դա կարող է կենսոլորտի համար բացասական հետևանքներ ունենալ: ՄԱԿ-ը զգուշացրել է, որ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն աշխարհում օդի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ, մինչև այս դարավերջ մոլորակի ջերմաստիճանը 2,9-3,4 աստիճանով կբարձրանա: Դա ավելի բարձր է այն թվից, որն արձանագրվեց, երբ Եվրոպայում տեղի ունեցավ արդյունաբերական հեղափոխությունը, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ:

Գիտնականների ասելով, սառցաբեկորների հալեցումը առաջին վտանգն է, որը կարող է սպառնալ աշխարհին: Երբ ջերմաստիճանը տաքանում է, դրանք հալվում են, հակառակ դեպքում, դրանց ծավալը մեծանում է: Երբ սառցաբեկորները հալվում են, մեծ քանակությամբ ջուր է մտնում օվկիանոսներ և դրանց մակարդակը բարձրանում է: Վերջին տվյալների համաձայն, 1870թ. մինչ օրս, ծովերի ջրերը բարձրացել են 20 սանտիմետրով: Ենթադրվում է, որ այս ընթացքը շարունակվելու է և աշխարհի բնակչության կեսի բնակավայրերն անցնելու են ջրի տակ: Մարդկային կյանքն ինչպես նշեցինք, կրելու է գլոբալ տաքացման հետևանքները: Երաշտն առաջին վտանգն է, որ սպառնում է գյուղատնտեսությանը և անասնապահությանը: Իսկ դրա հետևանքով կարող են ոչնչանալ այն ռեսուրսները, որոնք ապահովում են երկրների սննդի անվտանգությունը: Արդյունքում առաջ կգան նոր կոնֆլիկտներ: Մյուս կողմից գլոբալ տաքացումն ազդելու է նաև մարդկանց առողջության վրա:

Վերջերս հրապարակվեց մի զեկույց, որի համաձայն, ջերմոցային գազերի արտանետումների հիմնական գործոնը ածխածնի երկօքսիդն է և այլ տեսակի գազեր, որոնք մտնում են մթնոլորտային շերտ: Այդ գազերն առաջանում են հիմնականում նավթի, գազի և այլ տեսակի վառելանյութի այրման հետևանքով: Վերջերս գիտնական Գլեն Փիթերսն այս կապակցությամբ ասել է. «Դժբախտաբար, հետազոտությունները ցույց են տալիս, որ ջերմոցային գազերը, մտնելով մթնոլորտային շերտ, լուրջ վտանգներ են առաջացնում: Յուրաքնչյուր վայրկյան, մթնոլորտ է մտնում 2,9 միլիոն կգ ածխածնի երկօքսիդ»: Այս ամենի հետևանքով գիտնականները ենթադրում են, որ մինչև 2080թ ոչնչանալու են բուսականության որոշ տեսակներ և կենդանական աշխարհի մեկ երրորդը:
2015թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների թեմայով միջազգային կոնֆերանսը (COP21) նվիրված կենսոլորտի վիճակի բարելավմանը: Նիստում մասնակից երկրները համաձայնության եկան լուրջ քայլեր կատարել կենսոլորտի փոփոխության նպատակով: Հաստատված փաստաթղթի համաձայն, մինչև 2050 թ. մոլորակի տաքացումը պետք է հասնի մինչև 2 աստիճանի: ԱՄՆ-ն այն երկրներից էր, որ ստորագրել է համաձայնագիրը: Եվ Վաշինգտոնը ներկայացրեց մաքուր էներգիա օգտագործելու իր ծրագիրը: Այս հրամանագիրը ԱՄՆ արդյունաբերությանը ստիպում էր մինչև 2030 թ. 30 տոկոսով իջեցնել ջերմոցային գազերի արտանետումը: Այս հրամանագիրը որոշակի փոփոխություններ մտցրեց գազի և նավթի արտադրության ոլորտում:

Իսկ նախկին կառավարությունը մտադիր էր փակել բոլոր այն կայանները, որոնք աշխատում են քարածխով: Սակայն Թրամփի հրամանով, այս սահմանափակությունները վերացան: Վերջինս այս հրամանը ստորագրեց այնպիսի պայմաններում, երբ քարածխի հանքափորները կանգնել էին նրա կողքին և նա ժպիտով ասաց. «Այս ստորագրությամբ, այս մարդիկ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»: Այս ցուցադրությունը ներկայացվեց այնպիսի պայմաններում, երբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Չինաստանից հետո երկրորդ ջերմոցային գազերի արտադրողն է: Այս երկիրն արտադրում է աշխարհի ջերմոցային գազերի 17 տոկոսը: Բնապահպանները զգուշացնում են, որ այս քաղաքականությունը հղի է բացասական հետևանքներով: Որոշ երկրներ նույնպես բողոքել են այս կապակցությամբ: Քիմիայի նոբելյան մրցանակակիր , հոլանդացի գիտնական Կրոթսենը մի հարցազրույցում ասել է.«Շատերը կարծում են, որ այս հրամանագիրը ողբերգական հետևանքներ է ունենալու: Եվ սա նշանակում է, որ այն, ինչ ձեռք ենք բերել, շուտով ոչնչանալու է: Ու չեմ կարծում, որ գիտնականները գոհ լինեն այս երևույթից»:

Փորձագետների կարծիքով, գուցե Թրամփը գիտությանը չի հավատում, սակայն չի կարող դրա ճշմարտացիությունն անտեսել: Երևի ժամանակը կբացի նրա աչքերը, բայց մինչ այդ, ԱՄՆ-ն վերածվելու է էկոլոգիայի ոչնչացման առաջին երկրի: