Միացյալ Նահանգները և զանգվածային ոչնչացման զենքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արդարացնելով Սիրիայի վրա իրականացված հրթիռային հարձակումը, հայտարարեց, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական հարձակման պատճառով է դիմել նման քայլի:
Դա այն դեպքում, երբ որևէ հետաքննություն չի անցկացվել, որպեսզի ապացուցվի որ քիմիական հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարության կողմից: ԱՄՆ նախագահն իր քաղաքական և նախընտրական խայտառակություններից հետո հանկարծ որոշեց դառնալ դատավոր և Սիրիայի կառավարությանը մեղադրել խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Իսկ ԱՄՆ-ի կողմից սիրիական Ալ-Շայրաթ ավիաբազայի վրա հրթիռային հարձակման հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ: Հարց է ծագում. զանգվածային ոչնչացման զենքի հարցով ԱՄՆ-ն պետք է գտնվի դատավորի աթոռին թե' մեղադրյալի: Միացյալ Նահանգները զանգվածային զենքերի օգտագործման սև անցյալ ունի: Այս երկիրը քիմիական զենքերի առաջին արտադրողն է և առաջինն էր, որ պատերազմի ժամանակ ատոմային զենք օգտագործեց: Վաշինգտոնը Ռուսաստանի հետ միասին, ամենաշատ ատոմային և քիմիական զենքերն է արտադրում: Զենքեր, որոնք կարող են ոչնչացնել ողջ մոլորակը: Զինաթափման միջազգային կոնվենցիաներին հավատարիմ մնալու առումով ԱՄՆ-ն այնքան էլ պարտաճանաչ չի եղել: Որպես օրինակ, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիր՝ NPT-ն ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների արգելել է ունենալ ատոմային սպառազինություն: Սակայն այդ երկրները ոչ միայն չեն ոչնչացրել իրենց ատոմային զինանոցը, այլ ավելի են արդիականացրել այն: Քիմիական զենքերի կապակցությամբ նույնպես իրավիճակը նույնն է: ԱՄՆ-ն չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, այն դեպքում, երբ դա պիտի աներ մինչև 2012թ: ԱՄՆ-ում քիմիական զենքերի արտադրությունը 100 տարվա անցյալ ունի: 18-րդ դարի վերջերին, երբ քիմիան զարգացավ և մուտք գործեց սպառազինութան ոլորտ, ԱՄՆ-ն եվրոպական որոշ պետությունների հետ, ինչպես` Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, քիմիական զենքի վերաբերյալ հետազոտություններ անցկացրեց: Ավելի ուշ, ԱՄՆ-ն սկսեց արտադրել քիմիական զենք: Այս զենքի արտադրությունը մարդկության ամենամեծ թշնամին է: Հենց այդ պատճառով էլ պետությոնները , խաղաղությունը պահպանելու և քիմիական զենքերի արտադրությունը կառավարելու համար սահմանել են կարգ: 1899 և 1907թթ. ստորագրվեցին Հաագայի կոնվենցիաները: ԱՄՆ-ն հրաժարվել է միանալ այս կոնվենցիաներին, որպեսզի կարողանա ազատորեն օգտվել այդ զենքից: 1914թ. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն իր քիմիական զենքի մի մասը տեղափոխեց Եվրոպա, որպեսզի օգտագործի Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ: Պաշտոնական աղբյուրնեի համաձայն, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ն արտադրել է ավելի քան 5000 տոննա քիմիական զենք:
Ամերիկացիների քիմիական հարձակումների հետևանքով Վիետնամի ժողովրդի սպանդից մեկ տասնամյակ անց, Իրաքի բռնապետ Սադդամը ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցութամբ ձեռք բերեց քիմիական զենք: Համաշխարհային հանրության անտարբեր հայացքի առջև Սադդամն այդ զենքն օգտագործեց Իրանի խաղաղ բնակիչների դեմ: Իրանի Սարդաշտ քաղաքը ենթարկվեց քիմիական հարձակման: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Դոնալդ Ռամսֆելդը և նրան հաջորդող պաշտպանության նախարարը Սադդամի հետ հանդիպման ժամանակ ողջագուրվում էին վերջինիս հետ: Այդ տարիներին իրաքյան ուժերը իրանցի զինվորների դեմ քիմիական զենք էին օգտագործում: Իսկ ամերիկյան ու եվրոպական մեծ ընկերությունները արաբական որոշ պետությունների հրամանով այդ քիմիական զենքն օգտագործում էին, որպեսզի թույլ չտան, որ Սադդամն Իրանի դեմ պատերազմում պարտվի: Արդյունքում , 1988 թ Սադդամն Իրաքի Հալապչե քաղաքում ամերիկյան ու եվրոպական զենքերով սպանեց 5000 կանանց, տղամարդկանց ու երեխաների: Սառը պատերազմի ավարտը և ԽՍՀՄ փլուզումը հարմար առիթ ստեղծեցին, որպեսզի ողջ աշխարհի երկրները ստորագրեն քիմիական զենքերի չօգտագործման կոնվենցիան: 1993թ այդ կապակցությամբ բանակցություններն ավարտվեցին: 4 տարի անց, և 70 տարի քիմիական զենք արտադրելուց հետո, ԱՄՆ-ն պարտադրված ստորագրեց այդ կոնվենցիան: Այս կոնվենցիան աշխարհի բոլոր երկրներին պարտադրեց քիմիական զենք չօգտագործել: Իսկ այն երկրները, որոնք ունեին քիմիական զենքերի պահեստներ, պարտավորվեցին ոչնչացնել դրանք: Միացյալ Նահանգները մինչև 2012 թվականը պարտավոր էր վերացնել իր քիմիական զենքը: Սակայն Վաշինգտոնը պահպանեց իր քիմիական զենքի 10 տոկոսը: Եվ այսօր, հենց այդ 10 տոկոսով, քիմիական զենք ունեցող առաջին երկիրն է աշխարհում: Այդ զենքով ամերիկացիները կարող են ոչնչացնել միլիոնավոր մարդկանց: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն չի ստորագրել նաև ատոմային զենքերի օգտագործումն արգելող կոնվենցիան: Ցավոք սրտի, ԱՄՆ-ն այն երկիրն է, որ ունի զանգվածային ոչնչացման զենք, իսկ Իրաքում ու Վիետնամում քիմիական զենքով սպանել է հարյուր հազարավոր մարդկանց: Եվ այսօր ԱՄՆ-ն որպես աշխարհի դատավոր, հրթիռային հարձակում է իրականացնում Սիրիայի վրա: Եվ որպես պատրվակ հայտարարում է, որ այդ երկրի Խան Շեյխուն քաղաքը ենթարկվել է քիմիական հարձակման: Սակայն ԱՄՆ-ն դատավորի կամ ոստիկանի դերում լինելու փոխարեն պետք է պատասխանի զանգվածային ոչնչացման սպառազինության վերաբերյալ մտահոգություններին և այնպիսի հանցագործությունների մասին հարցերին, ինչպես` Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները: Այս երկիրը պետք է տա նաև մի կարևոր հարցի պատասխան. ինչու է պահպանում ատոմային և քիմիական զենքերը, եթե միացել է զինաթափման տարբեր կոնվենցիաների: