Անդրադարձ ԻԻՀ նախագահական ընտրություններին
(last modified Wed, 19 Apr 2017 15:56:09 GMT )
Ապրիլ 19, 2017 20:26 Asia/Tehran

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Նույնը օրը կկայանան նաև քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրությունները: Սույն հաղորդումը նվիրված է այս ընտրություններին:

Այս տարի Իրանում ընտրությունների տարի է: Ընտրություններ, որոնք հիմնված են կրոնական ժողովրդավարության վրա: Պետք է ասել, որ Իրանում նախագահական ընտրությունները անցկացվում են մեծ շուքով: Եվ միաժամանակ, ատասահմանյան ԶԼՄ-ները սկսում են քարոզարշավ` ուղղված Իրանի ընտրությունների դեմ: Պարսկալեզու BBC ալիքի հաղորդումներից մեկի մի բաժնում ասված է. «Իրանում ընտրություններն այս անգամ տեղի են ունենալու խախտումներով: Որոշ շրջանակներ անպայման կփորձեն փոփոխել ընտրությունների արդյունքները»: Նույն լրատվամիջոցի փորձագետներից մեկն ասում է. «Իրանում ընտրությունների ժամանակ խախտումներ տեղի են ունեցել ոչ միայն 4 կամ ութ տարի առաջ, այլ այնպիսի տպավորություն է, որ դրանք եղել են միշտ»:

Իսկ Իսրայելի ռադիոն ասում է. «Շատ փորձագետներ կանխատեսում են, որ այս ընտրություններին մեծ թվով ընտրողներ չեն մասնակցելու և իշխանությունները փորձելու են կեղծել ընտրությունների արդյունքները»:

BBC-ն մեկ այլ հաղորդման ժամանակ ասում է. «Մենք ուղիղ եթերում մշտապես խոսել ենք այն մասին, որ Իրանում ընտրությունները կառավարվում են հատուկ շրջանակների կողմից: Եվ ըստ երևույթին, այս ընտրությունները նույնպես բացառություն չեն»: Հաղորդավարը փորձագետից հարցնում է այս կապակցությամբ նրա կարծիքը: Փորձագետը պատասխանում է. «Այդ կապակցությամբ առկա են կասկածներ և կարելի է ենթադրել, որ նախընտրական փուլը ևս կառավարվում է  որոշակի շրջանակների կողմից»:

Քուվեյթի Ադար թերթի փորձագետ Մեյսան Մոհամմադը գրում է. «2006թ. արաբական լրատվամիջոցները Իրանի դեմ հարձակումներ սկսեցին: Այդ հարձակումներն ավելի շատացան հատկապես Իսրայելի դեմ Հեզբոլլահի հաղթանակից հետո: Այդպիսով արտասահմանյան ԶԼՄ-երը միջամտում են Իրանի ներքին գործերին»: 2008թ. նախագահական ընտրություններում հակաիրանական քննադատություններն ավելի  խստացան: Պետք է նշել, որ ԻԻՀ ժողովրդավարությունը չի կարելի համեմատել արաբական երկրների ժողովրդավարության հետ: Իրանի քաղաքացիները կարող են ազատորեն և առանց խոչընդոտի քննադատել իրենց պաշտոնյաներին: Սակայն արաբական երկրների քաղաքացիները ցավոք սրտի միայն ատամնաբուժարանում կարող են բացել իրենց բերանը: Նրանք չունեն ազատ խոսքի և իշխանություններին քննադատելու իրավունք: Սակայն հարց է ծագում, թե Իրանում ընտրություններն ինչպիսի առանձնահատկություններ ունեն: Ժողովրդավարական հասարակության մեջ ընտրողները վճռորոշ դեր են կատարում և ընտրում այն անձանց, ում վստահում են: Իրանում տեղի է ունենում նույնը, և հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագահական համակարգերում, նախագահը, որպես կառավարության ղեկավար, ունի որոշակի պարտականություններ, իսկ դատական և գործադիր իշխանությունները միմյանցից անկախ են: Քաղաքական փորձագետ Սալեհ Իսկյանդարին ասում է. «Նախագահական ընտրությունները տեղի են ունենում ողջ երկրում: Իրանում, որտեղ համակարգը նախագահական է, մարդիկ ընտրում են իրենց նախագահին: Իսկ վերջինս, որպես երկրի երկրորդ դեմք, կառավարում է  երկիրը և ունի լայն լիազորություններ: Այդ լիազորոթյունները սահմանված են Սահմանադրությամբ: Նախագահական ընտրությունները Իրանում կայանում են 4 տարին մեկ: Ընտրողներն ունենում են տնտեսական, քաղաքական և երբեմն նույնիսկ մշակութային ու հասարակական կողմնորոշումներ: Եվ հենց այս շրջանակներում նրանք ձայն են տալիս իրենց նախընտրած թեկնածուին»:

Իսլամական համակարգում ընտրությունները միաժամանակ և' իրավունք են և' պարտականություն: Փորձագետները հանրապետական համակարգը լավագույն ձևն են համարում: Իսկ դա համարվում է  Իրանի իսլամական հեղափոխության քաղաքական ձեռքբերումներից, որտեղ ժողովրդի իշխանությունը կամ հանրապետականությունը համապատասխանում է  իսլամական համակարգին: Իրանում միաժամանակ տեղի են ունենում նախագահական, խորհրդարանական, Բանիմացների խորհրդի և  Իսլամական խորուրդների ընտրությունները: Քաղաքական փորձագետ Սալեհ Իսկյանդարին ասում է. «Քաղաքների ու գյուղերի իսլմական խորհուրդների ընտրությունները տեղի են ունենում տարածքային մասշտաբով: Սրանք ինքնակառավարման խորհուրդներ են: Այստեղ գործում է  դաշնային համակարգը և փորձ է արվում մարդկանց թույլ տալ ուղիղ մասնակցություն ունենալ իրենց տարածքի կառավարման գործին»: Նրա ասելով, նախագահական ընտությունների հիմքում ընկած են քաղաքական ու տնտեսական պատճառներ: Սակայն քաղաքների ու գյուղերի  խորհուրդների ընտրություններն ավելի շուտ հասարակական բնույթ են կրում: Իսկ որոշ մարդիկ, հատկապես մասնագետները, մի կողմ թողնելով քաղաքական ու հասարականան շարժառիթները, փորձում են դերակատարություն ունենալ քաղաքների ու գյուղերի կառավարման հարցում և հասնել իրենց պահանջների իրագործմանը:

2013թ. մարտին, խոսելով այն մասին, որ ընտրություններն Իրանի ժողովրդի ազատության դրսևորումն են, ԻԻՀ առաջնորդն ասաց. »Երբ դուք ընտրում եք ձեր նախագահին, այսինքն ձեր բոլոր գործերը վստահում եք մեկին, ում ընտրել եք դուք: Երբ ընտրում եք խորհրդարանի պատգամավորներին, այսինքն վստահում եք որոշակի մարդկանց, ովքեր պետք է սամանեն երկրի օրենքները: Ուրեմն դուք եք ընտրում: Եվ սա այսինքն մարդկանց ուժը երկրի կառվարման գործում, երբ ժողովուրդը որոշում է  տնօրինել իր ճակատագիրը: Սա չնչին բա չէ, սա ամեն ինչ է»:

Այլ խոսքով նրանք, ովքեր ընտրվում են նախագահ կամ պատգամավոր, լեգիտիմություն են ձեռք բերում հենց ընտրողների կողմից: Այդ իսկ պատճառով, ԻԻՀ առաջնորդը կարևորում է  մարդկանց մասնակցությունն այս ընտրություններին և գիտակցաբար ընտրությունները: Թեման կշարունակենք հաջորդ հաղորդման ժամանակ: