Ինչո՞ւ է հոկտեմբերի 31-ն Իրանում անվանվել Երիտասարդության օր
Հոկտեմբերի 31-ին Իրանում նշվում է Երիտասարդության օրը՝ ի հիշատակ նահատակ Մոհամմադ Հոսեյն Ֆահմիդեի։ Պատանի, ով 13 տարեկանում, մեծ սրտով և պողպատե կամքով, զոհաբերեց իր կյանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Իրաքի Բաաս ռեժիմի կողմից Իանին պարտադրված պատերազմի առաջին ամիսներին Հուսեյն Ֆահմիդեն քաջաբար մոտեցավ թշնամու տանկին և ճեղքեց պաշարումն ու պայթեցրեց տանկը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս զոհաբերությամբ նա ոչ միայն փրկեց բազմաթիվ կյանքեր, այլև ընդմիշտ գրեց իր անունը Իրանի պատմության մեջ։
Հոկտեմբերի 31-ը՝ Ֆահմիդեի նահատակության օրը, Իրանում նշվում է որպես Երիտասարդության օր։
Մուհամմադ Հոսեյն Ֆահմիդեն ծնվել է 1967 թվականի ապրիլին՝ Իրանի Ղոմ քաղաքի Փամենար թաղամասում՝ կրոնական ընտանիքում։ Նա շատ ակտիվ երեխա էր։ Սովորել է Ղոմի կրոնական դպրոցում և ընդունվել գերազանց գնահատականներով։ Միջնակարգ դպրոցի տարիներին տարածել է Իմամ Խոմեյնիի թռուցիկները և չի հրաժարվել իր հեղափոխական գործունեությունից՝ նույնիսկ Փահլավի ռեժիմի անվտանգության ուժերի սպառնալիքների և ծեծի պայմաններում։
1979 թվականին մասնակցել է հեղափոխական ցույցերին և նույն տարվա փետրվարի 1-ին մոտիկից տեսել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիին։ Երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Քարաջ, Ֆահմիդեն սովորեց տեղի դպրոցում։ իսկ երբ իմամը հայտարարեց Աշխարհազորի ձևավորման մասին, նա միացավ այդ ուժին։
Հուսեյնը խելացի, շփվող և աշխատասեր դեռահաս էր։ Նա շատ էր աղոթում և հարգում էր իր ծնողներին։ Հեղափոխությունից հետո Քուրդիստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ նա փորձեց գնալ այդ շրջան, բայց քանի որ շատ երիտասարդ էր, նրան չընդունեցին։
1980 թվականի սեպտեմբերի 22-ին, Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, Հուսեյնը որոշեց մեկնել ռազմաճակատ։ Չնայած տարիքի պատճառով նրան թույլ չտվեցին մեկնել ճակատ, Ֆահմիդեն մեծ դժվարությամբ հասավ Խորամշահր և համոզեց հրամանատարներին, որ արժանի է լինել առաջնագծում։ Վիրավորվելուց հետո նա որոշ ժամանակ հոսպիտալացվեց, բայց ապաքինվելուց անմիջապես հետո վերադարձավ ռազմաճակատ։
1980 թվականի հոկտեմբերի 30-ին Հուսեյնը և նրա ընկեր Մոհամմադ Ռեզա Շամսը խրամատում էին, երբ թշնամին տանկերով հարձակում սկսեց։ Մոհամմադ Ռեզան վիրավորվեց, և Հուսեյնը դժվարությամբ նրան հետ տարավ։ Այնուհետև նա վերադարձավ խրամատ և տեսավ, որ հինգ իրաքյան տանկեր առաջ են շարժվում։ Նա գնաց տանկերի ուղղությամբ՝ գոտկատեղին նռնակներ ամրացրած։ Չնայած վիրավորվելուն, նրան հաջողվեց պայթեցնել տանկերից մեկը։ Թշնամին, որը մտածեց թե իրանական ուժերը լայնածավալ հարձակում են պատարստում, նահանջեց, և շրջափակումը ճեղքվեց։
Իմամ Խոմեյնիի և Իմամ Խամենեիի հայտարարությունները նահատակ Ֆահմիդեի մասին
Իմամ Խոմեյնին նահատակ Ֆահմիդեի մասին ասել է. «Մեր առաջնորդը այն տասներեքամյա երեխան է, ով իր փոքր սրտով, բայց հարյուրավոր լեզուներից ու գրիչներից մեծ արժեքով, նռնակով նետվեց թշնամու տանկի տակ և ոչնչացրեց այն»։
Հեղափոխության առաջնորդը նույնպես նահատակ Ֆահմիդեին համարում է սրբազան պաշտպանության խորհրդանիշ և ընդգծում է, որ նման զոհաբերությունները իսլամական և ընտանեկան դաստիարակության արդյունք են։
Հուսեյն Ֆահմիդեն Իրանի 36 հազար նահատակ աշակերտներից էր, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն երկրի պաշտպանության։ Նա մարտադաշտ մտավ իսլամական և հեղափոխական արժեքների խորը ըմբռնմամբ և օրինակելի քաջությամբ իր անունն անմահացրեց պատմության մեջ։
Իրանում հոկտեմբերի 31-ին տարբեր միջոցառումներ են անցկացվում։