Իրանի Չաբահար նավահանգիստը ևս 6 ամսով զերծ կմնա ԱՄՆ-ի պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i238646-Իրանի_Չաբահար_նավահանգիստը_ևս_6_ամսով_զերծ_կմնա_ԱՄՆ_ի_պատժամիջոցներից
ԱՄՆ–ն Հնդկաստանին վեց ամսով ազատել է պատժամիջոցներից Օմանի ծոցում իրանական Չաբահար նավահանգստով գործողություններ իրականացնելու համար։
(last modified 2025-10-30T14:45:50+00:00 )
Հոկտեմբեր 30, 2025 18:15 Asia/Tehran
  • Իրանի Չաբահար նավահանգիստը ևս 6 ամսով զերծ կմնա ԱՄՆ-ի պատժամիջոցներից

ԱՄՆ–ն Հնդկաստանին վեց ամսով ազատել է պատժամիջոցներից Օմանի ծոցում իրանական Չաբահար նավահանգստով գործողություններ իրականացնելու համար։

 Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ,  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Ինչ վերաբերում է Չաբահարի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին ձեր հարցին, այո, կարող եմ հաստատել, որ մեզ վեց ամսով ազատել են պատժամիջոցներից, որոնք գործում էին Չաբահարի նկատմամբ», – հայտարարել է նա։

Անցյալ տարվա մայիսին Հնդկաստանը Իրանի հետ 10-ամյա պայմանագիր է ստորագրել Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ։ Երկարաժամկետ պայմանագիրը կնքվել էր Indian Ports Global Limited-ի և Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության միջև։  

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Indian Ports Global Limited-ը մոտ 120 մլն դոլար է ներդրել նավահանգստի վերազինման համար։  Հնդկաստանը նաև 250 մլն դոլարի վարկ է առաջարկել նավահանգստին առնչվող ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի համար։

Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի տարածաշրջանային ավելի ընդարձակ առևտրային և մարդասիրական օրակարգի կարևորագույն բաղադրիչ է։

Ծրագրեր են մշակվում Չաբահարը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միացնելու և այն Կենտրոնական Ասիայի պետությունների հետ առևտրի համար օգտագործելու վերաբերյալ։