Էկոլոգիական կրթությունը` երկիր մոլորակի փրկության ճանապարհ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60120-Էկոլոգիական_կրթությունը_երկիր_մոլորակի_փրկության_ճանապարհ
Այս հաղորդման ընթացքում կխոսենք շրջակա միջավայրի պահպանության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 21, 2017 21:09 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք շրջակա միջավայրի պահպանության մասին:

Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի տարբեր երկրներում զարգացավ արդյունաբերության բաժինը: Զարգացող արդյունաբերության արդյունքում աստիճանաբար ապականվեց հողը, ջուրը և օդը:

«Երկիր մոլորակ»-ի միջազգային օր

 

Լոս Անջելեսի և Նյու-Յորքի նման քաղաքներում օդի աղտոտվածությունը  հասավ ճգնաժամային աստիճանի: 1969 թ.-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քոյահոգա գետում քիմիական թունավոր նյութեր լցնելու և հրկիզման հետևանքով մեծ  աղետ առաջացավ այդ երկրում: Այդ աղետի հետևանքով 1969 թ.-ին կրոնական, գիտական և խաղաղության կողմնակից և ակտիվիստ Ջոն Մաք Մոնելը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում առաջարկեց մեկ օր հատկացնել երկրագնդի մաքրության համար: 1970 թ.-ի ապրիլի 22-ը հայտարավեց որպես Երկիր մոլորակի  օր։ Այս օրը նշվում է մաքուր ջրի, օդի և հողի օրը:1970 թվականին  աշխարհի տարբեր ծայրերում ավելի քան 20 մլն մարդ մասնակցեց նմանատիպ ակցիայի, որ ստացավ Երկրի օր անվանումը: 1990 թվականին տոնը դարձավ միջազգային. այդ տարի ակցիային մասնակցեց 200 մլն մարդ 141 երկրից: 

Երկիր մոլորակը 5 միլիարդ տարվա վաղեմություն ունի և միայն վերջին 200 հազար տարվա ընթացքում է որ մարդ արարածը հայտնվել է այս մոլորակի վրա:Հոմո սափիենս տեսակի մարդը սակայն վերջին 200 հազար տարվա ընթացքում վերածվել է երկիր մոլորակը ավերող արարածի: Դա տեղի է ունեցել բնակչության աճի  և արդյունաբերության հետևանքով: Մարդու զարգացումը սակայն մեծ վնասներ է հասցրել երկիր մոլորակին, որոնցից են ջրի, հողի և օդի աղտոտվածությունը և կլիայական փոփոխությունները: 

Հանածո էներգիաների սպառման հետևանքով առաջացած ջերմոցային գազերի ավելացումը և անտառների ոչնչացումը և երկրագնդի բնակչության թվի ավելցումը  այն կարևոր գործոններն են որոնք աղտոտում են կենսոլորտը: 

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ արդյունաբերական բաժնի զարգացումով երկրագնդի մթնոլորտում ավելացել է ածխածնի երկօքսիդը որը անդառնալի վնասներ է հասցրել  երկիր մոլորակին: 

َԱծխածնի երկօքսիդի ավելացումն մթնոլորտում պատճառ է դառնում որ երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա, որի հետևանքով կլիմայական փոփոխություններ են առաջանում երկիր մոլորակում: Կլիմայական փոփոխությունները նաև ազդում են բնության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով տարածվում է մալարիա հիվանդությունը և աղտոտվում են խմելու ջրի ռեսուրսները  և ավելանում է թերսնումը, որի հետևանքով վտանգվում է աշխարհի բնակչության կյանքը: Փորձագետների կարծիքով երկրագնդի մթնոլորտում գոյություն ունեցող գազերի պատճառով երկիր մոլորակի  ընդհանուր ջերմաստիճանը 0/7 տոկոս բարձրացել է: Սակայն երկրագնդի որոշ տարածքներում ջերմաստիճանը  նույնիսկ 15 տոկոս բարձրացել է, որի արդյունքում հալչել  են բևեռների սառույցները և բարձրացել է ծովերի ջրի մակերեսը: Ափամերձ տարածքների բնակիչները ստիպված են եղել լքել բնակավայրերն ու գյուղատնտեսական հողերը: Նրանք կոչվում են շրջակա միջավայրի փախստականներ:

Տվյալների համաձայն երկրագնդի մթնոլորտում գույություն ունեցող ջերմոցային գազերի շուրջ մեկ չորրորդը առաջանում են հողի էրոզիայի հետևանքով: Հողի Էրոզիայի հետևանքով  տարեկան ոչնչանում է 12 միլիոն հեկտար բերի հող, որը հավասար է Բենինի և Հոնդորասի տարածքներին: Ներկայումս գյուղատնտեսական հողերի 50 տոկոսը անբերի են դարձել և միայն 10 տոկոսը բարենպաստ պայմաններում են գտնվում: Գյուղատնտեսական հողերի անարդյունավետությունը այդ տարածքներում հանգում է բնակչության աղքատությանը և ֆերմենները ստիպված են լինում գաղթել ավելի բերի տարածքներր կամ քաղաքներ: 

Փորձագետների կարծիքով  նախատեսվում է առաջիկա 20 տարիների ընթացքում շարունակվի այդ գործընթացը  և Աֆրիկայի հյուսիասային անապատի կենտրոնական շրջանների 60 միլիոն բնակչությունը  ստիպված կլինեն գաղթել դեպի Աֆրիկայի հյուսիսային շրջանները կամ Եվրոպա: 

Կլիմայական փոփոխությունների և հողի էրոզիայի հետևանքով պակասել  են քաղցրահամ ջրի ռեսուրսները աշխարհի բոլոր տարածքներում: Աշխարհի ավելի քան 40 երկրները այսօր դիմակայում են ջրի պակասի վտանգին: Աշխարհի տարբեր վայրերում ջրի աղտոտվածությունը խիստ մտահոգիչ է: 

Մարդու գործունեության հետևանքով ստորգետնյա ջրի ռեսուրսների, գետերի և լճերի ջրերը աղտոտվել են: Այսօր  քաղցրահամ ջրի ռեսուրսների հայթայթումը մեծ ճգնաժամ է դարձել որոշ երկրների համար: 

Աշխարհի շրջակա միջավայրին սպառնացող վտանգների առկայությունը պատճառ է դարձել որ ազգային, միջազգային և ոչ կառավարական կառույցները մտածեն այդ խնդրի լուծման համար: Այդ կառույցների կողմից առաջարկված ձևերից մեկը կենսոլորտի վերաբերյալ աշխարհի բնակչության կրթելն է: 

Այդ ուղղությամբ, ՄԱԿ-ը 2017 թ.-ին «Երկիր մոլորակ»-ի միջազգային օրը հռչակել է  կենսոլորտի և կլիմայի վերաբերյալ աշխարհի բնակչության կրթության օր: 

Էկոլոգիական կրթությունը, էկոլոգիական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունքն է, որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթական, գիտակրթական ու դաստիարակչական հաստատություններում կամ ինքնուրույն։ Անհրաժեշտություններ են էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային բոլոր  ծրագրերում և Էկոլոգիական կրթության ուղղվածությունը  շրջական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում։

Այսպես կարող ենք ասել շրջակա միջավայրի վերաբերյալ կրթություն ստացած անհատը կամ հասարակությունը կարող է գիտակից որոշում ընդունել շրջակա միջավայրի պահպանության և քայլեր ձեռնարկել աշխարհի կենսոլորտի իրավիճակի բարելավման ուղղությամբ:  

Էկոլոգիական  կրթություն

Փորձագետների կարծիքով ժողովուրդը մեծ դերակատարություն ունի շրջակա միջավայրի պահպանության գործում: Անցյալի փորձը ևս ցույց է տվել որ հասարակության դերակատարումը օգնել է շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ծրագրերի հաջող իրականացմանը: Այսօր առաջարկվում է շրջակա միջավայրի փրկության վերաբերյալ  կրթել հասարակությանը: Այսպես ժողովուրդը ճանաչելով շրջակա միջավայրը կփորձի մասնակցել  կենսոլորտի պահպանության ուղղությամբ տարվող գործընթացներին: Այս ձևը  կիրառվում էր անցյալում ավանդական հասարակության կողմից, որտեղ հասարակության և բնության միջև կար խաղաղ համակեցություն: Աստվածային կրոնները ևս պնդում են մարդու և բնության համերաշխությունը:

Աշխարհի բոլոր կրոնները միշտ մարդկանց  կոչ են արել բարության և այդ բարի վարքերից մեկը երկիր մոլորակի և բնության պահպանումն է: 

Իսլամ կրոնը և նրա առաջնորդներն ևս անդրադարձել են այդ խնդրին: Իսլամում հողի մշակումն ու ճիշտ օգտագործումը բարի վարք է համարվել: 

Իմամ Ալին ասել է.-«Աստծո մարգարեն հավատացյալներին կոչ է արել խուսափել թունավոր նյութեր՝ նույիսկ անհավատներին պատկանող հողին լցնելուց»:

Ղորանի Հուդ սուրայի 61-րդ այայում կարդում ենք.-«Աստված մարդուն ստեղծեց հողից  և նրան հանձնարարեց մշակել հողը»:

«Երկիր մոլորակ»-ի միջազգային օրը հուշում է այդ գաղափարների կարևորությունը: Այդ օրը հուշում է որ պետք է փորձել պահպանել երկիր մոլորակը և այն հողը որի վրա ապրում է մարդը: Սա մեր բոլորի պարտականությունն է: Այդ օրը մեզ ասում է որ պետք է փորձենք մեր մոլորակի համար օգտակար լինել քանի որ բարեկեցության համար կարիք ունենք առողջ բնության: