Հատուկ թողարկում՝ Մաբաասի տոնի առիթով
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60124-Հատուկ_թողարկում_Մաբաասի_տոնի_առիթով
Գաբրիել հրեշտակը իջավ երկնքից և նրան խնդրեց, որ ինչ որ գրություն կարդա: Մոհամմադը պատասխանեց. Ես չեմ կարող կարդալ: Գաբրիելը ասաց. Կարդա: Եվ լսեց նույն պատասխանը: Երրորդ անգամ, երբ Մոհամմադը հարցրեց. Ինչ կարդամ, հրեշտակն ասաց. Կարդա հանուն Արարչիդ, որ արարեց մարդուն: Կարդա, քանզի քո Արարիչն ամենագթածն է: Նա, ով սովորեցրեց գրչով և մարդը սովորեց այն, ինչ չգիտեր:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 23, 2017 21:50 Asia/Tehran

Գաբրիել հրեշտակը իջավ երկնքից և նրան խնդրեց, որ ինչ որ գրություն կարդա: Մոհամմադը պատասխանեց. Ես չեմ կարող կարդալ: Գաբրիելը ասաց. Կարդա: Եվ լսեց նույն պատասխանը: Երրորդ անգամ, երբ Մոհամմադը հարցրեց. Ինչ կարդամ, հրեշտակն ասաց. Կարդա հանուն Արարչիդ, որ արարեց մարդուն: Կարդա, քանզի քո Արարիչն ամենագթածն է: Նա, ով սովորեցրեց գրչով և մարդը սովորեց այն, ինչ չգիտեր:

 

 

Մոհամմադը նախքան Աստծո կողմից որպես մարգարե հռչակվելը, Ղուրեշի խալիֆաների ավանդույթի համաձայն, տարվա մեջ մեկ ամիս ճգնակյաց  կյանք էր վարում Հարա լեռան վրա: Նա նստում էր ժայռի քարին նայում Մեքքայի աստղալից ու գեղեցիկ երկնքին: Լուսաբացն ու մայրամուտը նա հենց այնտեղից էր դիամվորում: Խորհում էր մարդու, մոլորակի, ծառերի, բույսերի ու կենդանիների, լեռների ու դաշտերի, անհուն ծովերի ու դրանց փոթորկոտ ալիքների մասին և խոնարհվում Աստծո փառքի առջև:  Երբեմն ցավ էր ապրում այն տգետ մարդկանց համար, ովքեր հրաժարվելով արարչից, պաշտում էին կուռքերին: Երբեմն խորհում էր մեծահարուստների բռնությունների մասին` ընդդեմ չարքաշների: Եվ երբ հուսալքվում էր, աղոթում էր առ Աստված և նրանից խնդրում մարդկանց առաջնորդել դեպի ճշմարիտ ճանապարհ: Մեկ ամիս ճգնակայաց կյանքով ապրելուց հետո,  Մոհամմադը Մեքքա էր վերադառնում խաղաղ ու լուսավոր սրտով :  Այդ գիշերներից մեկի ժամանակ, Գաբրիել հրեշտակն իջավ երկնքից և նրան խնդրեց, որ ինչ որ գրություն կարդա: Մոհամմադը պատասխանեց. Ես չեմ կարող կարդալ: Գաբրիելը ասաց. Կարդա: Եվ լսեց նույն պատասխանը: Երրորդ անգամ, երբ Մոհամմադը հարցրեց. Ինչ կարդամ, հրեշտակն ասաց. Կարդա հանուն Արարչիդ, որ արարեց մարդուն: Կարդա, քանզի քո արարիչն ամենագթածն է: Նա, ով սովորեցրեց գրչով և մարդը սովորեց այն, ինչ չգիտեր:

 

 Գաբրիել հրեշտակն ասաց. Աստված ինձ դեպի քեզ է ուղարկել, որպեսզի քեզ մարգարե հռչակեմ: Այդ ներշնչանքի հզորությունը ծանրացել էր Մոհամմադի վրա: Նա քրտնեց այնպես որ քրտինքը կաթում էր ճակատից: Ապա նա իջավ սարից: Գաբրիել հրեշտակին տեսնելը այնպիսի անասելի զգացողություն առաջացրեց Մոհամմադի մոտ, որ նա սկսեց դողալ կարծես  բարձր ջերմություն ունենար: Իսկ երբ նա ուշքի եկավ, նկատեց, որ լեռները, ժայռերը և քարերը նրան բարևելով ասում են. Մեծ ավետիս, որ Աստված քեզ պարգևեց իր շնորհը և քեզ սիրեց մարդկանց միջից: Շնորհաշատը նա է, ում Աստված է  պարգևել իր շնորհները և վեհ է նա, ում Աստված է սիրել: Չմտահոգվես, Աստված քեզ շուտով պարգևելու է լավագույն պաշտոններն ու աստիճանները:

 Աստված Մոհամմադին հռչակեց որպես ամենաարժանավոր և կատարյալ մարդ: Մոհամմադը կատարյալ և հավասարակշռված մարդ էր, որ ոչ մի գործում ծայրահեղության չէր դիմում: Մոհամմադը մարգարե հռչակվեց, որ մարդկանց աստվածապաշտության ուղին ցույց տա: Այն մարդկանց, ովքեր պատմության ընթացքում մշտապես եղել են կռապաշտ: Եվ դա պետք է կատարեր հենվելով նրանց բանականության և ներքին բնազդի վրա: Միաստվածապաշտությունը Մոհամմադի մարգարեության ամենակարևոր պատգամն էր, ինչի պատճառով էլ Իսլամը ճանաչված էր որպես միաստվածության կրոն: Միաստվածություն, որը քարոզել են նաև նախորդ մարգարեները:

 

Ղուրանի Անբիա սուրայոմ ասվում է . -«Յուրաքանչյուր մարգարե, որ ուղարկեցինք որպեսզի քարոզեն` չկա ինձանից բացի ուրիշ պաշտելի: Ուրեմն միայն ինձ պաշտեք»:

Իհարկե, միաստվածությունը ոչ միայն փրկության ճանապարհ էր, այլ նաև հրաժարում բռնությունից, անհնազանդությունից և անարդարությունից: Դա նշանակում էր ապավինել միայն Աստծո ուժին: Իսկ սա այն կարևորն է, որ այսօր անհրաժեշտ է մարդուն: Մեծ մարգարեն նպատակ ուներ այդպիսով ստեղծել հասարակություն` հիմնված արդարության վրա:

Ղուրանի Հադիդ սուրայի 25-րդ այայում ասվում է. "Մենք մեր մարգարեներին հստակ հրաշքներով ուղարկեցինք և նրանց տվեցինք գիրք և արդարության կշեռք, որպեսզի մարդիկ ոտքի ելնեն հանուն արդարության հաստատման":

 

Այսպիսով, պետք է նախ ճանաչել արդարությունը, և ապա ստեղծել նրան հասնելու շարժառիթը: Մեծ մարգարեն այս երկուսը մարդկանց ներկայացրեց գործնականոմ և տեսականորեն: Նա մարդկանց նայում էր հավասար աչքով, լսում էր բոլորին առանց խտրության: Մարդիկ ասում էին. "Մարգարեն այնպես ուշադիր էր լսում մեզ, կարծես առաջին անգամ էր նման խոսքեր լսում": Նա կատարյալ մարդ էր և Գաբրիել հրեշտակը մշտապես ուղեկցում էր նրան:

Կրթությունը և դաստիարակությունը մարդկային հասարակության մեջ վճռորոշ դեր են կատարում: Բոլոր մարգարեները հայտնվել են, որպեսզի մարդկանց ցույց տան փրկության և ճշմարտության ուղին: Նրանք եղել են մարդկության ամենամեծ ուսուցիչները: Եվ իրենց գործով ու խոսքով մարդկանց ծանոթացրել են աստվծային ուսմունքներին: Նրանք ոչ մի ջանք չեն խնայել` հասարակությունը գարշելիից մաքրելու համար: Իսլամի մեծ մարգարեն իր ողջ կյանքում մարդկանց դաստիարակեց և ուղղորդեց: Օհոդ պատերազմի ժամանակ, երբ ծանր վիրավորվել էր Մարգարեն, իր աջակիցներից ոմանք ասացին. "Ով Աստծո մարգարե, անիծիր նրանց: Դու նրանց փորձում ես փրկել, իսկ նրանք քո դեմ կռվում են": Մարգարեն իր ջարդած ատամները ձեռքի մեջ պահած նայեց երկինք ու ասաց. "Տեր, առաջնորդիր նրանց: Նրանց ցույց տուր ճանպարհը, քանզի նրանք չգիտեն":

Բադր պատերազմում, երբ գերիներին կապված ձեռքերով բերեցին  մարգարեի մոտ ու նա ժպտաց, գերիներից մեկն ասաց. "Ծիծաղիր, քանզի հաղթեցիր և մենք քո գերին ենք": Եվ մարգարեն պատասխանեց. "Մի սխալվիր, ես իմ հաղթանակի համար չէ, որ ծիծաղում եմ, այլ նրա համար, որ ձեր նման մարդկանց պարտավոր եմ շղթայելով դրախտ տանել: Ես ուզում եմ ձեզ փրկել, սակայն դուք դիմադրում եք և սուր եք քաշում իմ վրա": Մեծ մարգարեն փոխեց ապրելու, մարդկային հարաբերությունների, քաղաքական, և իշխանության մշակույթը: Նա ասում էր. "Արդյոք ես մարգարե եմ և առաջնորդ, իսկ դուք ոչինչ: Ոչ, այդպես չէ: Դուք էլ ձեր պարտականություններն ունեք": Նա ասում էր. "Բոլորդ պատասխանատու եք ձեր ենթակաների առջև: Մարդկանց առաջնորդը պատասխանատու է նրանց առջև և այդ կապակցությամբ հարցաքննվելու է: Տղամարդը ընտանիքի ղեկավարն է և պատասխանատու է դրա անդամների նկատմամբ: Կինը ամուսնու տան ու նրա զավակների պատասխանատուն է  և հարցաքննվելու է այդ կապակցությամբ:  Ուրեմն իմացեք, որ բոլորդ պատասխանատու եք  և դուք բոլորդ հարցաքննվելու եք այն ամենի համար, որ արել եք ձեր ենթակաների համար": Արարիչը մարդուն ստեղծել է հատուկ կարողություններով ու ունակություններով և նրան տվել է  բանականություն, որպեսզի ստանա նյութական և բարոյական բարիքները: Բայց քանի որ բանականությունը չի կարող բավական լինել այս ամենի համար, ուստի Աստված ուղարկել է մարգարեներին` նրանց առաջնորդելու համար: Սակայն դա չի պակասեցնում բանականության արժեքը : Մեծ մարգարեն շատ էր կարևորում բանականությունը և գիտելիքը: Որոշ աղբյուրներում ասվում է, որ մի անգամ, երբ մարգարեի աջակիցներից ոմանք նրա մոտ գովում էին մի անձի, մարգարեն ասաց. "Իսկ ինչպիսն է նրա բանականությունը": Մարդիկ պատասխանեցին. "Ով մարգարե, մենք խոսում ենք նրա աշխատասիրության և այլ բարի կողմերի մասին, իսկ դուք նրա բանականության մասին եք հարցնում": Մարգարեն երկրորդ անգամ նույն հարցը տվեց ու մարդիկ պատասխանեցին . "Նրա բանականության մասին հարցեր մի տվեք": Մարգարեն  պատասխանեց ."Անխելք մարդն իր տգիտության պատճառով ավելի շատ է մեղք գործում, քան մեղավոր մարդը: Դատաստանի օրը Աստծո ծառաները դասակարգվում են և Աստծուն մերձենում են ըստ իրենց բանականության և իմաստության": Վերջում պետք է ասել, որ աշխարհը ավելի քան երբևէ կարիք ունի մեծ մարգարեի ուսմունքների: Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, լայնածավալ բռնություն է անմեղ մարդկանց , հատկապես կանանց ու երեխաների նկատմամբ: Այն էլ ժողովրդավարության անունով և ժամանակակից տգետների ձեռքով: Մարգարեի Մաբասի տոնը / մարգարե հռչակվելու տոնը/ հարմար առիթ է`մեկ անգամ ևս վեր հանելու իսլամի փրկարար ուսմունքները և մագարեի ճշմարիտ ուղին: Ժամանակն է հրաժարվել կռապաշտության դրսևորումներից և օտարների լծից ու միանալ նրա ճանապարհին: