Միացյալ Նահանգներն առանց դիմակի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60194-Միացյալ_Նահանգներն_առանց_դիմակի
Նախորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյաները հանդիպեցին մի շարք արտասահմանցի պաշտոնյաների հետ: ԱՄՆ փոխնախագահն այցելեց Ասիայի արևելյան և հարավ -արևելյան երկրներ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 24, 2017 14:15 Asia/Tehran

Նախորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյաները հանդիպեցին մի շարք արտասահմանցի պաշտոնյաների հետ: ԱՄՆ փոխնախագահն այցելեց Ասիայի արևելյան և հարավ -արևելյան երկրներ:

Սեուլում նա մեկ անգամ ևս սպառնաց Փխենյանին, նշելով, որ ԱՄՆ-ի ռազմավարական համբերությունը Հյուսիսային Կորեայի ատոմային և հրթիռային ծրագրերի կապակցութամբ,  սպառվել է: Այդուհանդերձ, Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներն անտեսելով այդ հայտարարությունները, իրականացրեցին հրթիռային փորձարկումները, հավելելով, որ նման փորձարկումներ իրականացնելու են ամեն շաբաթ: Տոկիոյում Մայք Փենսը շարունակեց սպառնալիքներ հնչեցնել Հյուսիսաին Կորեայի դեմ: Այս անգամ նա սակայն կենտրոնացավ Ճապոնիայի հետ առևտրային հարաբերությունների վրա, հույս ունենալով  Տոկիոյի  վրա   ճնշում գործադրելով, զիջումներ ստանալ երկու երկրների առևտրային կապերի հարցում: Այդուհանդերձ, ճապոնացի պաշտոնյաների հայտարարությունները ցույց տվեցին, որ Տոկիոն դժգոհ է Դոնալդ Թրամփի հովանավորչական քաղաքականությունից: Այս այցելություններին զուգահեռ, ԱՄՆ անվտանգության ոլորտի երկու պաշտոնյաներ մեկնեցին հարավային և արևմտյան Ասիայի երկրներ: Ջեյմս Մաթիսը այցելեց Եգիպտոս, բռնագրավված Պաղեստին և Սաուդյան Արաբիա: Իսկ Սպիտակ տան ազգային ավտանգության հարցերով  խորհրդական  Ռեյմոնդ Մաքմեսթերն այցելեց Աֆղանստան ու Պակիստան: Այցերի ընթացքոմ, հատկապես բռնագրավված Պաղեստինում եղած ժամանակ, Մաթիսը մեկ անգամ ևս մտահոգություն հայտնեց իր ասելով. "ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականության վտանգների կապակցությամբ" : Նա սիոնիստական վարչակազմի ղեկավարներին վստահեցրեց, որ  Վաշինգվտոնը շարունակելու է հովանավորել նրանց: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակելու է հավատարիմ մնալ Ռիադի նկատմամբ իր ռազմական հանձնառություններին: Այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում ամերիկյան ու եվրոպական մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է վաճառվել այդ երկրին: Իհարկե Մաքմեսթերի Աֆղանստան կատարած այցը ուղեկցվեց որոշակի խնդիրներով: Այցի ընթացքում Աֆղանստանի պաշտոնյաները քննադատեցին ահաբեկիչներին լավ և վատ խմբերի բաժանելու ԱՄՆ քաղաքականությունը: Այցի ժամանակ ամերիկյան ուժերը ռմբակոծեցին Աֆղանստանում ԻԼԻՊ-ի դիրքերը: Այդ ժամանակ փորձարկվեց մի ռումբ, որը անվանվել է  "Ռումբերի մայր": Աֆղանստանի պաշտոնյաները քննադատեցին ԱՄՆ-ի այդ քայլը, իսկ Մաքմեսթերի բացատրությունները նրանց չգոհացրեցին:  

Անցած շաբաթ քննադատության արժանացան նաև ԱՄՆ կառավարության որոշ քայլեր: Որպես օրինակ, Թրամփի հրամանը, որի համաձայն, պետք է սահմանափակել արտոնագրերի տրամադրումը մասնագետներին, հատկապես IT ոլորտում: Թրամփի կառավարությունը հայտարարեց, որ այդ քայլով փորձում է հովանավորել իր ներքին աշխատողներին: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում շատերը համոզված են, որ վերը նշված ոլորտում երկիրը չունի բավականաչափ մասնագետներ, ուստի պարտավոր է օգտվել այլ երկրների մասնագետներից: Իսկ եթե այդ մասնագետների մուտքն ԱՄՆ արգելվի, երկրի մրցակցային կարողությունը տնտեսական և արդյունաբերական ոլորտոմ կնվազի: Մյուս կողմից, ամերիկացի մի շարք գիտնականներ զգուշացրեցին կենսոլորտի վերաբերյալ Թրամփի քաղաքականության կապակցությամբ: Նրանք հայտարարեցին, որ չի կարելի  անտեսել մարդկային գործոնի բացասական հետևանքը կենսոլորտի վրա և գլոբալ տաքացման հարցում: Հակառակ դեպքում, մարդկային կյանքը կանգնելու է լուրջ վտանգների առջև:  Գիտնականները  դատավորներին կոչ արեցին թույլ չտալ, որ այս ոլորտի վերաբերյալ Թրամփի հրամաններն իրականացվեն:

Նախորդ շաբաթ Թրամփը նաև հայտարարեց, որ Իրանի նկատմամբ տնտեսական շրջափակումները երակարձգվում են:  Թրամփն այսպիսով փաստորեն հրաժարվում է իր նախընտրական խոստումներից մեկից` ԻԻՀ նկատմամբ տնտեսական շջափակումներ սահմանելու վերաբերյալ: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունն ԱՄՆ պատմության ընթացքում ստորագրված ամենավատ համաձայնագիրն է, որը պետք է պատռել: Սակայն 5+1 խմբի ճնշումները մի կողմից և ԻԻՀ հայտարարությունները` մյուս, Թրամփին ստիպեցին շարունակել ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ Օբամայի քաղաքականությունը: Սակայն Թրամփի օգնականները հայտարարեցին, որ շարունակելու են ճնշումները Իրանի նկատմամբ:

Անցած շաբաթ տեղի ունեցան մի շարք այլ միջադեպեր: Մասնավորապես Դաշնային հետազոտությունների բյուրոն մեկ անգամ ևս հայտարարեց, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: FBI-ը մի զեկույցով հայտարարեց, որ ռուս  լրտեսները Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջին օգտագործել են 2016թ. ընտրությունների ժամանակ: Զեկույցում ասված է. "Ռուս լրտեսները ճարպկորեն կարողացել են կոծկել իրենց լրտես լինելը": Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաներ հայտարարել էին, որ Մոսկվան միջամտել է ԱՄՆ 2016թ. ընտրություններին: Մոսկվան հերքել էր այդ մեղադրանքը: Սակայն թվում է, որ Թրամփի որոշ քննադատներ փորձում են ձգձգել այս գործը:  

Անցած շաբաթ ավարտվեց Դոնալդ Թրամփի նախագահության 100 օրը: Դրանից հետո հայտարարվեց որ այդ 100 օրերի ընթացքում Դոնալդ Թրամփը երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի ամենաչսիրված նախագահն է եղել: "Գելափ" կազմակերպությունը հայտարարեց, որ 100 օրերի ընթացքում Թրամփի հեղինակությունը եղել  է 41 տոկոս: Դա այն դեպքում, երբ նախորդ  9 նախագահների հեղինակությունը նույն ժամանակահատվածում եղել  է 50-ից ոչ պակաս: Ամենավատ վիճակն ունեցել է Բիլ Քլինթոնը` 1993թ.,  53 տոկոս:

 Փորձագետները նշում են, որ Թրամփի ոչ հավասարակշռված վարքագիծը և  խոստումներից հրաժարվելը, մեծ դերակատարություն են ունեցել նրա հեղինակության նվազելու հարցում: Եվ նույնիսկ  Սիրիայի վրա հրթիռային հարձակումը  չկարողացավ փոխել ամերիկացիների բացասական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ: Անցած շաբաթ Տեխաս նահանգի Դավիդյան աղանդի կողմնակիցների սպանդի 24-րդ տարելիցն էր, ինչպես նաև Օկլահոմա Սիթի նահանգի դաշնային շենքի ահաբեկչության 22-րդ տարելիցը: Այս երկու դեպքերը տեղի ունեցան 1993թ. ապրիլի 19-ին: Ամերիկացի պաշտոնյաները 51 օր շրջափակելով Դավիդյան աղանդի կենտրոնը, հարձակման հրաման արձակեցին: Այս աղանդի ներկայացուցիչները մեղադրվում էին գաղտնի կերպով զենք պահելու և օրենքը խախտելու մեջ: Հատկանշական է, որ աղանդի ղեկավարներից Դեյվիդ Քորշը հայտարարեց, որ  խմբի կրոնական գաղափարախոսությունը և ԱՄՆ-ում տիրող իրավիճակի քննադատությունն են պատճառ   դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները նման որոշում ընդունեն և իրենց նկատմամբ բռնություն գործադրեն: Ամեն դեպքում պետք է ասել, որ հարձակման ձևը ԱՄՆ պատմության մեջ ամենասարսափելին էր: Դրա հետևանքով սպանվեցին բազմաթիվ մարդիկ: Կենտրոնի հրկիզման արդյունքում կրակի մեջ մնաց  76 մարդ, այդ թվում` 21 երեխաներ և երկու հղի կին: Ավելի ուշ կառավարությունը հայտարարեց, որ Քորշն ինքն է հրկիզել շինությունը, երբ տեսել է, որ ոստիկանները մոտենում են իրենց: Իսկ աղանդավորական խմբի անդամները ինքնասպանություն են գործել: Աղանդի հետևորդները հերքեցին այս հայտարարությունը: Դեպքն իհարկե մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: 1995 թ. ապրիլի 19-ին հարձակում տեղի ունեցավ  Օկլահոմա Սիթիի դաշնային շենքի վրա: Զոհվեց 180 մարդ: Այս դեպքը սեպտեմբերի 11-ի միջադեպից հետո ԱՄՆ-ում իրականացված ամենամեծ ահաբեկչական գործողությունն էր: Այս դեպքերից անցել է քառորդ դար և այսօր մեկ անգամ ևս նկատելի է, որ ագրեսիվ խմբավորումները ԱՄՆ-ում գլուխ են բարձրացնում: Իսկ դա 2016թ նախագահական ընտրությունների հետևանքն է: