Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (19)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60388-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(19)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 16:27 Asia/Tehran
  • Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (19)

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:

 

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները 

 

Վերջին տարիներին Իրանի իսլամական հանրապետությունն ակներև աճ է արձանագրել գիտության արտադրության և գիտական դիվանագիտության ոլորտում: Իրանի գիտական դիվանագիտությանը ՝ միջազգային մասնակցությամբ գիտական աշխատությունների արտադրման մասնաբաժինն աճ է արձանագրել , 2010 թ.-ի 17 տոկոսից ,  2017 թ.-ին 23 տոկոսի հասնելով:

Վերջին տվյալների համաձայն՝   Գիտական տեղեկատվության ինստիտուտի. (Institute for Scientific Information -ISI) տեղեկատվական շտեմարաններում  իրանցի գիտնականների գրանցած աշխատությունների թիվը 2010 թ.-ի 22,389-ից 2016 թ.-ին 42,503-ի է հասել: Հաշվի առնելով, որ 2017 թվականից անցել է ընդամենը մի քանի ամիս, այնուամենայնիվ արդեն 3072 աշխատություններ են գրանցվել:

ԻԻՀ-ին բաժին հասած աշխատությունները գնահատման համար հիմք են ընդունվում ISI գիտական բազայի հրապարակած թվերը : Ըստ այդ թվերի,միջազգային մասշտաբով 2010 թվականին Իրանն արձանագրել է 1.12 , իսկ 2017 թ.-ին ՝ 2.36 տոկոսանոց աճ: 

Իրանի գիտական դիվանագիտությունն ակներև աճ է արձանագրել

 

Իսլամական երկրների շարքում Իրանի գիտական ակներև զարգացումը նաև վկայում է երկրի գիտական զարգացման մասին: Գիտության արտադրության քանակի առումով, 2017 թվականին իսլամական երկրների մեջ Իրանը գրավել  է առաջին տեղը: Սրանից յոթ տարի առաջ, Իրանը նույն աղյուսակի երկրորդ հորիզոնականում էր:

Միջազգային վարկանիշը կարևոր է նաև գիտության արտադրության առումով: ԻԻՀ-ին հաջողվել է 2017 թվականին գիտության արտադրության քանակական գնահատման աղյուսակում , կանգնել 14-րդ տեղում: ISI գիտական բազայի տվյալներով, 2010 թվականին Իրանը կանգնած էր 22-րդ տեղում, և յոթ տարվա ընթացքում արագ տեմպերով զարգացման շնորհիվ, բարձրացել է 14-րդ հորիզոնականի: Այդ ուղղությամբ իրանցի գիտնականները համագործակցել են նաև արտասահմանցի հետազոտողների հետ ՝ ցույց տալով իրենց գիտական դիվանագիտությունը: Այդպիսով միջազգային մասշտաբով համագործակցության արդյունքում իրականացվող ընդհանուր դաշտում, Իրանին բաժին ընկած գիտական դիվանագիտության ցուցիչը 2010 թ.-ի 17 տոկոսից բարձրանալով, 2017 թ.-ին հասել է 23 տոկոսի:

Գիտական արտադրման զարգացումն ՝ Իրանում

 

Գիտական տեղեկատվության ինստիտուտի՝ ISI-ի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի լավագույն մեկ տոկոս հոդվածների շարքում ևս , Իրանի դիրքը բարձրացել է ՝ 2010 թ.-ի0.70 տոկոսից, 2016 թվականի 2.20 տոկոսի հասնելով: 2016 թվականին Իրանն ունեցել է 263 առաջատար հոդվածներ ՝ հայտնվելով լավագույն մեկ տոկոս հոդվածների ցուցակում: Այդ թիվը 2010 թվականի 83 է եղել: ISI գիտական տվյալների բազայի թվերի վկայությամբ, իրանցի գիտնականները ևս աշխարհի լավագույն գիտնականների ցանկում են: Լավագույն մեկ տոկոս իրանցի գիտնականների թիվը 2014 թ.-ի 173 -ից բարձրանալով, հասել է 2015 թ.-ի 204-ին: 

Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի նանոտեխնոլոգիաների կենտրոնի հետազոտողները պատրաստել են հակաքաղցկեղային դեղորայքային տարրեր կրող նանո-լաբորատորային մոդելներ: Սմարթ նանոտարրերը , դեղորայքի համապատասխան դոզան քաղցկեղային բջիջներին հասնելով, կանխում են  քաղցկեղային մասնիկների տարածումը առողջ բջիջներ՝ նվազեցնելով անցանկալի հետևանքները: Bortezomib դեղը, որ շուկայում կոչվում է VELCADE , կիրառելի է Multiple myeloma հիվանդության բուժման մեջ: Դա ոսկրային քաղցկեղի կամ ոսկրային չարորակ ուռուցքային ամենատարածված հիվանդությունն է: Պահանջվող դոզայի և դեղորայքի մեխանիզմի պատճառով, բուժվող հիվանդի մոտ դեղորայքը կարող է հավանական հետևանքներ թողնել: Արյան զարկերակային ճնշման անկումը, սրտանոթային ու  շնչառական , կամ նյարդային համակարգի վնասվածքները հավանական հետևանքներից մի քանիսն են: Նանոկրիչների միջոցով դեղորայքի փոխադրումը կարող է նպատակահարմար լուծում լինել առկա սահմանափակումներն ու խնդիրները հաղթահարելու համար: 

Հակաքաղցկեղային դեղորայքային տարրեր կրող նանո-լաբորատորային մոդելները

 

Հիշյալ մեթոդի մասին Մաշհադի բժշկական գիտությունների դոկտորականի ուսանողուհի ՝ Միթրա Քարանին ասել է .«Նախագծված նանո տարրերը նպատակահարմար են թունավոր դեղորայքի համար, որոնք ոչ-ակտիվ եղանակով կարող են ներգործման մեծացման մեխանիզմի շնորհիվ թիրախավորել ուռուցքային հյուսվածքը: Փաստորեն երակային ներարկումից հետո, սովորական հյուսվածքներիհամեմատությամբ չարորակ հյուսվածքի մազանոթների ավելի մեծ զգայնության բերումով, նանո տարրերը կուտակվում են չարորակ հյուսվածքներում , իսկ մյուս կողմից, կարծր ուռուցքներում ազդեցիկ ավշային հյուսվածքների բացակայության պատճառով, ուռուցքային հատվածից տարրերի հեռացում տեղի չի ունենում: Այս բոլոր գործոններն ամբողջությամբ նպաստում են ուռուցքային բջիջներում այդ նանո տարրերի կուտակմանը»: Ուստի հիշյալ մեթոդը կարող է մեծ ազդեցություն թողնելուն զուգընթաց, պակսեցնել նաև կողմնակի հետևանքները:

 

Մի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Դոնորական iPS բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը: Գիտնականները նաև մտադիր են մեթոդը կիրառել այլ օրգաններում: 

Մակածված ցողունային բջիջների փոխպատվաստում

 

Փորձի ընթացքում գիտնականները ծրագրում են հիվանդին փոխպատվաստել աչքի ցանցաթաղանթի հյուսվածքներ՝ աճեցված iPS ցողունային բջիջների օգնությամբ: Որպես դոնոր հանդես կգա հատուկ իմունային համակարգ ունեցող մարդը, ում բջիջները ունակ են ապրելու գործնականում ցանկացած օրգանիզմում: Ճապոնացի մասնագետները համարում են, որ այդ մեթոդը մի շարք առավելություններ ունի, քանի որ բջիջները աճեցվում են նախօրոք և պահպանվում են հատուկ անոթներոմ: Մասնավորապես, iPS բջիջների արտադրությունը ավելի քիչ ժամանակ կպահանջի և կլինի ավելի էժան: Հիվանդը 60-ամյա տղամարդ է , ով տարիներ շարունակ տառապել է ամկանային թուլությամբ: 2014 թվականին նմանատիպ վիրահատություն իրականացվել էր, սակայն այս անգամ այն տարբերությամբ, որ դոնորական iPS ցողունային բջիջները պատկանում են այլ հիվանդի: