Իմամ Հոսեյնը` մարդկության և քաջության խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i60582-Իմամ_Հոսեյնը_մարդկության_և_քաջության_խորհրդանիշ
Հոսեյն Իբն Ալի Իբն Աբիթալեբը, ով հռչակված է որպես Աբա Աբդոլլահ և Սեյեդ օլ Շոհադա, շիաների երրորդ իմամն է, իմամ Ալիի երկրորդ որդին էր և մարգարեի թոռը: Նա նահատակվեց Աշուրայի միջադեպի ժամանակ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 29, 2017 12:45 Asia/Tehran

Հոսեյն Իբն Ալի Իբն Աբիթալեբը, ով հռչակված է որպես Աբա Աբդոլլահ և Սեյեդ օլ Շոհադա, շիաների երրորդ իմամն է, իմամ Ալիի երկրորդ որդին էր և մարգարեի թոռը: Նա նահատակվեց Աշուրայի միջադեպի ժամանակ:

 

Շաաբան ամսվա երրորդ օրը ծնվեց Ալիի և Ֆաթիմայի երկրորդ որդին: Երբ իմամ Հոսեյնի ծնվելու լուրը հասավ իսլամի մարգարեին, նա եկավ Ալիի ու Ֆաթիմայի տուն և հրամայեց երեխային բերել իր մոտ: Ծառան սպիտակ սավանի մեջ փաթաթված երեխային բերեց մարգարեի մոտ: Մարգարեն երեխայի ականջին ազան ու աղոթք կարդաց: Իմամ Հոսեյնի անվանակոչության ժամանակ Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից իջավ և շնորհավորելով մարգարեին, ասաց. "Ով Աստծո մարգարե, Աստված ասում է, որ Ալիի կապը քեզ հետ նման է Ահարոնի կապին Մովսեսի հետ: Ուստի հենց այդ նմանության համար նրա անունը հենց Ահարոնի որդու անունը դիր` Շոբայր, որ  արաբերենով հնչում է  Հոսեյն": Իսլամական պատմաբանները նշում են, որ Իսլամից առաջ Հասան, Հոսեյն և Մոհսեն անունները գոյություն չունեին: Դրանք դրախտային անուններ են, որոնք Գաբրիելը հայտնել է Իսլամի մարգարեին:

 

Այնուհետև Աստծո մարգարեն պատվիրեց իմամ Հոսեյնի ծննդյան 7-րդ օրը մի խոյ մատաղ անել ու բաժանել մարդկանց: Իմամ Հոսեյնի ընտանիքի մթնոլորտը շատ մաքուր է եղել: Նրան դաստիարակողներն օժտված են եղել մարդկային վեհ առանձնահատկություններով: Այդ մարդիկ ուրիշներին առաջնորդել են դեպի ճշմարտություն: Մարգարեն հատուկ ուշադրություն է  դարձրել իմամ Հոսեյնին: Մյուս կողմից, Ալիի արդար ու բարի ստվերը եղել է նրա  վրա, իսկ Ֆաթիմայի մայրական գիրկը ջերմացրել ու իմաստուն է  դարձրել նրան: Իմամ Հոսեյնը մոտ վեցուկես տարի եղել է մարգարեի մոտ: Այս ընթացքում նա եղել է ուշադրության կենտրոնում: Մարգարեն բազմիցս հայտարարել է. "Հոսեյնն ինձանից  է և ես` Հոսեյնից" : Եգիպտացի գիտնական Բենթ ալ Շաթին այս կապակցությամբ գրում է : Հասան և Հոսեյն անունները մարգարեի համար հաճելի անուններ էին: Նա երբեք չէր զլանում կրկնել նրանց անունները և Հասանին ու Հոսեյնին համարում էր իր որդիները: Աստված  Ֆաթիմային շնորհեց մարգարեի զավակներից լինելու պատիվը : Իսկ Ալիին շնորհեց մարգարեի շառավիղը նրա անունով շարունակելու բարիքը:  Զահրան մնաց իր հոր համար, որպեսզի նրան հայր կանչի: Իսկ Զահրայի զավակները մնացին, որպեսզի մարգարեն մեծ բավականություն ստանա ամեն անգամ նրանց "որդիներս " կոչելով: Մարգարեի մահվան և Ալիի իշխանության գալու միջև  անցավ 25 տարի: Այդ ժամանակ Հոսեյնը հիանալի երիտասարդ դարձավ, որ ճանաչված էր իր իմաստությամբ ու քաջությամբ: Նա իրեն հեռու չէր պահում այն բոլոր դժվարություններից ու վայրիվերումներից, որ այն ժամանակ կային իսլամական աշխարհում: Նա հասկանում էր ու մեկնաբանում   բոլոր իրադարձությունները: Պատերազմների ժամանակ նա քաջաբար կռվում էր: Մասնակից էր դառնում մեծ որոշումների կայացմանը և բոլորի կողմից սիրված էր:

 

Մի օր, մի անապատի արաբ գալիս է Մեդինա և հարցնում, թե քաղաքի ամենաազնվական մարդն ով է: Պատասխանում են. Հոսեյնը: Արաբը գնում է  Հոսեյնի մոտ և տեսնում, որ նա աղոթում է: Նամազից հետո արաբը Հոսեյնից գումար է խնդրում: Հոսեյնը գնում է  տուն և 4000 դինար մի կտորի մեջ փաթաթած տալիս է արաբին: Տեսնելով Հոսեյնի առատաձեռնությունը, արաբն ասում է. Նման առատաձեռն մարդը երբեք հողով չի ծածկվի: Նա մշտապես լինելու է երկինքներում և փայլելու է ինչպես արևը: Իմամ Հոսեյնն իր առանձնահակություններով հատուկ տեղ էր զբաղեցնում մարդկանց մեջ: Եվ բոլոր այն տեղերում, ուր կար Իսլամը, կար նաև նա: Բոլորը հարգում էին Հոսեյնին ու մեծարում նրան: Իսկ եթե մի օր ասեին, որ այս երիտասարդը սպանվելու է հենց այդ մարդկանց կողմից, ոչ ոք չէր հավատա: Ալիի նահատակությունից հետո,  իմամ Հոսեյնը կյանքի նոր փուլ թևակոխեց: Իր ավագ եղբոր` իմամ Հասանի իմամության ժամանակ, Աստծո օրենքը քարոզելու համար ոչ մի ջանք չխնայեց:

 

Նա մնաց եղբոր կողքին, մինչև որ իմամ Հասանի նահատակությունից հետ շարունակեց առաջնորդել մուսուլմաններին: Եվ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Քյարբալայի ողբերգությունը: Հոր նահատակությունից հետո Հոսեյնը մնաց իր եղբոր կողքին: Մարդիկ մշտապես նրան դիմում էին տարբեր խնդրանքներով: Եվ նա երբեք չէր հրաժարվում օգնել մարդկանց: Եղբորից հետո Հոսեյնը մոտ 10 տարի առաջնորդեց մուսուլմաններին: Այս տարիների ընթացքում նա փայլեց իր քաջությամբ, վեհությամբ ու իմաստությամբ: Սակայն այն, ինչը մարդիկ կարևորում էին իմամ Հոսեյնի մեջ,  նրա շարժումն էր իր կյանքի վերջին օրերին, որը ճանաչվեց որպես Աշուրայի շարժում: Իմամ Հոսեյնի անունը հիշեցնում է  այդ արյունալի շարժումը: Իսկ նրա փայլուն հերոսությունը` ուղղված բռնության դեմ, մշտապես զարդարելու է պատմության էջերը և մարդկանց փոխանցելու է քաջության, արդարատենչության ու անձնազոհության դասեր:

 

Մեծ մարգարեն ասում էր. «Հավատացյալները մեծ ու  խորը սեր են տածում դեպի Հոսեյնը: Նա դրախտի դռներից մեկն է: Երդվում եմ Նրանով, որի ձեռքում է իմ կյանքը. Հոսեյնը երկինքներում ավելի շատ է մեծարվում, քան երկրում: Նա երկնքի ու երկրի զարդն է»:

Հոսեյնը Աշուրայի հիասքանչ մշակույթի հիմնադիրն է և պատմության մեջ ամենահեղափոխական դեմքերից մեկը: Մարդ, ով Իսլամը պաշտպանելու համար մինչև մահ կանգնեց  Օմավյան իշխանության սև փոթրկի դեմ և մուսուլմանների արժանապատվությունը պահպանելու համար նվիրեց իր կյանքը: Իմամ Հոսեյնի ողջ կյանքն առանձնանում է քաջությամբ: Իսլամի գրողներից Մոթահարին ասում է. "Եթե մեկն ասի, որ գտել է Հոսեյն Իբն Ալիի կյանքի բանալին, ես կմտածեմ, որ դա չափազանցություն է: Ես կարող եմ ասել, որ որքանով ես եմ ճանաչել իմամ Հոսյենին, կարդալով նրա կյանքի մասին պատմող գրքերը և նրա խրատականները, հատկապես Աշուրայի վերաբերյալ,   որ Հոսեյնի կյանքի բանալին վեհությունն է, դիմացկունությունը և դիմադրությունը":

Իրանի իսլամական հանրապետության ձայնի հայերեն ռադիոժամը բոլոր մուսուլմաններին  շնորհավորում է քաջության ու անձնազոհության խորհրդանիշ`իմամ Հոսեյնի ծննդյան օրը: