Հատուկ հաղորդում` նվիրված Իրանի նախագահական ընտրություններին
Մայիսի 19-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրությունները: Եվ այս հարցում կարևոր է Պահապան խորհրդի դերկատարությունը: ԻԻՀ սահմանադարության 8-րդ հոդվածի համաձայն, նախագահական ընտրությունների գործընթացը վերահսկում է Պահապան խորհուրդը:
Պահապան խորհրդի դերակատարությունը Իրանի քաղաքական կառույցում
Պահապան խորհուրդն ԻԻՀ կարևոր մարմիններից է, որի պարտականությունն է պահպանել Սահմանադրությունը: Այս խորհուրդը համեմատում է Իրանի իսլամական խորհրդարանում վավերացրած օրենքները Սահմանադրության հետ և իսլամական օրենքների հետ, որպեսզի դրանց մեջ որևէ հակասություն չլինի: Պահապան խորհրդի դերակատարությունն այնքան կարևոր է, որ առանց դրա հաստատման, Իրանի խորհրդարանում որևէ օրենք հնարավոր չէ վավերացնել:
Քաղաքական փորձագետ, դոկտոր Ջավադ Խաջեփուր(1)
ԻԻՀ Սահմանադրության 119-րդ կետի համաձայն, ընտրությունների վերահսկողությունը իրականացվում է 2 փուլով: Առաջին փուլում տեղի է ունենում թեկնածուների տվյալների ուսումնասիրությունը, որի արդյունքում նրանցից որոշները իրավունք չեն ստանում մասնակցել նախագահական ընտրություններին: Օրինակ, նման որոշում կարող է կայացվել, եթե թեկնածուն չունի ԻԻՀ քաղաքացիություն, ունի երկքաղաքացիություն կամ քրեական անցյալ: Այնուհետև մեկնարկում է երկրորդ փուլը: Այս փուլը շատ կարևոր է և դրա վերահսկողությունն իրականացվում է Սահմանադրության 118-րդ կետի համաձայն` միայն Պահապան խորհրդի կողմից: Եվ հենց այս խորհուրդն էլ որոշում է թեկնածուների վերջնական ցուցակը: Բացի այդ, ներկայացվում են նաև այն թեկնածուների անունները, ովքեր իրավունք չեն ստացել մասնակցել ընտրություններին: Խորհուրդը մանրամասն զեկույց է ներկայացնում, թե ինչ պատճառներով են տվյալ անձինք զրկվել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
Քաղաքական փորձագետ, դոկտոր Ջավադ Խաջեփուր(2)
Երբ հայտարարվում է, որ որևէ մեկը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, վերջինս կարող է սահմանված ժամանակահատվածում բողոքարկել որոշումը»:
ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնին Պահապան խորհրդի մասին ասում է. «Պահապանների հարգարժան խորհուրդը իսլամական և սահմանադրական օրենքների պահապանն է: Այս խորհրդի գործունեությունը հաստատվել է իմ կողմից: Խորհրդի պարտավորությունները կարևոր են և սրբազան»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Պահապան խորհրդի մասին ասում է. «Պահապան խորհուրդը ժողովրդի կրոնի հենակն է և հավատացյալների վստահելի մարմինը: Այլ կերպ ասած, այն իսլամական համակարգի զարկերակն է: Երբ Պահապան խորհրդի աշխատանքը հստակ է ու ճշգրիտ, այն խաղաղություն է բերում նրանց, ում սիրտը խփում է իսլամի համար և ում ցանկությունը միայն իսլամական նպատակների ու շարիաթի իրականացումն է»:
Պահապան խորհրդի 3 պարտավորությունները.
Պահապան խորհուրդը բաղկացած է երկու մասից: Այս մարմինն ունի 12 անդամ, ովքեր ընտրվում են 6 տարով: Այս խորհրդի անդամների կեսը ֆաղիհներ /կրոնապետեր/ են, մյուս կեսը` իրավաբաններ: Ֆաղիհներն ընտրվում են Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ` Այաթոլլահ Խամենեիի կողմից: Պահապան խորհրդի անդամները պետք է լինեն արդար և ունենան ժամանակին համապատասխան գիտելիքներ: Խորհրդի մյուս վեց անդամները իրավաբաններ են, ովքեր ներկայացվում են դատական մարմնի նախագահի կողմից` Իսլամական խորհրդարանին: Նրանք ընտրվում են խորհրդարանում:
Պահապան խորհրդի խոսնակ և իրավաբան` դոկտոր Աբբաս Ալի Քյադխոդային ասում է.
Այս ժողովուրդը, ում ընտրելու իրավունքը պետք է պահպանել, սպասում է, որ պատգամավոր կամ նախագահ դարձող անձինք լինեն ճիշտ մարդիկ և արժանի այդ պաշտոնին: Եվ անհրաժեշտ է, որ այդ անձինք ճիշտ ներկայացվեն հասարակությանը: Հակառակ դեպքում հնարավոր է, սովորական քաղաքացիները ընդհանուր ճանաչողություն ունենան թեկնածուների մասին, սակայն նրանց մասին մանրամասն տեղեկություններ չունենան»:
Այս կապակցությամբ, երկրի քաղաքական համակարգն ունի նույն խնդիրը: Օրինակ, թե կուսակցություններն ինչ թեկնածուների են ներկայացնում, որպեսզի մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն: Կուսակցությունները ներկայացնում են անձանց, ովքեր կկարողանան շահել ժողովրդի վստահությունը: Իրանի Իսլամական Հանրապետությունում այս գործառույթն իրականացնում է Պահապան խորհուրդը: Եվ եթե Պահապան խորհուրդը չկատարի այս պարտավորությունը և չընտրի թեկնածուներին, այդպիսով կոտնահարվի մարդկանց ընտրելու իրավունքը: Իսկ ինչպես ասել է Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը. "Պետք է պահպանել մարդկանց ձայն տալու իրավունքը": ԻԻՀ Սահմանադրությամբ Պահապան խորհրդի համար սահմանված են մի շարք գործառույթներ: Դրանցից ամենակարևորները երեքն են: Առաջինը, որ խորհուրդը վերահսկի օրենքի սահմանման ընթացքը: Երկրորդը` ճիշտ մեկնաբանի Սահմանադրական օրենքը: Եվ վերջապես, վերահսկի ընտրությունների գործընթացը: Ինչպես նշեցինք, Իրանում շուտով կայանալու են նախագահական ընտրությունները: Եվ Պահապան խորհրդի պարտավորություններն այս օրերին ավելի են կարևորվում: Խորհուրդը վերահսկում է ոչ միայն նախագահական, այլ նաև Բանիմացների խորհրդի, իսլամական խորհրդարանի ընտրությունները կամ որևէ հանրաքվեի անցկացման ընթացքը: Պահապան խորհուրդը փորձում է ընտրությունները զերծ պահել անառողջ մրցակցությունից և անցկացնել թափանցիկ ու առանց ընտրախախտումների: Խորհուրդն իր վերահսկողությունն իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնախմբերի միջոցով: Բնականաբար Պահապանների խորհրդի 12 անդամներն այդ գործառույթը միայնակ իրականացնել չեն կարող և դրանում նրանց օգնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նահանգային ընտրական հանձնաժողովները և խորհրդի կողմից ներկայացված վստահված անձինք: Նախագահական ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի անդամները յոթն են:
Պահապան խորհրդի նախագահ` Այաթոլլա Ահմեդ Ջաննաթին նաև Իրանի նախագահական ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի նախագահն է: Այստեղ համագործակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովը և գործադիր հանձնաժողովները: Նրանք առաքելություն ունեն ընտրություններն անցկացնել առանց խախտումների: Իրանի օրենքի համաձայն, ՆԳ նախարարությունն այն գործադիր մարմինն է, որը հսկում է ընտրությունների ընթացքը: Նախարարությունը ենթարկվում է գործադիր հանձնաժողովին, որի անդամներն են ՆԳ նախարարը` որպես հանձնաժողովի նախագահ և մյուս անդամները` Ավտանգության նախարարը և գլխավոր դատախազը: Բացի նրանցից, հանձնաժողովի կազմում, որպես վստահելի անձինք գործում են ևս յոթը հոգի և ևս մեկ ներկայացուցիչ խորհրդարանից: Պահապան խորհրդի գործառույթում ներառվում են ընտրությունների բոլոր փուլերը:
Ընտրությունների կարևորության մասին ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասում է. «Ընտրությունները մեր երկրում իսլամական շարժման խորհրդանիշն են: Ընտրությունները Իսլամի նվերն է ժողովրդին»: