Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (21)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i61596-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(21)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 11:30 Asia/Tehran
  • Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (21)

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Արաք քաղաքի գիտնականներին հաջողվել է պատրաստել վերանորոգիչ հատկությամբ օժտված նանոկոմպոզիտային հիդրոգել՝ հեղուկ-գելի տեսակ: Դա կիրառելի է քաղցկեղային բջիջների ֆոտոդինամիկ թերապիայի ժամանակ: Հիդրոգելները եռակողմ ջրակլանիչ և չձուլվող ցանցային նյութեր են, որոնց ծավալը ջրի հետ շփման ժամանակ մեծանում է : 

Նախագծի հեղինակի խոսքերով, CHITOSAN ակրիլ թթուն, բնական պոլիմերային նյութ է, որն ունի գերազանց կենսահամատեղելիություն, բայց և մեխանիկական թույլ հատկություններ: Ուստի քայլեր են արվում  նանո-ածխածնային խողովակների օգնությամբ , ստեղծել նանոկոմպոզիտային պայմաններ, որպեսզի հնարավոր լինի արտադրել էլեկտրական ու մեխանիկական տվյալներով, բարձրորակ , կենսահամատեղելիությամբ և վերանորոգիչ հատկությամբ օժտված հիդրո-գելեր: Այս նախագծում պատրաստվել է նանո մասշտաբով խորշեր ունեցող ակրիլ թթվային հիմքով հեղուկ գել: 

CHITOSAN ակրիլ թթու

 

Նպատակադրված դեղամատակարարման ժամանակ, լարվածության դեպքում, այդ հիդրոգելը վերափոխվելով, կլանում են ստեղծված լարվածությունը ՝ ապա վերադառնում են նախկին տեսքին: Այդ առավելության շնորհիվ է, որ հիդրոգելը հեշտությամբ ներարկվում է , ապա անմիջապես վերականգնում իր նախկին տեսքը: Այս յուրահատկության արդյունքում, գելը ներարկվում է տվյալ բջջային խմբին ՝ վերացնելով վիրահատության կամ սթրեսային վիճակի հետևանքով ստեղծված լարվածությունը : նախագծի հեղինակի խոսքերով, հիդրոգելը կիրառելի է մաշկային քաղցկեղի կամ մելանոմայի դեպքում, քաղցկեղային բջիջների ֆոտոդինամիկ թերապիայի ժամանակ: Հետազոտությունն իրականացվել է լաբորատորային մասշտաբով և հաշվի առնելով նրա լայն կիրառումը, այն մոտ ապագայում հնարավոր կլինի շուկա բերել:

Քաղցկեղային բջիջների ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը ՝ նանոտեխնոլոգիայի օգնությամբ
 

Իրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի հետազոտողները պատրաստել են  STF նանո-կոմպոզիտներ , որոնք օգտագործվում են պաշտպանիչ բաճկոններ պատրաստելու համար: Այսօր նանո-կոմպոզիտորները կիրառվում են արդյունաբերության ու ինժեներական տարբեր ոլորտներում  և թեթև պահեստամասեր պատրաստելու համար: Այս նանո-կոմպոզիտորները նաև հարվածակայուն են , ինչի շնորհիվ նպատակահարմար են մեքենաշինության, նավիգացիոն և ավիացիոն սարքերի արտադրման համար: Նախագծի կին հետազոտողը նշել է, որ այդ նյութը դիմակայուն է նաև սուր ու ծակող գործիքների դեմ: Սուր ու ծակող գործիքն անցնում է նյութի խորշերի մեջ և այդպիսով, հյուսվածքը մնում է անվնաս:  Նանո-կոմպոզիտները կիրառելի են նաև բալիստիկ գիտության ոլորտում:

STF նանո-կոմպոզիտներից պատրաստված պաշտպանիչ բաճկոններ 

 

ԱՄՆ DUKE համալսարանի գիտնականները ներկայացրել են աուտիկ հիվանդների բուժման համար ցողունային բջիջիների օգնությամբ հուսադրող աշխատանքային տեղեկագիր: Հետազոտողները փորձում էին գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք հազվագյուտ ցողունային բջիջներ կրող երիտասարդների պորտալարի արյան ներարկմամբ, հնարավոր կլինի՞ բուժել աուտիզմը: 2-ից վեց տարեկան 25 աուտիկ երեխաների ուսումնասիրության արդյունքում  նրանցից 70 տոկոսի մոտ վարքային բարելավում նկատվեց:

Աուտիկ հիվանդներին հնարավոր է բուժել ցողունային բջիջիների օգնությամբ

 

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել։ Աուտիզմ ունեցող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Աուտիզմը մեծ շառավիղ ունեցող փոփոխություն է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Աուտիզմը ազդում է ուղեղում ինֆորմացիայի գործընթացի վրա՝ փոփոխելով նյարդային բջիջիների և դրանց սինափսների միավորումն ու կազմակերպումը: Աուտիզմի ախտորոշման հաճախականությունը հաստատուն է, բայց այն 4 անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, քան աղջիկների։

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման խանգարման տեսակ է

 

Թեև գիտնակնները նշում են, որ այս ոլորտի ուսումնասիրությունները դեռևս լիարժեք չեն, սակայն հույսեր կան աուտիզմի երկարատև բուժման միջոցների գտնելու համար: Գիտաշխատողների խմբի ղեկավարի հավաստմամբ, խոսքի հետ խնդիր ունեցող աուտիկ երեխաների մոտ նկատվել է բառերի առավել հստակ արտաբերում և խոսելու բարելավում: Սակայն համեմատական ուսումնասիրության համար երկրորդ խմբի բացակայության պատճառով, հետազոտության համար լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննություններ են պահանջվելու: