Սաուդյան Արաբիայի նպատակները` Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելիս(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i61882-Սաուդյան_Արաբիայի_նպատակները_Իրանի_դեմ_մեղադրանքներ_հնչեցնելիս(1)
Սաուդյան Արաբիայի ՊՆ և գահաժառանգ արքայազնի տեղակալ՝ Մուհամմեդ Բեն Սալմանին մեծ մասամբ քաղաքական փորձագետները ճանաչում են որպես գահաժառանգների նոր սերնդի ներկայացուցիչ, որը ցանկանում է ավելի մեծ ուժ ձեռք բերել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 16:21 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի ՊՆ և գահաժառանգ արքայազնի տեղակալ՝ Մուհամմեդ Բեն Սալմանին մեծ մասամբ քաղաքական փորձագետները ճանաչում են որպես գահաժառանգների նոր սերնդի ներկայացուցիչ, որը ցանկանում է ավելի մեծ ուժ ձեռք բերել:

Նա վերջերս արած իր հակաիրանական հայտարարությամբ փորձեց ներկայացնել տարածաշրջանի անվտանգության ու համագործակցության վերաբերյալ իր տեսակետները: Սակայն այն, ինչ ասաց նա, բոլորովին չի համապատասխանում Ռիադի վարած քաղաքականությանը: Սակայն ինչու է նա անցնոմ  կարմիր գծերից և սպառնում Իրանին:   Արդյոք տարածաշրջանի քաղաքական հավասարությունները փոփոխության են ենթարկվել, կամ նա պարտավոր է սեղանին դնել իր վերջին խաղաքարտերը, որպեսզի կարողանա փրկել իր երերուն վիճակը: Այս հաղորդման ժամանակ կփորձենք պատասխանել ներքոնշյալ հարցերին:

Սաուդյան իշխաննությունների մեղքով տեղի ունեցած Մանայի դեպքից հետո, որի ընթացքում զոհվեց Մեքքա ուխտագնացության մեկնած 7000 ուխտագնաց,   Սաուդյան Արաբիայի իշխանություններն անցան հարձակման, բարձրացնելով այնպիսի հարցեր, որոնք մոռացության կտային Մանայի ողբերգությունը: Դրանցից առաջիններից որը վերջերս ավելի ու ավելի շատ է արծարծվում Ռիադի կողմից, այն հայտարարությունն է, թե Իրանը միջամտում է  արաբական երկրների ներքին խնդիրներին : Հարց է ծագում, որ եթե Սաուդյան Արաբաիան լավ հարաբերությունների կողմնակից է, ուրեմն ինչու է սկսել համագործակցել Իսրայելի հետ, կամ ինչու է միջամտում Սիրիայի, Իրաքի և Եմենի ներքին հարցերին: Հետադարձ հայացք նետելով պատմությանը, հատկապես 2011թ սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, պարզ  է դառնում, որ Սաուդյան Արաբիան կառավարում է  տարածաշրջանի ահաբեկչությունների մի մասը: Որովհետև այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Աֆղանստանում պայքար սկսեց Ալ Ղաիդայի դեմ, խմբավորման ղեկավարները, այդ թվում` Օսամա Բեն Լադենը, կապեր ունեին Սաուդյան Արաբիայի հետ: Դա այն դեպքում, երբ ահաբեկչության մեջ մեղադրվում էր իսլամ աշխարհը: Որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի կիրառած արկածախնդիր քաղաքականութունից հետո, Սաուդյան Արաբիան   նոր փուլ թևակոխեց և սկսեց ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում` Եմենում: Դա այն դեպքում, երբ սեպետեմբերի 11-ի դեպքերից հետո պարզվեց, որ դեպքի 19 կազմակերպիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: Սպիտակ Տունը երկար ժամանակ թաքցնում էր այս փաստը: Երբ այս զեկույցը հրապարակվեց, հարց ծագեց, թե ինչու է Սաուդյան Արաբիան հովանավորում Ալ Ղաիդային և ԻԼԻՊ-ին, ինչու է  հարձակվել Եմենի վրա և ինչու է ցանկանում իշխանություն ունենալ Իրաքի, Բահրեյնի և Սիրիայի վրա:

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում սպանվել է ավելի քան 10 հազար բնակիչ, այդ թվում` կանայք և երեխաներ: Իսկ Ռիադը հայտարարում է, որ նպատակ ունի Եմենում խաղաղ կերպով իշխանությունը վերադարձնել նախկին նախագահ Մանսուր Հադիին, ով գտնվում է  փախուստի մեջ: Ռիադը հայտարարել է, որ չի ցանկանում Եմենում պատերազմել և փորձում է  քաղաքական ճանապարհ գտնել այդ հարցի լուծման համար: Դա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան Եմենը վերածել է ավերակների և հետևելով Գազայի նկատմամբ Իսրայելի քաղաքականությանը, ծովային շրջափակման է ենթարկել Եմենի  կարևոր նավահանգիստները; Իրականությունն այն է, որ Սաուդյան Արաբիան աշխարհի ամենաբռնատեր երկրներից է, որը խաթարում է  տարածաշրջանի անվտանգությունը: Այս երկրի պաշտոնյաները իրենց սխալներն ուղղելու փոխարեն գործում են նոր սխալներ:   Սկսած ռազմական գործողություններից մինչև ընդդիմադիր ուժերի ձերբակալություններ և նավթի շուկայի կայունությանը խոչընդոտելը, ոտնհարելով նավթ արտահանող երկրների միջև առկա բոլոր համաձայնությունները: Սաուդյան Արաբիան  փորձեց իր հակաիրանական քաղաքականության մեջ ներգրավել նաև Թուրքիային: Դա այն դեպքում, երբ Թուրքիան ինքը տարածաշրջանում ևս մեկ պարտվող երկիրն է: Այս քայլերով Սաուդյան Արաբիան պառակտում է  առաջացրել իսլամական երկրների միջև: Եվ սա այս երկրի նոր իշխանությունների ձեռքբերումն էր: Այս քայլերը ցույց տվեցին, որ Մուհամմեդ Բեն Սալմանը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը բարձրանելով, տարածել վահաբիական գաղափարախոսությոնը: Այս գործընթացը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի է զարգացել: Դրա հետևանքով Լիբիայում, Նիգերիայոմ, Սոմալիում, Աֆղանստանում և Սիրիայում ծայրահեղ ահաբեկչական խմբեր են ստեղծվել: Դրանցից  են Բոքո հարամը, Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ն ու Ալ Շաբաբը: Բոլորը գիտեն, որ նման խմբերի ստեղծման հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայում թաքֆիրական խմբերի կողմից իսլամի վերաբերյալ խեղաթյուրված գաղափարախոսություն տարածելն է: Այլ խոսքով, Միջին Արևելքը, կամ Ասիայի արևմտյան բաժինը, այժմ կանգած է Սաուդյան Արաբիայի արկածախնդրության առջև, որի հետևանքով տարածաշրջանում հրահրվում են պատերազմներ, տարածվում է  ահաբեկչությունը և խոչընդոտվում է տարածաշրջանի զարգացումը: Սաուդյան Արաբիան հետապնդում է նաև այլ նպատակներ, փորձելով Իրանին ենթարկել քաղաքական հարձակման: Հետևելով ԱՄՆ-ի ու Իսրայելի քաղաքականությանը: Իսկ այս ուղղությամբ Սաուդյան Արաբիան հնարավորություն է  ստեղծել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության համար, որպեսզի Վաշինգտոնի օգնությամբ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խաթարի: Պարզից էլ պարզ է, որ Իրանը նպատակ ունի տարածաշրջանի երկրների միջև հաստատվել համագործակցություն, առանց օտար ուժերի միջամտության: Իսկ դա դեմ է  Սաուդյան Արաբիայի քաղաքականությանը: