Հաղորդում` նվիրված ընտանիքի միջազգային օրվան
Ընտանիքի համաշխարհային օրը առիթ է, որպեսզի այս թեման քննարկվի տնտեսական, հասարակական, մշակութային և քաղաքական առումներով:
Ընտանիքը լավագույն միջոցն է մարդու հոգեբանական և բարոյական կարիքները հոգալու , նրա անդամների ապահովությունն ու խաղաղությունը ապահովելու և երեխաներին հասարակության համար դաստիարակելու համար: Ներկա արդյունաբերական դարաշրջանում ընտանիքի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, ինչի հետևանքով ականատես ենք լինում ամուսնալուծությունների, և շատ դեպքերում պատանիներն ու երիտասարդներն դառնում են չարիք հասարակության համար:

Ընտանիքի համաշխարհային օրը առիթ է, որպեսզի այս թեման քննարկվի տնտեսական, հասարակական, մշակութային և քաղաքական առումներով:
Մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի համաշխարհային օր: Թեև ընտանիքը հասարակության ամենափոքր միավորն է, սակայն ամենակարևորն է: Այս միավորն է անհատական ու հասարակական փոփոխությունների առիթ հանդիսանում: Ուսի այսօր մեծ ուշադրություն է դարձվում նրան: Ժամանակին մարգարեները լրջորեն ուշադրության են արժանացրել ընտանիքը: Այդ թվում իսլամի մարգարեն: Նա ասել է. «Ընտանիք կազմելով կարելի է պաշտպանել հավատքի կեսը»: Այսօր ընտանիքի հարցը քննարկվում է տարբեր տեսակյուններից` միջազգային ատյանները կարևորում են գենդերային հավասարությունը և ծնողների զբաղվածության միջև հավասարակշռությունը: Սակայն այսօր ընտանիքի ամենակարևոր խնդիրը երեխաների դաստիարակությունն է, որն ըստ երևույթին հանձնվել է պետական ու ոչ պետական կազմակերպություններին: 2017թ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ կարևոր է երեխաների կրթությունը և բարօրությունը` ընտանիքի շրջանակներում: Ընտանիքն է, որ նոր սերնդին փոխանցում է մշակութային արժեքները, հավատալիքները, գիտություն և հմտություններ: Ընտանիքը նաև կարևոր դեր է կատարում երեխաների բանականության և զգացողությունների ձևավորման հարցում: Սխալ չի լինի ասել, որ ընտանիքը համարվում է կրթադաստիարակչության հենքը: Փիլիոսոփա Ջոն Դեյվիի ասելով. "Մարդկային հասարակությունը կգոյատևի այն ժամանակ, երբ նրա գաղափարները և սովորույթները փոխացնվեն սերնդե սերունդ: Իսկ կրթություն և դաստիարակություն նշանակում է շարունակել հասարակական կյանքը":

Կրթությունն աշխարհը ճանաչելու միջոց է: Եվ այդ գործընթացն սկսվում է մարդու ծնվելու առաջին իսկ օրից: Այսպիսով, նկատելի է, թե որքան կարևոր է ծնողների դերը` երեխաների կրթության հարցում: Այն ծնողները, որոնք միասին ընթանում են գիտության ուղղությամբ, հասարակության համար դաստիարակում են լավ գիտնականներ ու մտավորականներ: Մարդիկ կարիք ունեն ձեռք բերելու գիտություն և իմաստնություն, որպեսզի ճանաչեն իրենց և իրենց աշխարհը: Իսլամի մարգարեի ասելով. "Գիտություն ձեռք բերեք: Դա բարի գործ է, որի մասին խոսելը հավասար է Աստծո փառաբանման: Դրա շուրջ քննարկումը հավասար է ջիհադին: Եվ այն ուրիշին փոխանցելը բարեգործություն է":
Ընտանիքը հատկապես կարևոր է այն առումով, որ երեխաներին փոխանցում է հմտություններ ու գիտելիք:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընտանիքի օրվա առիթով ոչ միայն կարևորում է կրթությունը և հասարակության բարեկեցությունը: Այստեղ կարևոր է նաև ընտանիքի եկամուտը, որը մեծ դերակատարություն ունի երեխաների կրթության հարցում: Բնականաբար այն ընտանիքները, որոնք շատ երեխաներ ունեն, ավելի մեծ դժվարությունների առջև են կանգնում: Իսկ աղքատ ընտանիքների երեխաները ավելի խոցելի են դառնում: Այլ խոսքով, որքան ընտանիքի հասարակական դերը և դիրքը բարձրանա, կմեծանա նաև երեխաների կյանքի որակը: Իսկ կայուն ընտանիքի համար անհրաժետ է կայուն տնտեսություն: Եվ այս ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ քալեր կատարել: Հենց այս հիման վրա են երիտասարդները ընտանիք ստեղծում, կարողանում են կենտրոնանալ իրենց բարոյահոգեբանական հմտությունների վրա, երեխաներ ունենալ և նրանց համար լավ ապագա ապահովել: Իհարկե ոչ միայն տնտեսությունն է կայունացնում ընտանիքը: Սակայն դա կարևոր դեր ունի: Բնականաբար ֆինանսական ճգնաժամն ընտանիքի մոտ հիասթափություն է առաջացնում, ընտանիքում ստեղծում է ագրեսիա, նվազեցնելով ծնողների կողմից երեխաներին կառավարելու հնարավորությունը: Այլ խոսքով, աղքատությունն ու տնտեսական անապահովությունն ուղղակիորեն ազդում են երեխաների դաստիարակության գործընթացի վրա: Մենք ապրում ենք այնպիսի հասարակություններում, որտեղ ականատես ենք տնտեսական ու հասարակական արագ զագացման: Մեծացել են ծախսերը, աշխատանքային ու տնտեսական ճնշումները կրկնապատկվել են: Եվ այս ամենն ուղղակիորեն ազդում է ընտանիքի վրա: Այսօր ընտանիքների առջև ծառացել են բազմաթիվ տարաձայնություններ ու հակասություններ: Եվ այս ամենը նպաստում է, որպեսզի ընտանիքը չկատարի իր առաքելությունը: Հոգեբաններն ու սոցիոլոգները ընտանիքն են համարում երեխաների բազմաթիվ խնդիրների աղբյուրը: Այն, ինչ կատարվում է տանը, ուղղակիրոեն ազդում է երեխաների վրա: Սխալ վերաբերմունքը երեխաների նկատմամբ, անուշադրությունը, կարող են լրջորեն ազդել երեխաների կրթության վրա:
Տեխնոլոգիայի զարգացումը նպաստել է , որպեսզի երեխաներն ավելի էգոիստ դառնան, կախված մնալով համացանցից, հեռախոսից ու համակարգչից: Իսկ դա ընտանիքի ու երեխայի միջև տարածություն է առաջացրել: Շատ երեխաներ են մեկուսացվել ընտանիքներից: Նրանցից շատերը ցանկություն չունեն շփվել նաև հասարակության հետ: Ուստի իրենց կարիքները բավարարում են անսովոր միջոցներով: Այսօր շատ երկրնրերում երեխաները ապրում են բարձրահարկ շենքերում, իսկ մեծ քաղաքներում շատ երեխաներ չունեն իրենց անկյունը: Նրանք նույնիսկ գտնվում են անշարժունակության վիճակում: Փորձագետների կարծիքով, մկանային աշխատանքի պակասը բազմաթիվ հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում, հատկապես` երեխաների մոտ: Հենց այս պատճառով, նրանք համոզված են, որ նախ պետք է ընտանիքի կենսակերպի բարելավման համար պայմաններ ստեղծել: Միայն այդպիսով ընտանիքն իրեն ապահով ու կայուն կզգա: Ընտանիքի հարցերով փորձագետ Միրքյամալին նշում է. "Երեխաների ապագան ու ճակատագիրը կախված են ընտանիքի գործելաոճից: Ընտանիքի հարուստ կամ աղքատ, գրագետ կամ անգրագետ լինելը, կրոնական կամ ոչ կրոնական լինելը, ուղղակիորեն ազդում է երեխաների կյանքի վրա: Դրանից բացի, ընտանիքն է, որ կարող է վեր հանել երեխաների ընդունակությունները և կարողությունները և այդպիսով հասարակության ամենակարևոր կապիտալի ապագան ապահովագրվում է":

Եթե ընտանիքը կազմելու հարցում կարևորվեն բարոյական արժեքները և ճիշտ ընտրություն կատարվի, ընտանիքի զարգացման գործընթացը ճիշտ հունի վրա կլինի: Այն ընտանիքն է լավ ընտանիք, որի ծնողները երեխաների համար ականջ լինեն և զարգացնեն իրենց մեջ լսելու կարողությոնը: Ադպիսով ծնողները կարող են մուտք գործել երեխայի աշխարհ և ազդել նրա վրա: Այսպիսի ընտանիքներում անդամները բարոյահոգեբանական առումով զարգանում են և այնտեղ լինելը հաճելի է և ծնողների և երեխաների համար: Այստեղ է, որ ապագա սերունդը դաստիարակվում է և նրան են փոխանցվում հասարակության արժեքները: Որպեսզի երեխաները ունենան ինքնություն և չհեռանան իրենց արմատներից, պետք է կիրառել անպիսի քաղաքականություն, որի առանցքն ընտանիքն է: Միայն այդպիսով կարելի է իրականացնել կայուն զարգացման նպատակները, վերացնել աղքատությունն ու սովը, ապահովել առողջ կյանքը բոլորի համար: Եվ ստեղծել կրթության լայն հնարավորություններ ու նաև իրացնել սեռերի միջև հավասարությունը: