Եմենի ժողովուրդը` բռնության ու ագրեսիայի զոհ(4)
Այս օրերին Եմենի ժողովուրդը ոչ միայն տառապում է պատերազմի դառը հետևանքներից, այլև ծանր հիվանդություններից: Զրկված լինելով մարդկային ամենանախնական իրավունքներից, եմենցիներն ունեն առողջապահական լուրջ խնդիրներ:
Եմենի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումը պատճառ դարձավ, որ 7 հազար եմենցիներ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ սպանվեն և տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվեն: Բացի այդ, անօթևան են դարձել հարյուր հազարավոր եմենցիներ: Հարձակումների հետևանքով, երկրի կրթական և առողջապահական մեծ թվով կառույցներ ոչնչացվել են: Մարդիկ ապրում են օդից ու ցամաքից շրջափակման պայմաններում: Սաուդյան Արաբիայի վարչակարգը ՄԱԿ-ի կողմից դատապարտվել է եմենցի երեխաների 60 տոկոսի սպանության ու ոչ ռազմական ենթակառույցները ռմբակոծելու համար: Սաուդյան Արաբիան այս ընթացքում Եմենին շրջափակման է ենթարկել օդից ու ցամաքից և այդ երկիր չի մտնում ոչ դեղորայք ոչ սննդամթերք: Արդյունքում այս երկրի բնակիչները սովամահ են լինում:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` ներկա դրությամբ, առնվազն 462 հազար եմենցի երեխա գտնվում է թերսնման վիճակում, ինչը 200 տոկոսով ավելացել է 2014 թվականի համեմատ: Մի շարք նահանգներ գտնվում են ավելի վատ վիճակում, որոնցից հինգը մարդկային ճգնաժամի առջև են կանգնած: Հատկապես ծանր վիճակում են գտնվում Սադա նահանգի երեխաները, որտեղ 10 երեխայից 8-ը թերսնման խնդիր ունեն: Իհարկե այս վիճակն առկա է տարբեր նահանգներում:
2015թ Սաուդյան Արաբիայի հարձակումից առաջ Եմենում առկա էին առողջապահական լուրջ խնդիրներ: Սակայն այսօր վիճակն ավելի է սրվել և Եմենի բնակչության մոտավորապես 1/3-ն է կարողանում դեղորայք գնել ու դիմել բժշկի: Իսկ բուժկետերից միայն կեսն է հնարավոր օգտագործել: Բուժաշխատողներն արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների կոորդինատոր Մաք Գոլդրիկը վերջերս հայտարարեց, որ այսօր 400 հազար եմենցի երեխա տառապում է թերսնումից: Իսկ բնակչության 10 միլիոնին անհրաժեշտ է մարդասիրական օգնություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` Եմենում երեխաների վիճակն ավելի ծանր է: Կազմակերպությունը հայտարարել է, որ 2 միլիոն երեխա Եմենում գտնվում է ծանր վիճակում և մարդասիրական օգնությունների կարիք ունի: Կազմակերպությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ Եմենում տարբեր հիվանդություններից, այդ թվում լուծից, մահանում է մեկ երեխա:
Եմենում ՄԱԿ-ի Գյուղատենտեսության ու սննդի կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավիճակը շատ լուրջ է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենի պատերազմի երկու տարիների ընթացքում, այդ երկրում ամենից շատ տուժել են երեխաները: Հաղորդման համաձայն` ներկա դրությամբ 10 միլիոն եմենցի երեխա մարդասիրական օգնության կարիք ունի, որից 2.2 միլիոնը տառապում են թերսնումից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենի գերեզմանները լցվել են բազմաթիվ փոքրիկ գերեզմանափոսերով: Հաղորդումների համաձայն` Եմենի բնակչության 17 միլիոնը, այսինքն` 65 տոկոսը, հնարավորություն չունեն ձեռք բերել սննդամթերք: Հաղորդման համաձայն` ընտանիքների 80 տոկոսը սնունդը ձեռք են բերում պարտքով: Հաղորդման համաձայն` 7.3 միլիոն եմենցի գոյատևելու համար անհապաղ սննդի կարիք ունի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդման համաձայն` Եմենում կրթությունը դադարեցվել է, հազարավոր դպրոցներ ավերվել են Սաուդյան Արաբիայի կործանիչների իրականացրած ռմբակոծությունների հետևանքով: Ներկա դրությամբ այս երկրում 2 միլիոն երեխա չի կարողանում դպրոց գնալ: ՅՈՒՆՍԻԵՖ-ի ներկայացուցիչ Զելանոն հայտարարել է, որ ոչնչացվել են առողջապահական ենթակառույցները և Եմենը 10 տարի հետ է գնացել: Իսկ այն բոլոր արդյունքները, որ ձեռք էին բերվել այս տարիների ընթացքում, ոչնչացվել են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենում 3 միլիոն 300 հազար մարդ տառապում է թերսնումից , որոնցից 2 միլիոն 200 հազարը երեխաներ են: Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ յուրաքանչյուր 100 երեխայից 63-ը մահանում է 5 տարին չլրացած: Ներկա դրությամբ թերսնումից տառապում է 17.1 միլիոն մարդ: Դա այն դեպքում, երբ Եմենի բնակչությունը 27.4 միլիոն է: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ աշխարհի երկրները չեն տեսնում այս դժբախտությունը և իրավիճակը սարսափելի է: Նրա խոսքերով, Եմենում ավելի քան 7 միլիոն մարդ սովամահ է լինում: 1500 երեխա սպանվել է և 1600 երեխա պարտադիր զորակոչի է կանչվել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասել է. "Եմենում մեզ մտահոգում է երեխաների ծանր վիճակը: Միայն 2016 թվականին այս երկրում սովամահ է եղել 63 հազար երեխա": Նա հավելել է. "Ներկա դրությամբ Եմենում գրանցվող 1000 ծնունդից 63 դեպքում գրանցվում է մահ: Իսկ 2014թ այս թիվը կազմում էր 53":
Հիմա, երբ եղանակն ավելի է տաքանում, Կարմիր խաչը հայտարարել է, որ 115 երեխա ու 15 մարդ մահացել է տարբեր տեսակի հիվանդություններից, այդ թվում` խոլերայի համաճարակից: Կարմիր խաչի ներկայացուցիչ Դոմենիկ Սթիլհարթը Եմենի մայրաքաղաք Սանայում ունեցած ելույթում հայտարարեց, որ այս մահերը գրանցվել են մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում: Նա զգուշացրեց, որ պետք է սպասել նոր աղետների: Սթիլհարթի խոսքերով, Եմենի 14 նահանգներում այս հիվանդության հետևանքով մահացել է 8500 մարդ: Նա նշել է, որ այս հիվանդներին փրկելու հնարավորություն չկա: Հիվանդների մեծ մասը բուժվում են փողոցում կամ ավտոմեքենաների մեջ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շերին Վարքը հայտարարել է, որ Սանայի հիվանդանոցների անգամ միջանցքներում շարժվելու տեղ չկա: Նա ամբողջ աշխարհին կոչ է արել հումանիտար օժանդակություն ցուցաբերել Եմենի ժողովրդին:
Իսկ հիվանդանոցներից մեկի տնօրենի ասելով. "Ներկա դրությամբ հնարավոր չէ պայքարել այս վիճակի դեմ: Հնարավորությունները շատ քիչ են": ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում աշխատում են մի քանի հիվանդանոցներ, իսկ բնակչությունն ունի խմելու ջրի կարիք: ԱՀԿ-ն հայտարարել է, որ 7.6 միլիոն եմենցի ապրում է աղտոտվածության պայմաններում և հնարավոր է, որ նրանք վարակվեն տարբեր հիվանդություններով: Եմենում ներկա դրությամբ խոլերայի վարակման 1300 դեպք է գրանցվել: Հիվանդների 2/3-ը գտնվում են մայրաքաղաքում: Այսպիսով կարելի է ասել, որ Եմենի տնտեսական շրջափակման հետևանքներից մեկն էլ խոլերան է: Եվ եմենցիները ոչ միայն ականատես են լինում իրենց հարազատների սպանության ու տների ավերմանը, այլ նաև ունեն առողջապահական լուրջ խնդիրներ և կյանքի ու մահվան կռիվ են տալիս: