Խոլերայի համաճարակի աննախադեպ տարածումը Եմենում, որպես մարդկային սկզբունքների ոտնահարում
(last modified Mon, 31 Jul 2017 12:29:33 GMT )
Հուլիս 31, 2017 16:59 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի վարչկարգը, հետևելով իր միլիտարիստական քաղաքականությանը, արևմտյան որոշ պետությունների աջակցությամբ շարունակում է ոչնչացնել Եմենի ժողովրդին և ավելի է դժվարացնում այդ երկրի ժողովրդի կյանքը: Եմենի չարքաշ ժողովուրդը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև:

Ոչնչացվում են նրանց տները, նրանք անօթևան են դառնում, երկրում տարածվել են երաշտն ու տարբեր հիվանդություններ: Եմենը համարվում է արաբական ամենաաղքատ երկրներից և ունի 25.5 միլիոն բնակչություն: Նրանցից 18 միլիոնն այժմ հումանիտար օգնության կարիք ունեն: Իսկ մոտավորապես 7 միլիոնին սպառնում է  երաշտը: Բացի երաշտից ու սովից, բազմաթիվ քաղաքացիներ զովել են Սաուդյան Արաբիայի հարձակումներից: Այդ հարձակումների հետևանքով ոչնչացվել են նաև բազմաթիվ ենթակառույցներ, այդ թվում` հիվանդանոցներ: Խոլերայի համաճարակը աննախադեպ կերպով տարածվում է Եմենում և բազմաթիվ կանայք ու երեխաներ տառապում են այդ հիվանդությունից:

Եմենում տարածվում է  ժանտախտը

 

 

ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների գրասենյակի գլխավոր կոորդիանատոր Ստեֆան Օ'Բրայանը, Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշել է, որ սխալ է ասել, թե   Եմենում  ճգմաժամը ստվեր է գցել: Պետք է ասել, որ ճգնաժամը տարածվել է ողջ  Եենում: Նա ասել է. "Մեր աչքերի առջև տեղի ունեցող հակամարտությունը պատճառ է դարձել, որ այդ երկրում տարածվի նաև երաշտ: Եվ եթե պատերազմը չլիներ, Եմենում չէր լինի ոչ երաշտ, ոչ հիվանդությոն և ոչ էլ մահ": Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ բազմաթիվ եմենցիներ զոհվել են խոլերայից: Անցած  ապրիլին խոլերայի զոհերի թիվը հասել է 1800 հոգու: Կազմակերպության զեկույցի համաձայն` Եմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից մինչ օրս հասել է 1802-ի: Միևնույն ժամանակ, 356 591 մարդ գտնվում է  այս  հիվանդությամբ վարակվելու վտանգի առջև: Նրանց 53.9 տոկոսն արդեն վարակված են խոլերայով: Զեկույցում նշվել է, որ Եմենի 5 նահանգներ` Սանաան, Ալ-Հոդեյդան, Հաջջեն, Ամրանը և Հաբը գտնվում են ժանտախտի տարածման վտանգի առջև:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատարարել է, որ Եմենում տարածվել է խոլերայի համաճարակը

 

 

Հաջեն նահանգում խոլերան  ամենաշատ տարածումն ունի: Այստեղ խոլերայից  մահացել է 346 մարդ: Էբ նահանգում մահացել է 231 մարդ, Ալ Հադիդեում` 210, Թաիզում 159 և Օմրան նահանգում`  149 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն` Եմենի 22 նահանգներից 21-ում տարածվել է խոլերա: Այս հիվանդությունը չկա միայն Ար Խաբիլ նահանգում: Խոլերան տարածված է հատկապես այն նահանգներում, որտեղ կռվում են Սաուդյան Արաբիայի ուժերը, Եմենի հրաժարված կառավարությանը կապված ուժերը կամ Անսարալլահ կազմակերպության ուժերը: Գերմանական Շպիգել օրաթերթը վերջերս գրեց, որ աշխարհի ոչ մի վայրում խոլերան այսքան չի տարածվել, ինչպես Եմենում: Ընդհանուր առմամբ, 360 հազար մարդ Եմենում, Սուդանի հարավում, Սումալիում, Նիգերիայում և Քենիայում  տառապում է խոլերայից: Քրիստիան Լինդերմայերն այս կապակցությամբ ասել է. "Այս երկրների պայմաննեն այնպիսին են, որ հիվանդությունները գնալով տարածվում են: Իսկ ներքին պատերազմների պատճառով, բազմաթիվ մարդիկ տարագիր ու անօթևան են դարձել":

Խոլերայի համաճարակը  տարածվել է Եմենում` Սաուդյան Արաբիայի կողմից պարտադրված պատերազմի հետևանքով

 

 

Կամիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը վերջերս այցելել էր Եմեն: Ադան, Սանաա և  Թաիզ  քաղաքներ կատարած հնգօրյա այցելութունից հետո նա հայտարարել էր, որ մինչև այս տարվա ավարտը 600 հազար մարդ Եմենում կվարակվի խոլերայով: Նա հավելել է. «Մենք ձեռնարկել ենք որոշակի քայլեր, այդ թվում` աղբահավաքություն, ջրի մաքրում, ջրատար խողովակների վերականգնում  և շարունակելու ենք բժշկական կենտրոնների հետ համագործակցությունը»:

Օքսֆամ կազմակերպությունը վերջերս հրապարակած զեկույցում հաստատել  է Մաուրերի հատարարությունը: Կազմակերպությոնը նշել է, որ  370 հազար եմենցի ամենայն հավանականությամբ տառապում  է խոլերայից և 828 մահ գրանցվել է միայն ապրիլ ամսին: Այս թիվը գերազանցում է 2011թ Հաիթիում բռնկված խոլերայով վարակվածների թվին: Այն ժամանակ Հաիթիում խոլերայով վարակվեց 340 311 մարդ:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների կորրդինացման խումբը հայտարարել է, որ ավելի քան 20 միլիոն մարդ Եմենում հումանիտար օգնության կարիք ունի: Եմենցիները աղտոտված ջրի և սննդի պատճառով վարակվում են  խորլերայով:  Այսօր Եմենի ժողովուրդն ունի ջրի և սննդի կարիք: Բացի այդ, հիվանդանոցների և այլ ենթակառույցների ոչնչացումն ավելի է սրել իրավիճակը:

Եմենում սնունդն ու ջուրն աղտոտված են և երկիրը զրկված է առողջապահական ծառայություններից

 

 

Մարդու իրավունքների փաստաթղթերի համաձայն` յուրաքանչյուր մարդ ունի խմելու ջրից օգտվելու իրավունք և պատերազմների ժամանակ արգելվում է դրանք ոչնչացնել: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2010թ օգոստոսին հրապարակել է այս կապակցությամբ մի բանաձև: Խմելու ջրի և կոյուղի ունենալու իրավունքը մարդու իրավունքներից է:

 Եմենում մարդիկ տառապում են խմելու ջրի բացակայությունից

 

 

Այս բանաձևը խոսում է այն մասին, որ բոլոր մարդիկ ունեն խմելու ջրից օգտվելու իրավունք:  Այն պետություններին կոչ է անում հարգել մարդու իրավունքները: Եթե մարդիկ չունենան խմելու ջրի հասանելիություն, կզրկվեն նաև սննդի իրավունքից:

Թեդրոս Աթհանոմը ԱՀԿ-ի գլխավոր տնօրենն է: Նա վերջերս հատարարեց, որ Եմենում աննախադեպ կերպով տարածվել է Խոլերան: Նա հավելեց. Համաշխարհային հանրությունը պետք  է իմանա, թե որտեղից է ծագել այս ճգնաժամը:

Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի նախագահ՝ Պիտեր Մաուրորն  ասել է. "Կասկած չկա, որ խոլերան Եմենում տարածվել է պատերազմի պատճառով: Ավելի վաղ, Կարմիր խաչը զգուշացրել էր, որ Եմենում ենթակառույցների ոչնչացումը նշանակում է մարդու իրավունքների խախտում: Իսկ խոլերայի տարածումը դրա հետանքն է»:

  Սաուդյան Արաբիան ոչնչացրել է Եմենը

 

 

Սաուդյան վարչակարգը սարսափելի պատերազմ է հրահրել Եմենի դեմ: Եմենի քաղաքացիները ոչ միայն կանգնած են երաշտի ու ավերածությունների խնդրի առջև, այլև բազմաթվ հիվանդությունների վտանգի: Սաուդյան Արաբիան շրջափակել է Եմենը և ոչնչացնելով Սանաայի օդանավակայանը, պատճառ է դարձել, որ այս երկրի ժողովուրդը զրկվի հումանիտար օգնությունից: Նման վիճակում ԱՄՆ-ի նախագահը, որի երկիրը հայտարարում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները, մեկնեց Սաուդյան Արաբիա և այդ երկրի հետ ստորագրեց սպառազինական խոշոր պայմանագիր: Արդյունքում Սաուդյան Արաբիան կշարունակի ոչնչացնել Եմենի ժողովրդին` ամերիկյան զենքով:

Իհարկե, ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան նույնպես զենք են վաճառում Սաուդյան Արաբիային: