Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ Երևակայությունից մինչև իրականություն
Արևմտյան երկրներում սանձարձակությունը, կոռուպցիան, բարոյալքվածությունը, և ապօրինի ամուսնությունները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել: Դրանցից են՝ աբորտը և սեփական երեխայից մայրերի հրաժարվելը:
Արևմտյան երկրներում սանձարձակությունը, կոռուպցիան, բարոյալքվածությունը, և ապօրինի ամուսնությունները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել: Դրանցից մեկը աբորտն է (հղիության արհեստական ընդհատում) երեխաներից մայրերի հրաժարվելը:
Մայրեր,որոնք իրենց թույլ են տալիս հրաժարվել դեռ չծնված երեխայից : Աբորտի փիլիսոփայությունն այդ երկրներում այն իմաստն է պարունակում,որ մոր արգանդում ձևավորված երեխան որպես իրական մարդ իր ճակատագրի տերը չի կարող լինել և մայրը կարող է նրա հետ վերաբերվել ինչպես մի իր, մի ապրանք և նրանից այդքան հեշտությամբ հրաժարվել:
Արևմուտքի իրավաբանական գրականության մեջ «Լքված երեխա»-ն այն երեխան է,որի կենսաբանական ծնողները կամ խնամակալն անօրինական ճանապարհով հրաժարվում են նրանից և չեն պատրաստվում նրա համար պատասխանատվություն կրել և պաշտպանել երեխայի շահերը: Փաստորեն Աշխարհիկ իրավական համակարգում լքված երեխան այն երեխան է,որից երես են թեքել ծնողները և իրենց կամքով երեխային զրկել են ինքնությունից: Փաստորեն աշխարհիկ հասարակությունում «լքված երեխա» է նա , ով իր ծնողների կամքով զրկվել է խնամքից ու ինքնությունից , ինչպես լքում են սովորական գույքն ու ունեցվածքը :
---
Բազմաթիվ պատճառներ են ներկայացվել երեխայից ազատվելու, նրան լքելու և աբորտի դիմելու համար,որոնց կարևորագույններն են՝ աղքատությունը, պատանի տարիքում հղիությունը և անօրինական ամուսնությունները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ աշխարհիկ մարդը երեխային համարում է իր գույքը ,ուստի մի ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումը համարում է մոր իրավունքը և մեկ այլ ժամանակատվածում «մանկական արկղ»-ի նման նախագիծ է ներկայացնում անցանկալի երեխաներին պահելու համար:
Ժամանակի ընթացքում հասարակական հարաբերություններն ու կառուցվածքները փոխվելով յուրահատուկ տեսք ստացավ անցանկալի երեխային փողոցում թողնելը: Միջին և 18-րդ ու 19-րդ դարերին , Իտալիայի, Գերմանիայի , Բրիտանիայի , Բրազիլիայի , Ֆրանսիայի, Իռլանդիայի ու Պորտուգալիայի նման երկրներում եկեղեցիների ու բուժկենտրոնների մոտ կառքեր էին տեղակայում,որպեսզի անցանկալի երեխաներին թողնեն այդ կառքերի մեջ,և այդպիսով կանխվի մայրերի կողմից այդ անցանկալի երեխաների սպանությունը: 19-րդ դարի վերջերին վերացվեց այդ կառքերի օգտագործումը և նոր միջոց կիրառվեց անցանկալի երեխաներին փրկելու համար:
Անցյալում անցանկալի երեխաներին փողոցում թողնելու պատճառներից մեկը ամուսնության շրջանակից դուրս երեխաների ծնվելն էր, բայց այնուհետև երբ հասարակություններում իմաստազրկվեց օրինական ամուսնությունը ,ապա այս դեպքում երեխաներից ազատվելու պատճառը կենսաբանական մոր անկարողությունն է իր երեխային պահելու համար: Ինչու չէ նաև այս դեպքում միանյակ մայրը չի ցանկանում բացահայտվի երեխայի ինքնությունը: Այսօր արևմտյան երկրներում անցանկալի երեխաների լքելն իրականանում է «մանկական արկղ»-ի շրջանակում: Հիվանդանոցների , եկեղեցիների մոտ կամ մարդաշատ վայրերում գտնվող մանկական արկղեր են նետում նորածնին ,որպեսզի մի հոգի գա ու նրա խնամքի պատասխանատվությունն իր վրա վերցնի:
Մանկական արկղերը սովորաբար տեղակայվում են հիվանդանոցների ,եկեղեցիների մոտ և հասարակական վայրերում, որոնք քառակուսի արկղեր են,որոնց մեջ մանկական ներքնակ ու մաքուր սավան են փռում : Ներքնակներին սենսորներ են միացած,ընդորում երբ ծնողը երեխային բերում և թողնում է այնտեղ, սենսորները ակտիվանում են և համապատասխան կառույցին ահազանգ է գնում և երեխային անմիջապես վերցնում են մանկական արկղից։
------
Ոչ միայն Եվրոպայում,այլ ԱՄՆ-ում, Աֆրիկայում,Ասիայում և Ավստրալիայում ևս շատ երկրներ մանկական արկղեր են տեղադրել փողոցներում: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք որոշ երկրներում առկա մանկական արկղերի գործընթացին:
2000 թվականին Գերմանիայում սկսվեց մանկական արկղի օգտագործման նոր ալիքը:
2005 թվականին ավելի քան 80 մանկական արկղեր են կառուցվել երկրում։ Ներկայումս Գերմանիան ունի 100 մանկական արկղ։Շատ փորձեր են արվել որպեսզի նորածինների արկղի ստեղծման իրավական հիմքերն ներառվեն Գերմանիայի օրենքի սահմաններում, բայց դա շարունակում է մնալ մշուշի մեջ։ Գերմանիայի ներքին օրենքով այդ երկրի բոլոր քաղաքացիները իրավունք ունեն ճանաչել իրենց արմատները և հայրերը ևս իրավունք ունեն ներկա լինել իրենց երեխայի աճի ու զարգացման պրոցեսին։ Մանկական արկղերի հարցերով շատ իրավաբանների կարծիքով Գերմանիայում այդ երկու դրույթները խախտում են ներպետական իրավունքները։
Ավստրիան ևս այն եվրոպական երկրներից է,որ մանկական արկղը որպես միջոց է նկատի առնել երեխայից ազատվելու համար։ 2005 թվականին հրապարակված տվյալներով այդ երկրի վեց քաղաքներ մանկական արկղեր ունեն։
Բելգիայի օրենքով՝ երեխային փողոցում թողնելը անօրինական քայլ է։ Բայց իրականում երեխաները պահվում են այնպիսի վայրերում ,որպեսզի քանի ամիս անց որդեգրման հանձնվեն։ Այդ վայրերը կոչվում են «Մայրեր մայրերի համար», կամ «Մովսեսի օրորոցը մայրերի համար»,որը կառուցվել է 2000 թվականին Բուրգեր Հութ տարածքում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ երկիրը մեկ հատ մանկական արկղ ունի։
Շվեյցարիայում պատկերն այլ է։ Մանկական արկղ առաջին անգամ կառուցվել է 2001 թ․ մի հիվանդանոցում և 2012 թվականին Դավոսի, Օլթենի և Բերնի հիվանդանոցներում։ Մինչև 2012 թվականը միայն մեկ մանկական արկղ կար Շվեյցարիայում ,բայց գնալով ավելացան աբորտի ու երեխաների սպանության դեպքերը,ինչի հետևանքով ավելացան մանկական արկղերը։ 2014 թվականի փետրվարի 9-ին կրկին անգամ աբորտի հարցը դարձավ իրավաբանական վիճարկելի թեմա և կառավարությունն ընդունեց օրինագիծ,որով սոցապահովագրական ծառայությունները այլևս աբորտի ծախսերը չեն վճարում։Աբորտի դեմ բողոքի ալիք բարձրացավ, ինչի արդյունքում մանկական արկղերի թիվն ավելացավ։
---
Ֆրանսիայում ևս տարածված է եղել «մանկական արկղեր»-ի օգտագործումը: 2010 թվականին կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ իրենց մայրերի կողմից սպանված երեխաների թիվը հինգ անգամ գերազանցում է պաշտոնապես հայտարարված թվին։ 1941 թվականի սեպտեմբերի 2-ին Վիշի Ֆրանսիան ընդունեց օրենք ի պաշտպանություն նորածինների ։ Ըստ օրենքի նորածնի ինքնությունը գաղտնի էր պահվում ։ Օրենքը կոչվեց «X երեխաների ծնունդ» : Դա հետագայում ներառվեց Ֆրանսիայի սոցիալական միջոցառումների և ընտանիքի իրավունքների մասին օրենքի թիվ 222-րդ հոդվածի 6-րդ մասում:2003 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարեց ,որ այդ դրույթը չի խախտում մարդու իրավունքների կոնվենցիան; «X երեխայի ծնունդ»-ի մասին օրենքը կանանց թույլ է տալիս , առանց իրենց ինքնությունը հայտնելու ծննդաբերել հիվանադանոցում, պաշտոնապես հրաժարվել նորածնից և հեռանալ : Այս կանանց համար ծննդաբերությունն անվճար է : Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ «X» կարգավիճակով ծնված երեխաների թիվը տարեկան հասնում է 400,000-ի:
---
Չեխիայում առաջին մանկական արկղը կառուցվել է 2005 թվականի հուլիսին Պրահայում։ Հաջորդ տարի մարտին այդ արկղում հայտնվում է երեք նորածին ,իսկ 2007 թվականին այդ թիվը հասնում է հինգի։ 2011 թվականին հրապարակված տվյալներով մանկական արկղեր են նետվել 62 նորածիններ։
Մանկական արկղերի կառուցման բարեկագործական հիմնադրամ "Սթաթիմ" հասարակական կազմակերպության պատասխանատուներից մեկը իր հարցազրույցներից մեկում ասել է,որ մանկական արկղի ձևավորման արմատները գալիս են հին Հռոմից։ Նա նշել է․-"Անցյալում նախքան մանկական արկղերի կառուցվելը, երեխաները հանձնվում էին հատուկ հիմնարկություններին ,որտեղ երեխաների համար պայմանները նպաստավոր չէին։ Բայց այսօր այս արկղերի շնորհիվ երեխաները նոր ընտանիք են մտնում , և ունենում նոր ծնողներ։ 2006 թվականին Չեխիայի սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է,որ մանկական արկղը օրինական երևույթ է։2013 թվականից ի վեր 57 արկղ է կառուցվել այդ երկրում։
ՄԱԿ-ը նման վայրերը կասկածի տակ է առել և հայտարարել է ,որ մանկական արկղերը խախտում են երեխաների իրավունքները։ Չեխիայի պաշտոնական լրտավական կայքը (novinky.cz) գրել է․-"ՄԱԿ-ը պահանջել է Չեխիայում արգելել մանկական արկղերի կառուցումը"։
Միջազգային կառույցների,իրավաբանների ու հոգեբանների կողմից խիստ քննադատության է արժանացել մանկական արկղը։ Այս հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում կանդրադառնանք մանկական արկղի իրաբանական ու հոգեբանական խնդիրներին;