Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում, երևականությունից մինչև իրականություն (26)
Անօրինական և անցանկալի երեխաները շարունակում են մնալ իրենց մայրերի կողմից աբորտի ենթարկվելու վտանգի առջև։ Վիճակագրական այս ահռելի տվյալները վկայում են այն իրողության մասին ,որ ոչ միայն մանկական արկղը հարմար լուծում չէ աբորտը կանխելու համար, այլև բազում հետևանքներ կարող է ունենալ։
ԱՄՆ-ն աշխարհի զարգացած երկրներից է, որտեղ առողջապահության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ երկրում դասակարգային ահռելի տարբերություններ կան: Մանկական արկղը այնքան էլ տարածված չէ ԱՄՆ-ում, բայց Ամերիկայի 50 նահանգներում վավերացվել է «Ապահով ապաստարան» կամ «Մանուկ Մովսեսի օրորոցը» օրենքը, որը ծնողներին թույլ է տալիս երեխայի ծնունդից 72 ժամ անց լքել իրենց զավակին: Այդ օրենքի շրջանակում նախատեսված անվտանգ վայրերն են՝ հրշեջ կայանները, ոստիկանության շենքերը և հիվանդանոցները:
Փաստորեն ԱՄՆ-ում մանկական արկղ անվամբ վայր գոյություն չունի: Եթե մայրը կամ ծնողները իրենց երեխայից ազատվելու մտադրություն ունենան, պետք է այդ օրենքով նախատեսված վայրերում թողնեն իրենց երեխաներին:
«Ապահով ապաստարան» օրենքը թույլ է տալիս երեխային լքած ծնողների անունները դատարանում չբացահայտել : Իհարկե այդ օրենքի գործադրումը տարբեր նահանգներում լինում է տարբեր: Տեխասն առաջին նահանգն էր ,որը 1999 թվականին վավերացրեց «Մանուկ Մովսեսի օրորոցը» օրենքը:
Կանադայի քրեական օրենքի համաձայն՝ եթե երեխան նախքան տասը տարեկան դառնալը անօրինական կերպով լքվի ծնողների կողմից ու նրա կյանքը հայտնվի վտանգի տակ, հանցագործություն է համարվում և երեխայի ծնողներն արժանանում են պատժի: Սակայն 2010 թվականին այդ երկրում «մանկան օրորոց» ծրագիրը վավերացվելուց հետո , ոստիկանությունը հայտարարեց , որ քանի որ «Մանկական արկղերում» երեխաների կյանքին վտանգ չի սպառնում , արկղեր նետված երեխաների մայրերը հանցագործ չեն ճանաչվում և օրենքի առջև պատասխանատու չեն: Կանադայում «Մանկական արկղեր»ն անվանել են «հրեշտակների օրորոց»: Արկղում փոքրիկին թողնելուց 60 վայրկյան անց , ահազանգը հնչում է և բուժքրոջը տեղեկացնում է լքված ու անցանկալի երեխալի ներկայության մասին :Բժշկական զննումներից հետո երեխային հանձնում են Ալբերտայի (Alberta) հումանիտար ծառայությունների նախարարությանը: Կանադայում բոլոր մանկական արկղերը կառավարվում են կաթոլիկ կառույցների կողմից:
Ավստրալիայի օրենքով երեխաներին ու պատանիներին ուղղված սոցիալական ծառայությունների հաստատությունը մանկական արկղերում գտնվող երեխաներին վեց ամիս խնամում և ապա նրանց հանձնում է որդեգրման։ 2001 թվականից ի վեր կանայք կարող են առանց իրենց տվյալները ներկայացնելու ծննդաբերել հիվանդանոցներում և ապա լքել երեխային։ «Անհայտ ծննդաբերություն» օրենքն ամբողջացնելու համար, Ավստրալիայի կառավարությունը վավերացրեց «ապահով ապաստարան» օրենքը։
Պաշտոնական տվյալներով տարեկան 10 լքված երեխա է հայտնաբերվում Ավստրալիայում, բայց պաշտոնատարները համոզված են, որ անցանկալի երեխաների թիվը գերազանցում է պաշտոնական թվին։ 2013 թվականին Ավստրալիայի խորհրդարանի օրակարգում դրվեց ապահով ապաստարան օրենքի բարեփոխումը, բայց այն մինչ այսօր չի վավերացվել։
Մեծ թվով իրավաբաններ , հոգեբաններ , սոցիոլոգներ և ոլորտի գործիչներ դեմ են հանդես եկել հիշյալ քաղաքականությանը և տարբեր պատճառներով , այն մանկան և նույնիսկ ծնողի իրավունքների խախտում են համարում: 2012 թվականին ՄԱԿ-ի մանկան իրավունքների կոմիտեն, կարևորելով ինքնություն ունենալու մանկան իրավունքը, պահանջեց փակել Եվրոպայում մանկական արկղերը՝ դրանք համարելով մանկան իրավունքների կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում: ՄԱԿ-ի մանկան իրավունքների կոմիտեն հայտարարեց, որ այդ քայլով ոչ միայն ոտնահարվում են երեխաների իրավունքները, այլև անտեսվում է զավակի գոյության մասին տեղյակ լինելու հոր իրավունքը: Մանկական արկղի կողմնակից երկրները հայտարարել են , որ ԴՆԹ-ի թեստով հնարավոր կլինի ապացուցել արյունակցական կապը, սակայն չեն ասել , թե լքված երեխաների մեծաթիվ խմբում ինչպե՞ս են կարող գտնել յուրաքանչյուր հոր երեխային :
Երեխայի իրավունքի մասին կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ Երեխան գրանցվում է ծնվելուց հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Մասնակից պետություններն այդ իրավունքների և իրենց պարտավորությունների իրականացումն ապահովում են ըստ ազգային օրենսդրությունների և այդ բնագավառի համապատասխան միջազգային փաստաթղթերի, մասնավորապես այն դեպքում, երբ այլ կերպ երեխան քաղաքացիություն չի ունենա: Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով, չթույլատրելով հակաօրինական միջամտություն, հարգել իր անհատականությունը, ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերն ապահովելու երեխայի իրավունքը: Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր անհատականության կամ դրա մի մասի տարրերից, մասնակից պետությունները նրան իր անհատականության շուտափույթ վերականգնման համար ապահովում են անհրաժեշտ օգնությամբ ու պաշտպանությամբ:
Մանկական արկղի կառուցումը և " X-երեխաներ" կոչվող օրենքի տարածումը խախտում է երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածները։
Ինչպես որ երեխայի իրավունքների կոնվենցիայի 14-րդ հոդվածի երկրորդ և 18-րդ հոդվածի առաջին կետերն են նշում՝ մասնակից պետությունները հարգում են ծնողների և, համապատասխան դեպքերում, օրինական խնամակալների պարտականությունները` իր իրավունքներն իրականացնելիս երեխային ղեկավարելու նրա զարգացող ընդունակություններին համապատասխան մեթոդով: Մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր և հավասար պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքերում` օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվությունը: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:Ուրեմն չի կարելի հեշտությամբ ուսերից թոթափել ծնող լինելու պատասխանատվությունը և լքել երեխային: Այն մայրերը որոնք իրենց երեխաներին թողնում են մանկական արկղերի մեջ խախտում են երեխայի իրավունքների կոնվենցիան, իսկ մանկական արկղերը պաշտպանող երկրները ևս պատասխանատու են կոնվենցիայի հիշյալ կետերը խախտելու համար։
Համաշխարհային վիճակագրական տվյալները ցույց են տալիս,որ տարեկան 30-60 երեխայի սպանություն է տեղի ունենում Գերմանիայում ու Բրիտանիայում։ Քանի որ աբորտը բոլոր աշխարհիկ երկրներում թույլատրված է,ուրեմն անցանկալի երեխաները աբորտի վտանգի առջև են կանգնած։
Այժմ այս կապակցությամբ լսենք փորձագետ տիկին Սորային․-«Որոշ հասարակություններում աբորտի և երեխային լքելու նման երևույթների պաշտոնապես ճանաչումը արմատավորված է աշխարհիկ գաղափարներում։ Երբ մարդը իր կյանքը տեսնում է ապրելու և մահվան միջև ընկած հատվածում և իր կյանքի նպատակը այս աշխարհում է սահմանափակում, փորձում է առավելագույն օգուտն ու հաճույքը ապահովել և խոչընդոտները վերացնել»։
Նման մոտեցման հիմամբ՝ երբեմն երեխա պահելը դառնում է խոչընդոտ ծնողի հանգստավետ կյանքի ճանապարհին, ուստի հայրն ու մայրը կարող են որոշել իրենց ուսերից թոթափել նման պատասխանատվությունը։ Նման դեպքերում արևմտյան հասարակությունը աշխարհիկ մտածողության պատճառով չի կարողանում փոխել այդ կապակցությամբ իր գաղափարները և չի կարողանում ավելացնել հայրական ու մայրական պատասխանատվության ընդունման դրդապատճառները, հետևաբար փորձում է դիմել փոխարինող լուծման ելքերի , այդ թվում` մանկական արկղերին, որպեսզի այդպիսով կարողանա անմեղ երեխայի կյանքը փրկել։ Կրոնական գաղափարի համաձայն`՝մարդը սահմանափակ արարած չէ և քաջ գիտակցում է, որ այս աշխարհում ապրելուց հետո, հանդերձյալ աշխարհն սպասում է նրան։ Աշխարհ, որը հավերժություն է։ Հետևաբար պատասխանատվության զգացումը քաղցր լուծում է ստանում։ Իսլամական ուսմունքների համաձայն՝ երեխան նույնիսկ այն ժամանակ երբ դեռ փոքրիկ սաղմ է մոր արգանդում, հարգված է և ունի իրավունք, որը պետք է հարգվի ծնողների կողմից։ Իսլամ կրոնի համաձայն՝ ծնողները երեխան համարում են Աստծո պարգև և նրա նկատմամբ իրենց պարտականությունները լիարժեք կատարելով կարողանում են Աստվածային գոհունակությանն արժանանալ և հասնել հավերժական երջանկության»:
Եթերում էր սոցիալական ոլորտի փորձագետ՝ տիկին Սորան:
ՄԱԿ-ի կոմիտեի անդամ և մանկական հոգեբանը խոսելով մանկական արկղերի վնասների մասին ասել է .-«Արկղերը բացասական պատգամ են փոխանցում հասարակությանը : Արկղերի միջոցով խախտվում են երեխաների իրավունքները , նաև խնդիրներ են առաջանում ընտանիքի բարօրության համար կառավարությունից նպաստ ստանալու հարցում» : Նրա խոսքերով , հասարակական խնդիրները լուծելու և հնարավորություններ ստեղծելու փոխարեն, ժողովրդին ասում ենք ՝ լքեք ձեր երեխաներին ու հեռացեք»: Հոգեբանի կարծքիով , մանկական արկղերը կառավարությունների համար դյուրին ու արագ լուծում են երեխաներից հրաժարվելը կանխելուն ուղղված բարդ քաղաքականություններ որդեգրելուց խույս տալու համար : Մանկական արկղերն ապահովում են հասարակության որոշակի խավի մի փոքրիկ պահանջը : Դա այն իմաստով , որ հասարակության միջին խավի ամուսիններ երազում են զավակ ունենալու մասին, մինչդեռ լքված երեխաների իրական ծնողները, անպատասխանատվությամբ լքում են այդ երեխաներին : Նրանց թիվը գնալով աճում է".-ասել է հոգեբանը։
Այդպիսով , ինքնության իրավունքից զրկված երեխաները , փաստորեն իրական ծնողներ չունենալու պատճառով իրենց թուլության ու անկարողության զոհ են դառնում : Սրտցավ ու պատասխանատու ծնողներ չունենալու պատճառով , այդ երեխաները ֆիզիկական ու հոգեբանական չարաշահումների են ենթարկվում և որդեգրվելու բախտ ունենալու դեպքում, նույնիսկ հավանաբար նոր ծնողների կողմից մի այլ տեսակի բարդ հարաբերությունների մեջ են մտնում։