Իսլամաֆոբիան արևմուտքում (10)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Միանմայի բանակի կողմից Ռոհինգյա մուսուլմանների սապնության նոր շրջանին:
Իսլամաֆոբիայի ծավալները միայն չեն սահմանափակվում արևմտյան երկրներով: Վերջին տարիների ընթացքում արևմտյան պետությունները ջանքեր են գործադրել աշխարհով մեկ տարածել իսլամատյացության ու իսլամաֆոբաիայի ծավալները: Աժմյան աշխարհի դառն իրողություններից մեկը մարդու իրավունքների կառույցների, մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան երկրների ու լրատվամիջոցների լռության ներքո Մյանմայի մուսուլմանների սպանությունն է: Մյանմայի Ռոհինգյա կոչվող մուսուլմանների փոքրամասնությունը տարիներ է ինչ տանջվում է խտրականությունից ու ռասիստական վերաբերմունքից: Մյանմայի բուդդայակաները Ռոհինգյա մուսուլմաններին նույնիսկ որպես այդ երկրի քաղաքացիներ չեն ընդունում և նրանց նկատմամբ դիմում են ռասիստական ու խտրական ցանկացած քայլի: Քանի ժամանակ մեկ Մյանմայի մուսուլման փոքրամասնությունը ծայրահեղ բուդդայականների կողմից ենթարկվում է ռասիստական բռնությունների ու սպանությունների: Մուսուլմանների դեմ իրականացրած վերջին հանցագործության ընթանցքում ծայրահեղ բուդդայականները սպանել են հարյուրավոր մուսուլմանների և հրդեհել են նրանց բնակարանները: Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: Նրանք, ովքեր փախել են և Բանգլադեշի կառավարությունը արգելել է նրանց մուտքը՝ գտնվում են անորոշ և ողբալի վիճակում: Նրանք զրկված են առողջ սննդից ու ըմպելու ջրից: Այդ փախստականներին պատկերող լուսանկարները խոսում են նրանց ողբալի վիճակի մասին:
Ծայահեղական ահաբեկիչների դեմ պայքարի քողի տակ, Մյանմայի բանակը այս անգամ ուղղակիորեն հանձնարարություն է ստացել սպանել Ռոհինգյա մուսուլմաններին: Այս երկրիը զուրկ է արևմտյան պետությունների ուշադրությանն արժանացող բնական հարստություններից ու ստրատեգիական դիրքից: Անգ Սան Սուչին Մյանմայի ազդեցիկ քաղաքական դեմքերից է, ով տարիներ շարունակ ռազմական իշխանության դեմ պայքարելու պատճառով արևմուտքցիների կողմից արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի, բայց ցավոք, այս նոբելյան մրցանակակիրը իր համբավն ու ազդեցությունը չի օգտագործել ու չի օգտագործելու Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ կիրառվող խտարականությանն ու ռասիզմին դիմակայելու համար:
Այն ինչ տեղի է ունենում Մյանմայում և Բանգլադեշի սահմանմերձ շրջաններում ոչ մի բանով չի տարբերվում այն ամենից ինչ վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի է ունեցել Իրաքում ու Սիրիայում: Միայն այն տարբերությամբ, որ Մյանմայի մուսուլմաններին հալածող ահաբեկիչներին աշխարհը ահաբեկիչ չի կոչում:
Ի տարբերություն Եվրոպայի սահմանների, Բանգլադեշի սահմաններն ու այդ երկրից ապաստան խնդրող հազարավոր մուսուլմանները ոչ մի արժեք չեն ներկայացնում արևմտյան կառավարությունների ու լրատվամիջոցների համար: Ի տարբերություն անցնող երկու տարիների ընթացքում Եվրոպա գաղթած սիրիացի ու իրաքցի փախստակաների ալիքին, օրերս Մյանմայի մուսուլմաններին պատկերող լուսանկարները կարևոր չեն եվրոպացիների համար: Իհարկե իրաքցի ու սիրիացի փախստականները չեն, որ հուզում են եվրոպացիներին, այլև նրանց մտահոգում է նրանց մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդի դիրքի վտանգումը: Մի կողմից նրանք ձգտում են փակել իրենց սահմանները փախստականների հոսքի առաջ, իսկ մյուս կողմից այդ քաղաքականությունը հակասության մեջ է եվրոպացիների մարդասիրական օրենքների ու հայտարարությունների հետ: Սակայն, ո՛չ Եվրոպայից հազարավոր կլիլոմետրեր հեռավորությամբ բուդդայականներն են սպառնալիք համարվում Եվրոպայի համար, ոչ էլ Մյանմայի մուսուլմաններն ջրի երես հանում մարդու իրավունքների հավակնորդ արևմտյան պետությունների մարդասիրական հայտարարությունների իսկական բնույթը: Բուդդայականների կողմից մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունները այնքան ծանր են, որ համեմատելի չեն ռազմական իշխանության դեմ պայքարի ընթացքում Անգ Սան Սուչիի կրած տանջանքների հետ: Այն տանջանքերը, ինչի բերումով էլ Անգ Սան Սուչին արժանացավ նոբելյան մրցանակի: Ներկա պայմաններում Մյանմայի հազարավոր մուսուլման կանայք՝ Անգ Սան Սուչիի՝ ազատության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար կրած տանջանքների հարյուրապատիկն են կրում, սակայն արևմուտքում և լրատվական աշխարհում ոչ ոք պատրաստ չէ նույնիսկ նայել Մյանմայի ճնշված ու բռնահարված մուսուլման կանանց, երեխաների ու տղամարդկանց լուսանկարները և ոչ ոք էլ չի բողոքում այդ անմարդկային հանցագործությունների դեմ: Ասես Մյանմայի մուսուլմանները մարդ չեն, որ ուշադրության արժանի լինեն:
Ազատության իրավունքի պաշտպանման ու մարդասիրական հարցերով արևմտյան պետությունների երկակի մոտեցումները աշխարհի ազատատենչների հայացքներից ծածուկ չեն մնացել: Մյանմայի մուսուլմանների կրած տանջանքների նկատմամբ լռությունն ու անգործությունը, ազատության ու ժողովրդավարության պաշտպանության հարցով արևմտյան պետությունների երկակի մոտեցումների նմուշներից մեկն է համարվում: Այժմ երբ տկն. Անգ Սան Սուչին հանդիպում է Եվրոպայի կամ ԱՄՆ-ի պետայրերից մեկին անմիջապես անդրադառնում են նրա կենսագրությանը և ոչ ոք չի խոսում Մյանմայի մուսուլմանների կրած հալածանքների ու տառապանքների մասին: Ասես, Մյանմայում Ռոհինգյա մուսուլմաններ կոչվող փոքրամասնություն գոյություն չունի: Ռոհինգյա մուսուլմանների հույսը իսլամական աշխարհն է, այն աշխարհը, որ լի է քաոսներով, պատերազմներով, տարաձայնություններով ու պառակտումներով, սակայն կա այն հույսը, որ այդ աշխարհը դեռ մի քիչ մտահոգվում է աշխարհի մուսուլմանների վիճակով և հույս կա, որ ակտիվացնելով իսալամական համագործակցության կազմակերպություններն ու մարդկային իրավունքի այլ միջազգային կառույցները կկարողանա մի ելք գտնել Մյանմայի մուսուլմաններին այդ վիճակից հանելու համար: ԻԻՀ-ն երբեք անտարբեր չի անցել աշխարհի անկյուններում կատարվող բռնությունների նկատմամբ և համապատասխան հակազդեցություն է ցուցաբերել: Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ էլ առկա է այդ զգայնությունը: Հակազդելով Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ իրականացվող սպանությունների նոր շրջանին, անդրադառնալով մուսուլմանների նկատմամբ գործադրվող բռնությունների ու անմարդկային քայլերի շարունակմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է.«Որպես միջազգային նորմա, մարդկային արժանապատվության նախնական իրավունքների շրջանակներում ԻԻՀ-ի կառավարությունը խիստ մտահոգություն և դժգոհություն է հայտնում Մյանմայի մուսուլմանների իրավունքների ոտնահարման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են մեծ թվով մուսուլմաններ և ուրիշներ էլ հարկադրաբար լքել են իրենց բնակարանները»: Այդ կապակցությամբ Ռայ Ալ-Յոմ օրաթերթը գրել է.«Մյանմայի մուսուլման փոքրամսնության իրավունքների խախտման նկատմամբ Իրանի բողոքը աշխարհում միակ ձայնն է, որ լսովում է աշխարհի բացարձակ լռության մեջ: Ակնկալվում է, որ իսլամական մյուս երկրներն էլ նույն զգայնությամբ գործնական քայլեր վերցնեն այլոց իրավունքների խախտումները կանխելու համար»: