Սաուդյան գերդաստանի խելագարությունը Սալմանների ժամանակաշրջանում Սաադ Հարիրիի համար գրված թելադրություն
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյմբերի 4-ին անակնկալ կերպով հրաժարվեց պաշտոնից: Իր որոշման մասին Հարիրին հայտարարեց Սաուդյան Արաբիայում: Այս հաղորդման ժամանակ կներկայացնենք Հարիրիի վրա ճնշում գործադրելու Ռիադի նպատակները
Լիբանանի նախագահ Միշել Աունի նախագահ ընտրվելուց մի քանի օր անց` 2016թ նոյեմբերին, Սաադ Հարիրին ներկայացվեց վարչապետի պաշտոնում: Լիբանանի վարչապետը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հրաժարվեց պաշտոնից: Դա այն դեպքում, երբ անցած մեկ տարվա ընթացքում այդ երկրում աննախադեպ կայունություն էր հատատվել: Եվ դրանում մեծ էր Հարիրիի կառավարության դերակատարությունը: Այդ ուղղությամբ Հարիրիի քայլերից էին ընտրական օրենքի վավերացումը, բյուջեի օրինագծի հաստատումը` 12 տարի ընդմիջումից հետո, կառավարության աշխատողների մեկ տասնամյակ չվճարված աշխատավարձի վճարումը և 2018թ մայիսին խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը: Ուստի հակառակ նրան, որ Հարիրին հայտարարել է իր հրաժարականում, և ինչպես նոյեմբերի 5-ին հայտարարեց Սեյեդ Հասան Նասրոլլան, հարիրիի հրաժարականի պատճառը պետք է որոնել ոչ թե Լիբանանում, այլ Սաուդյան Արաբիայում:
Վերջերս ունեցած ելույթում, Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադառնալով այս հացրին և խոսելով այն մասին, որ սաուդյան թագաժառանգի պաշտոնանկությունը և Լիբանանի վարչապետի հրաժարականը տեղի ունեցան միաժամանակ, նշեց, որ Հարիրիի հրաժարականը թելադրված էր Ռիադի կողմից:
Միևնույն ժամանակ, Յեդիոթ Ահարոնոթ թերթի արաբական հարցերի վերլուծաբան Սամդար Բեյրին նոյեմբերի 5-ին գրեց. "Հարիրիի հրաժարականն անսպասելի չէր, որովհետև Սաուդյան Աաբիայի Պարսից ծոցի հարցերով խորհրդատու նախարարը դրանից առաջ Թուիթերում գրել էր, որ պետք է Իրանին չեզոքացնել և այդ նպատակով առաջիկայում ձեռնարկվելու են քայլեր": Միայն սաուդցիները չզարմացան Հարիրիի հրաժարականից: Պատահական չէր նաև, որ Հարիրին իր որոշման մասին հայտարարեց Ռիադում: Իսկ դա նշանակում է, որ Արաբիայում նրան ապաստան է տրամադրվելու: Հարց է ծագում, թե ինչու Սաուդան Աաբիան Լիբանանի վարչապետին ճնշեց ու ստիպեց հրաժարական ներկայացնել: Պատասխանը պետք է փնտրել առաջին հերթին Միջին Արևելքում Թեհրանի հետ Ռիադի մրցակցության մեջ: Միջին Արևելքում ներկա դրությամբ կա երեք տարածաշրջանային ուժ` Իրանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան:
Թուրքիան արաբական աշխարհի իրադարձություններում փորձում է համախատասխանեցնել մյուս երկու ուժերի հետ իր քայլերը: Սիրիայի ճգնաժամում Թուրքիան նախապես հայտնվեց Սաուդյան Աաբիայի հետ նույն ճակատում, փորձելով հետևել Բաշար Ասադի վարչակարգի ոչնչացման ծրագրին: Սակայն վերջին տարիների ընթացքում Թուրքիան նաև պակասեցրել է Իրանի հետ հարաբերույթուններում առաջացած ճեղքվածքը: Միևնույն ժամանակ Թուրքիան արաբական երկրների ու Կատարի միջև ծայր առած լարվածության ժամանակ պաշտպանեց Կատարին, կանգնելով Ռիադի դեմ: Քուրդստանի և Իրաքի հարցում նույնպես Թուրքիան ընդունեց Իրանի դիրքորոշումը: Սաուդյան արաբիան և Իրանը, սակայն, պաշտոնապես գտնվում են իրար դեմ: Այնպես որ Ռիադը 2016թ հունվարից խզեց դիվանագիտական կապերը Թեհրանի հետ: Փորձագետները կարծում են, որ ներկա ճգնաժամը Թեհրանի դեմ Ռիադի պայքարի արդյունքն է: Դա այն դեպքում, երբ Թեհրանի ամենակարևոր ռազմավարությունը հիմնված է Միջին Արևելքում կայունության ու անվտանգության պահպանման և տարածաշրջանից դուրս ուժերի միջամտությանը դեմ կանգնելու վրա: Սաուդյան Արաբիայի հիմնական ռազմավարությունը տարածաշրջանում ԻԻՀ ազդեցության սահմանափակումն է: Ռիադը չունի Իրանին ուղիղ դիմակայելու ուժ: Ուստի Սաուդյան Արաբիան թիրախավորել է տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին: Սիրիան, Իրաքը, Հեզբոլլահը, Եմենի Անսարալլա շարժումն այդ դաշնակիցներն են: Սաուդյան Արաբիան նախ հարձակում սկսեց Սիրիայի դեմ, սակայն 7 տարի անց, Սիրիայի վարչակարգն առանց փոփոխության շարունակեց գոյատևել: Մյուս կողմից, ահաբեկիչների ոչնչացման ընթացքն արագացավ: Այնուհետև Սաուդյան Արաբիան թիրախավորեց Իրաքին, պաշտպանելով ԻԼԻՊ-ին: Դա այն դեպքում, երբ Իրաքի կրոնական առաջնորդները պատմական Ֆիթֆա հռչակելով, բոլորին կոչ արեցին կռվել այդ եկրի իլիպական ահաբեկիչների եմ: 3 տարի պայքարից հետո դա մեծ փոփոխություն էր: Քրդստանի մասնատման քայլերին գաղտնի աջակցությունը նույնպես Ռիադի համար որևէ արդյունք չունեցավ: Դրանից հետո, 2015թ մարտին, Սաուդյան Արաբիան հարձակվեց Եմենի վրա: Եվ չնայած Եմենի Անսարալլահ շարժման ռազմավարական արժեքը համեմատելի չէ Լիբանանի Հեզբոլլահի հետ, ակայն ԻԻՀ և Անսարալլաի միջև գոյություն ունի նույն կրոնական ինքնությունը և Անսարալլա շարժմանը ոչնչացնելու նպատակով Եմենի դեմ պատերազմը ոչ միայն արդյունք չունեցավ, այլ Ռիադին մխրճեց Եմենի ճահճի մեջ:
Այժմ Սաուդյան Արաբիան փորձում է այլ կերպ շարունակել իր հակաիրանական տարաշածրջանային քաղաքականությունն, այս անգամ ընդդեմ Հեզբոլլահի: Ռիադը փորձում է ԻԻՀ դաշնակիցներին ճնշելով թույլ չտալ, որ Թեհրանն ամրապնդի իր դիրքը տարածաշրջանում: Սիրիայում Սաուդյան Արաբիայի պարտությունից հետո, այս երկիրն ավելի շատ է իր հարձակման թիրախն ուղղել Հեզբոլլահի վրա: Սաուդցիների խորհրդատու նախարար Սամեզ Սաբհանը հայտարարեց Հեզբոլլահի դեմ միջազգային կոլաիցիա ստեղծելու մասին և այս խմբավորմանը սատանայի կուսակցություն անվանեց: Իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն այս հարցում կագնած են Սաուդյան Արաբիայի կողքին: Այլ խոսքով` Սաուդյան Արաբիա-Իսրայել-ԱՄՆ եռանկյունին Իրանին դիմակայելու համար որպես թիրախ է ընտրել Հեզբոլլահին: Ռիադը Հարիրիի վրա ճնշում գործադրելով, հրաժարականից հետո քննադատեց Լիբանանի Հեզբոլլահին ու Իրանին: Սաուդյան Արաբիայի կողմից Հարիրի վրա ճնշում գործադրելու երկրորդ պատճառը եղել է այն, որ Ռիադին չի գոհացրել տարածաշրջանային քաղաքականությոններում, հատկապես Սիրիայի հարցում վերջինիս կառավարության քաղաքականությունը: Հատկանշական է, որ 2013թ հետո Լիբանանը Սիրիայում դեսպան չի ունեցել: Դամասկոսում այդ երկրի դեսպանատունը կառավարվում էր Լիբանանի հավատարմատարի կողմից: 2017թ հոկտեմբերի վերջերին, Սաադ Զախիան նշանակվեց Սիրիայում Լիբանանի դեսպան: Սաադ Զախիան Սաադ Հարիրիի հրաժարականից մեկ օր առաջ սկսեց իր աշխատանքը: Այս դեպքը մի կողմից ցույց է տալիս, որ Սիրիայի վարչակարգը պաշտոնապես ճանաչվում է Հարիրիի կողմից և մյուս կողմից ապացուցում է, որ Լիբանանը փորձում է կարգավորել իր հարբերությունները Սիրիայի հետ: Լիբանանի արդյունաբերության նախարար Հոսեյն Ալ Հաջ Հասանը և գյուղնախարար Ղազի Զայթարը 2017թ օգոստոսին բազմաթիվ առևտրականների ու տնտեսական ոլորտի ակտիվիստների հետ միասին մասնակցեցին Դամասկոսում կայացած միջազգային ցուցահանդեսին: Դա այն դեպքում, երբ Լիբանանը Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ պահպանեց չեզոք քաղաքականություն: Երկու երկրների հարաբերությունները ոչ շատ սառն էին և ոչ էլ շատ ջերմ: Սիրիայում Լիբանանի նոր դեսպանի նշանակումն ապացուցում է, որ Սիրիայի ներկա իրավիճակն ընդունելի է: Այս քայլն իհարկե ընդունելի չէր Սաուդյան Արաբիայի կողմից, հատկապես որ Սաադ Հարիրիի և Սաուդյան իշխանությունների միջև առկա են տնտեսական համագործակցություններ: Սաուդյան Արաբիան դժգոհ էր Լիբանանի նոր կառավարության գործելաոճից և դրա համար էլ Հարիրիին ստիպեց հրաժարվել պաշտոնից: Իսկ Հարիրին իր անձնական շահը գերադասեց ազգային շահից: Նա իր հրաժարականով փաստորեն ընդունեց Ռիադի կողմից թելադրված խաղը: Հենց այս կապակցությամբ, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարեց, որ Հրաիրիի հրաժարականը պետք է փնտրել Ռիադոմ: Թվում է, որ Սաուդյան Արաբիայի այս քայլը կապ ունի սաուդյան թագաժառանգի վերջին հայտարարության հետ: Նա հայտարարել էր, որ այն ինչ պատահել է 30 տարիների ընթացքում, դա Միջին Արևելքը չէ: 1979թ տեղի ունեցած ԻԻՀ հեղափոխության ժամանակ մարդիկ ցանկանում էին իրենց մոդելը տարածել այլ երկրներում: Եվ դրանցի մեկը Սաուդյան Արաբիան էր: Ու մենք չգիտեինք ինչ վերաբերմունք ցույց տալ դրա նկատմամբ: Այս խնդիրը տարածվեց ողջ աշխարհում և այսօր ժամանակն է ազատվել այդ չարիքից":
Սաուդյան Աաբիան նույնիսկ Սալմանների ժամանակաշրջանում անկարող է կանգնել ԻԻՀ դեմ և Միջին Արևելքում Իրանի դաշնակիցներին ու հատկապես Լիբանանի Հեզբոլլահին է թիրախավորել: ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշտում Ռիադի խաղը ոչ միայն չի ապահովելու սաուդյան գերդաստանի նպատակները, այլ Սիրիայում, Եմենում և Իրաքում այդ երկրի պարտությամբ փաստվեց, որ աս խաղն էլ ավելի է հզորացնելու Իրանին: Թերևս երիտասարդ Բեն Սալմանը պատրաստ չէ դիվանագիտական դաս քաղել պատմությունից: