Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ և մարտարհարվերներՄաս 6
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i75834-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_և_մարտարհարվերներՄաս_6
Այս հաղորդման ընթացքոում կխոսենք այն մասին, թե ինչպես է վիրտուալ աշխարհը ձևավորում նոր մշակույթ և նոր ինքնություն: Կիբեռնետիկ միջավայրում, որտեղ մարդիկ տիրապետում են տարբեր տեսակի տեխնոգիլաների, կարևորվում է դրա կապը հասարակության հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 07:08 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքոում կխոսենք այն մասին, թե ինչպես է վիրտուալ աշխարհը ձևավորում նոր մշակույթ և նոր ինքնություն: Կիբեռնետիկ միջավայրում, որտեղ մարդիկ տիրապետում են տարբեր տեսակի տեխնոգիլաների, կարևորվում է դրա կապը հասարակության հետ:

 

Երբ այս կապակցությամբ գիտելիքները պակասում ենջ  շատերը չեն հավատում, թե ինչ վնասներ կարող են կրել դրանից, իսկ հասարակությունն ընդհանրապես սխալ պատկերացում ունի կիբեռնետիկ միջավայրի վտանգներից, որոնք են ինտերնտեային դրամաշորթություններն ու ամուսնությունները, հաքերային հարձակումները, և անչափահասների կյանքին սպառնացող խաբեությունները: Այս ամենն ուղղակիորեն առնչվում է մարդկանց մշակույթի ու ինքնոթյան հետ: Այս խորը ազդեցությունը , այդ թվում` սոցիալական ցանցերի ոչ ճիշտ օգտագործումը, պատճառ է դարձել, որ մարդիկ ունենան երկրորդ կյանք և երբեմն ապաստանություն գտնեն հենց այդ նոր կյանքում, ինչը կարող է վնասել մարդուն:

Վիրտուալ աշխարհի ինքնությունը, որին ոմանք ասում են "օնլայն ինքնություն", տարածվում է  շատ արագ կերպով: Օնլայն ինքնության առկայությունը պատճառ է դառնում, որ ուրիշները մտնեն մարդկանց ամնձնական կյանք և նույնիսկ գողանան մարդու իսկական ինքնությունն ու վնասեն մարդու անհատականությանը: Վեբ կայքերը կարող են ժամանակի ընթացքում ոտնահարել հասարակության սկզբունքային արժեքները: Վիրտուալ կապերից բխող միջավայրում ինքնությունը չունի կայուն վիճակ: Այստեղ շատերը մնում են գաղտնի  և ստեղծելով կեղծ անուններ, ձեռք են բերում նոր ինքնությունը: Որևէ աղքատ մարդ իրեն կարող է հարուստ ներկայացնել, իսկ գործազուրկը` աշխատող: Վիրտուալ աշխարհում մարդիկ հանդիպում են դիմակներով, ինչը պատճառ է դառնում, որ նրանք ինքնաօտարանան: Զարգացած մեդիան այսպիսով մարդկանց մեկուսացնում է  հասարակությունից: Այսպիսով բանավոր շփումները վերածվում են գրավոր շփումների:

Ինքնության ճգնաժամը, որն ամենակարևոր մարտահրավերներից  է վիրտւոալ աշխարհում, մարդու ինքնության համար վտանգ է ներկայացնում տարբեր իրավիճակներում: Այսպիսով մարդն իր կյանքում բազմաթիվ դժվարությոնների առջև է կանգնում: Յուրաքանչյուր մարդ  կարող է կանգնել ինքնության ժգնաժամի առջև: Այն չի վերաբերոմ միայն պատանեկան կամ միջին տարիքին: Այլ խոսքով, ինքնության ճգնաժամը ներկա աշխարհի ամենակարևոր խնդիրներից մեկն է, որն առկա է բոլոր հասարակություններում, հատկապես այն հասարակություններում, որոնք գտնվում են անցումային շրջանում: Շատ սոցիոլոգներ ու դիվանագետներ ինքնության ճգնաժամը կապում են գլոբալիզացիայի հետ և այն քննարկում  այդ տեսանկյունից: Հավելմասը, Կաստան, Գիտնեսը, Քաստլեսը և Ֆոքոն այդ գիտնականներից են:

Անցյալում կրոնական ուսմունքները գրվում էին կրոնական գրքերում և կրոնական նյութերը երկար տարիներ մնում էին առանց փոփոխության: Դա այն դեպքում, երբ վիրտուալ աշխարհում կրոնն այլևս չունի ժամանակ, անկայուն  է և կրոնի շատ հիմքեր կառույցի ու բովանդակության առումով փոփոխության են ենթարկվում:

Այսպիսով, վիրտուալ աշխարհի նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալն ու տարածվելը, հատկապես` ինտերնետը, նյութապաշտ և սպառող ժամանակաշրջանի առանձնահատկություննեևից են: Այս կապակցությամբ լայնածավալ քարոզարշավը հիմնականում նպատակ ունի սեկոլար գաղափարներ տարածել, ինչն իրական աշխարհում նման գաղափարախոսության ջատագովները փորձում են անել: Այս ժամանակաշրջանի համակարգն այսպես է բնութագրվում. "Ինչ է սպառում տվյալ մարդը, ինչպիսի մեքենա է վարում և ինչպիսի բնակարանում է ապրում: Նման պայմաներում, մարդու ինքնությունը գտնվում է  վիրտուալ աշխարհի ազդեցության տակ, որտեղ հայտնվելով, մարդու համար այնպիսի հասկացոյուններն ինչպես`մեղք, սրբություն, մաքրություն, երջանկություն, փրկություն, հնազանդություն, կորցնում են իրենց իմաստը և հենց դրա արդյունքում երիտասարդների շրջանում առաջանում է կրոնական ճգնաժամ":

Փորձագետների կարծիքով, որքան կապի ազդակները հզոր լինեն, այնքան հզոր է լինելու դրանց ներթափանցումը մարդկանց մտքեր ու հոգիներ: Այս ազդակները փորձում են նախ շահել օգտատերերի վստահությունը և այդ միջոցով կարողանում են օգտատերերին գցել իրենց թակարդն ու ձևավորել նրանց ինքնությունն ու նկարագիրն այնպես, ինչպես ցականում են: