«Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Թեհրանի Գոլեստան թանգարանում պահպանվող Ռաշիդեդդին Ֆազլոլլահ Համադանիի «Ջամաա Ալ-Թավարիխ» գրքի երկու կրկնօրինակը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը ոչ միայն նոր դուռ է բացում իրանցիների անցյալի պատմության առջև այլև ներկայացնում է իրանական մշակույթը ամբողջ աշխարհին:
2017 թ.-ի հոկտեմբերի 24-27-ը Փարիզում տեղի ունեցավ Համաշխարհային հիշողության միջազգային կոմիտեի նիստը, որի ընթացքում հաստատվեց աշխարհի տարբեր երկրների կողմից առաջարկված 78 գործ գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Համաշխարհային հիշողություն Իրանի ազգային կոմիտեի կողմից առաջարկված «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը առանձնահատուկ նշանակություն ունի պատմական, քաղաքական և հասարակական տեղեկություններ պարունակելու առումով: Գրքի երկու ձեռագիր նմուշները որոնք պատկանում են 1595թ.-ին և 1665 թ.-ին ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին և գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ռաշիդեդդին Ֆազլոլլահ Համադանին ծնվել է 1250 թ.-ին Համադանում: Նա իրանցի քաղաքագետ, պատմագետ և բժիշկ էր, որը գրել է Ջամաա Ալ-Թավարիխ գիրքը և իր նախարարության շրջանում կառուցել է բազմաթիվ շենքեր այդ թվում Ռոբաա Ռաշիդի շենքը: Ռաշիդեդդինը մահացել է 1317 թ.-ին:
Ռաշիդեդդին Ֆազլոլլահ Համադանին Ջամաա Ալ-Թավարիխ գիրքը գրել է Ղազան խանի պատվերով և նրա մահվանից հետո այն նվիրել է Օլջայտու խանին: Օլջայտու խանի հրամանով գիրը անվանվել է «Մոբարաք Ղազանի»: Սակայն հետագայում Օլթայջու խանի թագավորության, աշխարհի պատմության, Սուր Ալ-Աղալիմ և Մասլեք Ալ-Մամելեք բաժինները ավելացան գրքին: Այսպես Ջամաա Ալ-Թավարիխ գրքի հավաքածուն բաղկացած է երեք հատորներից:
«Մոբարաք Ղազանի» գիրքը վերաբերվում է թուրք և մոնղոլ ցեղերի և Չինգիզ խանի պապերի անցյալի պատմությունը: Գրքի այդ բաժնում խոսվում է Չինգիզ խանի մանկության և Միջին Ասիայի տարածաշրջանից սկսած մինչև Չինաստան տարածվող նրա իշխանության տարիների մասին, որը խառնված է առասպելաբանությամբ: Գրքում նաև անդրադարձ կա Հոլագու խանի և Ղազան խանի իշխանության և Իրանի պատմության մասին:
Գրքի երկրորդ և երրորդ հատորներում խոսվում է Օլթայջու խանի իշխանության, Ադամից սկսած մինչև Մոհամմեդ մարգարեների շրջանի պատմության , Իրանի անտիկ մինչև Սասանյան շրջանի, Իսլամի մարգարեի ու խալիֆայության շրջանի, Իրանի իսլամական շրջանի իշխանությունների, մոնղոլական արշավանքների պատմության և տարբեր ցեղերի այդ թվում օղուզների, չինացիների, հնդիկների և ֆրանկների, պապերի ու կայսրերի մասին: Գրքի երրորդ հատորը բաղկացած է Սուր Ալ-Աղալիմ և Մասլեք Ալ- Մամլեք բաժիններից:
Ջամաա Ալ-Թավարիխ գրքի երկրորդ հատորի կարևոր մասերն են օղուզների, Չինաստանի, Հնդկաստանի, բուդիստների, Եվրոպայի պապերի, իսմայիլականների և Նեզարյանների պատմությունը, որը նախընթացը չունի իսլամական պատմագրության մեջ: Պատմությունը գրվել է առանց կրոնների ու ցեղերի նկատմամբ նախապաշարումների:
Ռաշիդեդդինը առաջին պատմագիրն է, ով Չինաստանի պատմությունը գրելիս օգտագործել է չինական աղբյուրներ և համագործակցել է չինացի գիտնականների հետ: Գրքի այս մասը իսլամական աշխարհի առաջին ուսումնասիրությունն է համարվում չինագիտության ոլորտում:
Հնդկաստանի պատմության բաժնում նկարագրված է Բուդայի կյանքը, որը նախադեպը չունեցող է իսլամական աշխարհում և պարսկերեն գրություններում:
Չնայած Ռաշիդեդդինը աշխատում էր մոնղոլ իշխանների համար, սակայն իր պատմության գրքում անդրադարձել է նրանց կողմից իրականացված կոտորածներին, ավերներին ու թալաններին և ցավ է հայտնել այդ կապակցությամբ: Պատմագիրը իր կարծիքն է հայտնել Խաջե Շամսեդդին Ջովեյնիի, Խաջե Բահաեդդին Ջովեյնիի և նույնիսկ մոնղոլ որոշ իշխանների այդ թվում Ամիր Նովռուզի սպանության կապակցությամբ: Նա բացահայտել է նրանց սպանության գաղտնիքները և դրդապաճառները: Ավելին նա խոսել ժողովրդի առօրյա կյանքի, կենցաղավարության, կրոնական վիճակի և կառավարական պաշտոնյաների վերաբերմունքի մասին ենթակաների հետ:
Խաջե Ռաշիդ Համադանին իր գրքի տարբեր մասերը գրելիս օգտագործել է բազմազան աղբյուրներ, որնցից են իբն Էսիրի «Ալ-Քամել»-ը, «Թաբարիի պատմությունը», իբն Բալխիի «Ֆարս նամե»-ն, Մասուդիի «Մորավեջ Ալ- Զահաբ»-ը և Ղուրանից մի շարք այլ մեկնաբանություններ:
Նա նաև օգտագործել է Ղազան խանի և արքունիքի գիտնականների ու պատմագետների ինչու չէ նաև օյղուր, չինացի, խոթայեցի, հնդիկ, ղփչաղ և այլ ազգերի բանավոր վկայությունները:
«Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքի շարադրանքը շատ պարզ է և մոնղոլական բաժնի գրվածքները թարգամանվել են այն օրերի խոսակցական պարսկերեն լեզվով: Գիրքը նաև այն ժամանակ թարգմանվել է արաբերեն, թուրքերեն և մոնղոլերեն լեզուներով: Սակայն արաբերեն թարգմանության միայն մեկ բաժինն է մնացել: «Ջամաա Ալ-Թավարիխ» գրքի որոշ բաժինները մինչ այժմ թարգմանվել և հրատարակվել են են արևելյան թուրքերեն, օսմաներեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով: «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքի որոշ բաժինները 1836 թ.-ին հրատարակվել է Փարիզում:
1934 թ.-ին Սեյեդ Ջալալեդդին Թեհրանին «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը հրատարակել է Թեհրանում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված իրանական 10-րդ հուշակոթողը «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքի ամենահին նմուշը չէ, սակայն այդ գիրքը կարելի է նկարազարդումների տեսակետից ամենահին տարբերակը համարել:
Գոլեստան թանգարանի տնօրեն Մասուդ Նոսրաթին անդրադառնալով, որ թանգարանում պահվող «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը բաղկացած է 305 էջերից ասել է.-«Այս հատորը զարդարված է՝ ունի 98 ջրաներկով պատկերներ տարբեր նկարիչներից»: Նոսրաթին այս գիրքը համարել է ոսկեզոծված ամենանուրբ կազմով գրքերից մեկը, որի վրա նախշված են ծառերի, ծաղիկների ու տարբեր կենդանիների պատկերները:
Գրքի նկարազարդման թեմաներից են Չինգիզ խանի տեսակցությունը որոշ թագավորների հետ, որոշ քաղաքների շրջապատոման և պատերազմների տեսարանները, արարողություններին և տոներին մասնակցած արքայազանների նկարները, իրանցի աստղագետները երկինքը դիտելիս և մոնղոլ թագավորների կողմից կազմակերպված խնջույքները:
Ռաշիդեդդին Ֆազլոլլահի «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը Իրանի միջնադարյան գլուխգործոցներից մեկն է: Ռաշիդեդդինը քաղաքական գործից լինելուց բացի նաև օժտված էր գեղարվեստական և գրական ճաշակով և փորձում էր իր գրքերը հարստացնել է բովանդակությամբ ու բազմակողմանի տեղեկություններով և այն գեղեցկացնել նկարազարդումներով:
Ռաշիդեդդին Ֆազլոլլահի «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը մասնագետների կողմից վերարտադրվում և պարսկերեն ու արաբերեն լեզուներով հրատարակվելուց հետո ուղարկվում է իսլամական երկրներ:
Գրքի նկարազարդման համար կիրառվել է Թանգ շրջանի չինական նկարչության ոճը, իսկ գրքի կազմումը արվել է Միջագետքի կազմարարների ոճով: Նկարչությունների որոշ բաժինները մոտ են բյուզանդական պատկերների օրինաչափություններին, սակայն Չինաստանի և մոնղոլների պատմության հատվածների նկարազարդումները ազդված են չինական նկարչության ոճից: Այնուամենայնիվ գրքի շատ բաժիններում պահպանվել է իրանական նկարչության ոճը: Չինական, բյուզանդական և իրանական նկարչության համադրությունը առանձնահատուկ արժեք է տվել իլխանյան շրջանում գրված այդ գրքին:
Վերջում պետք է նշել, որ չնայած իլխանական և մոնղոլական շրջանից մնացած մշակութայն և գեղարվեստական շատ գործեր քայքայվել ու ոչնչացվել են, սակայն «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքում կան իլխանյան շրջանի նկարչության գեղեցիկ նմուշներ որոնք վկայում են այդ շրջանի արվեստի զարգացվածության մասին:
Խաջե Ռաշիդեդդին Ֆազլոլլահն «Ռոբե Ռաշիդի» շենքը կառուցելով և այն ժամանակվա համաշխարհային ընդարձակ կայսերության պոտենցիալներն օգտագործելով կարողացավ տարբեր երկրների արվեստագետներին և գիտնականներին համախմբել իլխանյան արքունիքի շուրջ և ստեղծել համաշխարհային պատմությունը պարունակող «Ջամաա Ալ-Թավարիխ» գիրքը: Գրքում պարունակող գաղափարները, արվեստագետների ու գիտնականների ստեղծագործությունները և օգտագործված գեղարվեստական ճաշակն ու նկարչությունները համաշխարհային մնայուն արժեք են տվել այդ գրքին, որը բացահայտում է Իրանի պատմությունը տարբեր կողմերից: