ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i76035-ԻԻՀ_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_գործը(1)
Պատժամիջոցները դարձել են ԻԻՀ և ԱՄՆ-ի հարաբերությունների անքակտելի մասը: ԻԻՀ հիմնադրվեց մոտ 40 տարի առաջ`Իրանի իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո: Դրանից հետո, Միացյալ Նահանգները տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է կիրառել ԻԻՀ դեմ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 12:14 Asia/Tehran
  • ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործը(1)

Պատժամիջոցները դարձել են ԻԻՀ և ԱՄՆ-ի հարաբերությունների անքակտելի մասը: ԻԻՀ հիմնադրվեց մոտ 40 տարի առաջ`Իրանի իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո: Դրանից հետո, Միացյալ Նահանգները տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է կիրառել ԻԻՀ դեմ:

Դրանցից առաջինն սահմանվեց այն ժամանակ,երբ Իրանում մի խումբ ուսանողներ գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը: Դա տեղի ունեցավ որպես բողոք` ԻԻՀ  ներքին գործերին այդ երկրի միջամտոթյունների և Փահլավիների իշխանությանն աջակցելու դեմ: Սակայն այդ դեպքից հետո, ամերիկացիները սկսեցին Իրանի վրա ճնշումներ գործադրել այլ լծակներով: ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանը հովանավորում է  ահաբեկիչներին, խախտում է  մարդկային իրավունքները և փորձում է ստեղծել միջուկային զենք: Եվ  դա այն ժամանակ, երբ Իրաքի բաասական ռեժիմը պատերազմ էր սկսել Իրանի դեմ, և ԻԻՀ զենք չուներ պաշտպանվելու համար: Այնուհետև առաջ քաշվեց Իրանի միջուկային հարցը: ԱՄՆ-ն հայտարարեց, որ նպատակ ունի ծնկի բերել Թեհրանին և ամենախիստ պատժամիջոցները սահմանվեցին Իրանի դեմ: Վաշինգտոնին հաջողվեց ստանալ նաև  մի շարք այլ պետությունների համաձայնությունը և արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ում վավերացվեց հակաիրանական բանաձև: Այս տարիների ընթացքում, փորձելով պահպանել միջուկային էներգիայից օգտվելու իր իրավունքը, Իրանը շարունակեց ուրանի հարստացման խաղաղանպատակ աշխատանքները: Արդյունքում, գերտերությունները պարտավոր եղան ընդունել Իրանի այդ իրավունքը և նստել բանակցության սեղանի շուրջ:

Իրանի և 5+1 խմբի բանակցությունները տևեցին 2 տարի: Այնուհետև ստորագրվեց միջուկային համաձայնությունը և որոշվեց, որ կողմերից յուրաքանչյուրը հավատարիմ մնա այս համաձայնությանը: Այդուհանդերձ, այսօր ամերիկացիները Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ փորձում են պահպանել ԻԻՀ դեմ սահմանված շրջափակումները:

Ինչպես արդեն նշվեց, Իրանի դեմ առաջին պատժամիջոցը սահմանվեց 1980թ., երբ մի խումբ իրանցի ուսանողներ գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը: Հենց այդ ժամանակ չեղարկվեց ռազմական սարքավորումների վաճառքի պայմանագիրը, որն արժեր մի քանի հարյուր միլիոն դոլար և կնքվել էր Իրանի նախկին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և ԱՄՆ-ի միջև: Այնուհետև հայտարարվեց, որ ոչ մի սպառազինություն չի վաճառվելու Իրանին: Դրանից հետո ԱՄՆ-ում գտնվող Իրանի 11 միլիարդ դոլարը բռնագրավվեց , իսկ երկու երկրների միջև առևտրական բոլոր հարաբերությունները չեղարկվեցին: ԱՄՆ-ն խզեց նաև դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը, ով զայրացած էր Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման դեպքից, շատ էր կարևորում պատժամիջոցները: Իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանի ողջ տնտեսական կառույցը կախված էր ԱՄՆ-ից և Իրանը համարվում էր ԱՄՆ-ի արտադրանքի, այդ թվում` սննդամթերքի ու դեղորայքի սպառողը: Այդպես էր նաև սպառազինության ոլորտում:  Փահլավիների ժամանակաշրջանի բանակի բոլոր կարիքները հոգում էր ԱՄՆ-ն: Ամերիկացիները մտածում էին,  որ եթե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև խզվեն ռազմական ու առևտրային կապերը, Իրանի ժողովուրդը ծնկի կգա: Այդուհանդերձ, հեղափոխության առաջնորդը և ժողովուրդը որոշում կայացրեցին, որ   կպահեն ԱՄՆ դեսպանատան գրավման ժամանակ պատանդ վերցված ամրիկացիներին, մինչև ԱՄՆ-ն հայտարարի, որ չի միջամտելու Իրանի ներքին հարցերին:

Իրանցիների այս պահանջն իրականացվեց այն ժամանակ, երբ վավերացվեց Ալժիրի բանաձևը, որում ԱՄՆ կառավարությունը գրավոր կերպով խոստացավ չմիջամտել ԻԻՀ ներքին հարցերին: Դրանից հետո, ամերիկացի պատանդները 444 օր հետո ազատ արձակվեցին: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն շարունակեց պատժամիջոցներն Իրանի դեմ: Վաշինգտոնը բռնագրավեց այդ երկրում գտնվող Իրանի ակտիվները, այն պատրվակով, որ Թեհրանը պարտք է ամերիկյան ընկերություններին: Բացի այդ, Իրանին չհանձնվեց նախապես գնված սպառազինությունը: Պատժամիջոցները շարունակվեցին ավելի լայնածավալ կերպով: 1984թ հունվարին, երբ Իրաքի  վարչակարգը հարձակվեց Իրանի վրա, և Թեհրանը ռազմադաշտում հաջողություններ ձեռք բերեց, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 8 տարվա պատերազմի ժամանակ որոշ երկրների ստիպեց ռազմամաթերք ու սպառազինություն չվաճառել Իրանին, որպեսզի այս երկիրը չհաղթի պատերազմում: Այնուհետև ԱՄՆ-ն Իրանին մեղադրեց Բեյրութում ամերիկյան  ծովուժի հրացանակիրների կայանում տեղի ունեցած պայթյունի իրականացման մեջ, որի արդյունքում մահացավ 241 մարդ: Դրանից հետո, ԻԻՀ անունը գրվեց ահաբեկիչներին հովանավորող երկրների ցանկում: Դրանից երկու տարի անց, հենց այս պատրվակով հայտարարվեց, որ Իրանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, հատկապես սպառազինության ոլորտում:  

Միևնույն ժամանակ ԱՄՆ կառավարությունը Համաշխարհային բանկում իր ներկայացուցչին հրահանգեց, Իրանին չցուցաբերել վարկային կամ ֆինասնական որևէ օգնություն: Իսկ այն վարկերը, որ ըստ միջազգային օրենքների ԻԻՀ կարող էր ստանալ, հասցվեցին նվազագույնի: 1987թ Ռեյգանի կառավարությունը հայտարարեց, որ Իրանը մասնակցում է  թմրանյութերի միջազգային մաքասանենգությանը և նոր ու ավելի խիստ պատժամիջոցներ  կիրառեց ԻԻՀ դեմ: Դա այն դեպքում, երբ Իրանը գտնվում էր թմրաբիզնեսի դեմ պայքարի առաջատար դիրքերում և այդ պայքարի ընթացքում կորցրել էր բազմաթիվ իրավապահների: 1988թ հետո, երբ ավարտվեց Իրան-Իրաք պատերազմը, ԱՄՆ-ն խստացրեց պատժամիջոցները: Դա այն դեպքում, երբ Իրանը փորձում էր վերականգնել ԵՄ հետ իր կապերը: Սակայն ամերիկացիները ոչ միայն չհամագործակցեցին Եվրոպայի հետ, այլ  նոր պատժամիրջոցներ կիրառեցին Թեհրանի դեմ: Որպես օրինակ, չնայած Հաագայի որոշմանը, որի համաձայն ԱՄՆ-ն պարտավոր էր փահլավիների ժամանակաշրջանում զենքի գնման պայմանագրի 300 միլիոն դոլարը Իրանին վերադարձնել, 1991թ Վաշինգտոնը  նոր պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ:

Իսկ տարածաշրջանի արագ փոփոխությունները պատճառ դարձան, որ ԱՄՆ-ն խստացնի հակաիրանական պատժամիջոցները: Երբ Իրաքը  հարձակվեց Քուվեյթի վրա, ամերիկացիները ներխուժեցին Իրաք և նոր պատժամիջոցներ կիրառեցին Իրանի դեմ: 1992թ սահմանվեց Իրանի և Իրաքի սպառազինության տարածման արգելման մասին օրենք: Դա այն դեպքում, երբ Իրանն ընդհանրապես չմիջամտեց ԱՄՆ-ի ու Իրաքի միջև ընթացող պատերազմին, որը կոչվում էր Պարսից  ծոցի առաջին պատերազմ: Իսկ դա ավելի հեշտացրեց ամերիկացիների հաղթանակը: Այդ ժամանակ, դեմ լինելով ցանկացած ոտնձգության, Իրանն ընդհանրապես որևէ մասնակցություն չունեցավ Քուվեյթի ճգնաժամին: Եվ այս սկզբունքային քաղաքականությունն արժանացավ ԱՄՆ-ի դժգոհությանը: Այդ երկրի նորընտիր կառավարությունն այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի ղեկավարությամբ, կիրառեց նոր ռազմավարություն, որը կոչվեց "երկկողմանի զսպում": Նպատակն էր դիմագրավել Իրանին: Ամերիկացի պաշտոնյաներին մտահոգում էր այն փաստը, որ եթե Իրաքը թուլանա, Իրանը կդառնա տարածաշրջանի մեծ ուժ և այդպիսով Պարսից ծոցում և Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի շահերը կվտանգվեն: Հենց այս պատճառով էլ անցած պատժամիջոցներից բացի, ամերիկացիների կողմից սահմավեցին նոր պատժամիջոցներ, որպեսզի թույլ չտան,  Իրանի նավթը վաճառվի: Սակայն քանի որ դա կարող էր ճգնաժամ առաջացնել նավթի համաշխարհային շուկայում, ԱՄՆ-ն որոշեց արևմտյան ընկերություններին թույլ չտալ ներդրումներ անել Իրանի նավթի շուկայում: Այդուհանդերձ, պետք է ասել, որ այդ ժամանակ Քլինթոնի կառավարությունը պատժամիջոցների աշխարհագրությունն ավելի մեծացրեց: Արդյունքում սահմանվեցին նոր պատժամիջոցներ: Իսկ այդ մասին կխոսենք հաջորդիվ: