Արբաինի քայլերթը`մեծ, վեհ և խորը շարժում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i76087-Արբաինի_քայլերթը_մեծ_վեհ_և_խորը_շարժում
Արբաինի քայերթը`մեծ, վեհ և խորը շարժում է, որը չի տեղավորվում որևէ նյութապաշտական գաղափարախոսության մեջ: Տարբեր ազգերի ու կրոնների բազմաթիվ ներկայացուցիչներ, ոտքով քայլում են երկար ճանապարհ և համախմբվում, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն իմամ Հոսեյնին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 13:08 Asia/Tehran

Արբաինի քայերթը`մեծ, վեհ և խորը շարժում է, որը չի տեղավորվում որևէ նյութապաշտական գաղափարախոսության մեջ: Տարբեր ազգերի ու կրոնների բազմաթիվ ներկայացուցիչներ, ոտքով քայլում են երկար ճանապարհ և համախմբվում, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն իմամ Հոսեյնին:

Արբաինի քայերթն իհարկե նոր  երևույթ չէ, սակայն աննախադեպ է դրա ներկայիս որակը, վեհությունն ու ուժը: Պաշտոնական տվյալների համաձայն, ամեն տարի, աշխարհի տարբեր եիկրներից, այդ թվում` Իրաքից,  Իրանից, Նիգերիայից, Բահրեյնից, Պակիստանից, Թուրքիայից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից, Եմենից , Քուվեյթից, ավելի քան 20 միլիոն ուխտավորներ մասնակցում են այս քայլերթին: Արևմտյան ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են նույնիսկ ամենաչնչին իրադարձությունը, հատկապես եթե դա տեղի է ունենում իսլամական աշխարհում, տարօրինակ կերպով չանդրադարձան այս իրադարձությանը: Ինչու արևմտյան լրատվամիջոցները լրատվական բոյկոտի ենթարկեցին Արբաինի արարողությունը: Բացառությամբ մի քանի լրատվամիջոցի, որևէ այլ ԶԼՄ չանդրադարձավ Արաբինին: Արբաինի քայլերթը մեկնարկեց այն ժամանակ, երբ միլիոնավոր շիա մուսուլմաններ վտանգ զգացին: Նրանք նկատեցին, որ սաուդցիների ու սիոնիստների կողմից հովանավորվող արևմտյան ԶԼՄ-ների կայսրության կողմից ԻԼԻՊ-ի և այլ սալաֆիական ու ծայրահեղական խմբավորումների  սև մղձավանջը փորձում է  խեղաթյուրել իսլամի պատկերն աշխարհում: Հենց այս պատճառով էլ մուսուլմանների և հատկապես շիաների այս մեծ շարժումն ի հայտ եկավ ու ստացավ «Արբաինի քայլերթ»անունը: Այլ խոսքով, Արաբաինն  ԻԼԻՊ-ի տարածվելու դեմ պայքարի սկիզբն է և Արբաինի մեկնարկից սկսվեց այդ խմբավորման պարտության ժամանակը: Այսօր Արբաինի վեհաշուք քայլերթը փորձում է  իսլամի ուղերձը տարածել աշխարհում, շրջանցելով վերոնշյալ խմբերի խեղաթյուրումները և փորձում է  չեզոքացնել իսլամից սխալ պատկեր ներկայացնելու արևմտյան ԶԼՄ-ների ջանքերը:

Արբաինի քայլերթը

 

 

Մեդիագետ Մոհամմադ Հոսեյն Զարիֆյանն ասում է, որ այսօր Արբաինն ինքը վերածվել  է մի հզոր լրատվամիջոցի: "Եթե ԶԼՄ-ների ամենակարևոր աշխատանքներից մեկը պատկերի ներկայացումն է, ուրեմն ինչ է ներկայացնում Արբաինի լրատվամիջոցը շիաների և իսլամի վերաբերյալ: Արբաինն այսօր դարձել  է արժեքների կուտակման վայր, որը չի տեղավորվում մեդիայի շրջանակներում: Եվ հենց այդ պատճառով է, որ այս դաշտում ոչ մուսուլման բազմաթիվ ուխտագնացների ենք տեսնում: Եվ դրա շնորհիվ Արբաինը վերածվել է շիիզմից և կրոնից վեր մի երևույթի". ասում է նա:

 

Արևմտյան մեդիա կայսրությունն անշուշտ աշխատում է  իր ռազմավարական նպատակների շրջանակներում: Արևմտյան ԶԼՄ-ների երկակի վերաբերմունքը Եվրոպայում և Միջին Արևելքում ահաբեկչական գործողությունների նկատմամբ, դեռևս չի մոռացվել: Ոչ ոք չի մոռացել թե այդ լրատվամիջոցներն ինչպես էին առանձնացնում ահաբեկչական դեպքերի զոհերին և համարում, որ պետք է սգալ միայն Եվրոպայում ահաբեկչական գործողությունների զոհերի համար: Նույնը տեղի է ունենում Արբաինի դեպքում: Օրվա ընթացքում արևմտյան լրատվամիջոցները տասնյակ լուրեր են ներկայացնում Միջին Արևելքի, ինչպես նաև ԻԼԻՊ-ի ոճրագործխությունների վերաբերյալ: Սակայն վերջին մի քանի տարիներին այդ ԶԼՄ-ները չեն անդրադառնում Արբաինի հերոսապատմանը, որից մի քանի կլիոմետր այն կողմ, ԻԼԻՊ-ն իրականացնում է  իր ոճրագործությունները: Արբաինը միլիոնավոր մարդկանց հանրահավաքն է, ովքեր ունեն ամենագեղեցիկ, ամենամարդկային ու ամենաբարոյական դրսևորումները: Հարց է ծագում, թե իսկապես ինչից են սարսափում արևմտյան երկրները: Ինչու են արևմտյան ԶԼՄ-ներն աչք փակում մարդկության պատմության ամենախոշոր հավաքներց մեկի վրա: Դա այն դեպքում, երբ նրանք մշտապես փորձել են խեղաթյուրել իսլամի և նրա մարգարեի կերպարը և պատրաստ չեն առնչվել  այս իրադարձության հետ: Իհարկե կան լրատվամիջոցներ, որոնցից շատերն ընդհանրապես չեն անդրադարձել այս իրադարձությանը: Իսկ մյուս խումբն այն լուսաբանում է  որպես փոքրիկ կրոնական իրադարձություն: Կան նաև այնպիսիները, որոնք այս իրադարձությունը ներկայացնում  են իրենց պրոֆեսիոնալիզմի տեսադաշտից: Վերջինների կարծիքով, 5 աշխարհամասերից, տարբեր  ազգերի ու կրոնների ներկայացուցիչների հավաքը շատ հետաքրքիր էր: Այդ լրատվամիջոցները համոզված են, որ նման իրադարձություն աշխարհի որևէ այլ վայրում տեղի չի ունենում: Ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներից Մարսիա Հաշեմին ասում է. "Ես աշխատում եմ ամերիկյան Մեդիա դաշտում և եկել եմ այս հանրահավաքը մոտիկից տեսնելու ու դրա մարդկային և բարոյական կողմերը ճանաչելու նպատակով": Ամերիկացի արվեստագետ Ամբարաք Մոհամմադի ասելով. "Ցանկանում ենք այս փորձի մի մասը դառնալ, որպեսզի հասկանանք դրա ճշմարտությունը": Իմամ Հոսեյնի ուսմունքները մարդկանց դեպի խաղաղություն և արդարություն են հրավիրում: Եվ մենք պետք է այդ արժեքներն օգտագործենք չարիքի դեմ պայքարի համար: Վերջին օրերին համաշխարհային որոշ լրատվամիջոցներ անդրադարձան Արբաինին: Չինական լրատվամիջոցներից մեկը, խոսելով այն մասին, որ արևմտյան ԶԼՄ-ներն անկարող են ցենզուրայի ենթարկել Արբաինը, գրել է. "20 միլիոնանոց Արբաինի ձայնն այնքան հզոր էր, որ արևմտյան լրատվամիջոցները չկարողացան անտեսել իմամ Հոսեյնի հետևորդների մեծ հավաքը": Լրատվամիջոցը հավելում է. "Իրաքում շիաների ներկայությունը  պատճառ դարձավ, որ այս տարի Արբաինը վերածվի մարդկային ամենահզոր հանրահավաքի և ԶԼՄ-ներին պարտադրեց, որ այն ներկայացնեն որպես Միջին Արևելքում շիաների ուժի դրսևորում, որը բախվում է սալաֆիների չարիքի հետ":

Արբաինի  քայլթերթն անտեսվեց  արևմտյան ԶԼՄ-ների կողմից

 

Ամերիկյան Haffington Post օրաթերթն այս կապակցությամբ գրել է. "Եթե ցականում  ես ճանաչել իրական իսլամը, մասնակցիր Արբաինի ուխտագնացությանը: Որովհետև այդ հավաքն արժեքների դրսևորում է: Այս  ուխտագնացության մասնակցների թիվը 5 անգամ գերազանցում է  հինդուների Քոմբե Միլայի արարողության մասնակցների թվին, որը նույնպես տեղի է ունենում  ամեն տարի": Հաիթիի երկրաշարժի ժամանակ, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կարողացավ բաժանել 4 միլիոն բաժին կերակուր: Իսկ Արբաինում պատրաստվում է  ավելի քան 200 միլիոն բաժին կերակուր: Եվ դրա նախաձեռնողները բարեգործներն են: Իհարկե այստեղ պետք է անդրադառնալ նաև պարսկալեզու լրատվամիջոցներին, որոնք աշխատում են Արևմուտքում և հրաժարվեցին լուսաբանել Արբաինը: Ու չնայած այս լրատվամիջոցները մշտապես հայտարարում են, որ անկողմնակալ են, այդուհանդերձ չլուսաբանեցին Արբաինի քայլերթը :

Վերջում հավելենք որ չնայած արևմտյան ԶԼՄ-ները չլուսաբանեցին Արբաինը, սակայն սոցիալական ցանցերում բազմաթիվ մարդիկ անդրադարձան Արբաինին ու փորձեցին անել ամեն ինչ` հանրահավաքի տրամադրությունը փոխանցելու համար: Ամեն դեպքում, իրանցի ուխտագնացները դեպի Քարբալա մեկնելու ժամանակ կարևոր դեր կատարեցին Արբաինի իրադարձությունն աշխարհին ներկայացնելու հարցում: Նրանցից յուրաքանչյուրը վերածվեց մի լրատվամիջոցի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուիթերում, Թելեգրամում և Ինսթագրամում, որոնք ունեն բազմաթիվ իրանցի օգտատերեր, այս օրերին  արվել է Արբաինի վերաբերյալ  ավելի քան 600 հազար հրապարակում: Որպես օրինակ, Թելագրամ սոցիալալայն  ցանցում Արբաինի վերաբերյալ արվել է 300 հազար հրապարակում: Նույն սոցիալական ցանցում դիտորդների թիվը կազմել է մոտավորապես 1 միլիարդ մարդ: 34 հազար Թելեգրամի ալիք անդրադարձել է Արբաինի արարողությանը: Միևնույն ժամանակ, Թուիթերում տարածվել է Արբաին հեշթեգով 213 հազար հրապարակում:  Այս գրառումները հավանել է  200 հազար օգտատեր  և 51 հազար հոգի տարածել են դրանք: Մյուս կողմից, Ինսթագրամում 36 հազար օգտատեր  արել է Արբաինի վերաբերյալ 77 հազար հրապարակում, որոնք հավանել է 66 միլիոն մարդ: