Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (44)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i76210-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(44)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 16:18 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի գիտնականը  եռաչափ տպիչի միջոցով վերականգնել է սրտի մկանային հյուսվածքը:  Սրտի մկանը չունի ինքնուրույն վերականգնելու կարողություն: Հենց դա էլ ինֆարտից հետո բուժման գլխավոր խնդիրն է: Այդ խնդիրը լուծելու համար, գիտնականները սրտի հյուսվածքի համար անհրաժեշտ նկարահանումներ իրականացնելու նպատակով, սրտի կտորների տեսքով եռաչափ տպած սրտի բջիջներ են պատրաստել, որտեղ բջիջները բազմանալու կարողություն ունեն: Նկարահանման տեխնիկան գիտնականներին հնարավորություն է տալիս մոնիտորինգի ենթարկել վնասված եռաչափ բջիջները:

Իրանցի գիտնականը հնարավոր է դարձրել եռաչափ տպիչի օգնությամբ սրտի մկանի հյուսվածքային վերականգնումը

 

 

Իրանցի գիտնականները նանոտեխնոլոգիաների ոլորտում հաջողություն են ձեռք բերել ՝ արտադրելով նանո վիրակապ և հականեխիչ սփրեյ և հրակայուն թափանցիկ նանոթելիկներ: Իրանցի գիտնականները նաև նանոտեխնոլոգիայի օգնությամբ եգիպտացորենի ձեթով բարձրացրել են կենսակործանարար  փաթեթների գործառույթը:

Գիտելիքահենք մի ընկերության գիտնականները նանոտեխնիոգիայի օգնությամբ հականեխիչ սփրեյ են արտադրել: Սփրեյն առավելագույնս հինգ րոպեների ընթացքում ոչնչացնում է միկրոօրգանիզմներին: Սփրեյն ունի բազմաթիվ առավելություններ ՝ վիրակապը հնարավոր է փոխել առանց ցավերի, խանգարող հոտեր  չկան: Սփրեյը ալերգիա չի առաջացնում և օգնում է վերքին արագ ապաքինմանը:

 

 

Նանոտեխնոլոգիայով վերքի հականեխիչ սփրեյ է արտադրվել

 

Թեհրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները պատրաստել են հրակայուն և ձայնակայուն ծածկոցներ: Նախագծի հեղինակի խոսքերով, այդ նանոթելիկները լայն կիրառում ունեն թեթև կամպոզիտային, ձայնակայուն ու ջերմակայուն ծածկույթներում, նաև արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ բարձր դիմակայությունը գլխավոր գործոնն է:

 

 

Իրանցի գիտնականները հրակայուն նանոթելիկներ են արտադրել

 

Սարիի գյուղատնտեսության ու բնապաշարների և Թավրիզի համալսարանների գիտնականներին հաջողվել է  նանոտեխնոլոգիայի օգնությամբ եգիպտացորենի ձեթով բարձրացնել  կենսակործանարար  փաթեթների գործառույթը: Փաթեթավորումների գլխավոր մասը կազմում են կենսակործանարար նյութեր: Ուստի երկար ու լուրջ ուսումնասիրություններ են կատարվել սննդի փաթեթավորման  նյութերի որակը բարձրացնելու համար: Նախագծի հեղինակի ասածով, սպիտակուցները, ածխաջրերը և սննդային ճարպերը որպես փաթեթավորման հումք, կենսակործանարար նյութեր են համարվում : Սննդային սպիտակուցներից մեկը ժելատինն է , որ նպատակահարմար հյուսվածքային հատկությունների բերումով, ուշադրության է արժանացել: Ի հարկե այն կարող է ներծծել գոլորշին , ինչն էլ սահմանափակում է նրա կիրառումը :

Հակամիկրոբային հատկություններով նանոտարրերի և եգիպտացորենի ձեթի օգնությամբ , Իրանցի գիտնականները բարելավվել են ժելատինե երիզների որակը: Ավելացնելով հակաբկտերիալ նանոտարրերը, երիզը ստանում է այդ հատկությունը ՝ բարելավվում են երիզի մեխանիկական ու ջերմային հատկությունները: Եգիպտացորենի ձեթը բարձրացնում է ջրի գոլորշու նկատմամբ երիզի դիմադրությունը: Կենսակործանարար փոթեթավորման օգնությամբ, կրճատվելու է կենսոլորտային աղտոտվածության մեծ մասը:

Իրանցի գիտնականները եգիպտացորենի ձեթով բարձրացրել են կենսակործանարար  փաթեթների գործառույթը:

 

Բոստոնի  համալսարանի գիտնականները մարդու թոքերում հայտնաբերել են բջիջային նոր խումբ, որը կարող է վտանգավոր տեսակի հարուցիչի նկտմամբ իմունիտետ առաջացնել: Հարուցիչն աշխարհում թոքաբորբի գործոններից մեկն է համարվում: Հայտնաբերված բջջային խումբը սերում է MIWI-2 գեներից: Գեների այդ խումբն օգնում է մարդու օրգանիզմում սերմնաբջիջների ճիշտ եղանակով բազմացմանը և կան միայն տղամարդկանց օրգանիզմում: Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ MIWI-2 գեները բացի իրենց գլխավոր պարտականությունը կատարելուց, կարող են նաև պայքարել թոքաբորբի դեմ:

Գիտնականները խոսքերով, այդ գեները թոքերից հեռացնում են բորբոքումները, վերահսկում ու կանխում են հիվանդությունը: Թոքաբորբն աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահվանը բերող գլխավոր հիվանդություններից մեկն է :

Թոքաբորբի բուժման ն որ մեթոդ ՝ բջիջների նոր խմբի գյուտի արդյունքում

 

Կոլումբիայի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանների գիտնականները նոր մաշկային սոսինձ են հայտնաբերել մկների մոտ ճարպակալման խնդիրը լուծելու համար: Աշխարհում մեծ թվով մարդիկ տառապում են ճարպակալմամբ ՝ փորձելով արագ ու հեշտ վերացնել որովայնի շրջանի ճարպերը:

Գիտնականները հուսով են այդ մեթոդով կարող են օգնել ճարպակալմամբ տառապող անհատներին: Մաշկային սոսինձը, իր մեջ պարունակող էներգիան վերածում է էներգիայի փոխանցվող ճարպերի: Այդպիսով բարձրանում է նյութափոխանակումը: Ավելի վաղ , դրա համար կիրառվում էր մաշկային ներարկումներ կամ այլ ծախսատար մեթոդներ, որոնք ունեին նաև հետևանքներ: Դրանք երկարատևում անդառնալի վնասներ էին պատճառում օրգանիզմին:

Այս մեթոդում գիտնականները որովայնային ճարպերի վերացման համար անհրաժեշտ դեղորայքը ներարկում են նանոտարրերի մեջ , որը նախագծվել է մեկ սմ. քառակուսի չափսերով և սոսնձվում է մաշկի վրա: Մաշկային հատվածին միացվում են նանո չափսերով ասեղիկներ, որոնք դեղորայքը փոխադրում են օրգանիզմ: Երբ սոնսնձային հատվածը միացվում է մարմնին, ասեղիկներն առանց որևէ ցավի ու տհաճության, անհրաժեշտ նյութերը փոխադրում են ճարպային շերտը և ազդում են միմիայն սպիտակ ճարպային շերտերի վրա: Այս մեթոդի օգնությամբ, չորս շաբաթների ընթացքում, փորձարկվող մկները կորցրել են ավելորդ քաշի 20 տոկոսը: Ապագայում այս մեթոդը հնարավոր կլինի կիրառել նաև մարդկանց համար:

Մաշկային սոսինձն օգնելու է ազատվել որովայնի հատվածի ճարպակալումներից