Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (45)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i76705-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(45)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 16:16 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Նանոտեխնոլոգիան Իրանում մեծ առաջընթաց է  ունեցել և այսօր ողջ աշխարհում Իրանը պաշտոնապես ճանաչված է որպես այդ ոլորտի առաջատար երկրներից մեկը: Ներկայումս, Իրանն աշխարհի 21 երկիր նանո արտադրանքներ է արտահանում, որոնց գլխավոր մասը լաբորատորային սարքավորումներն են: Իրանից նանո տեխնոլոգիաներ են ստանում Հարավային Կորեան, Ավստրալիան, Մալայզիան, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Թուրքիան:

Շիրազի և Սեմնանի համալսարանների գիտնականները հաջողություններ են ունեցել լաբորատորային համատեղ ուսումնասիրությունների դաշտում արդյունաբերական ծավալուն պահեստամասերի արտադրման գործընթացի օպտիմալացման դաշտում: Նախագծի հեղինակի խոսքերով, այսօր ապացուցվել է, որ տարբեր արդյունաբերություններում, մասնավորապես մեքենաշինության ոլորտում, նանոկառուցվածքով մասերը իջեցնում են վերջնական քաշը ՝ նպաստելով վառելիքի սպառման կրճատմանը: Մյուս կողմից, նանոկառուցվածքով մասերի պատրաստման գործընթացի ինդուստրիացումը խանգարող հանգամանքներից են մեծ  ծախսերը և ստացված մասերի մեծ չափսերը:

«Նախագծում  նանոկառուցվածքով մասերի արտադրման գործընթացի օպտիմալացման շնորհիվ, նոր մասերն ավելի քիչ ծախսատար են ստացվում: Աշխատանքը կատարվում է առանց վերջնական նանոկառուցվածքի չափերի սահմանափակման: Նվազագույնի է հասցվել մասերի շփման մակարդակը: Այդ մասերն ունեն նանո բարձր հատկություններ ու որակ».ասել է նախագծի հեղինակը:

 

 

Շիրազի և Սեմնանի համալսարանների գիտնականները հաջողություններ են ունեցել լաբորատորային համատեղ ուսումնասիրությունների դաշտում արդյունաբերական ծավալուն պահեստամասերի արտադրման գործընթացի օպտիմալացման դաշտում:

 

 

Թեհրանի Մոդդարեսի համալսարանի գիտնականները լաբորատորիային պայմաններում պատրաստել են երկաթի ու նիկելի խառնուրդից ծածկոցներ, որը բարձրացնում է մասշվածության նկատմամբ էլեկտրոնային սարքավորումների ու գործիքների դիմացկանությունը: Խառնուրդ մասնիկը կիրառվում է համակարգիչներում, մագնիսական , էլեկտրական ծորակների ու տպիչների համար: Մասնիկների մաշվածության դեպքում, տվյալ բաժինն անսարքանում է ՝ դուրս գալով կիրառման ցիկլից:

Մետաղե կտորների հետ աշխատելիս, գլխավոր խնդիրը մաշողությունն է: Ուստի մեխանիկական հատկություններով ծածկույթները չափազանց կիրառական են: Նախագծով արտադրված նիկել-երկաթ խառնուրդի բազմաշերտ ծակույթներն ունեն ավելի քիչ քան 100 նանոմետր մեծություն: Արտադրված մասերն ունեն ծածկույթի առավել երկար կյանք և փոքր ծախսեր: նախագծում նանոչափսերով շերտեր ստանալու համար օգտագործվել է պուլսային ծալքավորման էժան ու հեշտ մեթոդը: Մյուս կողմից շերտեր ստանալու համար, օտգարոծվել են ալյոմինե նանոտարրեր:

 

 

Թեհրանի Մոդդարեսի համալսարանի գիտնականները լաբորատորիային պայմաններում պատրաստել են երկաթի ու նիկելի խառնուրդից ծածկոցներ, որը բարձրացնում է մասշվածության նկատմամբ էլեկտրոնային սարքավորումների ու գործիքների դիմացկանությունը:

 

 

Իրանցի գիտնականը վիրտուալ տեխնոլոգիայի օգնությամբ ներկայացրել է  մի սարք, որը 60 վայրկյանի ընթացքում հայտնաբերում է գլխուղեղին հասցված հարվածն ու տրաուման: Գլխուղեղային հարվածը կարող է լուրջ վնասներ պատճառել գանգին: Վնասվածքի հետքերը գտնելու համար, գիտնականները պացիենտից ուզում են որևէ նախադասություն կրկնել և հետևում են նրա աչքերի շարժումներին: Դա ի հարկե ժամանակատար գործընթաց է:

Տեխնոլոգիան ունի աչքի շարժումների գնահատման սարք և վիրտուալ ակնոց: Օգտատերը մոնիտորի վրա հետևում է շրջանաձև պտտվող կարմիր կետիկին: Գլխուղեղային վնասվածքի դեպքում, օգտատիրոջ աչքերը չեն կարող շարժումները համադրել կետիկի պտույտներին  , ուստի խանգարվում են աչքի շարժումները: 60 վայրկյանների ընթացքում գլխուղեղային վնասվածքի ախտորոշումն օգնում է հետևանքների մեղմացմանը: ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի կազմակերպությունն անցյալ տարի հաստատել է այդ տեխնոլոգիան: Այսօր ամերիկյան ֆուտբոլային 12 դպրոցներ ու հիվանդանոցներ այդ տեխնոլոգիայով են օժտված:
 

Իրանցի գիտնականը վիրտուալ տեխնոլոգիայի օգնությամբ ներկայացրել է  մի սարք, որը 60 վայրկյանի ընթացքում հայտնաբերում է գլխուղեղին հասցված հարվածն ու տրաուման:

 

Իրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները Ֆրանսիայում անցկացվող 2017  IMAV մրցույթում արժանացել են վիրտուալ մրցության բաժնի առաջին մրցանակին: Այդ մրցույթի անցկացման նպատակը համալսարանների հետազոտական թիմերի կողմից նոր տեխնոլոգիաների ու լուծումների փորձարկումն է: Իրանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Գերմանիայի, Բրիտանիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի , Սինգապուրի և մի քանի այլ եվրոպական երկրների 25 համալսարանական թիմեր մասնակցել էին մրցույթին: Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի թիմը  2011 թվականից ի վեր մասնակցել է այդ մրցույթին ՝ շահելով տարբեր մրցանակներ: Մրցույթի կազմակերպիչ կոմիտեն այս տարի մի քանի կրթաթոշակներ էր հատկացրել իրանական թիմին:

 

Իրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները Ֆրանսիայում անցկացվող 2017  IMAV մրցույթում արժանացել են վիրտուալ մրցության բաժնի առաջին մրցանակին:

 

Քաղցկեղի ախտորոշման ոլորտում գիտնականները նոր գյուտ են արձանագրել: Միչիգանի համալսարանի գիտնականներն օղակաձև չիպ են պատրաստել, որը միլիարդավոր արյան բջիջների միջև հայտնաբերում է քաղցկեղածին բջիջը: Քաղցկեղային բջիջների հետապնդումը դժվար պրոցես է : Քանի որ միլիարդավոր արյան բջիջներին միայն մեկն է քաղցկեղածին: Ուստի գիտնականները կլորաձև նախագծով չիպ են պատրաստել, որը մեծ արագությամբ հայտնաբերում ու ճանաչում է քաղցկեղածին բջիջը:

Նախագծում կիրառվել է ֆիզիկայի գերազանց մի բանաձև: Պտույտի ժամանակ, քաղցկեղածին բջիջները մեծ արագություն են հավաքում, իսկ առավել փոքր ու առողջ բջիջները հավաքվում են քաղցկեղածին բջիջի վրա: Մյուս կողմից անկյուններում արյան մասնիկները միաձուլվում են ՝ սպիտակ գնդիկներն իդեալական իրավիճակի վերադարձնելով: Սարքի օգնությամբ, հնարավոր է  դառնում ավելի արագ հայտնաբերել անառողջ    բիջները: Հետաքրքրական է  այն, որ եթե բջիջներն ավելի հստակ ախտորոշման կարիք ունենան, հնարավոր է կիրառել մեկ այլ չիպ:

 

Միչիգանի համալսարանի գիտնականներն օղակաձև չիպ են պատրաստել, որը միլիարդավոր արյան բջիջների միջև հայտնաբերում է քաղցկեղածին բջիջը: