Անդրադարձ`«Իրանական գոլգյաշտ» ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i77557-Անդրադարձ_Իրանական_գոլգյաշտ_ցուցահանդեսին
Թեհրանի Գոլեստան պալատում տեղի է ունեցել «Իրանական գոլգյաշտ» խորագրով ցուցահանդեսը, որը վերաբերում է իրանցիների պիկնիկներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 16:41 Asia/Tehran

Թեհրանի Գոլեստան պալատում տեղի է ունեցել «Իրանական գոլգյաշտ» խորագրով ցուցահանդեսը, որը վերաբերում է իրանցիների պիկնիկներին:

Երբ անգլիացի լրագրող Լուիս Պրայսը ժամանեց Իրան, նրա ուշադրությունը գրավեց պիկնիկների գնալու իրանցների սովորությունը: Ինդիփենդենթ թերթում տպագրված հոդվածում նա գրել է. «Մինչև այն ժամանակ, երբ չեք տեսել իրանական պիկնիկը, ոչինչ չեք տեսել: Մարդիկ նստում են իրար շուրջ, խմում թեյ, ուտում խմորեղեն և հյուրասիրում իրար, հրավիրում մյուսներին: Ահա իրանական պիկնիկի առանձնահատկությունը»:Իհարկե միայն տիկին Պրայսը չէ, որ ուշադրություն է  դարձրել իրանական պիկնիկներին: 1930 թ. Իրան այցելած ֆրանսիացի Ֆերիա Սթարքը գրել էր. «Նա, ով մասնակցել է իրանական պիկինկի, գիտի դրա հաճույքը»: Իրանցների պիկնիկի սովորույթն ունի երկար տարիների պատմություն և այդ կապակցությամբ առկա են բազմաթիվ փաստեր: Դեռևս հին ժամանակներից իրանցիները սովորություն են ունեցել փակ տարածքներից տեղափոխվել բաց  տարածքներ, դա համարելով իրենց կյանքի հաճույքնեից մեկը: Թեև այս գործողությունը հատուկ անուն չի ունեցել, սակայն գեղանկարներում և գորգագործության մեջ արված բազմաթիվ պատկերներից պարզ է, որ խոսքը գնում է  իրանական պիկնիկի մասին: Իրանական պիկնիկի առանձնահատկություններից մեկն այն է, որ տան անդամները  նստում են տան բակում, տանիքին, ջրավազանի շուրջ փռված խալիների վրա, ուտում են տարբեր ուտելիքներ, հանգստանում և զրուցում իրար հետ:

 

Մշակութային ժառանգության և զբոսաշրջության հետազոտությունների ինստիտուտի նախագահ Սեյեդ Մուհամմադ Բեհեշթին նշում է. «Իրանցիների տան ամենակարևոր մասը եղել է բակը: Գեղեցիկ բակ, դեպի որը բացվում են  բոլոր պատուհանները »: Բեհեշթին խոսելով այն մասին, որ իրանական սեղանը պատկանել է բոլոր իրանցներին` աղքատ, թե հարուստ, նշում է. «Իրանական սեղանի վերջին պարտականությունը կշտացնելն է եղել, իսկ առաջինը` բավականություն պատճառելը: Որովհետև իրանական կերակուրներն իրենց հատուկ բույրով ու համերով չեն սահմանափակվում միայն վիտամիններով ու սպիտակուցներով»: «Նույնիսկ իրանցիների բաղնիք գնալն է իրականացվել հատուկ ծիսակարգով: Հաճույքներից մյուսը շուկա գնալն է, որն իրանցիները շատ են սիրում». ասում է նա, հավելելով. «Այս նպատակով քաղաքների ավարձաններում ստեղծվել են բազմաթիվ զբոսայգիներ:  Մաշհադում դա Վաքիլաբադ զբոսայգին է, Սպահանում` Նաժվանը, Ղազվինում Հոքմաբադը և Շիրազում` Ղասրոդաշտը:  Իրանական ընտանիքի համար այս ամենը կազմել է ընտանեկան ժամանցի մի մասը»:  

 

Առաջին անգամ է, որ իրանցիների պիկնիկ գնալու թեման ներկայացվում է  ցուցահանդեսոմ: Այս սովորույթն ունի 3 հազար տարվա պատմություն և շատ արվեստագետներ անդրադարձել են դրան: Իսկ այս ցուցահանդեսում պիկնիկը ներկայացվել է պատմական, գիտական ու գեղարվեստական տեսակետերից: Ցուցահանդեսի տնօրեն Ֆարիար Ջավահերյանն այս կապակցությամբ ասում է. «Ցուցահանդեսը կազմված էր երեք մասից: Առաջին մասում ներկայացված է մանրանկարչություն, պատմական լուսանկարներ, հատկապես Նասերեդդին շահի կողմից արված լուսանկարներ և գորգեր, ձեռքի աշխատանքներ, որոնք հավաքվել են տարբեր թանգարաններից` Գոլսետան, Ռեզա Աբբասի և այլն: Երկրորդ բաժինը բաղկացած է իրանցի 21 ժամանակակից արվեստագետների աշխատանքներից, գեղանկարչական ու լուսանկարչական ոլորտներից: Երրորդ բաժնում ներկայացված են հետազոտություններ` պատմական, ճարտարապետական, քաղաքաշինության, գրականոթյան և այլ ոլորտներից»: Ջավահերյանը հավելել է, որ ցուցահանդեսի շրջանակներոմ  տեղի է ունեցել Իրանական այգի և Իրանական գոլգյաշտ գրքերի շնորհանդեսը: Երկու գրքերն էլ վերաբերում են այս թեմային:

 

Խոսելով այն մասին, թե ինչ ոլորտի է վերաբերում պիկնիկը, որոշ փորձագետներ նշում են, որ դա էկոտուրիզմի ոլորտն է: Սակայն իրականությունն այն է, որ այս երկուսն այնքան էլ նման չեն իրար: Էկոտուրիզմը մարդու համար մշտապես եղել է հետաքրքիր ու գրավիչ: Մարդիկ փորձել են ուղևորությունների միջոցով ծանոթանալ բնության հրաշալիքներին: Էկոտուրիզմը հիմնված է բնության վրա: Դա տուրիզմի տեսակ է , որը փորձում է հայտնաբերել բնական վայրեր: Էկոտուրիզմի նպատակներից  է պահպանել բնությունը և զարգացնել ու բարելավել տարբեր շրջանների գյուղերի մարդկանց կյանքը: Էկոտուրիզմի միջազգային միությունը նշում է, որ էկոտուրիզմը պատասխանատու ուղևորություն է  դեպի բնական վայրեր, որտեղ կարևորվում են բնապահպանությունը և տեղացիների կյանքի բարօրությունը: Սակայն իրանական գոլգյաշտը հատուկ է հենց իրանցիներին: Իրանի աշխարհագրական բազմազանությունը պատճառ է դարձել, որ պիկնիկը հատուկ տեղ գրավի մարդկանց կյանքում: Պարսկական գրականության մեջ պիկնիկը ներկայացվել է տարբեր ձևերով` գոլգյաշտ, դուրս գնալ/ այսինք տանից դուրս գնալ դեպի որևէ բաց տարածք/: Այդ իսկ պատճառով առաջին պիկնիկներն իրականցվել են տների բակերում, որտեղ ծառի տակ եղել է թախտ, որի վրա փռված է եղել գորգ: Իրանցիները պիկնիկ են արել նաև տանիքների վրա, որտեղ փռված են եղել գորգեր: Մեկ այլ դեպքում իրանցիները պիկնիկի են գնացել զբոսայգիներ: Իրանական պիկնիկը աղմկոտ է, որովհետև այստեղ երեխաները խաղում են, մեծերը` զրուցում ու կատակում  և ոչ մի  խումբ մյուսից չի բողոքոմ: Պիկինիկի ժամանակ չկան լուռ կամ տխուր մարդիկ:  Իրանական պիկնիկի մասին ասում են, որ մարդը պետք է գնա մի տեղ, որտեղ կա ջրի, խոտի ու կանաչի բուրմունք: Եվ իրանական գրականության ու պոեզիայի մեջ բազմաթիվ անդրադարձներ կան բուրմունքին: Յուրաքանչյուր իրանցու ենթագիտակցության մեջ գոյություն ունեն որոշակի բուրմունքներ` գարնան բուրմունքը, սմբուլի բուրմունքը, սիրելիի բուրմունքը, ինչը դրսևորվել է նաև պիկինիկի ժամանակ: Պիկնիկի ժամանակ կարևոր է նաև համտեսելը: Այսինքն եթե պիկնիկից խլվի ուտելու հաճույքը, ապա դա այլևս չի լինի պիկնիկ: Այս ընտանեկան հավաքների անբաժանելի մասերն են համեղ կերակուրը, չարազեղենը, սալաթները և իրանական թեյը: Այս ամենն իհարկե բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել, հատկապես մարդաբանների ու ազգագրագետների կողմից: Իրանական գոլգյաշտ ցուցահանդեսը փորձել է ներկայացնել այս ամենը: