ԻԼԻՊ-ի մեդիա քարոզչությունը՝ սկզբնավորումից մինչև անկում (1)
Իրականությունն այն է,որ վիրտուալ միջավայրն ու սոցիալական ցանցերն ԻԼԻՊ-ին ինքնաներկայացման հնարավորություն տվեցին: Այս թեման քննարկման կարոտ է, որին մենք կանդրադառնանք մի քանի հաղորդումների ընթացքում:
ԻԼԻՊ-ի անդամների քարոզչական ու լրատվական մեթոդների քննարկման համար նախ պիտի թռուցիկ հայացք նետել ահաբեկչական այս խմբի ձևավորման ընթացքին: Այդ պատճառով մեր հաղորդման սկզբում թռուցիկ հայացք կնետենք այդ խմբի ստեղծման պատմությանը:
ԻԼԻՊ-ի արմատները վերադառնում են 1999 թվականին Աբու Մասըաբ Ալ-Զառղավիի հիմնադրած «Միաստվածություն և ջիհադ» խմբին, որը 2004 թվականին միացավ Ալ-Ղաիդայի ցանցին: Այդ խումբը, որ պատերազմ էր վարում Իրաքի կառավարության և Իրաքում տեղակայված ամերիկացի զորայինների դեմ 2006 թվականին միավորվեց մի քանի իսլամական խմբերի հետ և ստեղծեց «Մուջահեդների խորհրդի ժողով»-ը, որն Իրաքի ամենաընդարձակ Ալ-Անբար նահանգում կարևոր ուժ էր համարվում: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին այդ խումբը միանալով մի քանի ապստամբ այլ խմբերի ստեղծեց «Իրաքի իսլամական պետություն»-ը: Աբու Այուբ Ալ-Մեսրին և Աբու Իմար Բաղդադին Իրաքի իսլամական պետության երկու գլխավոր առաջնորդներն էին, որոնք 2010 թվականի ապրիլի 18-ին սպանվեցին ԱՄՆ-ի բանակի գործողության ընթացքում և նրանց փոխարինեց Աբուբաքր Բաղդադին:
Աբուբաքր Բաղդադիի ուժ ստանալով ահաբեկչական այս խմբի գործողությունները նոր ծավալ ստացան և Սիրիայում ճգնաժամ սկսվելուն զուգահեռ այդ խմբի անդամներն ակտիվացան նաև Սիրիայում:
Ջեբհաթ-ալ-Նուսրա խումբն էլ 2011 թվականի վերջերին Սիրիայում պատերազմ ու ճգնաժամ սկսվելուն զուգահեռ ձևավորեց որպես ԻԼԻՊ-ի ճյուղավորումներից մեկը և 2013 թվականին Աբուբաքր Ալ-Բաղդադին մի ձայնային ուղերձում հայտարարեց իր խմբի և Ջեբհաթ-ալ-Նուսրայի միավորման մասին և այսպիսով ձևավորվեց Իրաքի և Լևանտի Իսլամական Պետությունը, կամ ԻԼԻՊ-ը:
ԻԼԻՊ-ի անդամները նաև ներկայություն ունեին սահմանափակ տարածքներում, այդ թվում Իրաքի որոշ նահանգներում, մասնավորապես Ալ-Անբար նահանգում և այդտեղից ահաբեկչական գործողություններ էին ծրագրում Իրաքի ողջ տարածքում: Նրանք 2014 թվականի հունիսին աննախընթաց ներխուժում իրականացնելով դեպի Իրաքի Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքը, մի քանի օրվա ընթացքում այդ քաղաքը գրավեցին: Իրաքում ավելի շատ տարածքներ զավթելուն զուգահեռ ԻԼԻՊ-ի անդամները Սիրիայում էլ ցրվեցին Ռաքքա, Հալեպ, Լաթաքիա, Ռիֆ Դամասկոս, Դեյր Էլ-Զոր, Հոմս, Համա, Հասաքա և Իդլիբ նահանգների տարբեր տարածքներում և իրենց լիարժեք վերահսկողության տակ առան դրանցից որոշները:
Մի առ ժամանակ անց և Սիրիայում Ջեբհաթ-ալ-Նուսրայի ու ԻԼԻՊ-ի անդամների միջև տարաձայնություն ու բախումներ ծագելուց հետո Ալ-Ղաիդայի առաջնորդ Իմեն Ալ-Զավահերին չեղարկեց իր խումբը Ջեբհաթ-ալ-Նուսրայի հետ միավորելու Աբուբաքր Բաղդադիի որոշումը: Դա դժգոհություն պատճառեց ԻԼԻՊ-ի առաջնորդին, այնպես որ Բաղդադին մի ձայնային ուղերձում հայտարարեց, որ դեմ է ԻԼԻՊ-ի լուծարման և Ջեբհաթ-ալ-Նուսրայից բաժանվելու որոշմանը: Չնայած այս հակառակության երկու խմբերի բաժանումը տեղի ունեցավ և կողմերի միջև ծանր ու արյունալի բախումներ ծագեցին: Այս բախումների ընթացքում սպանվածների թվի մասին հստակ հրապարակումներ չեն կատարվել, սակայն նրանց մեծ թվին կարելի է ավելացնել անհամար մարդկանց թիվը, ովքեր նրանց կողմից զավթված տարածքներում տարբեր անհիմն մեղադրանքներով սպանվեցին ամենադաժան միջոցներով:
Այս լայնամասշտաբ ու անմարդկային կոտորածն իրականացնելու Աբուբաքր Ալ-Բաղդադիի մեթոդներից մեկն այն ահաբեկիչներից օգտվելն էր ովքեր Եվրոպայից ու ԱՄՆ-ից էին միացել ԻԼԻՊ-ին: Նա պատերազմի ու կոտորածի համար սեղմ վարժանքներ անցկացվելու հնարավորություն ստեղծելով նրանց օգտագործում էր Սիրիայում ու Իրաքում մղվող պատերազմի ու բախումների ասպարեզում: Բացի այդ ծրագրավորման համաձայն նրանցից որոշները վերադարձան իրենց երկրները և նկատի առնելով իրենց ձեռք բերած փորձը ահաբեկչական գործողություններ իրականացրեցին: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն այնպես էին վարժեցվում, որ նրանց մոտ այլևս խղճի ու մարդկայնության որևէ հետք չէր մնում:
ԻԼԻՊ-ի իշխանական կառույցը սրանց հավակնությամբ «Դար-ալ-խելաֆե» ուներ, որը գլխավորում էին Խալիֆան, նրա տեղակալները, զինված ուժերն ու տեղեկատվության ուժերը: ԻԼԻՊ-ն ուներ օրենքի վավերացման ու գործադրման կառույց, որն աշխատում էր զարմանալի ընթացակարգով: Նրանք իրենց ջիհադական-սունի խմբավորում էին ներկայացնում, որը նպատակ ունի իսլամի շարիաթի հիման վրա իսլամական բազմազգյան իշխանություն ու պետություն ստեղծել:
Փորձագետները համոզված են, որ ԻԼԻՊ-ի բյուջեի որոշ մասն ապահովվել է մաքսանենգության, բռնատուրք պահանջելու և այլ հանցագործությունների միջոցով: Որոշ հաղորդումների համաձայն ԻԼԻՊ-ը մինչև Մոսուլի գրավումն ամեն ամիս բռնատուրքերից և մանր ու խոշոր առևտրի համար սահմանված հարկերից ամսական 8 միլիոն դոլար եկամուտ է ունեցել: ԻԼԻՊ-ն իր ձեռքն առնելով Մոսուլի բանկերն առգրավվեց այդ բանկերում պահվող առնվազն 430 միլիոն դոլար կապիտալը: Նաև զավթված տարածքներից արտահանված նավթի վաճառքից ԻԼԻՊ-ն ամսական շահել է 40 միլիոն դոլար:
ԻԼԻՊ-ը գերիների, դավաճանների ու թշնամիների համար դատաքննություն էր կազմակերպում և խորհրդանշական, դաժան ու բիրտ միջոցներով մահապատժի էր ենթարկում նրանց: Մահապատժի ենթարկվածների մեջ էին պարզ ու խաղաղ քաղաքացիներ: Վաշինգտոնի հաստատության ջիհադական խմբերի ուսումնասիրության բաժնի փորձագետ Արոն Զելինը հավատացած է, որ այս խումբն իր ուղերձները հղելու համար օգտվել է սոցիալական առաջացած ցանցերից, այդ թվում Թուիթերից և այդ միջոցով իր շարքերը համալրել է 2000 արևմուտքցի ապստամբներով: Նրա ընդգծմամբ ԻԼԻՊ-ը սոցիալական ցանցերում կեղծ համակիրների հորինման հարցում վարպետ է եղել:
Նկատի առնելով համաշխարհայնացման դարաշրջանում կապի տեխնոլոգիաներից օգտվելու նշանակությունն ԻԼԻՊ ահաբեկչական խումբը որպես իր տեղեկատվական միջոց հիմնեց «Ալ-Էըթեսամ» հաստատությունը: Բացի այդ շահագործման հանձնեց 10 հեռուստակայաններից ու երեք ռադիոկայաններից բաղկացած իր լրատվական կայսրությունը: ԻԼԻՊ-ը նաև արաբերեն ու անգլերեն լեզուներով հրապարակեց «Դաբեղ» կոչվող ինտերնետային պարբերաթերթի մի քանի համարները: Այդ պարբերաթերթի անունն առնված էր սիրիական մի քաղաքի անունից: «Սահիհ Մոսլեմ»-ի հադիսների գրքում Դաբղեն այն քաղաքներից է, որտեղ տեղի է ունենալու ափոքալիփսյան պատերազմներից մեկը:
ԻԼԻՊ-ը վիրտուալ միջավայրն օգտագործում էր իր շարքերը նոր անդամներով համալրելու և նրանց կազմակերպելու համար և պարբերաթերթերի ու կայքերի միջոցով փորձում էր տարածել իր գաղափարները: Ահաբեկչական այս խումբը վիրտուալ միջավայրում ներկայանում էր որպես անարդարությունների, զրկվածության ու նվաստացման դեմ պայքարող կազմակերպություն: Նոր անդամներ ներգրավելու համար «չաթրում»-ներում ներկայությունն ու նրանց հետ գաղափարական ամուր կապեր հաստատելը եվրոպացի երիտասարդներին այս ահաբեկչական կազմակերպության կողմը գրավելու հարցում կարևոր դերակատարություն էին ունենում: Շատ դեպքերում այդ «չաթրումն»-ներում ընդունվելը կամ ահաբեկչական կայքերին անդամագրվելը պահանջում էր անցկացնել որոշակի մի գործընթաց, որի ընթացքում հստակեցվում էր ահաբեկչական այդ խմբի իդեալների հանդեպ տվյալ անձնավորության հավատարմությունը: «Չաթրումն»-ներում կամ ահաբեկչական այս խմբի կայքերում անդամներին ու համակիրներին տրամադրվում էին պրակներ, գրքույկներ կամ ուսուցողական ֆիլմեր:
Վիրտուալ աշխարհում ներկայության ընդլայնմամբ ահաբեկչական այս խումբը ձգտում էր իր կազմակերպչական կառույցը հիեարխիայից ցանցային կառույցի վերածել: Վիրտուալ սոցիալական ցանցերում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը պատճառ դարձավ, որ նրանք հաղթահարելով ֆիզիկական սահմանափակությունները, ինչպես նաև չնայած ժամանակի սահմանափակման մտքերի փոխանակման հնարավորություն ձեռք բերելով իրենց կառույցը ոչ-կենտրոնացված դարձնեն: Վիրտուալ սոցիալական ցանցերը, մասնավորապես կայքերը եվրոպացի օգտատերերին հնարավորություն տվեցին, որպեսզի իրենց հետաքրքրությունները, մտքերն ու գործունեությունը կիսեն ահաբեկչական այս խմբի հետ: ԻԼԻՊ-ն էլ գեղարվեստական մեթոդներով և երաժշտության, գրաֆիկայի, ձայնի ու պատկերի օգնությամբ ուղերձ ու կարգախոս արտադրելով փորձեց իր գաղափարները տարածել սոցիալական ցանցերում:
Վիրտուալ միջավայրում ԻԼԻՊ-ի քարոզչությունը կարելի է սև քարոզչություն անվանել: Այն իմաստով, որ սխալ ու անիրական տեղեկություններն ու աղավաղված իրականությունները ներկայացվում էին եվրոպացի երիտասարդությանը: Լրատվական բարդ ու յուրահատուկ մեթոդների օգնությամբ ճշմարտության որոշ տարրերի օգտագործումը, արտասահմանցի լրագրողներին թշնամի ներկայացնելը և որոշ դեպքերում նրանց գլխատելը լրատվական մենաշնորհին տիրանալու ուղղությամբ նրանց քայլերից էին: Այս միջոցին ԻԼԻՊ-ի քարոզչական տեսագրությունները, որոնք ներկայացվում էին հոլիվուդյան համ ու հոտով, գայթակղում էին արևմուտքցի երիտասարդությանը: Այս ֆիլմերը ներկայացնում էին տարբեր թեմաներ սկսած այս խմբի անդամների սովորական կյանքից մինչև թշնամի ներկայացվող անհատներից լուծվող վրեժը:
Հրապարակված տեսագրություններն էլ լսարանի հետ կապված տարբեր ուղերձներ էին պարունակում: «Սարսափի տարածք» կոչվող հայրենիքից գաղթելու և նրանց հավակնությամբ իսլամական խալիֆայության կենտրոնը համարվող ապահով երկրին միանալու գաղափարը նկատելի էր նրանց ֆիլմերում: Մյուս կողմից այս ֆիլմերի մի մասն էլ սարսափազդու ու բիրտ էին և ներկայացնելով զոհերի գլխատման տեսարաններն ու համարձակորեն ցուցադրելով հաճախ եվրոպացի կամ սպիտակամորթ դահիճի դեմքը, հանդիսատեսին հմայում էին այս խմբի կործանարար հզորությամբ:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԻԼԻՊ-ի քարոզչական բնույթի ուղերձները պարունակելով դյուցազնային պատմություններ, անարդարության դեմ պայքարն ու նաև այդ խմբին իսլամական խալիֆայության գաղափարի իրականացման խորհրդանիշ ներկայացնելով թափ էին հաղորդում տարբեր երկրներում ծայրահեղականության հակում ունեցող երիտասարդների ներգրավմանը:
Նրանք իրենց քարոզչության մեջ հետևում էին Ալ-Ղաիդայի օրինակին: Այն իմաստով, որ ձայն-պատկերային արտադրանքները նախ վարպետորեն միաձուլում էին բրտարարքների ու էտոպիայի տեսարանները, որպեսզի միաժամանակ գրավեն երկու խմբերի: Այդ երկու խմբերից մեկը նրանք էին, ովքեր հակված էին ծայրահեղականությանը, իսկ մյուսը նրանք՝ ովքեր ձգտում էին հագուրտ տալ իրենց բիրտ ու արկածախնդրական հակումներին: ԻԼԻՊ-ի ուղերձների քարոզչական ալիքը զարմանալի կերպով ուղղված էր եվրոպացի՝ իգական կամ արական սեռի լսարանից ահաբեկիչների ներգրավմանը: ԻԼԻՊ-ի անդամները նաև հորինել էին նոր մի ֆորմուլա, որը վայրագ բրտարարքների և կայունության ու փառքի պատրանքի միատեղումն էր և հենց դա էլ գրավում էր կամավորների ուշադրությունը: Մի կողմից հարձակողական ուղերձներն ու թույլ կետերը հզորության վերածելու հավակնությունը և միևնույն ժամանակ ապագայից հեռանկար ներկայացնելը, հանգեցրեց տարբեր կողմերից ու հատկապես Եվրոպայից երիտասարդ կողմնակիցների հովանավորության:Նրանցից շատերը տարվելով վիրտուալ միջավայրում ստեղծված պատրանքով լքեցին իրենց հարազատներին ու հայրենիքը և միացան ԻԼԻՊ-ին ու մի քանի տարի որպես զինվոր ծառայելով ահաբեկչական այս խմբին սպանեցին անմեղ մարդկանց:
Բարեկամեր այս մասին մեր զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: