Հիսուս Քրիստոսը՝ բարության քարոզիչ (Մասնավոր հաղորդում Ս. Ծննդյան տոնի առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i80651-Հիսուս_Քրիստոսը_բարության_քարոզիչ_(Մասնավոր_հաղորդում_Ս._Ծննդյան_տոնի_առիթով)
Հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն է: Մարգարե, որ աշխարհում բարության ու աստվածատենչության քարոզիչը դարձավ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 06, 2018 12:18 Asia/Tehran

Հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն է: Մարգարե, որ աշխարհում բարության ու աստվածատենչության քարոզիչը դարձավ:

Ղուրանում ասված է, որ նա օրորոցում խոսելով ժողովրդին ասում է. «Ես Աստծո ծառան եմ: Նա ինձ Սուրբ Գիրք է տվել ու ինձ մարգարե է նշանակել: Ուր էլ որ լինեմ իմ գոյությունը լցրել է բարիքներով ու ինձ պատվիրել է մինչև այնքան ժամանակ երբ կյանք ունեմ զբաղվեմ պաշտամունքով ու պահեցողությամբ: Աստծո ողջույնն է հղում ինձ այն օրը երբ ծնվեցի, այն օրը երբ մեռելների միջից հարություն կառնեմ ու կրկին կյանք կստանամ»:

Աստծո ողջույնը բոլոր աստվածային մարգարեներին: Ողջույն նրանց, ովքեր բարության անձրևի նման տեղում են ծարավ հոգիների վրա և մարդկանց թոշնած հոգիներին աստվածային ուսուցումների ամենավեհ անձրևով թարմություն են պարգևում: Աստծո ողջույնը Հիսուս Քրիստոսին, որ մեռելներին հարություն տվեց ու զարթնեցրեց ննջածներին: Աստծո ողջույնները նրա ազնվափայլ մորը՝ Մարիամին, որ նման զավակ պարգևեց խաղաղության ու արդարության ծարավներին: Եվ ողջույն նրա ազնիվ հետևորդներին, որոնք Հիսուս Քրիստոսի ուսուցումների համաձայն տարածում են նրա և աստվածային մյուս առաքյալների վեհ գաղափարները:

Տոնական օրերում ենք գտնվում: Հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն է: Մարգարե, որ աշխարհում բարության ու աստվածատենչության քարոզիչը դարձավ:

Շնորհավոր Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը

 

Հիսուս Քրիստոսը ծնվեց այնպիսի ժամանակաշրջանում երբ հրեական տարբեր խմբեր իրենց կրոնում բազմաթիվ տարաձայնություններ ունեին: Այս ժամանակահատվածում սադուկեցիների ու փարիսեցիների երկու գլխավոր խմբավորումները տիրապետում էին ժողովրդի համոզումներին: Սադուկեցիներն ընդհանրապես ազնվականներ ու հոգևորականներ էին, որոնք կրոնական ավանդույթների պահպանման համար համագործակցում էին Հռոմեական կայսրության հետ և հունական մշակույթի հետ որևէ հակադրություն չունեին, քանի որ հավատացած էին Աստված Սուրբ Գրքի բարոյականությունը տարածել է ոչ-հրեաների մոտ: Նրանց դիմաց փարիսեցիները ոչ-հոգևորական խմբավորում էին, որոնց ներազդեցությունը գերազանցում էր սադուկեցիներին: Նրանք հավատացած էին, որ հրեա ժողովուրդը պիտի առանձնացվի մյուսներից ու չպիտի ընդօրինակի աշխարհի մյուս ժողովուրդներին կամ նրանց հետ միաձուլվի: Նրանց ընդգծմամբ հրեաները չպիտի ի գին իրենց կրոնի ու մշակույթի հարստության ու իշխանության տիրանան: Փարիսեցիները ներկա էին Պաղեստինի բոլոր անկյուններում և իրենց ներազդեցության տակ ունեին Երուսաղեմից դուրս գտնվող այն տաճարները, որտեղ հրեաներն ի մի էին հավաքվում պաշտամունքի համար: Իհարկե այս երկու գլխավոր խմբերի կողքին գոյություն ունեին այլ խմբեր, այդ թվում սամարացիներն ու նաև կանանացիները, որոնք կարծրամիտ խմբավորում էին: Սամարացիները մյուսների տեսակետից հավատուրաց, իսկ կանանացիները ռազմատենչ խումբ էին համարվում, ովքեր հակառակելով հռոմեացիների կողմից Պաղեստինի բռնագրավմանը դիմել էին ահաբեկչության միջոցին: Նրանք հարվածում էին ոչ միայն հռոմեացիներին, այլ նույնիսկ այն հրեաներին, ովքեր նրանց համոզմամբ կրոնական ու հայրենասիրական բավարար մակարդակի զգացմունքներ չունեին:

 Հիսուս Քրիստոսը ծնվեց նման մի ժամանակաշրջանում: Հրեա ժողովրդի երեցներն ինչ խմբավորման ու աղանդի էլ որ պատկանեին, կանխատեսումների ու սուրբ գրային տեղեկությունների համաձայն ծանոթ էին նրա յուրահատկություններին, սակայն հենց սկզբից դրանք բոլորն անտեսեցին ու սկսեցին հակառակել մեծ մարգարեին:

 

Հիսուս Քրիստոսն իր առաքելությունը սկսեց 30 տարեկան հասակում: Ավետարանների համաձայն նա իր առաքելության մասին հայտնում է ժողովրդին: Հիսուսը նրանց կոչ  արեց հետևել իրեն: Փորձեց դիմակայել հրեաների մոտ առաջացած շեղումներին ու նրանց փրկելով մոլորությունից նրան համար պարզաբանել թե ի՞նչն է մեղք համարվում ու նրանց համար թույլատրելի դարձել, որոշ բաներ, որոնք անթույլատրելի էին համարվում նրանց համար: Այս հիմամբ ըստ Մատթեոսի ավետարանի Հիսուսը դիմելով ժողովրդին ասում է. «Ապաշխարեցեք քանի որ Աստծո արքայությունը մոտեցել է»: (Մատթեոս 17։4)

Հիսուս Քրիստոսը ժողովրդին առաջնորդելուց բացի նաև բուժում է հիվանդներին, ի ծնե կույրերին ու բորոտներին և հարություն էր տալիս մեռելներին: Հիսուս Քրիստոսը ընչազուրկների ու զրկվածների աջակիցն էր, բարություն էր անում կանանց ու երեխաներին, սակայն միևնույն ժամանակ դեմ էր որոշ փարիսեցիներին ու կանանացիների ծայրահեղություններին:

Հրեաներին առաջնորդելու և մոլորությունից փրկելու համար Հիսուս Քրիստոսը մեծ տառապանք է կրում: Այդ ընթացքում նա անդրադարձավ, որ մի խումբ իսրայելացիներ շարունակում են հակառակել ու մեղք գործել և պատրաստ չեն հրաժարվել մոլորությունից: Հետևաբար իր ժողովրդի մեջ ոտքի է կանգնում ու ասում է. «Ովքե՞ր են պատրաստ լինելու Աստծո ճամփին ինձ աջակցել»: Սակավաթիվ մարդիկ նրան դրական պատասխան են տալիս: Նրանք առաքյալներն էին: Առաքյալներն Քրիստոսին օժանդակելու համար իրենց պատրաստակամությունն են հայտնում և ասում են. «Մենք Աստծո աջակիցներն ենք, հավատում ենք Աստծուն ու դու մեր վկան եղիր: Տեր Արարիչ մենք հավատում ենք այն ինչին, որ դու ուղարկել ես ու հետևում ենք քո առաքյալին: Մեզ քո վկաների շարքը դասիր»: («Ալե Օմրան» սուրա, 52-րդ և 53-րդ այաներ)

 

Հիսուս Քրիստոսը Պաղեստինի հյուսիսում քաղաքից քաղաք անցնելով ժողովրդին ծանոթացնում է իրական կրոնին: Հիսուս Քրիստոսի կողմից ժողովրդին ներկայացված աստվածային ուսուցումները նրանց հիացմունք են պատճառում ու միևնույն ժամանակ զայրացնում են հասարակությանը իշխող քաղաքական խավին: Քանի որ Հիսուս Քրիստոսը դատապարտում էր հրեական կրոնի երեցների զեխությունները: Նրա համար որ մեղք պատճառաբանելի չէր կարող լինել: Այդ պատճառով էլ բոլոր խմբերը նրան հակառակելով ու մերժելով որոշեցին նրան սպանել: Իրենց չար նպատակն իրագործելու համար նրանք հրահրում են Հռոմի կայսրին և նրան ասում են. «Եթե այս վիճակը շարունակվի քո թագավորությունը կործանվելու է: Հետևաբար քո թագավորությունը պահպանելու համար պարտավոր ես Հիսուսին սպանել»:

Հիսուս Քրիստոսն իմանալով նրանց մտադրության մասին իր առաքյալների հետ մեկնում է Գեթսեմանի այգին: Սակայն նրա աշակերտներից՝ Հուդան մատնում է նրան: Իշխանության գործակալները գիշերով ներխուժում են այգին ու պաշարում են աշակերտներին: Ղուրանի վկայության համաձայն այդ պահին աշակերտները լքում են Հիսուսին, սակայն Աստված նրան չի լքում ու նրան թաքցնում է զինվորների հայացքից ու  Հուդային, որ շարունակ չարախոսում էր Հիսուսին տեսքով նրա նման է դարձնում ու զինվորները Հիսուսի փոխարեն նրան են ձերբակալում, իսկ նա վախից չի կարողանում խոսել ու ներկայացնել իրեն: Երբ ուշքի գալով մերժում է իր ինքնությունը, ոչ-ոք նրա խոսքին չի հավատում ու նրան խաչում են: Ներկաներն այնպես են ենթադրում, որ Հիսուսը սպանվել է, սակայն ինչպես Ղուրանն է ընդգծում Հիսուսին ոչ սպանում ու ոչ էլ խաչում են և դա միայն ժողովրդի պատկերացումն է եղել:

Հիսուսի համբարձումից հետո առաքյալները շարունակում են Հիսուսի ճանապարհը: Նրանց միջից Պետրոսը կամ Սիմոնը, որ առաջինն էր ընդունել քրիստոնեությունը, դառնում է մյուս առաքյալների հենարանն ու առաջնորդում է ժողովրդին: Հիսուսի հանձնարարության համաձայն նրա առաքյալները մեկնում են աշխարհի տարբեր կողմեր, որպեսզի քարոզեն Ավետարանը:

Շնորհավոր Ս. Ծնունդ

 

Կրկին շնորհավորելով Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ մեր մասնավոր հաղորդումն ավարտում ենք նրա խոնարհությունը ցուցադրող մի դրվագով: Մի օր Քրիստոսը դիմում է առաքյալներին ու ասում է. «Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ այս աշխարհից Հոր մոտ գնալու իր ժամն արդեն եկել է։ Նա սիրում էր իր հետևորդներին, որոնք աշխարհում էին. նա մինչև վերջ սիրեց նրանց։ Ընթրիքի ժամանակ Հիսուսը վեր կացավ սեղանից, հանեց իր վերնահագուստը, ապա վերցրեց սրբիչն ու իր մեջքին կապեց։ Հետո տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու մեջքին կապած սրբիչով չորացնել։ Երբ մոտեցավ Սիմոն Պետրոսին, նա ասաց. «Տե՛ր, դո՞ւ ես լվանալու իմ ոտքերը»։ Հիսուսը պատասխանեց. «Ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։ Իսկ Պետրոսն ասաց նրան. «Դու իմ ոտքերը երբեք չե՛ս լվանա»։ Հիսուսը պատասխանեց. «Եթե չլվանամ, դու ինձ հետ ոչ մի բաժին չես ունենա»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխը լվա»։ Երբ արդեն լվացել էր նրանց ոտքերը, հագել էր իր վերնահագուստը ու կրկին թիկնել սեղանի մոտ, ասաց նրանց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի։ Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք անվանում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա։ Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք։ Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից։ Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք»: (Հովհաննես 13)

Իրականության մեջ իմաստնությունն աճում է խոնարհության հողում, հենց այնպես որ բույսն աճում է, ոչ թե կարծր դաշտում, այլ փափուկ հողում: