Իրանում ազատությունների և բողոքի հանրահավաք կազմակերպելու սկզբունքը
ԻԻՀ Սահմանադության 26-րդ հոդվածը թույլ է տալիս ստեղծել կուսակցություններ, քաղաքական, մշակութային ու այլ տեսակի միություններ, արհմիություններ: Այս օրենքից կարող են օգտվել նաև կրոնական փոքրամասնությունները:
Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, Իրանում ազատ է նաև ցույցերի և հանրահավաքների կազմակերպումը, որոնք կրում են խաղաղ բնույթ և չեն հակասում իսլամական արժեքներին: Հենց այս հոդվածի հիման վրա, Իրանում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ: Սահմանադրության 26-րդ հոդվածի շրջանակներում, աշխատանքային օրենսգրքի 131-րդ կետը պաշտոնապես ընդունում է արհիմիությունների առկայությունը: Պետք է ասել, որ Իրանի զարգացման հինգերորդ օրենքի 73-րդ կետի համաձայն, թույլատրվում է ստեղծել արհիմիություններ և բանվորական միություններ: 2014 և 2015թթ. Իրանում 18 հանրահավաքի թույլտվություն է տրվել: Իրանի Սահմանադրությունը պաշտոնապես ճանաչում է հանրահավաքներ անցկացնելու իրավունքը: Եվ կառավարությունը, հարգելով մարդկանց բողոքի իրավունքը, որը հաստատված է նաև Սահմանադրությամբ, թույլ չտվեց, որ թշնամիները հասնեն իրենց նպատակներին: Հատկապես Իրանի ոստիկանության ուժերի զուսպ վերաբերմունքը նպաստեց դրան: Չնայած որոշ քաղաքներում ցույցերն իրականացվեցին հանգիստ, սակայն որոշ անարխիստների պատճառով մի շարք այլ քաղաքներում բողոքի խաղաղ ցույցերը վերածվեցին անհանդարտությունների և տեղի ունեցան բռնություններ: Եվ այդ հիման վրա, ԱՄՆ կառավարությունը և դաշնակիցները, միջամտելով Իրանի ներքին հարցերին, իրենց հովանավորությունը հայտնեցին անարխիստներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում ուղղակիորեն պաշտպանեց այդ անձնաց: Թեև ԱՄՆ-ի այս քաղաքականությունը մեծ վնաս չպատճառեց Իրանին, սակայն ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ն շարունակում է թշնամական քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Եվ այդ քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ կոկորդիլոսի արցունք թափելով է խոսում Իրանի ժողովրդի մասին: Դոնալդ Թրամփի կառավարությունն առաջարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի ներքին անհանդարատությունների հարցով նիստ գումարել: Նիստը կայացավ 2018թ. հունվարի 5-ին և որևէ արդյունք չունեցավ ԱՄՆ-ի համար: ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրեց, որ նիստը մեկ այլ խայտառակություն էր ԱՄՆ նախագահ Թրամփի համար:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, սույն թվականի հունվարի 8-ին այցելեց, Ղոմ, որտեղ հանդիպեց մի խումբ քաղաքացիների հետ: Հանդիպման ժամանակ նա անդրադարձավ վերջին իրադարձություններին, նշելով երեք կետ: Դիմելով Վաշինգտոնին, առաջնորդն ասաց. «Վերջին դեպքերի ժամանակ ձեր գլուխը պատին խփեցիք և հետագայոմ էլ այդպես կլինի: Դուք վնասեցիք Իրանին ինչն անպատասխան չի մնալու : Եվ վերջապես` ցուցադրական խելագարություններն անապատախան չեն մնալու»:
ԱՄՆ-ն Իրանում իր նպատակներին հասնելու համար ԱԽ-ին դիմեց այն պայմաններում, երբ այդ երկրի ժողովուրդը կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև, և բազմաթիվ բողոքի ցույցեր, այդ թվում` Ուոլ Սթրիթի ցույցերը, ճնշվում են: ԱՄՆ սովահարներին օգնություն ցուցաբերող կազմակերպության տվյալներով, այդ երկրում յուրաքանչյուր 8 քաղաքացուց մեկը, կամ 42 միլիոն մարդ, կանգնած է սովի ու թերսնման խնդրի առջև: Նրանցից 13 միլիոնը երեխաներ են, իսկ 5 միլիոնը` տարեցներ: Եվ նման պայմաններում ԱՄՆ-ն փորձում է ԱԽ-ին ներքաշել իր քաղաքականության մեջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ՄԱԿ-ի հեղինակության վրա: Հենց այս կապակցությամբ, ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր Ֆաթեմե Զոլղադրը նշել է. "Նման նիստի անցկացումը վնասում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակությանը": Նրա ասելով, նման քայլերը ոչ միայն հարցականի տակ են դնում միջազգային կազմակերպությունների հեղինակությունը, այլև համարվում են բացահայտ միջամտություն այլ երկրների հարցերին, ինչը դատապարտելի է համաշխարհային հանրության ու միջազգային օրենքների կողմից: Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի քաղաքկանությունն ու նրա հովանավորությունն անարխիստներին, վկայում են, որ Վաշինգտոնի թշնամությունը Թեհրանի նկատմամբ շարունակվում է: Այդ թշնամությունը սկսվեց 1979թ.-ին երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը: ԻԻՀ նաև ուշադրություն է դարձնում ազատ ինֆորմացիայի փոխանակմանը, ինչը պաշտպանվում է նաև օրենքի համաձայն: Հենց այս կապակցությամբ, վերջերս ստեղծվել է ինֆորմացիայի հրապարակման և ազատ փոխանակման հանձնաժողով` Իրանի երեք իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովը պարտավոր է ամեն տարի զեկույց ներկայացնել նախագահին և խորհրդարանին:
Իրանի Սահմանադրության 24, 168 և 175 հոդվածների համաձայն`մամուլն ազատ է ներկայացնելու իր տեսակետները, առանց հակադրվելու իսլամական արժեքներին և հասարակության իրավունքին: Իրանում գոյություն ունի հատուկ կոմիտե, որը հետևում է մամուլի հրապարակումներին: Օրենքի համաձան, ԻԻՀ պետական ռաիդո-հեռուստաընկերությունում նոյնպես ապահովված է խոսքի և մտքի ազատությունը` իսլամական սկզբունքների և Իրանի շահերի շրջանակներում: Եվ առհասարակ, Իրանի ժողովուրդն ազատ է իր մտքերն արտահայտելու հարցում: ԻԻՀ շատ է կարևորում ժողովրդի մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Դրանց թվում են ընտրությունները, որոնք անցկացվում են կրոնական ժողովրդավարության հիման վրա և կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար: Իսլամական հեղափոխությունից 40 տարի անց, համարյա ամեն տարի Իրանում տեղի են ունենում ընտրություններ: Ժողովուրդը մասնակցելով այդ ընտություններին, մասնակից է դառնում նաև երկրում քաղաքական որոշումների կայացմանը: Իրանում կարևոր օրգաններն ընտրվում են մարդկանց ուղղակի և անուղղակի ընտրությունների միջոցով: ԻԻՀ առաջնորդը, որպես համակարգի առաջին պաշտոնյա, ընտրվում է բանիմացների խորհրդի կողմից, որի անդամներին ընտրում են քաղաքացիները: Մյուս պաշտոնյաները, այդ թվում` նախագահը և խորհրդարանի պատգամավորները, ընտրվում են ժողովրդի կողմից: ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է ժողովրդավարության վրա: Եվ ժողովրդի՝ սկսած ընտրություններից մինչև բողոքի ցույցերին մասնակցելը, ապացուցում է, որ Իրանի քաղաքական համակարգը հասունացած է: Իրանում խոսքի ու հավաքներ կազմակերպելու ազատությունն իրական ժողովրդավարության ապացույցն է: Սակայն սա հնարավորություն չէ, որպեսզի արտաքին ուժերը միջամտեն Իրանի ներքին հարցերին: Վերջին իրադարձությունների ժամանակ, Իրանի ժողովուրդը, առանձնանալով անարխիստներից, թշնամիներին հղեց հետևյալ ուղերձը. «ԻԻՀ սադրանքների տեղ չէ»: