Մարդկային միայնության ճգնաժամն Արևմուտքում (Մաս 2.Մարդկային միայնությունը վիրտուալ աշխարհում)
(last modified Mon, 26 Feb 2018 16:16:33 GMT )
Փետրվար 26, 2018 19:46 Asia/Tehran

Վերջերս Բրիտանիայի կառավարությունը նշանակեց նոր`Միայնության հարցերով նախարար: Բրիտանիայի վարչապետը հայտարարեց. «Նոր նախարարի նշանակման նպատակն է հասկանալ ժամանակակից կյանքի դառը իրականությունը»:Խնդիրներից մեկը, որի հետ մարդկանց միայնությանը զուգահեռ առերեսվել է արևմտյան աշխարհը, այն է, որ վիրտուալ աշխարհը կլանել է մարդկանց: Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք այս թեմայի մասին:

 

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը, իրական կյանքում հարաբերությունների փոխարեն, ժամանակն անցկացնում են համացանցում և նրանցից շատերը չունեն մտերիմ ընկերներ: Բացի այդ, փաստերը վկայում են, որ ամերիկացիների մեծ մասը հոգեբաններին դիմում են միայնության պատճառով:  

Այս խնդիրն ուսումնասիրելու համար, Կալիֆորնիա նահանգի քաղաքներից մեկում, կազմակերպվեց մի հավաքույթ, որին մասնակցում էր 20 տղամարդ: Նրանք բոլորը հայրեր էին և նրանց միջին տարիքը կազմում էր 30-40 տարեկան: Այս մարդիկ հավաքվել էին քննարկելու հայրական պարտականությունները: Նրանցից հարցրեցին, թե իրենցից քանիսն ունեն մտերիմ ընկերներ: Միայն երկու հոգի պատասխանեցին, որ ունեն մտերիմ ընկեր: Մյուս 18 -ը նշեցին, որ   մտերիմ ընկեր չունեն: Մեկ այլ հետազոտության տվյալներով, մեծ թվով ամերիկացիներ, իրական կյանքում հարաբերություններ ունենալու փոխարեն, ընկերներ և հարաբերություններ ունեն համացանցում:  Չնայած վիրտուալ աշխարհն ավելի է  սրում մենության զգացողությունը, սակայն որոշ փորձագետների կարծիքով, քանի որ ամերիկացիները մշտապես իրենց համարել են անկախ և հատուկ մարդիկ, ընկերներ գտնելու հարցում խնդիր ունեն և այդ բացը փորձում են լրացնել վիրտուալ աշխարհում: Դա այն  դեպքում, երբ բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ սնվելուց  և մյուս բնական կարիքներից հետո, մարդու ամենակարևոր կարիքը դեմ առ դեմ շփումներն են հասարակության մյուս անդամների հետ:

Միայնություն` մարդկանց կյանքի դառը իրականություն

Չնայած  սոցիալական ցանցերը ամբողջ աշխարհում մարդկանց հնարավորություն են տալիս շփվել իրար հետ, սակայն մեծ թվով IT մասնագետներ, սոցիոլոգներ ու հոգեբաններ նշում են, որ համացանցի օգտատերերը, նրանց համեմատ,  ովքեր օգտատեր չեն հանդիսանում, կամ քիչ են օգտվում համացանցից, այսօր ավելի միայնակ են դարձել ու ավելի  եսակենտրոն:  

Որոշ ժամանակ առաջ, ամերիկացի գրող Ստիվեն Մարչը, «Ատլանտիկ» պարբերականում հրապարակված  «Միայնության համաճարակ» հոդվածում, անդրադառնալով որոշ հետազոտությունների արդյունքներին գրել էր. "Սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում մեկուսացումը և եսակենտրոնության ավելացումը կարող են որոշ հոգեկան և ֆիզիկական հիվանդությունների առաջացման պատճառ  դառնալ": Նա հավելել է. "Վիրտուալ շփումը մակերեսային է ու անկայուն:  "Մենք  երբեք այսքան հասանելի չենք եղել, սակայն, միևնույն ժամանակ, երբեք այսքան մեկուսացված չենք եղել: Մեր նախնիները նույնիսկ չէին մտածում, որ գալու են նման ժամանակներ: Հասարակական շփումները նվազել են և ըստ երևույթին,  հասարակություն հասկացությունն այևս գոյություն չունի: Մենք ապրում ենք արագաշարժ հակասությունների արանքում և որքան մեր կապը վիրտուալ աշխարհի հետ խորանում է, այնքան ավելի ենք մենք մեկուսանում". ասում է նաև և հավելում. "Միայնությունը տարբերվում է մենակ մնալուց: Միայնությունը երբեմն կարող է լինել հանգստացնող և հաճելի: Սակայն մենակ մնալը ցավոտ հոգեվիճակ է": Գրողի կարծիքով, այսօրվա մարդը մենակ  է մնացել: Պատմության այս ժամանակաշրջանում, մարդկանց միայնությունը սկսել է առաջ գալ նույնիսկ սոցիալական ցանցերից շատ առաջ: Նա հավատացած է, որ "ինտերնետի պարադոքսը" սկսվեց 1990-ականներից և որքան տարբեր հասարակություններում մեծացավ համացանցի ազդեցությունը, այնքան ավելացավ դրանց անդամների մեկուսացումը: Ընդհանուր առմամբ, Ստիվեն Մարչի կարծիքով, այսօր մտերիմ և գաղտնապահ ընկերը դարձել է դեֆիցիտ: Հանդիպումներն ու ընկերական հավաքները նվազել են և նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ գտնվում են ինչ որ տեղ, ինչ որ հավաքում, իրենց ողջ էությամբ այնտեղ չեն, քանի որ մեկուսացված են հասարակությունից, և վիրտուալ աշխարհը նրանց համար ավելի հետաքարքիր է քան հասարակությունը: Հետազոտությունները վկայում են, որ իրական կյանքում լավ հարաբերությունները մարդկանց ավելի լավ զգացողություններ են պարգևում: Սակայն այսօր, արևմտյան հասարակություններում, մարդիկ օրեցօր ավելի են հեռանում իրական հարաբերություններից, ինչը պատճառ է դառնում, որ նվազեն նաև ամուսնությունները:

Փաստերը վկայում են, որ վերջին տասնամյակների ընթացքում, արևմուտքում ամուսնությունների թիվը զգալի կերպով նվազել է: Հետազոտությունների համաձայն, ամերիկացի չափահասների միայն կեսն է ամուսնացած: 1960թ. 18 տարեկանից բարձր մեծահասակների 72 տոկոսն ամուսնացած էին: Այն դեպքում, երբ այսօր այդ թիվը կազմում է 51 տոկոս: Կանանց ամուսնության միջին տարիքն այսօր կազմում է 26.5 իսկ տղամարդկանցը 28.7 տոկոս: Եվրամիության տվյալների համաձայն, 1985 թվականից հետո, 30-40 տարեկան ամուսնացած կանանց թիվն  արևմտյան երկրներում շատ է նվազել: Այսօր արևմուտքում տարածվել են կյանքի  նոր մոդելներ: Սոլոգամիան այդ մոդելներից մեկն է, երբ անձն ամուսնանում է  ինքն իր հետ: Այս մոդելի աճման միտում է  նկատվում հատկապես Ավստրալիայում,  Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Սոլոգամիա

 

 

Դժբախտաբար, այս վիճակում, արևմտյան հասարակությունների մարդիկ, օրեցօր զրկվում են բարություն անելուց և էմոցիոնալ շփումներից: Շատ կանայք ու տղամարդիկ, որոնք ապրում են միայնակ, ոչ ամուսին ունեն, ոչ երեխա և ոչ էլ որևէ արյունակից, որպեսզի նրանց հետ որևէ կապ ու հարաբերություն ունենան: Ինչու: Որովհետև ընտանեկան միջավայրն այս հասարակություններում մոռացության է տրվել: ԱՄՆ-ում և Բրիտանիայում միայնակ ապրողների թիվը վերջին տասնամյակների ընթացքում կրկնապատկվել է: Ֆինլանդիայում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները վկայում են, որ միայնակ ապրելը 80 տոկոսով բարձրացնում է  դեպրեսիայի հավանականությունը: Ֆինլանդացի փորձագետները 3500 աշխատող կանանց ու տղամարդկանց շրջանում 5 տարի տևողությամբ ուսումնասիրություն են անցկացրել, և նրանց ամենօրյա գործերը համեմատել են նրանց   հոգեվիճակի հետ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ ապրող մարդկանց մոտ դեպրեսիայի նկատմամբ հակվածությունն աճում է:  Արդյունքները նաև ցույց են տվել, որ դեպրեսիան հոգեբանների կողմից ամենաշատ գրանցվող ախտորոշումն է, որի նշաններն են, զայրույթը, տխրությունը, ցածր ինքնագնահատականը, անհետաքրքրությունը որևէ նոր ակտիվության  նկատմամբ, սեփական կյանքից հաճույք չստանալը:  

Լոնդոնի Ֆիցրոյ Էսքվայեր հինվանդանոցի հոգեբան Բժիշկ Վինբուրն ասում է. "Եթե տանը լինի մեկ այլ անդամ, աշխատանքի ժամանակ մարդու վրա եկած ճնշումը և լարվածությունը կպակասեն: Անձը կարող է իր կողակցի հետ զրուցել ու ծիծաղել կամ նրան բողոքել իր աշխատանքից: Ամուսնությունը նվազեցնում է  հոգեկան հիվանդությունների հավանականությունը": Բրիտանիայի վիճակագրության գրասենյակը, հիմնվելով իրականացված հարցման արդյունքների վրա, հայտարարել է. "Բրիտանաիցների 1/3-ն ապրում է  միայնակ: Ամուսնալուծությունների թիվն օրեցօր ավելանում է, իսկ ամուսնությունների թիվը` կրճատվում": Այս գրասենյակի կանխատեսումների համաձայն, 2020 թվականին Բրիտանիայի տների 40 տոկոսի բնակիչները կլինեն միայնակ և նրանց 80 տոկոսն ուրիշներից ավելի շատ հակված կլինեն դեպրեսիայի: Բրիտանացի հոգեբան Ադրիան Վինբուրն ասում է. "Հայտնի է, որ միայնությունը դեպրեսիայի առաջացման ամենակարևոր գործոններից մեկն է: Ամեն 20 բրիտանացուց մեկն օգտագործում է հակադեպրեսանտներ և նրանց մեծ մասն ամենայն հավանականությամբ ապրում են միայնակ":

Հենվելով այս բոլոր փաստերի վրա, պարզ  է դառնում, որ հնարավոր է, մոդեռնիզմը և պոստմոդեռնիզմը արևմուտքի մարդկանց համար ստեղծել են կյանքի լավ պայմաններ, սակայն տարածույթուն են առաջացրել մարդկանց միջև, որի մեծ մասը գրավել է վիրտուալ աշխարհը: Վիրտուալ շփումները երբեք չեն կարող լցնել մարդու միայնությունը: Հետևաբար, որպեսզի արևմուտքի մարդիկ հանգստություն ձեռք բերեն, պետք  է վերադառնան իրենց իսկական էությանը: Ընկերների ու հարազատների հետ զրույցներն ու հանդիպումները միակ ճանապարհն են, որ կարող են բուժել միայնության ցավերը: Այդ իսկ պատճառով, աստվածային կրոնները, ինչպես օրինակ Իսլամը, կարևորում են մարդկային շփումները, և իրար նկատմամբ հարգանքը :