Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(14)
(last modified Wed, 28 Feb 2018 13:36:42 GMT )
Փետրվար 28, 2018 17:06 Asia/Tehran

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք ծնողների թվային գրագիտության և երեխաների համար համացանցից բխող վտանգների ու դրանք կանխելու մասին: Այս ծրագրի ընթացքում կշարունակենք խոսել այդ թեմայի մասին: Մնացեք մեզ հետ:

Հաղորդակցման ժամանակակից միջոցների, այդ թվում հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվելու ծավալներն օրեցօր ավելանում են և կարելի է ասել, որ ինտերնետից չափազանց շատ օգտվելը դարձել է ժամանակակից կյանքի լուրջ խնդիրներից մեկը: Այն, որ օգտատերերն ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և նրանց մոտ ավելանում է  համացանցից կախվածությունը, փաստ է: Վիրտուալ աշխարհի էությունից բխող առանձնահատկություններն ազդում են այս միջավայրում գտնվող մարդկանց ու նրանց շփումների վրա:  Համացանցն այնքան է կլանում մարդուն, որ նա սկսում է իրեն զգալ դրա մի մասնիկը:

Համացանցից օգտվելու նպատակները կարելի է  բաժանել հինգ մասի: Առաջինը վերաբերում է սեռական թեմաների մասին տեղեկատվություն ստանալուն, որը ներառում է  օգտատերերի ամենամեծ թիվը: Երկրորդը համացանցում ընկերներ գտնելը և կյանքում եղած դատարկությունը լրացնելն է: Երրորդը տնտեսական հարաբերություններն են, որոնք ներառում են առևտրային գործունեություն կամ տարբեր խաղեր, որոնց համար օգտատերը վճարում է: Չորրորդը գաղտնի տեղեկատվություն ձեռք բերելն է, որը հետաքրքրասիրությունը բավարարելու մի տեսակ է: Հինգերորդը կախվածությունն է  համակարգչից, այսինքն` երբ մարդն  ունի զբաղվելու և տարբեր խաղեր խաղալու ցանկություն և արդյունքում մտնում է  համացանց:

Ինչպես նշեցինք նախորդ հաղորդումներում, համացանցը մի տարածք է, որը մարդուն տալիս  է բազմաթիվ հնարավորություններ ու միաժամանակ լի է վտանգներով: Այս տեխնոոգիան մարդուն կապում է համաշխարհային հաղորդակցական ցանցին: Համացանցում գործող  հասարակական նորմերն ազդել են ընտանեկան հարաբերությունների և ընդհանրապես ընտանիքի դերի վրա: Այս տեխնոլոգիայի ազդեցությունն ու ընդլայնումն այնպիսին է, որ դրանից հնարավոր չէ խուսափել կամ այն հնարավոր չէ անտեսել: Համացանցից օգտվելիս պետք է ոչ թե վախենալ դրա վտանգներից ու ռիսկերից, այլ կարողանալ ճիշտ օգտվել համացանցից, լինել տեղեկացված, ընտանիքի անդամներին հատկապես երիտասարդներին, տեղեկացնել դրա օգտագործման ճիշտ ճանապարհների մասին: Իսկ այս նպատակի իրականացման համար, պետք է հետևել պետության կողմից կազմակերպվող տարբեր մշակութային, սոցիալական ու կրթական ծրագրերին:    

Համացանցի ծագելու իրական պատճառը ժամանակակից արևմտյան հասարակությունն է իր սեկոլար չափանիշներով ու սկզբունքներով: Այդ պատճառով,  համացանցում գոյություն ունեն  արևմտյան աշխարհի մարդկանց բոլոր հարցերի պատասխանները: Այս հարցն արևմտյան աշխարհը կանգնեցրել է բարոյական ու մշակութային լուրջ խնդիրների առջև ինչն ավելի է խորանում համացանցի պատճառով: Ինտերնետի և վիրտուալ միջավայրի ամենամեծ վտանգն իսլամական հասարակության համար կայանում է նրանում, որ համացանցից օգտվելու արդյունքում, արևմտյան բարոյական նորմերն ու արժեքները կարող են վնասել իսլամական հասարակություններին ու ընտանիքներին: Ընտանիքը միավոր է, որտեղ հարաբերությունները պահպանելու ամենակարևոր գործոններն են բարոյականությունն  ու արժեքները հարգելը: Սակայն ինտերնետային անբարոյական կայքերից օգտվելու արդյունքում, ընտանիքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ ամուսինների միջև և վտանգել երեխաներին:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ համացանցի վտանգների և կիբեր հանցագործությունների վտանգները կանխելու համար անհրաժեշտ է.

Առաջինը և ամենակարևորը` բարձրացնել համացանցից օգտվելու ընտանիքի անդամների գրագիտությունը, որպեսզի նրանք կարողանան գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և միևնույն ժամանակ  կարողանան վերահսկել համացանցից երեխաների օգտվելն ու նվազեցնել դրանից բխող վտանգները:  

Երկրորդ հերթին անհրաժեշտ է հասարակության մեջ զարգացնել ինտերնետից ճիշտ օգտվելու մշակույթը, ինչը կարելի է ապահովել ԶԼՄ-ների ու կրթական միջավայրի միջոցով` կազմակերպելով համապատասխան տեղեկատվական ու մշակութային ծրագրեր:

Երրորդ հերթին,  անհրաժեշտ է ստեղծել ծրագրեր, որոնք համապատասխանեն հասարակության, ինչպես նաև տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների  մշակութային ու կրոնական չափանիշներին:

Եվ  վերջապես, ընտանիքների անդամներին անհրաժեշտ է տեղեկացնել վիրտուալ աշխարհից և ինտերնետից օգտվելու խնդիրների և համացանցը կառավարելի դարձնելու ու վերահսկելու մասին:  Ինտերնետից և տեղեկատվական տենոլոգիաներից օգտվելու ծնողների գրագիտությունը կարող է մեծապես օգնել նաև երեխաներին` համացանցից ճիշտ օգտվելու և այդ ոլորտում գրագետ դառնալու հարցում: