Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանի վայրիվերումները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89312-Ադրբեջանի_նախագահական_ընտրությունների_8_րդ_շրջանի_վայրիվերումները
Ներկայացնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանին նվիրված հաղորդման առաջին մասը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 21, 2018 16:40 Asia/Tehran

Ներկայացնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանին նվիրված հաղորդման առաջին մասը:


Ադրբեջանի Սահմանադրական դատարանն ապրիլի 17-ին Ֆարհադ Աբդոլլաևի նախագահությամբ քննարկեց նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի տրամադրած տվյալները, որից հետո հայտարարեց, որ ընտրողների 82.2  տոկոսը քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին: Ադրբեջանի սահմանադրական օրենքի համաձայն, երբ Սահմանադրական դատարանը հաստատում է  ընտրությունների արդունքները, երեք օրվա ընթացքում տեղի է ունենում նախագահի երդման արարողությունը: Միևնույն ժամանակ, “Նոր Ադրբեջան” իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովը հայտարարեց, որ երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ադրբեջանի նախագահական շուտափույթ ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 11-ին: Ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել 8 թեկնածուներ: Ընտրությունները հսկում էին 800 միջազգային դիտորդներ: Դրանք տեղի ունեցան 125 ընտրատեղամասերում: Իլհամ Ալիևը ևս 7 տարով ընտրվեց նախագահ:

Սա սահմանադրական փոփոխություններից հետո առաջին ընտրությունն էր: Փոփոխության համաձայն, նախագահը նախկին 5 տարիների փոխարեն այժմ ընտրվում է  7 տարի ժամկետով: Ընտրվելուց հետո Ալիևը հայտարարեց, որ ժողովուրդն իր ձայնը տվեց կայունությանը, անվտանգությանն ու զարգացմանը: Նա նշեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի ստեղծի ավելի հզոր Ադրբեջան: 2003 թվականից Իլհամ Ալիևը ղեկավարում է  երկիրը:

Վերջերս նա հայտարարեց, որ նախագահական ընտրությունները հոկտեմբերի 17-ի փոխարեն տեղի կունենան ապրիլի 11-ին: Ըստ նրա խոհրդականի, պատճառն այն էր, որ Ադրբեջանում առաջիկայում տեղի են ունենալու մի շարք միջազգային կարևոր իրադարձություններ: Չնայած ընդդիմադիր կուսակցություններն այս  որոշումը անընդուընելի բնութագրելով ասացին, որ որպես օրինակ, Ալի Քարիմին, ով պատկանում է “Ադրբեջանի  Ժողովրդական ճակատ” կուսակցության բարեփոխիչների թևին, հայտարարեց, որ  ընդդիմադիր կուսակցությունները որոշել էին 2018թ գարնանը կազմակերպել քաղաքական միտինգներ: Սակայն իշխանությունները դա կանխելու նպատակով, ընտրությունները կազմակերպեցին 6 ամիս առաջ: Ընտրությունների արդյունքում, սոցիալ-դեմոկրատ կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն  1.39 , Ժողովրդական ճակատ կուսակցության թեկնածու Ղոդրաթ Հասան Ղոլիևը` 3.04,  Զարթոնք կուսակցությունից Ֆարաջ Ղոլիևը` 1.18, Հաֆեզ Հաջիևը Մուսավաթ կուսակցությունից`1.5, Ժողովրդական ճակատ կուսակցությունից Ռազի Նուրալլաևը` 0.75, Դեմոկրատական կուսակցությունից Սարդար Ջալալօղլուն`3.02, և Զահեդ Օրուջը 3.11 տոկոս ձայն ստացան:   

Պետք է ասել, որ  թեկնածուների միջև մրցակցությունը մեծ չէր, քանի որ նրանցից 6-ը հենց Նոր Ադրբեջան իշխող կուսակցության կողքին էին կանգնած: Մուսավաթ կուսակցության թեկնածու  Հաֆեզ Հաջիևը իր քվեաթերթիկը տուփի մեջ գցելուց հետո հայտարարեց, որ իր ձայնը տվել է Իլհամ Ալիևին: Ադրբեջանի իշխող կուսակցության դեմ կանգնած էին միայն Արազ Ալիզադեն, Սոցիալ դեմոկրատ կուսակցությունից և Ջալալօղլուն` դեմոկրատ կուսակցությունից: Դա այն դեպքում երբ քաղաքական ակտիվիստները, ինչպես Իսլամ կուսակցության առաջնորդ Մոհսեն Սամադովը, կամ Հաջի Թալեբաղերովը, ով ազերի ակնառու հոգևորական է,  կարող են մեծ դրեկատարություն ունենալ այս երկրում, սակայն Ալիևի կառավարությունը քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ վարում է  ժխտողական քաղաքականություն:  Պետք է ասել, որ  2018թ Ադրբեջանի կառավարության ու ժողովրդի համար կարևոր տարի է: Այս տարի լրանում է Մուհամմադ Ալի Ռասուլզադեի կողմից  Արաքսի հյուսիսում անկախ հանրապետության հիմնադրման 100 տարին: Սակայն այդ հանրապետության կյանքը երկար չտևեց, քանի որ եկան բոլշևիկները: Ամեն դեպքում Բաքվի իշխանությունների համար դա շատ կարևոր է, քանի որ լավագույն ժամանակն է զավթելու այն հանրապետությունը, որը նշվում է  Ռասուլզադեի անունով: Հենց այս պատճառով էլ ըստ երևույթին, Ալիևը կազմակերպել է տարբեր միջոցառումներ և ժամանակից շուտ անցկացրեց նախագահական ընտրությունները: Հետաքրքիրն  այն է, որ քարոզարշավի ժամանակ, Ալիևը չմասնակցեց ոչ մի հեռուստաբանավեճի: Նախկինում նույնպես նա  չի մասնակցել որևէ հեռուստաբանավեճի: Նա մշտապես ուղարկել է իր ներկայացուցչին: Ու չնայած Ալիևը մեծ քարոզարշավ չէր կազմակերպել, սակայն ընդդիմադիրներն ասում էին, որ նա օգտագործեց իր ուժը, որպեսզի նորից ղեկավարի այս մուսուլման երկիրը, որը գտնվում է Արաքսի հյուսիսում:

Իլհամ Ալիևը 57 տարեկան է:  2003թ ընտրությունների ժամանակ Ադրբեջանում տեղի ունեցան մեծ բախումներ: Եվ այդ արյունալի բախումներից հետո նա իշխանության եկավ: 2008թ նա վերընտրվեց նախագահի պաշտոնում: Նրա մրցակիցները բոյկոտեցին ընտրությունները, սակայն Ալիևը ձեռք բերեց ձայների 89 տոկոսը: Դիտորդների կարծիքով, 2008թ. ընտրությունները տեղի ունեցան լայնածավալ խախտումներով: Իսկ 2009թ Իլհամ Ալիևը առաջ քաշեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որպեսզի կարողանա ճանապարհ բացել իր ընտանիքի իշխանությունը ժառանգական դարձնելու համար:

Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում տեղի են ունենում անօրինական գործողություններ: Սակայն այս պահին փաստ է, որ ընդդիմադիրներն այդ երկրում մեծ հեղինակություն չեն վայելում: Հատկապես այն պատճառով, որ ընդդիմադիրների ժամանակ երբ երկիրը նոր էր անկախություն ձեռք բերել, կորցրեց տարածքների 20 տոկոսը: Եվ հենց այս պատճառով, ժողովուրդը նախընտրում է  Ալիևին, ով շեշտը դնում է անվտանգության վրա: Ըստ երևույթին, մարդիկ պատրաստ են հանուն անվտանգության, զոհել ժողովրդավարությունը: Մյուս կողմից, Ալիևին հաջողվել է նավթային եկամուտների միջոցով որոշակի տնտեսական աճ արձանագրել: Ու չնայած  2015թ նավթի գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը անկում ապրեց, սակայն նորից  ընթանում է  զարգացման ուղով:

Ավարտվեց այս հաղորդման առաջին մասը :