Հատուկ հաղորդում նվիրված գրքի համաշխարհային օրվան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89458-Հատուկ_հաղորդում_նվիրված_գրքի_համաշխարհային_օրվան
Ապրիլի 23-ը, օրդիբեհեշթ ամսի 3-ը հռչակված է որպես գրքի համաշխարհային և հեղինակային իրավունքի օր: Այս օրվա նպատակն է մարդկանց և հատկապես երիտասարդների շրջանում տարածել գիրք կարդալու մշակույթը: Բացի այդ հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ ավելի խրախուսվեն այս ամենահեշտ ու ամենաարժեքավոր գիտության աղբյուրից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 23, 2018 12:52 Asia/Tehran

Ապրիլի 23-ը, օրդիբեհեշթ ամսի 3-ը հռչակված է որպես գրքի համաշխարհային և հեղինակային իրավունքի օր: Այս օրվա նպատակն է մարդկանց և հատկապես երիտասարդների շրջանում տարածել գիրք կարդալու մշակույթը: Բացի այդ հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ ավելի խրախուսվեն այս ամենահեշտ ու ամենաարժեքավոր գիտության աղբյուրից:

Անցած տարի այս օրը մեծ հույսերով խոսեցինք գրքի ապագայի մասին, ասելով, որ մարդու ընթացքն այս աշխարհում գնում է  դեպի զարգացում և լցված ապագայի նկատմամբ հույսով: Այս լավատեսության մի մասը բխում է  փորձագետների տվյալներից, որոնց համաձայն, աշխարհում մարդկանց գիրք կարդալու մշակույթն ավելի  է մեծացել: Գիրք ընթերցելու միջին ժամանակը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում քանի էջ է ընթերցում: Հետևաբար հասարակության ամեն անդամի գիրք կարդալու  միջինը գումարելով և բաժանելով մարդկանց ընդհանուր թվի վրա, կարելի է հասկանալ, թե տվյալ երկրում մարդիկ որքան ժամանակ են տրամադրում գիրք կարդալուն: Կարևոր է նաև գրքերի տպաքանակը: Տարբեր երկրներում ընթերցանության ժամանակը կախված է հասարակության մշակութային զարգացման հետ և ավելի շուտ մարդկային զարգացման հետ: Այսինքն, որքան ընթերցանության ցուցիչը բարձր է, այնքան այդ երկրում մշակութային զարգացման մակարդակը բարձր է: Համաշխարհային հանրությունն ամեն օր տարբեր իրադարձությունների ականատեսն է լինում: Օրեցօր զարգանում են ժամանակակից տեխնոլոգիաները: Եվ եթե որևէ մեկը հեռու մնա ժամանակակից տեխնոլոգիաներից, դա այլևս հնարավոր չի լինի փոխարինել և տվյալ անձը չի կարողանա հասարակության հետ համաքայլ գնալ:

 

Հետևաբար մշակութային առումով հասարակությունը զարգացնելու համար, պետք է ավելի ուշադիր լինել գրքի ընթերցանության նկատմամբ ու այդ կապակցությամբ լուրջ ծրագրեր մշակել: Բոլորս գիտենք, որ լավագույն ծրագիրն ընթացանությունը խրախուսելու համար, փորձն է: Յուրաքանչյուր գրքի հաճույքը զգալուց հետո, լավ կլինի, որ անձն իր փորձը փոխանցի ուրիշներին: Վստահ եմ, որ լավ գիրք ընթերցելու պահին ստացած բավականությունը պետք է փոխանցել ուրիշին, ինչը լավագույն միջոցներից է ուրիշների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար: Ընթերցանությունը պետք է յուրաքանչյուր մարդու համար լինի կյանքի կարևոր ու անբաժանելի մասնիկը: Գիրք կարդալը պարզապես զբաղմունք չէ: Մենք պետք է հավատանք, որ գիրքը շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում, շատ ավելին, քան պատեկրացնում ենք: Այսօր մարդկանց ընթերցանությունը սահմանափակվում է  Ֆեյսբուքի ու Թուիթերի հաշիվներ ստուգելով: Վերջերս հրապարակվեց մի ուսումնասիրություն, որի համաձայն, եթե մարդը գտնվում է  սթրեսային վիճակում, պետք է գիրք կարդա: Սասեքս համալսարանի անցկացրած  հետազոտությունները վկայում են, որ սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցն ընթերցանությունն է: Այն նույնիսկ ավելի մեծ դերակատարություն ունի սթրեսի դեմ պայքարում, քան մի բաժակ սուրճ խմելը, քայլելը, երաժշտություն լսելը: Այս նախագծի հետազոտողներից դոկտոր Դեյվիդ Լեվիսի կարծիքով, տարբերություն չկա, թե ընթերցողն ինչ գիրք է ընտրում: Կարևորն այն է, որ ընթերցանության ժամանակ մարդիկ հեռանում են իրենց մտահոգություններից, առօրյա սթրեսներից և ավելի շատ են խորանում հերոսների կյանքի մեջ: Գրքի ընթերցանությունը պատճառ է դառնում, որ ծերության ժամանակ ուղեղը պահպանի իր մտածելու կարողությունը: Այս ուսումնասիրությունն անցկացվել է այն մարդկանց շրջանում, ովքեր նախքան ութսունհինգ տարեկանը մահացել են:  Հետազոտության արդյունքները վկայում են, որ նրանք, ովքեր գիրք են կարդում, հիշողության խնդիրներ ավելի քիչ են ունենում: Ընթերցանությունն օգնում է  այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպես Ալցհեյմերի հիվանդությունը և ծերության արդյունքում ուղեղի բջիջների մահը: Որովհետև երբ ուղեղն ակտիվ է, դրա ուժը չի պակասում: Ուղեղը, այլ մկանների նման, ուժեղ ու առողջ լինելու համար ունի մարզվելու կարիք: Բացի այդ կարելի է զբաղվել փազելներ միացնելով, համակարգչային որոշ  խաղերով, ինչպես նաև շախմատով, որոնք ակտիվ են պահում ուղեղը: Դոկտոր Ռոբերդ Ֆրիդլենդի ասելով, ուղեղը նման է մարմնի այլ մասերին ու ժամանակի ընթացքում ծերանում է ու մաշվում, ինչպես որ ֆիզիկական աշխատանքները պատճառ են դառնում, որ մարդու սիրտն ավելի ուժեղանա և ոչ միայն սրտի, առհասարակ այլ մկանների կազմվածքը: Մտավոր աշխատանքները մարդուն զերծ են պահում նման հիվանդություններից:

 

Ընթերցանության ժամանակ մարդը ձեռք է բերում տեղեկություններ: Եվ որքան էլ դրանք փոքր ծավալի լինեն, պետք  են գալիս: Որքան մարդը տեղեցկացված է լինում, այնքան ավելի պատրաստ է դիմակայել կյանքի խնդիրներին: Եկեք մեզ ավելի դժվար պայմաններում պատկերացնենք: Մի մոռացեք, որ այն, ինչ ունենք, որպես օրինակ փող, աշխատանք, և նույնիսկ առողջություն, կարող ենք մի օր չունենալ: Սակայն գիտությունն ու մեր հմտություններն են որ մշտապես լինում են մեզ հետ: Որքան ավելի շատ գիրք կարդանք, այնքան շատ բառ կսովորենք ու կօգտվենք մեր առօրյա խոսակցության մեջ: Իսկ գեղեցիկ խոսքը, հատկապես աշխատանքի մեջ, պետք է գալիս մարդուն:  Երբ մենք գիրք ենք կարդում, հիշում ենք գրքի հերոսներին, իրադարձությունները, ծանոթանում ենք նրանց երազանքների հետ, ճակատագրերի ու տարաձայնությունների հետ և այլն: Հենց այս հիման վրա կարելի է ասել, որ որպեսզի մի հետաքրքիր  գիրք կամ պատմության հետևենք, պետք է ունենաք լավ հիշողություն: Իսկ ուղեղը հրաշալի օրգանիզմ է և շատ հեշտությամբ այս ամբողջ ինֆորմացիան պահպանում է  իր մեջ: Հետաքրքիրն այն է, որ երբ մի նոր բան ենք մտածում ու մեր հիշողությանը հանձնում, ուղեղի նյարդային բջիջներ են ստեղծվում, ամրապպնդելով նախկիններին: Այս գործընթացն օգնում է հիշողության պահպանմանն ու նաև մարդու բնավորության կայացմանը: Մենք օրական բազմաթիվ լրատվամիջոցների հետ ենք շփվում: Ինտերնետը մեր ուշադրությունը հրավիրում է  հազարավոր կողմեր: Միևնույն ժամանակ մենք կատարում ենք տարբեր աշխատանքներ ու նույն ժամանակահատվածում հնարավոր է, որ կատարենք մեր գործը և ստուգենք մեր նամակները: Միևնույն ժամանակ մենք կարող ենք խոսել ինտերնետով և շփվել մյուսների հետ: Մեր մի աչքը կարող է թուիթերի կամ սմարթթֆոնի վրա լինել և միևնույն ժամանակ մենք կարող ենք շփվել մեր  ընկերների հետ: Այս վարքագիծը պատճառ է դառնում, որ մեր մոտ ավելանա սթրեսը և աշխատանքը չունենա ցանկալի արդյունք: Սակայն երբ գիրք ենք կարդում, մեր ողջ ուշադրությունը սևեռվում է գրքի վրա:

 

Մենք մոռանում ենք մեզ շրջապատող ամեն ինչ և ընկղմվում պատմության մանրամասների մեջ: Որպեսզի իմանանաք, թե ընթերցանությունն ինչ ազդեցություն է  թողնում կենտրոնացման վրա, ամեն օր գիրք կարդացեք, օրինակ, երբ մետրոյով աշխատանքի եք գնում: Երբ հասնեք աշխատանքի, կհասկանաք, որ ձեր կենտրոնացումը բարձրացել է: Գիրք չկարդալու համար պատրվակներ շատ կան: Եթե չեք կարողանում գիրք գնել, գնացեք գրադարաններ, որտեղ կան բազմաթիվ գրքեր: Եթե գրադարան գնալը դժվար է, օգտվեք էլեկտրոնային գրքերից: Դրանք կարող եք ընթերցել էլեկտրոնային գրքերի միջոցով կամ էլեկտրոնային սարքերով ու համակարգչով: Այսօր հազարավոր ինտերնետային անվճար աղբյուրներ գյություն ունեն, որոնցով կարող եք անվճար գիրք կարդալ: Ինչ ճաշակ էլ որ ունենաք կգտնվի դրան համապատասխան գիրք: Ըստ ձեր նախասիրության, ընտրեք մի գիրք, և այդտեղից էլ սկսեք: Ընթերցանությունը մի անվճար զբաղմունք է ավելի որակյալ կյանքի համար: Ինչի եք սպասում: Գիրք վերցրեք ումուտք գործեք նոր աշխարհ: