CAATSA-ի օրենքը` հակաիրանական նոր քայլ(2)
Անցած չորս տասնամյակների ընթացքում, ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ նոր օրենքներ հաստատեց, որպեսզի տնտեսապես ճնշի ԻԻՀ ժողովրդին ու կառավարությանը:
Այդ ճնշումներից որոշները վերաբերում էին Իրան-ԱՄՆ երկկողմանի տնտեսական հարաբերություններին, որոնք կոչվում էին նախնական պատժամիջոցներ: Երկրորդ մասը երկրորդական պատժամիջոցներն էին, որոնք բացասաբար էին ազդում Իրանի ու այլ երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերի վրա: Այդ օրենքներից էր ՔԱԹՍԱ-ի՝(CAATSA) «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքը: Այս օրենքով սահմանված հակաիրանական պատժամիջոցներն ամենածավալունն են, ինչի պատճառով այն անվանվել է “պատժամիջոցների մայր”: Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե ինչպես Իրանի դեմ պատժամիջոցներին ավելացան ՌԴ և Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված պատժամիջոցները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք հակաիրանական պատժամիջոցների բովանդակության ու դրա ազդեցությունների մասին:
ՔԱԹՍԱ-ն վավերացվեց այն ժամանակ, երբ Բարաք Օբաման Սպիտակ տունը հանձնեց Դոնալդ Թրափին և նորանշանակ նախագահը բազմիցս հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն աննպատակահարմար համաձայնութուն է: Մյուս կողմից առաջացել էին որոշակի մտահոգություններ` Իրանի հաջողությունների կապակցությամբ, հատկապես հրթիռային ոլորտում և ահաբեկչության ու հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Ուստի հակաիրանական շարժումը Կոնգրեսում գլուխ բարձրացրեց: Այն ուղղված էր ԻԻՀ պաշտպանական քաղաքականության ու ՀԳՀԾ-ի դեմ: Այդուհանդերձ, այդ հակաիրանական շարժումը պարտավոր եղավ ՀԳՀԾ-ն չեղարկելու փոխարեն, պատժամիջոցներ սահմանել ԻԻՀ Պահակազորի Կորպուսի հրթիռային ծրագրի դեմ: Հենց այս պատճառով էլ առաջին անգամ, Իսլամական հեղափոխության պահակազորը հռչակվեց որպես ահաբեկչական կազմակերպություն ու ենթարկվեց պատժամիջոցների: ԻԻՀ հրթիռային ու պաշտպանական ծրագրերն ԱՄՆ-ի ու Իրանի միջև ամենակարևոր տարաձայնությունն են: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, երբ Իրանը դուրս եկավ Արևմուտքի ազդեցությունից, Իրանում սկսվեց պաշտապանական ոլորտի ինքնաբավությունը: Իրաքի կողմից Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմի փորձը ցույց է տալիս, որ Իրանի ժողովուրդը պետք է ինքնաբավ լինի: Երբ Իրանի քաղաքները հրթիռային ու քիմիական հարձակման էին ենթարկվում Իրաքի բաասական ռեժիմի կողմից, արևմտյան երկրները նույնիսկ փշալար չէին վաճառում Իրանին: Այդուհանդերձ, Իրանի ժողովուրդը, պահպանելով իր ազգային միասնությունը և զինվորների ու մարտիկների նվիրվածության շնորհիվ ու հետևելով իր առաջնորդին, հաղթեց այս անհավասար պատերազմում, թույլ չտալով, որ երկրի անգամ մի թիզ հողը մնա թշնամու ձեռքում: Պատերազմից հետո, Իրանի ղեկավարությունը ջանքեր գործադրեց, որպեսզի երկիրն ունենա զարգացած սպառազինություն: Սակայն քանի որ արևմտյան երկրները թույլ չէին տալիս Իրանին զենք վաճառել, իրանցիները, հենվելով ներքին ուժի վրա, ստեղծեցին Ասիայի արևմուտքում ամենահզոր հրթիռային համակարգերից մեկը: Համակարգ, որը լիովին պաշտպանական բնույթ է կրում և թույլ չի տա որևէ մեկին կրկին հարձակվել Իրանի վրա: Նրանով հանդերձ, որ արևմտյան երկրները վերջին 40 տարիների ընթացքում հարյուրավոր միլիարդ դոլարի զենք են վաճառել տարածաշրջանի երկրներին, ՀԳՀԾ-ն վտանգ են համարում տարածաշրջանի ու աշխարհի համար: Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ն Եվրոպան և Նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն, Իրանի հրթիռային ծրագրի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել: Ամերիկացիները փորձում են թույլ չտալ, որպեսզի Իրանը առաջխաղացում գրանցի բալիստիկ ու միջին հեռահարության հրթիռներ ձեռք բերելու հարցում: Ամերիկացի որոշ դիվանագետներ ու վելուծաբաններ նույնիսկ համոզված են, որ Իրանի ն պետք է արգելել ունենալ 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռներ: Նրանք համարում են, որ նման զենք ունենալը սպառնալու է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերին: ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռային կարողությունը չի փոխվելու և այն միմայն պաշտպանական բնույթ է կրում: Հենց այդ պատճառով էլ անցած 40 տարիների ընթացքում որևէ պատժամիջոց չի ազդել ԻԻՀ հրթիռային ծրագրի վրա: Իրանը հենց այս պատժամիջոցների գոյությամբ, իր հրթիռների հեռահարությունը հասցրել է 2000 կմ-ի, ավելացնելով նրանց թիրախավորման հնարավորությունը:Այդուհադներձ, ինքնաբավությունը պատճառ չի դարձել, որպեսզի ամերիկացիները հրաժարվեն Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից:
ՔԱԹՍԱ-ի օրենքը ոչ թե նոր պատժամիջոցներ ավելացրեց, այլ նախորդները վերականգնեց: Դրանց համաձայն, այն անձինք, կամ ընկերությունները, որ որևէ կապ ունենան Իրանի հետ, պատժամիջոցների կենթարկվեն ԱՄՆ-ի կողմից: Իսկ այդ ամենից ստացված եկամուտները սառեցվում են: Այս ծրագրի հետ կապված մի շարք անձանց մուտքն ԱՄՆ արգելվել է: ՔԱԹՍԱ-ի օրենքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ նվազեցվի ԻԻՀ ազդեցությունը տարածաշրջանում և սահմանափակվի Իսլամական հեղափոխության Պահակազորի ուժը: Այս օրենքն այն ժամանակ հաստատվեց, երբ Իրանը մեծ հաջողություններ գրանցեց ԻԼԻՊ-ի դեմ այս կորպուսի ղեկավարած պայքարում: Արդյուքնում ազատագրվեցին Իրաքի Մոսել ու Թաքրիթ քաղաքները և Սիրիայի Հալեպն ու Դեր Զորը: Այդուհանդերձ, ամերիկացիները, հետևելով սաուդիցներին ու սիոնիստներին, պահանջում են, որ Իրանի դեմ ճնշումները շարունակվեն: Կոնգրեսի որոշ անդամներ, Պահակազորի Կորպուսի դեմ պատժամիջոցն առաջարկեցին: Իհարկե դրանից առաջ, կորպուսին կապված Ղոդս ուժերը ներառվեցին պատժամիջոցների ցուցակի մեջ և հատկապես Ղասեմ Սոլեյմանին, ով Ղոդս ուժերի հրամանատարն է: Սակայն մինչև 2017թ, ԻԻՀ Պահակազորը պատժամիջոցի չէր ենթարկվել: Հակաիրանական շարժումը ԱՄՆ-ում ու այդ երկրից դուրս հայտարարեց, որ այս կորպուսն իշխում է Իրանի տնտեսության վրա դրա դեմ պատժամիջոցներ սահմանեցին: Նպատակն էր թույլ չտալ, որպեսզի Իրանն Ասիայի արևմուտքում հաջողություններ արձանագրի:
Հարկ է նշել, որ առաջին անգամ է, որ որևէ երկրի Պահակային կորպուսը ներկայացվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն Իրանի ճնշումների արդյունքում, Դոնալդ Թրամփն իսլամական հեղափոխության կորպուսի անունը ներառեց գանձապետության նախարարության և ոչ թե ԱԳ նախարարության ցուցակում: Այսպիսով, ԱՄՆ բանակը հնարավորություն ունեցավ այս կորպուսը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող խումբ: Իրանը նախազգուշացրել էր, որ հակառակ դեպքում երկու երկրի միջև տեղի կունենա ռազմական առճակատում: Այս սպառնալիքը բավարար էր, որ Թրամփը միայն ֆինասնական պատժամիջոցներ սահմաներ Պահակազորի ու դրա հրամանատարի նկատմամբ: Սակայն այդ պատժամիջոները չեն կարողացել սահմանափակել ԻԻՀ առաջխաղացումը տարածաշրջանում և չեն էլ կարողացել թույլ չտալ, որպեսզի Իրանը դադարեցնի օգնությունները Իրաքին ու Սիրիային: Այսպիսով, պատժամիջոցներն անկարող են եղել բացասաբար ազդել Իրանի ռազմական, տնտեսական ու քաղաքական գործունեության վրա: Ինչևէ, Իրանի, ՌԴ և Հյուսիային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների սահմանումից անցնում է մի քանի ամիս: Սակայն երեք երկրներն էլ շարունակում են իրենց առաջընթացը: Իսկ ՔԱԹՍԱ-ի օրենքը չի հասել իր նպատակներին: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ի հակաիրանական խմբերը փորձում են Իրանի միջուկային համաձայնությունը դնել հարցականի տակ, հույս ունենալով Իրանին ստիպել վերանայել իր պաշտպանական ու տարածաշրջանային ծրագրերը: Սակայն Իրանն այս 40 տարիների ընթացքում սովորել է, թե ինչպես դուրս գա պատժամիջոցների փակուղուց: Իսկ եթե Դոնալդ Թրամփը որոշի դուրս գալ ՀԳՀԾ-ից, Իրանը կդիմի պատասխան քայլերի: