Ակնարկ «Մունդիալ-2018»-ին Իրանի մասնակցությանը
(last modified Wed, 13 Jun 2018 15:56:01 GMT )
Հունիս 13, 2018 20:26 Asia/Tehran

Ամենամեծ թվով հանդիսատեսն ունեցող աշխարհի սպորտային մրցությունը, որ ճանաչված է Ֆուտբոլի համաշխարհային առաջնություն անվամբ հունիսի 14-ին կմեկնարկի Ռուսաստանում: Կանխատեսումների համաձայն այս սպորտային իրադարձության հանդիսատեսների թիվը անցած շրջանների նման գերազանցելու է օլիմպիական մրցությունների հանդիսատեսների թվին:

Այս օրերին ամեն ինչից առավել խոսվում է Համաշխարհային առաջնության և ֆուտբոլի մասին և ժողովրդի ու երիտասարդության մոտ ինչ-որ հուզում է նկատվում:

ՖԻՖԱ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային առաջնությունը 1930 թվականից ի վեր շարունակաբար և յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ կայացել է և միայն 1942 և 1946 թվականներին՝ համաշխարհային երկրորդ պատերազմի պատճառով ընդհատվել է: Նախորդ շրջանի՝ «Մունդիալ-2014»-ի չեմպիոնը Գերմանիան էր: Այս մրցությունները շուրջ մեկ ամիս տևողությամբ և 32 հավաքականների մասնակցությամբ անց են կացվելու Ռուսաստանում: Համաշխարհային առաջնությանը մասնակից հավաքականները երեք տարի առաջվանից ջանք են գործադրել և ի վերջո հյուրընկալ երկրի հետ միասին մասնակցելով այս մրցություններին ծնունդ են տվել սպորտային այս իրադարձության:

 

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ասիական ամենահզոր հավաքականներից է, որ մինչ այսօր երեք անգամ՝ 1968, 1972 և 1976 թվականներին շահել է Ասիայի առաջնության գավաթը: Ասիական խաղերում էլ Իրանը երեք անգամ՝ 1974 թվականին Թեհրանում, 1990 թվականին Պեկինում և 1998 թվականին Բանգկոկում արժանացել է ոսկե մեդալի:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչ այսօր մասնակցել է ֆուտբոլի համաշխարհային հինգ առաջնությունների՝ 1978 թվականին՝ Արգենտինայում, 1998 թվականին՝ Ֆրանսիայում, 2006 թվականին՝ Գերմանիայում, 2014 թվականին՝ Բրազիլիայում և ի վերջո 2018 թվականին՝ Ռուսաստանում: Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2015 թվականից մասնակցեց «Մունդիալ-2018»-ի որակավորման մրցաշարին, որը նաև համարվում էր Ասիայի առաջնության որակավորման փուլը և հեշտությամբ ու առանց պարտության կարողացավ առաջին անգամը լինելով երկրորդ իրարահաջորդ շրջաններ համար մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերել:

Վիճակահանության համաձայն ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականը մրցաշարի երկրորդ ենթախմբում մրցելու է Իսպանիայի, Պորտուգալիայի ու Մարոկկոյի հավաքականների  կողքին: Իրանն իր առաջին խաղում ուրբաթ՝ հունիսի 15-ին՝ Սանկտ Պետերբուրգի «Քրեսթովսկի»-ի մարզադաշտում մրցելու է Աֆրիկայի չեմպիոն՝ Մարոկկոյի ազգային հավաքականի հետ: Հինգ օր անց՝ հունիսի 20-ին՝ Իրանը Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում հանդես կգա Իսպանիայի ազգային հավաքականի դեմ: Իրանի ազգային հավաքականն առաջին փուլում իր վերջին ստուգատեսն անց է կացնելու՝ հունիսի 25-ին՝ Սարանսկ քաղաքի «Մորդոյա» մարզադաշտում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի դեմ:

ԻԻՀ ազգային հավաքականը տարիներ շարունակ որևէ խորհրդանիշ չի կրել, սակայն առաջին անգամ, այս տարվա մայիսին ասիական Հովազը, որից մի քանի նմուշներ են այսօր մնացել Իրանում, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խորհրդանիշ ընտրվեց, որը ներկայացվելու է «Յուփա» անվան ներքո ինչը թարգմանաբար «արագավազ հովազ»-ի սղագրությունն է:

Յուփա

 

Ռուսաստանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անցած շաբաթ օրն անցկացրած վարժանքների մասին գրեց. «Այս մարզումները տևեցին մեկ ժամ և իրանցի մարզիկները ժպտուն դեմքով ու բարձր հոգեկանով գնդակի հետ վարժանքներ կատարեցին: Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում ակնհայտ է չափազանց լավ մթնոլորտը»:

Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունն այնուհետև մեջբերում կատարելով Իրանի հավաքականի համակիրներից մեկի արտահայտություններից գրում է. «2018 թվականի համաշխարհային առաջնությունում Ռուսաստանի և Իրանի ֆաներից եմ և մտադիր եմ դիտել Մարոկկոյի ու Պորտուգալիայի ազգային հավաքականների դեմ իմ երկրի ազգային հավաքականի խաղը: Ուրախ եմ, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մոսկվայում է և ցանկանում են նրանց հովանավորել: Կարծում եմ, որ Իրանը չափազանց լավ կներկայանա «Մունդիալ-2018»-ում»:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆաներից մեկն էլ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասաց. «Երկու շաբաթվա համար Թեհրանից Ռուսաստան եմ ճամփորդել և գնել եմ համաշխարհային առաջնության նախնական փուլում Իրանի բոլոր երեք խաղերի տոմսերը»:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Կառլոս Քեյռոշն է, որ 2011 թվականի ապրիլից վարում է այդ պաշտոնը: Նա ընդգծում է, որ իր ցանկությունն ու ամենօրյա աղոթքն է, որ Իրանն առաջադիմի և հավատացած է, որ իր հավաքականը կարող է հրաշքներ գործել համաշխարհային առաջնությունում: Համաշխարհային առաջնության շրջագծում Իրանի խաղերի մեկնարկից առաջ Քեյռոշն ասել է. «Այն անակնկալը, որի մասին կարող եմ խոսել և անփոփոխելի հարցը մեր հաղթանակն է: Դա մինչև վերջին պահը պայքարելու և ազգային հավաքականի հանդեպ հավատարմության մտածողությունն է, որ մնում է անփոփոխ: Մեզ համար կարևորն առաջին խաղն է: Մարոկկոյի դիմաց պիտի անակնկալի սպասեք, նույնիսկ խմբի կազմում: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք հիացմունք պատճառել մեր մրցակից Մարոկկոյին, քանի որ մենք նրանց մասին ամեն ինչ գիտենք, բայց նրանք մեր մասին ամեն ինչ չգիտեն: Միայն պիտի ինքնավստահություն ունենանք և ամբողջ ուժով ջանք գործադրենք»:

Այսօր ԶԼՄ-ները սկսած հեռուստակայաններից, ռադիոհաղորդումներից ու օրաթերթերից մինչև վիրտուալ միջավայրը խոսում է ֆուտբոլի մասին: Հետևաբար առաջին հարցը որ ծագում է այդ հետաքրքրության առաջացման պատճառներն են, որը ոչ միայն առնչվում է ֆուտբոլային խաղին կամ այն դիտելուն, այլ ժամանակակից աշխարհում ֆուտբոլի նշանակությանն ու տարածվածությանը: Սպրոտաձև, որի նշանակությունը ոչ միայն գնալով չի նվազել, այլ այսօր վերածվել է մի սպորտաձևի, որը դիտելու համար քաղաքական առաջնորդներն արձակում են կամ հետաձգում են իրենց նիստերը, դրա համար տոնահանդեսներ ու շքերթներ են կազմակերպվում ու նույնիսկ նրանց հաջողվում է քողարկել հասարակական ու քաղաքական ճգնաժամերը:

Գոյություն ունեցող իրականությունների համաձայն ժամանակակից աշխարհում ֆուտբոլը համաշխարհային ընդհանուր լեզու է դարձել: Ֆուտբոլը որպես համաշխարհային մի ընդհանուր լեզու և ունենալով միջազգային քերականություն, բառապաշար ու կանոններ, որոնց գործադրումը համաշխարհային բնույթ է կրում, անկասկած ժամանակակից աշխարհի մշակույթի գլխավոր հիմնասյուններից է համարվում: Բայց միևնույն ժամանակ այս խմբային սպորտաձևը նաև տեղական երևույթ է համարվում, քանի որ տեղական առումով քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային գործընթացները հայտնվել են ֆուտբոլի ազդեցության ներքո:

 

Ֆուտբոլն, ժամանակակից աշխարհի այս երևույթը նման է վեպի, որտեղ միաժամանակ նկատելի են վիշտն ու ուրախությունը, հաղթանակն ու պարտությունը, ընկերությունն ու մրցակցությունը, պատվազգացությունն ու զորակցությունը: Ֆուտբոլը որպես հասարակական մի երևույթ հասարակական ու հումանիտար գիտությունների տարբեր ճյուղերում աշխատանքի լայն հնարավորություն է ստեղծել: Այս բնագավառում կարելի է անդրադառնալ հասարակական կառույցի վրա ֆուտբոլի , իսկ ֆուտբոլի վրա հասարակական կառույցի ազդեցությանը:

Ֆուտբոլը որպես համաշխարհային ու համատարած սպորտաձև հասարակության մեջ միասնականության, հասարակական ամրության, ուրախության և հասարակական կենսունակության, զորակցության ու հավաքական աշխատանքի ոգու ստեղծման գործում ուշագրավ դերակատարություն ունի: Ֆուտբոլը հասարակության մեջ արթնացնում է կյանքի հանդեպ սերն ու ձգտումը և կարող է հասարակությունը փրկել մոլորված ու նեհիլիստական մտածողությունից: Նաև դա կյանքում նպատակաուղղվածություն է պարգևում հասարակության անդամներին: Արդի հասարակությունն իր հետ արդիական արժեքներ  է բերում և ֆուտբոլը սպորտաձև է, որ կապված է մոդեռնիզմին և չի կարելի դա անջատել արդի աշխարհից: Այսօր ֆուտբոլը դարձել է արդիական կյանքի անբաժանելի բաղադրիչը և վիճակագրական որոշ տվյալներ վկայում են, որ աշխարհում 600-ից 700 միլիոն մարդու ապրուստը կապված է ֆուտբոլին:

Վիճակագրական այս տվյալներն ու ֆուտբոլի աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական հսկա շրջանառությունը վկայում է այն մասին, որ ֆուտբոլը վերածվել է շահավետ մի արդյունաբերության, որի միայն հեռարձակումը միլիարդավոր դոլար շահ է բերում: Օրինակ «Մունդիալ-2018»-ի հեռարձակման իրավունքը գնվել է աշխարհի 200 երկրների ու տարբեր տարածքների կողմից և գնահատումների համաձայն ՖԻՖԱ-ն 2018-ից 2022 թվականների ընթացքում այս սպորտային իրադարձությունից շուրջ 85,1 միլիարդ դոլար կամ 15,1 միլիարդ ֆունտ եկամուտ է վաստակելու: ՖԻՖԱ-ի հայտարարության համաձայն 2014 թվականի համաշխարհային առաջնության եզրափակիչ խաղը դիտել է ավելի քան մեկ միլիարդ մարդ, որոնցից 700 միլիոնը դրան հետևել են հեռուստատեսության միջոցով: Նաև 3,2 միլիարդ մարդ հեռուստատեսության միջոցով դիտել է 2014 թվականին Բրազիլիայում կայացած համաշխարհային առաջնությունը և ակնկալվում է, որ Ռուսաստանի համաշխարհային առաջնության ընթացքում հեռուստատեսային հանդիսատեսի տեսակետից նոր մրցանիշ սահմանվի:

Հասարակագետները համոզված են, որ ֆուտբոլն այսօր հասարակությունների կյանքի բաղադրիչ տարրն է դարձել և մի տեսակ ժամանակակից կյանքն անհնարին է պատկերացնել առանց ֆուտբոլի: Այս սպորտաձևը տնտեսության ու հասարակությունների զարգացման ուղղությամբ մեծ դերակատարություն ունի և նույնիսկ կարող է արտացոլել հասարակությունների մշակույթը: Հետևաբար կարելի է ասել, որ ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը հարմար առիթ է տրամադրել երկրներին, որպեսզի դա ծառայեցնեն հանրային դիվանագիտության ուղղությամբ և տարածեն իրենց մշակույթն ու արժեքները:

Ֆուտբոլն էլ իր հերթին կարող է օգնել մարդկանց, լինեն նրանք մարզիկներ, թե հանդիսատես, որպեսզի նրա կախարդական աշխարհում մեղմեն իրենց կյանքի բեռն ու ճնշումը և միևնույն ժամանակ կարող է կյանքի ճշմարտությունների հանդեպ անուշադրության ու մի տեսակ ինքնաօտարացման պատճառ դառնալ: Ֆուտբոլը ճիշտ կյանքի նման հավաքական ու անհատական խաղ է և այնտեղ միաժամանակ դերակատար են տակտիկան ու տեխնիկան, բրտությունն ու բարությունը, խաբկանքը, զիջումն ու անձնվիրությունը, բարոյականությունն ու բարոյալքությունը, ուժն ու հնարամտությունը: Այս խաղում՝ ճիշտ կյանքի նման, խաղացողների համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն, որոնք անհնարին են դարձնում խաղացողների ու շարժումների ու հետևաբար խաղի արդյունքի կանխատեսումը:

Միջազգային այս ասպարեզում հաջողություն ենք մաղթում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին և հուսով ենք, որ աշխարհի ֆուտբոլասերները ամբողջ մեկ ամիս հաճույք կստանան «Մունդիալ-2018»-ից: