Ալ-Անդալուսի գրավումը` իսլամական քաղաքակրթության այգաբաց Եվրոպայում
Երբ ողջ Եվրոպան տառապում էր տգիտությունից, պատերազմներից ու արյունահեղություններից, իսլամը հասավ Իսպանիա և քաղաքակրթության ու գիտության լույսը վառեց այդ երկրում: Ալ-Անդալուսը կամ Իբերիա (Պիրենեյան) թերակղզին տեղակայված է Եվրոպայի հարավ արևմտյան մասում և ընդգրկում է Իսպանիան, Պորտուգալիան և Ջիբրալթարի նեղուցը:
Այս երկիրն 800 տարի կազմում էր իսլամական քաղաքակրթության մասը և համարվում էր արևելքն ու արևմուտքն իրար կապող օղակ` տնտեսական, քաղաքկան և մշակութային առումներով: Ալ-բնակիչներն իբերական ցեղից էին, որոնց անունով էլ կոչվում էր երկիրը: Սակայն բացի նրանցից, այնտեղ բնակվում էին նաև ֆինիկյանները և հույները: Երկար ժամանակ հռոմեացիները տիրել են այս տարածքի վրա: Իբերի թերակղզին շատ կարևոր էր Հռոմի կառավարության համար, քանի որ գտնվում էր Եվրոպայի ու Աֆրիկայի ճանապարհին ու դրանք միացնում էր իրար: Հռոմեացիներն Ալ-Անդալուսի վրա իշխեցին մինչև 5-րդ դար, մինչև որ գոթերը ներխուժեցին այնտեղ ու հռոմեացիներին դուրս արեցին Ալ-Անդալուսից: Այսպիսով, 6-րդ դարում Ալ-Անդալուսը մնաց գոթերի իշխանության տակ: Գոթերի իշխանները բռնություն էին գործադրում մարդկանց նկատմամբ և մարդիկ այլևս չէին դիմանում ճնշումներին: Ուստի երբ 714թ. մուսուլմանները գրավեցին Ալ-Անդալուսը, մարդիկ բացեցին կարևոր ու մեծ քաղաքի դարպասները մուսուլման զորքի առջև: Նրանք դա արեցին իշխանավորներից փրկվելու և մուսուլմաններին ապաստան տալու նպատակով: Մուսուլմանները Իսպանիա մտան Աբդոլմալեքի օրոք, որն Օմավյան դինաստիայից էր: Նա Մուսա Բեն Նասիրին նշանակեց Աֆրիկայի հյուսիային իշխանության ղեկավար: Իսկ վերջինս որոշեց գրավել նաև այլ տարածքներ ու դրանց մարդկանց հրավիրել դառնալ մուսուլման: Նրա ուշադրությունը գրավեց Իսպանիան և Մուսա Բեն Նասիրն իր հրամանատարներից մեկին հրամայեց գրավել Իսպանիան: Մուսուլմանները քիչ զորքով հարձակվեցին Իսպանիայի վրա և չորս տարվա ընթացքում գրավեցին Ալ-Անդալուսի ողջ տարածքը:
Երբ Թարեղը մուտք գործեց Իսպանիա, Եվրոպան ոչնչացնում էր ցանկացած գիտական քայլ: Միջին դարերում ինկվիզիցիան մարդկանց ճնշում ու սպանում էր նրանց հավատալիքների ու համոզմունքների պատճառով: Շատ մարդիկ, հատկապես գիտնականները, դատարապարտվում էին խոշտանգման իսկ այնուհետև` մահվան: Ուստի մուսուլմանների մուտքն այս տարածք մեծ փոփոխություն մտցրեց այնտեղ:
Ալ-Անդալուսը գրավեուց հետո, մուսուլմանները երաշխավորեցին քրիստոնյաների ու հրեաների ազատությունը, որոնք բնավկում էին այդ շրջանում: Նրանցից վերցնելով որոշակի տուրքեր, մուսուլմանները նրանց առան իրենց հովանու տակ: Մուսուլմանների բարի վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ պատճառ դարձավ, որ նրանք ունենան մեծ ազատություններ և նրանց անվտանգությունը պահպանվեր: Նրանք նաև իրավունք ունեին պահպանել իրենց հարստությունն ու կրոնական սրբավայրերը: Այս կրոնական ազատությունը քրիստոնյաներին ավելի մոտեցրեց մուսուլմաններին և տեղի ունեցան խառը ամուսնություններ: Մուսուլման տղամարդիկ սկսեցին ամուսնանալ քրիստոնյա կանանց հետ: Քրիստոնյաները սկսեցին իրենց զավակների համար ընտրել իսլամական անուններ: Ալ-Անդալուսի մուսուլմանները հրեաների նկատմամբ նույնպես ճիշտ վերբերմունք ցուցաբերեցին: Երբ եվրոպական երկրներում սկսվեց հրեաների սպանդը, նրանցից շատերն ապաստան գտան Ալ-Անդալուսում և մուսուլմանները նրանց ընդունեցին ու պաշտպանեցին: Ալ-Անդալուսը գրավելուց հետո, մշակույթն ու արվեստն այս տարածաշրջանում ավելի զարգացան:
“Քաղաքակրթության պատություն” գրքի հեղինակ Հենրի Լուկասն ասում է . “Իսպանիայում մուսուլմանների ազդեցությունը կարևոր է եղել եվրոպական մշակույթի համար: Մուսուլմանների առջև Իսպանիայի դարպասները բացվելուց հետո, մուսուլման ղեկավարներն իսպանացիներին ծանոթացրեցին իսլամական մտքի հետ”:
Իսկ այս գործընթացը հանգեցրեց նրան, որ որոշ քաղաքներ վերածվեցին գիտության, մշակույթի ու արվեստի կենտրոնների և իսլամական իմաստնությունն այս շրջաններից տարածվեց դեպի Եվրոպա, հատկապես` Ֆրանսիա ու Գերմանիա: Գիտական շարժումը, որը սկիզբ առավ իսլամի Անլդոս մուտք գործելուց հետո, հնարավորոթյուն ստեղծեց մարդկանց համար, որպեսզի դրսևորեն իրենց ընդունակությունները:
Հայտնի գիտնականներ Իբն Ռոշդը, Իբն Արաբին, իբն Սեյեդ Բաթլամիոսին, Աբդոլ Համիդ Բեն Աբդուն Ալ-Անդալուսին և Հայան Բեն Խալաֆ Ղորթոբին, այդ ժամանակաշրջանի ծնունդն էին: Վերջինիս գրադարանում կար 400 անուն գիրք: Իսլամական Ալ-Անդալուսում այսքան գիրք կար այնպիսի պայմաններում, երբ քրիստոնյա Եվրոպայի գրադարաններում նախքան 12-րդ դարը գոյություն ուներ ընդամենը 100 գիրք: Իսլամն Ալ-Անդալուսում բազմաթիվ զարգացումների առիթ հանդիսացավ, նոր հասարակական համակարգեր ձևավորվեցին, զարգացան նաև շինարարությունը և քաղաքաշինությունը: Քաղաքները մեծացան, դրանց ընդհանուր պաշարներն ավելացան: Զարգացան տնտեսական բաժինները, հատկապես որոշ ճյուղերում, այդ թվում` թելագործության: Որպես օրինակ, Բոռնաթեում թելագործությունն այնքան զարգացավ, որ կտորն արտահանվում էր Եվրոպայի տարբեր քաղաքներ: Հատկանշական է, որ գործվածքների բարձր որակի պատճառով, քրիստոնյաների հագուստը նմանվեց մուսուլմանների հագուստին: Ապակեգործությունը նույնպես Ալ-Անդալուսում զարգացավ: Աբբաս Իբն Ֆարնասն առաջինն էր, որ քարից ապակի ստեղծեց: Նա ապրում էր Կորդոբայում: Նաս ստեղծեց մի ակնոց և մի ջերմաչափ` բարդ մեխանիզմով և մի թռիչքի սարք: Մուսուլմանները զարգացրեցին գյուղատնտեսությունը: Մուհամմադ Իբն Ավամն իր գրքում ներկայացրեց մոտավորապես 600 տեսակի բույս: Այս գիրքը շատ կարևոր է, քանի որ դրանում խոսվում է նաև հողերի, պարարտանյութերի, պատվաստումների, բույսերի հիվանդությունների ու դրանց բուժման տեսակների մասին: Բացի այդ, գրքում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես կարելի է միրգը պահպանել պահածոյացնելու միջոցով: Դրանից բացի, եվրոպացիները գյուղատնտեսության և հողագործության մեջ օգտվել են մուսուլմանների նախաձեռնությունից: Որոշ բույսեր, այդ թվում` կանեփը և շաֆրանը, այստեղից են տեղափոխվել Եվրոպա: Գյուղատնտեսության զարգացումն ազդեց նաև առևտրի վրա և որոշ նավահանգիստներ, այդ թվում` Մալագա և Ալմերիա նավահանգիստները, դարձան առևտրի կենտրոններ: Իսպանական ապրանքներն արտահանվեցին նաև Եվրոպայի այլ տարածքներ: Իսկ Ալ-Անդալուսի որոշ ապրանքներ նույնիսկ արտահանվեցին Մեքքա, Բաղդադ և Դամասկոս:
Ալ-Անդալուսի ճարտարապետությունը նույնպես զարգացավ, հատկապես սյուների, կամարների, մինարեթները, գմբեթների շինարարությունը, գաջագործությունը: Կորթոբայի մզկիթը համարվում է այս ժամանակի ամենակարևոր ճարտարապեական կոթողներից մեկը: Իհակե մզկիթի որոշ բաժիններ ոչնչացան, երբ քրիստոնյաները հարձակվեցին Ալ-Անդալուսի մոսուլմանների վրա: Քրիստոնյաները նպատակ ունեին մզկիթի տեղում կառուցել եկեղեցի: Սակայն Կորթոբայի 9-րդ դարի կոթողը դեռևս շարունակում է կանգուն մնալ:
Գերմանացի գիտնական Զիգրիդ Հոնկը իր գրքում ասում է. “Իսլամական արվեստը զարգացավ Իսպանիայում: Յուրաքանչյուր զարգացում, որ գոյություն ուներ աշխարհում, կարելի էր տեսնել նախ Ալ-Անդալուսում: Կորթոբայում գոյություն ուներ մեծ եկեղեցի, որը քրիստոնյաները հնարավորություն ունեցան վերանորոգել և հաճախել այնտեղ: Մուսուլմանները, որ գրավել էին այդ շրջանը, իրենց համար հասարակ մզկիթներ կառուցեցին քաղաքի ծայրամասերում: Երբ Կորթոբայի բնակչությունը զարգացավ, որոշվեց կենտրոնական մզկիթ կառուցել քաղաքի կենտրունում: Ուստի այդ ժամանակվա առաջնորդ Աբդոլռահմանը քրիստոնյաներից գնեց եկեղեցին ու այն վերածեց մեծ մզկիթի”: Ահա թե ինչպես իսլամական քաղաքակրթությունը զարգացավ կանաչ մայրցամաքում: Սակայն կարևորն այստեղ այն է, որ իսլամական Ալ-Անդալուսն ողջ հմայքով ու շքեղությամբ 800 տարի հետո չկարողացավ դիմակայել անբարոյականության ալիքի տարածմանը, որի հետևանքով մուսուլմանների միտքը սկսեց նահանջ ապրել: Իսլամական այս արևածագն ու մայրամուտը մի եվրոպական երկրում, կարող է մեծ դաս լինել մուսուլմանների համար: Մուսուլման մեծ գիտնական Մոթահարին այս կապակցությամբ ասում է. “Մարդու պատմությունը ցույց է տալիս, որ երբ իշխանություններն ուզում են հպատակել ժողովրդին ու շահագործել նրան, նախ խեղաթյուրում են հասարակության հոգին և հենց այդ պատճառով ստեղծում են կրքերին հագուրդ տալու միջոցներ, մարդկանց մեջ տարածելով թեթևաբարո կյանք: Եվ այս ողբերգությունը կարելի է տեսնել մուսուլման Իսպանիայում: Քրիստոնյաները Իսպանիան մուսուլմանների ձեռքից խլելու համար օգտվեցին հենց այս միջոցից և այսպիսով կարողացան ոչնչացնել մուսուլմանների կամքը, ուժը, խիզախությունը, հավատքն ու հոգու մաքրությունը: Իսկ դրա փոխարեն ստեղծեցին ստոր, թույլ կրքերի գերի, գինեմոլ ու կնամոլ մարդկանց: Եվ բնականաբար նման մարդկանց հաղթելը դժշվար չէր”: