Փախստականների ճգնաժամը և Եվրոպայի առաջարկություններն այս կապակցությամբ
(last modified Wed, 18 Jul 2018 16:31:03 GMT )
Հուլիս 18, 2018 21:01 Asia/Tehran

Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 2011թ. տեղի ունեցան ժողովրդական շարժումները, մի շարք երկրներ, մասնավորապես արևմտյան երկիրներն ու նրանց արաբ դաշնակիցները, փորձեցին ստեղծված իրավիճակը ծառայեցնել իրենց նպատակներին: Արդյունքում, տարածաշրւջանի որոշ երկրներում, հատկապես` Սիրիայում և Իրաքում, առաջացան հումանիտար ճգնաժամեր:

Արևմտյան երկրները Սիրիայում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբեր ստեղծեցին, որպեսզի այդպիսով խորտակեն Սիրիայի օրինական կառավարությանը: Սա պատճառ դարձավ, որ Սիրիայում սկսվեն ներքին պատերազմներ, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ ապաստան գտնեն հարևան երկրներում, ինչպես` Թուրքիայում, Հորդանանում ու Լիբանանում:  Գերմանացի փորձագետ Փիթեր Նոհմենն այս կապակցությամբ ասում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, շարունակվելու է երկար տարիներ: Մյուս կողմից, 2004թ. Իրաքում ԻԼԻՊ-ի գործողությունները պատճառ դարձան, որ հազարավոր մարդիկ քշվեն իրենց տներից: Այս խնդիրն առաջացրեց մի նոր երևույթ, որը կոչվում է փախստականների ճգնաժամ: Միլիոնավոր մարդիկ, Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից ու աֆրիկյան որոշ երկրներից, պատերազմից ու սպանություններից, ինչպես նաև տնտեսական ու հասարակական դժվարություններից փրկվելու համար, լքելով իրենց երկրները, շարժվեցին դեպի Թուրիքա, այնուհետև Միջերկական ծովով` Եվրոպա: Տվյալների համաձայն, վերջին տարիներին դեպի Եվրոպա շարժվել են միլիոնավոր փախստակններ»: Այս ամենին զուգահեռ, վերջերս  ծագել են նաև տնտեսական ու քաղաքական ճգնաժամեր: ԵՄ-ն վերջին տարիներին կանգնած է  լուրջ խնդիրների առջև: Մյուս կողմից, փախստականների նկատմամբ արևմտյան երկրների սխալ քաղաքականությունն ավելի է  վատթարացրել նրանց վիճակն ու նրանք Եվրոպայում ապրում են շատ վատ պայմաններում: Մի կողմից պոպուլիստական շարժումներ են սկսվել Եվրոպայում` ընդդեմ փախստականների, որը պատճառ է դարձել, որ նրանց դեմ ատելության մթնոլորտ ձևավորվի: Գերմանացի գրող Յագոդա Մարինիչի ասելով. «Գերմանիայում մարդիկ վախենում են փախստականներից, արտասահմանցիներից, օտարներից, որովհետև  ԶԼՄՆ-ները նրանց այդպես են ներշնչել»: Մյուս կողմից պետք է նշել, որ փախստականների ճգնաժամի խորացման մեջ մեծ դերակատարություն է  ունեցել  Արևմուտքի երկակի քաղաքանությունն  ահաբեկչության ու աղքատության դեմ պայքարում: Անցած մեկ տանսմյակի ընթացքում Եվրոպան չի կարողացել դրական քայլեր կատարել` փախստականների ճժգանամը լուծելու համար: Իսկ դա պատճառ է դարձել, որ այս խնդիրը լուրջ մարտահրավեր դառնա ԵՄ համար և փախստականների թիվն աճի: Ընդհանրապես, այսօր, փախստականներին ընդունելն ու բնակեցնելը լուրջ խնդիր է դարձել Եվրոպայի համար:

Փախստականների հարցերով փորձագետ Մարթին Փլոյմի ասելով. «Փախստականների ճգնաժամի արմատները պետք է տեսնել եվրոպական սխալ կառավարման քաղաքականության մեջ, ինչի հետևանքով էլ 2018թ հունիսին, ԵՄ ղեկավարներն այս հարցը քննարկեցին Բրյուսելում: Այս հարցը դարձավ օրակարգի ամենակարևոր հարցերից, նախ այն պատճառով, որ Իտալիայում աջ կուսակցությունների կոալիցիան հաղթեց ընտրություններում և մյուս կողմից ավելի մեծացավ ապօրինի էմիգրանտների թիվը: Մյուս կողմից, Գերմանիայի կոալիցիոն կառավարության մեջ այս հարցում լուրջ խնդիրներ կան:Գերմանիայի  Կանցլեր Անգելա Մերկելի և  ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի միջև առկա են լուրջ տարաձայնություններ»:  

ԵՄ ղեկավարները 10 ժամ տևած քննարկումներից հետո եկան արդյունքի: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թուսկը հունիսի 20-ին հայտարարեց. «Սակայն ըստ երևույթին ամենադժվարը գործնական մասն է և դեռևս հնարավոր չէ խոսել հաջողությունների մասին»: Ըստ ձեռքբերված համաձայնության, Եվրոպայից դուրս փախստականներին բնակեցնելու համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կստեղծվեն որոշ կենտրոններ` ԵՄ անդամ երկրների փախստականների համար: Մյուս կողմից, այդ համաձայնության  մեջ շեշտվել է, որ պետք է մեծացնել ԵՄ սահմանների վերահսկողությունը և աջակցել Լիբիայի ծովային ուժերին: ԵՄ անդամ երկրները համաձայնել են նաև 500 միլիոն եվրո հատկացնել այս նախագծին: Ըստ համաձայնության, Իտալիա մուտք գործող փախստականները մուտք են գործում Եվրոպա, իսկ բոլոր նավերը, որ մտնում են Միջերկրական ծով, պետք է հարգեն փախստականների վերաբերյալ օրենքներն ու որևէ միջամտություն չունենան Լիբիայի ծովային գվարդիայի գործողություններին: Այսպիսով, Աֆրիկայի անօրինական փախստականները, Եվրոպա մեկնելուց առաջ, նախ պետք է հաստատվեն Հյուսիասային Աֆրիկայի երկրներում, որպեսզի իրենց գործն ուսումնասիրվի: Իհարկե այս  համաձայնությունն արժանացավ քննադատության: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը հայտարարեց, որ ԵՄ երկրները համաձայնել են այն կետերի շուրջ, որոնց համաձայն, փախստականները չեն կարող Եվրոպա մուտք գործել և զրկվում են աջակցությունից ու փրկարարական գործողություններից: Եվրախորհրդի նախագահ  Անտոնիո Թաջանիի ասելով՝ «Միջերկրական ծովի անցուղու փակելը ամենալուրջ լուծումն է  փախստականների ճգնաժամի կարգավորման համար»: Նա հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է 6 միլիոն եվրո, և բացի այդ, ԵՄ-ն պետք  է լուրջ ռազմավարություն կիրառի Մարոկկոյի, Թունիսի և Ալժիրի նկատմամբ, քանի որ նրանք ուղղակիորեն շփվում են Միջերկրական ծովով: Այդուհանդերձ, Հյուսիսային Աֆրիկայի 5 երկրները` Եգիպտոսը, Թունիսը, Մարոկկոն, Լիբիան, Նիգերիան, դեմ են իրենց տարածքներում փախստականներին բնակեցնելու ԵՄ նախագծին: Այս երկրները համոզված են, որ ԵՄ այս նախագիծը դեմ է միջազգային սկզբունքներին և երկրների ինքիշխանությանը: Դրա հետ մեկտեղ, համաձայնության մեջ առկա են բազմաթիվ անորոշ կետեր: Նման պայմաններում, երբ Իտալիան չի ընդունում փախստականների նավերը, պետք է ասել, որ ոչ Մակրոնը, ոչ Մերկելը և ոչ էլ Բրյուսելի նիստը չեն կարողանա լուծում գտնել այս ճգնաժամի համար: Ընդհակառակը, նրանք ավելի կմեծացնեն ճնշումը փախստականների վրա:

Փախստականների ճգնաժամը եվրոպական որոշ երկրներում, հատկապես Գերմանիայում, տարաձայնությունների առիթ է տվել:  Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը սպառնացել է, որ հնարավոր է, որ հրաժարական ներկայացնի, քանի որ լուրջ տարաձայնություններ ունի Մերկելի հետ: Սակայն Մերկելի հետ բանակցելուց հետո նա հայտարարեց, որ առայժմ չի մտածի հրաժարականի մասին: Իսկ Գերմանիայի նախկին ԱԳՆ Զիգմար Գաբրիելը նշել է, որ այս տարաձայնությունները լուրջ սպառնալիք են Գերմանիայի համար: Իսկ Զեեհոֆերը համզոված է, որ ԵՄ վերջին համաձայնությունը, որը բարձր է գնահատել նաև Մերկելը, ազդեցիկ չէ: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեյի հայտարարությունը, որը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում և որում վերջինս պաշտպանել էր վարչապետ Վիկտոր Օրբանի միգրացիոն խիստ քաղաքականությունը, նրան ստիպեց հրաժարվել իր պաշտոնից: Ֆուրնիեն հայտարարել էր, որ Հունգարիան կարող է փախստականների նկատմամբ ճիշտ քաղաքականություն վարելու հարցում օրինակ դառանալ այլ երկրների համար: Հարկ է նշել, որ Մակրոնը բազմիցս քննադատել է Ֆուրնիեյի և մի շարք այլ երկրների պոշտոնյաների հայտարարոթյունները փախստականների մասին, նշելով, որ նրանք անտեսում են եվրոպական արժեքները: Եվրոպական երկրներն ըստ երևույթին ոչ միայն փախստակաների այլև մարդու իրավունքների հարցով վարում են երկակի քաղաքականություն: Նրանք հայտարարում են, որ եվրոպական  27 երկրների միջև փախսականներին բաշխելով, կարող են պայքարել թրաֆիքինգի դեմ՝ Աֆրիկայում ու հատկապես Լիբիայում: Նրանք նշում են, որ այդպիսով կլուծվի նաև փախստականների հարցը:

Սակայն նախագիծն ունեցել է նաև իր բացասական հետևանքները: Վերջերս Միջերկրական ծովում խորտակվեց Լիբիայի միջոցով Իտալիա գնացող նավը, որի վրա կային 120 փախստականներ: Մյուս կողմից, ԵՄ արևելյան ու արևմտյան բևեռների տարաձայնություններն օրեցօր զարգանում են: Եվրոպայի արևելյան երկրները դեմ են փախստականներին ընդունելու քաղաքականությանը: Սակայն եվրոպական խոշոր երկրները հայտարարել են, որ փախստականներին պետք է ընդունել հատուկ պայմաններով: Հարց, որը լուրջ տարաձայնություններ է առաջացրել ԵՄ-ում: