Իսլամաֆոբիան արևմուտքում (43)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Դանիայի հանրապետությունում հիջաբի արգելման և Շարլի էբդո պարբերականի կողմից Սուրինի համալսարանի մուսուլման ուսանողուհու նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի մասին:
Եվրոպայում մուսուլմաններին սահմանափակելու վերջին քայլերից մեկը Դանիայի հանրապետությունում հանրային վայրերում մուսուլման կանանց հիջաբի արգելումն է: Դանիայի օրենսդիրները 75 թեր, 50 դեմ և 74 ձեռնպահ ձայներով վավերացրել են այս օրենքը: Հետևաբար Դանիայի հանրապետությունն էլ միացել է Ֆրանսիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Գերմանիայի ու Բելգիայի շարքին, որոնք նախապես նմանատիպ սահմանափակող օրենքներ էին հաստատել: Այն անձինք, ովքեր առաջին անգամ խախտեն այս օրենքը հազար քրոն՝ 165 դոլար կտուգանվեն և շարունակման դեպքում հնարավոր է մինչև իսկ 10 հազար քրոն՝ 1600 դոլար էլ տուգանվեն կամ 6 ամսով ազատազրկվեն: Միջազգային համաներում կազմակերպությունը հայտարարել է, որ նմանատիպ օրենքների հաստատումը կանանց իրավունքների ոտնահարում է համարվում: Այս խնդրի դեմ դիրքորոշվելով հիշյալ կազմակերպությունը հայտարարել է.«Բոլոր կանայք պետք է ինչպես որ ցանկանում են ընտրեն իրենց հագուստը, որը նաև կդրսևորի իրենց ինքնությունն ու համոզումները»: Կանանց երեսը ծածկված լինելը Եվրոպայում վերածվել է թնջուկի: Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը համաձայնություն է տվել հանրային վայրերում կանանց երեսը լիովին ծածկելն արգելող օրենքին: Ֆրանսիան եվրոպական առաջին երկիրն էր, որ 2011թ. վավերացրեց հանրային վայրերում կանանց դիմակ կրելն արգելող օրենքը։ Միևնույն ժամանակ Իսպանիայի ամենագերագույն դատարանը 2013թ. չեղարկեց հանրային վայրերում դիմակ կրելն արգելող օրենքը: Իսպանիայում այս օրենքը ուժի մեջ էր մտել 2010թ. այդ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի շրջանում: Կանանց ծածկված լինելու հարցում դիրքորոշումների հակասությունները ցույց են տալիս, որ այս խնդիրը լիովին քաղաքական բնույթ է կրում և զուրկ է իրավական ու անվտանգության հիմքերից: Նրանք դիմակը արևմտյան պետական համակարգերի նորմերի ու համոզումների դեմ են համարում կամ էլ ներկայացնում են խնդրին առնչվող անվտանգության մի շարք հարցեր: Մինչդեռ առայսօր Եվրոպայում դիմակ կրող կանանց կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու մասին ոչ մի դեպք չի գրանցվել:
Դանիայում ու եվրոպական այլ երկրներում հակաիսլամիստները մուսուլման կանանց դեմ ցուցաբերած խտրական վերաբերմունքը արդարացնելու համար հայտարարում են, որ այս օրենքները միայն մուսուլման կանանց չի վերաբերում, այլև այն սահմանափակում է այն անձանց, ովքեր փորձում են ծածել իրենց դեմքը: Սակայն քաղաքական ու լրատվական շրջանակներում այս օրենքը հայտնի է, որպես կանանց դիմակ կրելն արգելող օրենք:
Իրականում մուսուլմաններին սահմանափակող բոլոր օրենքները գործադրվում են այն պատճառով, որ մուսուլմանները մի կողմ դնեն իրենց կրոնական հագուստները և աստիճանաբար գունաթափվեն կրոնական բնույթ կրող բոլոր արարքները: Մինչ օրս չի զեկուցվել, որ ոչ մուսուլման մի կին այդ օրենքի հիմունքով երեսը ծածկելու կամ դիմակ կրելու համար ոստիկանության կողմից պատասխանատվության է ենթարկվել: Եվրոպական երկրներում բացահայտորեն ու համակարգված կերպով ջանքեր են գործադրվում մուսուլմանների սրբություններն ու կրոնական խորհրդանշանները նվաստացնելու և անարգելու համար: Հիջաբը մուսուլման կանանց յուրահատկություններից մեկն է, ինչը եվրոպական երկրներում անհիմն հավակնությունների ու մեղադրանքների բերումով ամենաշատ հարձակումների և սահմանափակումների թիրախ է դարձել: Ֆրանսիական Շարլի էբդո պարբերականը, որ մուսուլամնների սրբությունների անարգման առումով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, մուսուլմաններին անարգելու իր քայլերի շրջագծում վերջերս հարձակման թիրախ է դարձրել մի մուսուլման ուսանողուհու, ով ընտրվել է որպես Սուրինի համալսարանի ուսանողների ազգային միության նախագահ: Այս պարբերականը ուսանողուհուն կապիկի է նմանեցրել: Այն բանից հետո, որ Մարիամ Պուգետտոն ընտրվել է այս պաշտոնում Շարլի էբդոն հիջաբ ունենալու պատճառով մի ծաղրանկարի մեջ նրան կապիկի է նմանեցրել: Ֆրանսիայի ուսանողների ազգային միությունը հիմնադրվել է 1907թ. և ակտիվ ներկայություն ունի Ֆրանսիայի բոլոր համալսարաններում: Այս միության հիմնադրման հիմնական նպատակներից են համարվում՝ ուսանողների ցանկություններն ու հետաքրքրությունները պաշտպանել ու հովանավորելը, համալսարանի ենթակառույցների վերաբերյալ կարծիք հայտնելու հարցում ուսանողների իրվունքը հարգելը և գիտական հետազոտություններ կատարելը: Իհարկե նախքան Շարլի էբդո պարբերականը ներքին գործերի և կանանց հարցերով նախարարները դիրքորոշվել էին Մարիամ Պուգետտոյի հիջաբ կրելու դեմ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերարդ Քոլոմը ինքը անձամբ քննադատել էր Պուգետտոյին և նրա իսլամական հագուստը բնութագարել էր որպես զգայնություն և շոկ առաջացնող երևույթ: Ֆրանսիայի կանանց հարցերի նախարար Մարլին Շիափփան նույնպես ուսանողուհու հիջաբի մասին ասել է.«Այս քայլը ինչ-որ կերպ քաղաքական իսլամի տարածում է համարվում և ուսանողների միությունը պետք է բացատրի, որ Պուգետտոն իր այս պահվածքով ինչ արժեքներ է ուզում տարածել և ինչ նպատակ է հետապնդում»:
Բազֆիդ տեղեկատվական կայքին տված հարցազրույցում Մարիամ Պուգետտոն այն կապակացությամբ, որ «Ինչո՞ւ է այդ հագուստն ընտրել» ասել է.«Սկզբում թվում է թե այս անարգանքներն ու ծաղրանքները Ֆրանսիայի աշխարհիկության քաղաքականության արգասիքն են, բայց երևում է այդպես չէ, քանի որ այս անարգալից վերաբերմունքը վիրտուալ միջավայրում առթել է ժողովրդի զայրույթը»: Հակազդելով ներքին գործերի նախարարի արտահայտություններին Պուգետտոն հավաստել է.«ՆԳ նախարարը իմ հագուստը շոկ առաջացնող է անվանել միայն այն պատճառով, որ ես իսլամական հագուստ եմ կրում և միության նախագահն եմ: Նրա կարծիքով սա կրոնական քարոզչություն է համարվում»: Քոլոմի արտահայտությունների մասին Պուգետտոն նույնպես ասել է.«Բոլորս գիտնեք, որ իմ հագուստը ոչ մի կերպ չի առնչվում քաղաքական նպատակներին ու դա միայն խոսում է իմ կրոնական համոզումների մասին: Ես Ֆրանսիայում կրոնական քարոզչություն տանելու համար չեմ աշխատում: Ամեն մարդ էլ համոզումներ ու հավատալիքներ ունի, մինչդեռ ես ստիպված եմ միշտ բացատրություններ տալ ու արդարացնել իմ ընտրությունը և սա արդարացի չէ»: Պուգետտոն մեկն է Ֆրանսիայում ու եվրոպական շատ երկրներում բնակվող այն տասնյակ կանանցից, ովքեր անարգվում ու նվաստացվում են և ստիպված են միշտ բացատրություն տալ իրնեց ընտրության ու համոզումների համար այն էլ այնպիսի երկրներում, որ հավատքի, մտքի ու խոսքի ազատության հավակնորդներ են: Արևմտյան երկրները հատկապես Եվրոպան դեմ է մուսուլմաններին ու իսլամական վայրերը ներկայացնող խրհրդանիշներին: Եվրոպայում բազում կրոնների հետևորդներ են բնակվում, որոնց հագուստը, երեսի զարդարանքն ու հատուկ ապրելակերպը տարբերվում են արևմտյան երկրներում իշխող նորմերից: Օրինակ հնդիկ սիքերն ու հրեաները: Ցանկացած մարդ նրանց տեսնելիս հասկանում է ինչ կրոնի հետևորդներ են, սակայն նրանք հասարակության մեջ իրենց կրոնի հիմունքներով ապրելու համար արգելքների չեն հանդիպում: Մինչդեռ մուսուլմանները դասակարգված ռեժիմով սահմանափակումների կամ էլ բռնությունների են ենթարկվում: Որպես օրինակ Շվեյցարիայում վավերացվում է մի օրենք, որ մուսուլմաններին թույլ չի տալիս իսլամական ճարտարապետության հիմունքով մինարեթներով մզկիթ կառուցել: Չնայած որ վերջին տարիների ընթացքում արևմտյան երկրներում մզկիթ կառուցելը բազում արգելքների հետ է առճակատվում: Եվրոպական երկրներում բնակվող մեծ թվով մուսուլմաններ ավտոկանգառներում կամ էլ բաց տարածքներում են հավաքական նամազ կատարում: Իհարկե բաց տարածքում նամազ կարդալը նույպես քննադատվել է Եվրոպայում ու հատկապես Ֆրանսիայում աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց հոսանքների կողմից: