ԱՄՆ-ն և Թուրքիան. Հին բարեկամներ, նոր թշնամիներ
(last modified Wed, 15 Aug 2018 16:03:22 GMT )
Օգոստոս 15, 2018 20:33 Asia/Tehran

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են: Այդ մասին մենք խոսել ենք այս հաղորդման առաջին համարում:  Այս անգամ կանդրադառնանք երկու երկրների միջև առկա այլ տարաձայնություններին: Դրանցից ամենակարևորն այն է, որ Թուրքիան պնդում է Ռուսաստանի S400 հրթիռների գնելու վրա:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսատսանից S400 հրթիռների գնման պատճառը Միջին Արևելքում ու Սիրիայում սպառնալիքների աճն է: Թուրք պաշտոնյաները նշում են, որ այս սպառնալիքներին դիմակայելու համար, այդ երկիրը պետք է մեծացնի իր սպառազինությունը: Սակայն թվում է, որ այս հարցում կան նաև այլ ազդեցիկ գործոններ: ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և ԵՄ-ի լարված հարաբերությունները սկսվեցին 2016թ հուլիսի 15-ից, երբ այդ երկրում տեղի ունեցավ հեղաշրջում, որը տապալվեց: Պաշտոնական Անկարային անհանգստացնում է  այն փաստը, որ իր արևմտյան դաշնակիցները ոչ միայն անտարբեր մնացին հեղաշրջման փորձի նկատմամբ, այլ քննադատեցին հեղաշրջման մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու Անկարայի քայլը: Հեղաշրջումը, որի իրականացման ժամանակ ԱՄՆ նախագահն էր Բարաք Օբաման, հարցականի տակ դրեց Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուրքական կողմը ձեռնարկեց քայլեր` ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:

Այդուհանդերձ, պարզ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուքրիան հրթիռ գնի Ռուսաստանից: Իսկ Թուրքիան մնում է  իր համոզմանն առ այն, որ պետք է զարգացնի իր հրթիռային ուժը: Դա զայրացրել է Վաշինգտոնին: ԱՄՆ –ն անգամ սպառնացել է, որ պատժամիջոցներ կսահմանի Թուրքայի դեմ ու կկասեցնի F35 տեսակի կործանիչների վաճառքն Անկարային: Էրդողանն այս կապակցությամբ ասել է. «Ավելի վաղ Հունաստանը նույնպես գնել էր S400 տեսակի հրթիռներ: Սակայն ոչ ոք այդ երկրին չի ասել, որ նման բան չանի: Իսկ այսօր մեզ սպառնում են, ասելով, որ չեն տրամադրի F35 տեսակի կործանիչներ:  Ի պատասխան մենք ասել ենք, որ կդիմենք  միջազգային դատարան: Սրանից առաջ նույնպես մենք ցանկանում էինք գնել այս սպառազինութունը: Սակայն դուք դրանք մեզ չտամադրեցիք»:
Մյուս կողմից, Վաշինգտոնի ու Անկարայի միջև գոյություն ունի այլ տարաձայնություն: Թուրքիան խստորեն դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Թուրքիան Իրանից գնում է  նավթ ու գազ և համարվում  է այս երկրի խոշոր առևտրային գործընկերը: Թուրքիան պատրաստ չէ հրաժարվել սեփական շահերից` հանուն ԱՄՆ-ի շահերի: Թրամփի կառավարությունը պատվիարակություն ուղարկեց Թուքրիա, որպեսզի Անկարային համոզի միանալ հակաիրանական պատժամիջոցներին: Սակայն Թուրքիան բացասական պատասխան տվեց այդ առաջարկին:   

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 14-ին հայտարարեց, որ Անկարան չի մասնակցելու Իրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին: Չավուշօղլուն նշեց. «Մենք նրանց ասել ենք, որ չենք միանալու պատժամիջոցներին, քանի որ Իրանից գնում են նավթ մեզ հարմար պայմաններով»:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկը Թուրքիայում ամերիկացի քահանա Էնդրյու Բրունսոնի ձերբակալությունն է: Նա ձերբակալվել է երկու տարի առաջ` լրտեսության և ահաբեկչական խմբերի հետ համագործակցելու մեղադրանքով: Անկարան Բրունսոնին մեղադրում է Էրդողանի ընդդիմադիրների, հատկապես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթոլլահ Գյուլենի հետ  համագործակցության մեջ: Եթե Բրունսոնին դատապարտեն, նրան սպասվում է մինչև 35 տարվա ազատազրկում: Դոնալդ Թրամփը Թուիթերում արած գրառման մեջ հայտարարել էր, որ եթե Բրունսոնը ազատ չարձակվի, ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ: Սակայն Թուրքիան անտեսեց ԱՄՆ-ի նախազգուշացումը և հայտարարեց, որ Վաշինտգտոնն իրավունք չունի միջամտել իր ներքին հարցերին:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այլ երկրնրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունից, այլապես ամբողջ աշխարհը դուրս կգա ԱՄՆ-ի դեմ: Ուրբաթ օրը Թրամփը հայտարարեց, որ կրկնապատկել է Թուրքիայից պողպատի ու ալյումինի ներմուծման համար նախատեսված մաքսատուրքը: Այդպիսով ալյումինի մաքսատուրքը բարձրացավ 30, իսկ պողպատինը` 50 տոկոսով: Թուրքիայի ֆինանսների նախարար Բրաթ Ալ Բայրաքն այս կապակցությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի այս քայլն ուղղված է Թուրքիայի ժողովրդի դեմ: Նա ասել է. «Մենք կհաղթենք: Թուրքիան ունի հզոր բանկային համակարգ և կարող է չեզոքացնել այս քայլը: Ժողովրդի աջակցությամբ մենք դուրս կգանք այս վիճակից»:

Պետք է ասել, որ 2018թ օգոստոսին Սպիտակ տունը Բրունսոնի հարցով պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի Արդարադատության և Ներքին գործերի նախարարների նկատմամբ: Անկարան խստորեն քննադատեց ԱՄՆ-ի այս քայլը և իր հերթին պատժամիջոցներ սահմանեց ամերիկացի նախարարների դեմ: Այս ամենի ֆոնին, թուրքական լիրան արժեզրկվում է  դոլարի նկատմամբ, ինչն էլ ուղղակի հարված է  հասցրել այդ երկրի տնտեսությանը: Էրդողանը քննադատեց ԱՄՆ-ի քայլը, հատկապես ալյումինի ու պողպատի մաքսատուրքերի բարձացման վերաբերյալ: Օգոստոսի 11-ին նա հայտարարեց, որ Թուրքիային չպետք է սպառնալ: Նրա ասելով. «Սա տնտեսական պայքար է մեր դեմ և մենք պատրաստ ենք դիմակայել ԱՄՆ-ի քայլերին»:

Այդուհանդերձ, որոշ ամերիկյան վերլուծաբաններ զգուշացրել են Թրամփին` Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ: Վաշինգտոն փոսթից Բրայան Քելսը գրում է. «Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջերլիք բազայում կա 50 միջուկային ռումբ: Թրամփի թվիթները կարող են ազգային ու միջազգային անվտանգության համար սպառնալիք դառնալ»: Իսկ թուրք պաշտոնյաները պնդում են, որ չեն հրաժարվելու իրենց դիրքորոշումից: Թուքրիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Թուիթերում արած գրառման մեջ  գրել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային թելադել, թե ինչ անի: Ոչ մի սպառնալիք չենք ընդունելու: Օրենքի իշխանությունը բոլորի համար է և չկա բացառություն»: Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է. «Չեք կարող պատժամիջոցի սպառնալիքով մեզ ստիպել նահանջել մեր դիրքերից: Մենք կախված չենք ԱՄՆ-ից ու եթե այդ երկիրը չփոխի իր վերաբերմունքը, կկորցնի մի հզոր ու բարեկամ երկրի, ինչպիսին է  Թուրքիան»: Նա հավելել է. «Մենք այժմ հոգեբնական պատերազմի մեջ ենք»» Իսկ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ սկսի, եթե ամերիկացի քահանան ազատ չարձակվի:  

Ռայ Օլ Յում օրաթերթը պատժամիջոցների մասին գրում է . «ԱՄՆ-ի կողմից Թուքրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ունի չորս պատճառ: Նախ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեմ է Էնդրյու Բրունսոնի ազատ արձակմանը: Երկրորդ հերթին, Էրդողանը պնդում է, որ Ռուսաստանից գնելու է S400 հրթիռներ: Երրորդ պատճառն այն է, որ Էրդողանը դեմ է ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխմանը Երուսաղեմ, պաշտպանում է  Համասին և դատապարտում Գազայի շրջափակումը: Չորրորդ պատճառն այն է, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին»: Չնայած Թրամփի քաղաքականությունը հիմնված է ուրիշ երկրներին ճնշման ենթարկելու և բռնության վրա, սակայն ՆԱՏՕ-ի անդամի նկատմամբ պատժամիջոցի կիրառումն աննախադեպ է: Սա վկայում է, որ ԱՄՆ-ն կարող է փոխել իր քաղաքականությունը նույնիսկ բարեկամ երկրների նկատմամբ: Էրդողանն այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ն հրաժարվում է  պաշտպանել Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ: Եվ սա շատ ցավալի է»: Պետք է ասել, որ սա ուրախացրել է հատկապես Ռուսատսանին, որը նույնպես ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել: ԱՄՆ-ի այս քայլը Թուրքիային ավելի է մտերմացրել Վաշինգտոնի մրցակիցներ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ: Պետք է ասել, որ Թրամփի ոճը, որի արդյունքում հին բարեկամները վերածվում են թշնամիների, նորույթ է: Դա պատճառ կդառնա, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում ավելի մեկուսանա` կորցնելով իր վաղեմի բարեկամներից մեկին, ինչպիսին է  Թուրքիան: ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները պատճառ կդառնան, որ Թուրքիան ավելի հեռանա արևմտյան բևեռից և փոփոխի ոչ միայն իր արտաքին քաղաքականությունն այլ տնտեսական ու առևտրային հարաբերություններն արևմտյան երկրների հետ: