Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (78)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i96914-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(78)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք վերջին շաբաթվա ընթացքում այս ոլորտում Իրանում և աշխարհում արձանագրված ձեռքբերումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 15, 2018 16:18 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք վերջին շաբաթվա ընթացքում այս ոլորտում Իրանում և աշխարհում արձանագրված ձեռքբերումների մասին:

Իրանցի գիտնական Քարմել Մաջիդին մի խումբ գիտնականների համագործակցությամբ պատրաստել է մեխանիկական խոշոր վնասվածքից հետո վերանորոգվող մի նյութ: Նյութը ֆիզիկական առումով կարող է վերականգնվել  և միացնել անջատված էլեկտրական միացումները: Գիտնականի պատրաստած նյութը մեծ առավելություն ունի վտանգավոր վայրերում կիրառված ռոբոտների և մեքենաների համար:

Նյութը ստանալու համար հեղուկ մետաղային շիթերը ողողվում են ճկուն ցիլիկոնային ու Էլաստոմերային բեկորում: Երբ  նյութը վնասվում է, շիթերը հոսում են ՝ մյուսների մոտ նոր միացումներ ստեղծելով: Շիթերը ստացվում են գալիումի համաձուլվածքից և ունեն առանց խափանումների էլեկտրական ազդանշանները փոխանցելու կարողություն: Նյութը կարող է ինֆորմացիան կամ էլեկտրահոսանքը փոխադրել նույնիսկ վնասված ու անջատված բաժիններ: Գիտնականի ասածով, մարդու օրգանիզմին ու շրջակա միջավայրին հարմարվող սարքեր ունենալու համար, պետք է նոր նյութեր ստանալ: Ինքնավերանորոգող նյութի գործառույթը կարող է վերափոխվել փափուկ էլեկտրոնային սարքերի, որոնք գերբնական դիմադրություն ունեն բնական օրգանիզմի ու հյուսվածքների նկատմամբ: Ուսումնասիրության մասին հոդվածները լույս են տեսել Nature Materials պարբերականում:

 

Իրանցի գիտնական Քարմել Մաջիդին մի խումբ գիտնականների համագործակցությամբ պատրաստել է մեխանիկական խոշոր վնասվածքից հետո վերանորոգվող մի նյութ:

 

Իրանցի գիտնական Ալի Խադեմ Հոսեյնիի ղեկավարած համալսարանական  խումբը եռաչափ տպիչի օգնությամբ, նոր մեթոդ է առաջարկել մի քանի բարդ նյութերի բնական հյուսվածքները տպելու համար: Ներկայումս օրգանների փոխպատվաստումը և հյուսվածքային բուժման գործընթացը խոչընդոտների են հանդիպում, քանի որ դոնորներն ու բնապաշարները սահմանափակ են: Իսկ երբեմն այդ սահմանափակ դոնորների հյուսվածքը չի համապատասխանում մյուս օրգանիզմին: Ուստի գիտնականները նախընտրում են լաբորատորային պայմաններում ստանալ հյուսվածքները: Այս մեթոդը գիտնականների առջև բացում է առողջ ու ստերիլացված անսպառ պաշար: Այդպիսով վիրաբույժը հնարավորություն է ունենում օգտվել բիոնյութերից:

 

Իրանցի գիտնական Ալի Խադեմ Հոսեյնիի ղեկավարած համալսարանական  խումբը եռաչափ տպիչի օգնությամբ, նոր մեթոդ է առաջարկել մի քանի բարդ նյութերի բնական հյուսվածքները տպելու համար:

 

Կա մի խնդիր: Կենդանի հյուսվածքի կառուցվածքը չափազանց բարդ է և ունի բջջային, արյան անոթների, նյարդային համակարգի ու մեխանիկական կառուցվածք: Փոխարինող մեթոդ է բիոնյութերի ՝ PEGDA-ի և GelMA-ի նման բիոնյութերից կաղապարի պատրաստումը: Վերջինս իրականում կրկնօրինակում է կենդանի բջիջների կառուցվածքը և գործում է ինչպես աճառը նորածնի օրգանիզմում: Նորածնի մարմնի մեծ մասն աճառներ են,որոնք աճում են: Արհեստական հյուսվածքում ցողունային բջիջները բազմանում են կաղապարում ՝ փոխարինելով աճառներին: stereolithography-ը նման կաղապար ստանալու ալտերնատիվ մեթոդն է: Գործընթացը կատարվում է լույսի օգնությամբ, որտեղ հիդրոգելը սինտեզվում է եռաչափ տպիչում  գտնվող ցողունային բջիջների հետ և միաժամանակ լույսի ճառագայթների օգնությամբ ստեղծվում է մոլեկուլային միացում և կարծրանում է գելը: 

Այս մեթոդի օգնությամբ իրանցի գիտնականը հայտնաբերել է ալտերնատիվ միջոց , որտեղ կա միկրոչիպի մասշտաբով ու տեսքով միկրոհեղուկ microfluidic : Այս բիոտպիչն ունի առանձին մուտքեր, որոնք կարող են միածամանակ տպել բջիջ պարունակող մի քանի նյութեր: Վերջինս ունի նաև իրարից անկախ գործող միլիոնավոր հայելիներից կազմված մի հայելի: Ավտոմատ հայելիներում յուրքանչյուր շերտի համար առանձին մոդել է աշխատում, որը ստեղծվում է այն պահին, երբ լույսը ձևավորում է գելը: Ներկայումս տպիչն օգտվում է չորս բիոթանաքներից: Թիվը կարելի է մեծացնել: Առ այսօր տպիչն օգտագործվել է պարզ, մկանային հյուսվածքի , նաև ոսկրային համակարգի և արյունատար անոթների ու գոյակցությունների եռաչափ կլոնավորման համար: Բացի դրանից ստացված հյուսվածքը տեղադրվել է մկների մարմնում : Փորձը հաջող է անցել: Գիտնականի ասածով, հյուսվածքը բարդ կառուցվածք ունի, ուստի ճիշտ ու արդյունավետ կրկնօրինակներ ստանալու համար անհրաժետ է վերարտադրել այդ բարդությունները:

Իրանցի գիտնական Ալի Խադեմ Հոսեյնիի ղեկավարած համալսարանական  խումբը եռաչափ տպիչի օգնությամբ, նոր մեթոդ է առաջարկել մի քանի բարդ նյութերի բնական հյուսվածքները տպելու համար:

 

 

«Հետազտությունների ճակատների քննարկման» գիտության ու տեխնոլոգիաների տեղեկատվական տարածաշրջանային կենտրոնի գիտական կազմի անդամն ասել է.«SciMapper համակարգը ցույց է տալիս, որ 2017 թ.-ի փետրվարից մարտ ամիսներին, նախորդ տարվա  նոյեմբերից դեկտեմբեր ամիսների համեմատությամբ, լույս տեսած աշխատությունները աշխարհում մեծ հեղինակություն վայելող 30 երկրի շարքում, Իրանն ունեցել է տասը տոկոսանոց աճ: Գիտությունը պարբերաբար փոփոխությունների ենթարկվող բնագավառ է, որտեղ կան նպատակային փոփոխություններ՝ պայմանավորված հետազոտոկան ճակատներով : Այդ ճակատները գլխավոր դեր ունեն գիտության ուղղվածության մեջ: Վերջինս ձևավորում է համարյա նորաստեղծ գիտական ոլորտներ, որոնք ներուժ են և ունեն զարգացող բնույթ և առևտրա-տնտեսական բարձր արժեք: Գիտնականների ճնշող մասը պնդում է դրա նշանակությունը, որով էլ պայմանավորվում է առաջիկա ընթացքը:

Նորաստեղծ ոլորտներում  աշխատությունները միջին հաշվող միջազգային միջին տվյալներով 1200 տոկոսով ավելին են հղում հավաքում: Բովանդակային առումով այդ ոլորտներին առնչվող աշխատությունները միջին հաշվով 100 տոկոսով ավելի հղում են հավաքում: «Հետազտությունների ճակատների քննարկման» գիտության ու տեխնոլոգիաների տեղեկատվական տարածաշրջանային կենտրոնի գիտական կազմի անդամի վկայությամբ, եթե փորձենք  երկրները դասակարգել հետազոտական ճակատներում հրապարակած հոդվածների ու աշխատությունների քանակի համաձայն, ապա 2017 թ.-ի փետրվարից մարտ ամիսները ԻԻՀ-ը գյուղատնտեսության և տեխնիկական ու ճարտարագիտական ոլորտում զբաղեցնում է համապատասխանաբար 12-րդ  և 14-րդ տեղերը: Ի հարկե ցանկը մարտ և ապրիլ ամիսներին չի նորոգվել: 

ESI և SciMapper համակարգերի տվյալներով 2017 թ.-ի փետրվարից մարտ ամիսներին,լույս տեսած աշխատությունները աշխարհում մեծ հեղինակություն վայելող 30 երկրի շարքում, Իրանն ունեցել է տասը տոկոսանոց աճ: