Ավիցեննան՝ բժիշկների իշխանը(Հատուկ հաղորդում օգոստոսի 23-ի՝ Բժշկի օրվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97105-Ավիցեննան_բժիշկների_իշխանը(Հատուկ_հաղորդում_օգոստոսի_23_ի_Բժշկի_օրվա_առիթով)
Իսլամական բժշկության ժառանգության մեջ առկա են տասնյակ հանրահայտ բժիշկների և հարյուրավոր բժշկական հայտնի աշխատությունների անուններ, որոնց մեջ յուրահատուկ դիրք է զբաղեցնում իրանցի մեծ հեքիմ, փիլիսոփա, բժիշկ և գիտնական՝ արևմտյան աշխարհում Ավիցեննա անունով հայտնի դարձած Աբու Ալի Սինան ում տվել են նաև «Բժիշկների էմիր» կոչումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 20, 2018 12:41 Asia/Tehran

Իսլամական բժշկության ժառանգության մեջ առկա են տասնյակ հանրահայտ բժիշկների և հարյուրավոր բժշկական հայտնի աշխատությունների անուններ, որոնց մեջ յուրահատուկ դիրք է զբաղեցնում իրանցի մեծ հեքիմ, փիլիսոփա, բժիշկ և գիտնական՝ արևմտյան աշխարհում Ավիցեննա անունով հայտնի դարձած Աբու Ալի Սինան ում տվել են նաև «Բժիշկների էմիր» կոչումը:

Իրանցի այդ մեծ գիտնականի մեծարման նպատակով Իրանի ժողովուրդը նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 23-ը, ի մեծարում նրա ծառայությունների Բժշկի օր է հռչակել, որպեսզի իր հարգանքը մատուցելով այս գիտնականին նաև մեծարի նրա ծառայությունները: Այս կապակցությամբ ներկայացնում  ենք հատուկ հաղորդում

Աբու Ալի Սինա(Ավիցեննա)

 

Լուսնային հիջրեթի 359 թվականի՝ փրկչական 980 թվականի շահրիվար ամսվա սկզբին հետիսլամական շրջանում Իրանի գիտության ու գրականության կենտրոններից համարվող Բուխարա քաղաքում բնակվող Աբդոլլահ Բալխիի և Սեթարե Բուխարայիի ընտանիքում ծնվեց մի արու զավակ, որին Հոսեյն կոչեցին: Նա մինչև 10 տարեկան սերտում է Ղուրանը և արաբերեն լեզվի քերականությունը և ապա զբաղվում է տրամաբանությամբ ու մաթեմատիկայով: Այնուհետև Աբու Սոհեյլ Մասիհիի մոտ բնագիտություն ու բժշկագիտություն է ուսանում: 16 տարեկան հասակում ժամանակի բոլոր գիտություններում վարպետություն էր ձեռք բերել բացառությամբ գերբնական գիտությունների ոլորտում: Թեև այդ թեմայի մասին 40 անգամ ընթերցել էր արիստոտելի «Մեթաֆիզիկա»-ն սակայն չէր կարողացել դա ընկալել, մինչև որ գտնում է այդ գրքի մասին Ֆարաբիի մեկնաբանությունը և կարողանում է ըմբռնել բարդ հարցերը: 18 տարեկան դառնալով Հոսեյնն այլևս որևէ գիտություն սերտելու և ընթերցելու կարիք չուներ, քանի որ տիրապետում էր բոլոր գիտություններին և միայն նրան անհրաժեշտ էր խորացնել իր իմացությունը, որպեսզի առավել լավ ըմբռներ իր սերտածը: Նա իր կյանքի մայրամուտին իր սիրելի աշակերտ Ջոզանիին ասել է, որ ամբողջ կյանքի ընթացքում չի հանդիպել որևէ թեմայի, որը մինչև 18 տարեկան արդեն դա սերտած չի եղել:  

Թեև ԱԱվիցեննայի կյանքը լի է եղել վայրիվերումներով և միևնույն ժամանակ շատ երկար չի ապրել, այդուհանդերձ ունեցել է բեղմնավոր կյանք: Այդ մասին են վկայում նրա աշխատությունների քանակն ու դրանց բազմաբնույթ լինելը: Նա տարբեր բնագավառներում 450 աշխատության հեղինակ է, որոնցից շատերը բժշկության ու փիլիսոփայության մասին են և դրանց միջից փիլիսոփայության մասին գրված «Բժշկության Գիրք»-ն և  «Կանոն բժշկության»-ը ամենահայտնի ստեղծագործություններից են համարվում: Ամերիկացի պատմաբան Ջորջ Սաթերնը «Գիտության պատմություն» աշխատության մեջ Ավիցեննային համարում է բժշկագիտության ոլորտի ամենամեծ գիտնականներից մեկը: Նա  ի դեպ, Ավիցեննային համարում է Իրանի ամենահայտնի մտավորականն ու նաև բոլոր ժամանակների, վայրերի ու ժողովուրդների ամենահայտնի գործիչներից մեկը:

«Կանոն բժշկության» գրքում Ավիցեննայի բժշկական հայտնագործությունները դարեր շարունակ իսլամական արևելքում ու քրիստոնյա արևմուտքում յուրահատուկ դիրք են զբաղեցրել: Փաստեր կան այն մասին, որ առնվազն մինչև հինգ դար շարունակ՝ 13-ից 17-րդ  դար, «Կանոն բժշկության»-ը, որպես դասագիրք  դասավանդվել է Եվրոպայի բժշկագիտության համալսարաններում: Առաջին եվրոպական համալսարանը, որ 13-րդ պաշտոնապես որպես դասագիրք է ընդունել «Կանոն բժշկության գիրք»-ը եղել է Իտալիայում գտնվող եվրոպական ամենահին համալսարանը համարվող Բեռլոնիայի համալսարանը: Ավիցեննայի «Կանոն բժշկության» գիրքը, որպես դասագիրք իրենց ուսումնական ծրագրում ներառած եվրոպական մյուս համալսարաններից կարելի է հիշատակել Բելգիայի Լըվոեն համալսարանը, Ֆրանսիայի Մոն Փելիեի համալսարանը և Լեհաստանի Կրակովի համալսարանը: Երբ 14-րդ դարում Կրակովում բացվում է առաջին բժշկագիտական համալսարանն այդտեղ որպես ուսումնական նյութեր ընդունվում են Ավիցեննայի ստեղծագործությունները և պահանջվում էր, որ բժշկագիտության ճյուղի ուսանողները տեսական ու գործնական շրջանների համար ընթերցեին «Կանոն բժշկության»-ի առաջին և չորրորդ գրքի որոշ բաժինները: Այս գիրքը  գրքի մինչև 20-րդ դարի սկիզբը օգտագործվել է արևմուտքի, այդ թվում Բելգիայի գիտական որոշ կենտրոններում:

Եվրոպայում «Կանոն բժշկության» գրքի տարբեր թարգմանությունները և տպագրությունները վկայում են այս գրքի համաշխարհային նշանակության և բժշկագիտական կենտրոնների դրան ունեցած կարիքի մասին: «Կանոն բժշկության գիրք»-ն առաջին անգամ թարգմանվել է 12-րդ դարում Թոլեդոյի դպրոցի ամենախոշոր թարգմանիչ Ջեռարդ Դեքրմոնայի կողմից: Հետագային՝ 16-րդ դարի սկզբին, Դեքրմոնայի թարգմանությունը խմբագրվել է իտալացի Անդրեա Ալփագոյի կողմից: Դրանից հետո գիրքը թարգմանվել է 87 անգամ, որոնցից որոշների դեպքում թարգմանվել են գրքի որոշ բաժինները: Թարգմանությունների մեծ մասը լատիներեն լեզվով են, սակայն գիրքը թարգմանվել է նաև Իսպանիայում, Իտալիայում ու Ֆրանսիայի հարավում:

Տարբեր ուսումնասիրություններ պարզում են, որ Ավիցեննայի   բժշկագիտության դպրոցը եղել է նոր բժշկագիտության ու դեղագործության մայրը: Հակառակ Օլմանի համոզման, որ հավատացած է «Կանոն բժշկության» գրքի հռչակը վերաբերում է դրա հեղինակին, բժշկագիտության պատմության շատ բանասերներ համոզված են, որ դարերի ընթացքում արևելքում ու արևմուտքում այս գրքի վայելած հռչակը դրա համապարփակ լինելու, լուսարարության ու նորարարությունների պատճառով է: Բժշկագիտության բնագավառում նրա ազդեցությունը դեռ նկատելի է արևելքում ու արևմուտքում և այս գիտության գլխավոր ճյուղերում նվաճումների մեծ մասն արձանագրվել են հիմք ընդունելով նրա տեսակետները: Որոշ ուսումնասիրությունների համաձայն որոշ հիվանդությունների այդ թվում Աստմայի ախտորոշման ու բուժման կապակցությամբ Ավիցեննայի տեսակետները շատ ավելի ճշգրիտ ու ազդեցիկ են արդիական բժշկության հայտնագործություններից և կամ դեղնախտի, լեղածորանի խցկման և մարսելախանգարման դեպքում նրա հանձնարարած դեղերը համապատասխանում են վերջին շրջանում կատարված հայտնագործություններին:

Բժշկագիտության մեջ Ավիցեննայի նորարարություններից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, օրինակ այն որ Ավիցեննան առաջին բժիշկն է եղել, որ հանձնարարել է քննության համար օգտվել վաղ առավոտյան մեզից և քննել դրա գույնը, թափանցիկությունը, նստվածքը, ծավալը, բույրն ու փրփուրը: Այդ պատճառով ոմանք նրան համարում են տարրալուծարանային գիտությունների և Նեֆրոլոգիայի հիմնադիրը: Նա ի դեպ առաջին բժիշկն է, որ գտել է կատաղախտի բուժման համար կատաղած շան արյան հակաթույն հատկությունը և այդ առումով կարելի է նրան համարել են նաև  Իմունոլոգիայի հիմնադիրը:

Ավիցեննան առաջին բժիշկն է, որ ճիշտ կերպով բնութագրել է աչքի մկանները, լսողության նյարդները և դիմային նյարդները և ներկայացրել է դեմքի անդամալուծության ախտանշանները, որի պատճառով էլ Նեվրոլոգիական որոշ գրքերում այդ տեսակի անդամալուծությունը նաև «Ավիցեննայի անդամալուծություն» են կոչել: Նա նաև բժշկագիտության մեջ Էպիլեպսիայի առաջին մասնագետներից է և ստուգում կատարելով անցած դարերի բժիշկների տեսակետներում Էպիլեպսիայի մասին նոր տեղեկություններ է փոխանցել: Ռուս բանասերների համոզմամբ Ավիցեննան առաջին բժիշկն է, որ կարել է նյարդները: Նա նաև առաջին բժիշկն է, որ գտել է ֆիզիկապես հիվանդների խմբային բուժման հարցում հոգեբանական գործոնների դերակատարությունը և բուժման համար օգտվել է հոգեբանական մեթոդներից այդ թվում ներշնչման գործոնից: Ոմանք նրան Հոգեսոմատիկայի և հոգեբուժության հայրն են համարում:

Այսպիսով կարելի է ասել, որ Ավիցեննայի գիտական հռչակն ու ներազդեցությունը տարածված է ոչ միայն Իրանում ու իսլամ աշխարհում, այլ աշխարհի տարբեր անկյուններում: Գիտնականների և գիտության պատմաբանների համոզմամբ նա հատկապես բժշկության բնագավառում համաշխարհային գիտնական է: Այդ պատճառով էլ այսօր մեծարվում է բժշկագիտության զարգացման բնագավառում Ավիցեննայի դերակատարությունը: Դա հաստատում են 1959 և 1980 թվականները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես Ավիցեննայի տարի հռչակվելը, 1937-ից 2004 թվականների ընթացքում աշխարհում տարբեր միջազգային համաժողովների գումարումը, 1906-ից 2006 թվականների ընթացքում նրա մասին եվրոպական տարբեր լեզուներով  շուրջ 750 հոդվածների ու գրքերի հրատարակումը, Եվրոպայում «Ավիցեննայի տեղեկացման կենտրոններ» անվամբ կրթական ու գիտական ցանցերի ստեղծումը, նաև Ավիցեննայի անվամբ բժշկական տեղեկությունների բանկի ստեղծումը:

Իրանում էլ շահրիվար ամսվա մեկը՝ օգոստոսի 23-ը, որպես Ավիցեննայի ծննդյան օր և ի մեծարում նրա աշխատությունների և գիտությանը մատուցած ծառայությունների հռչակվել է Բժշկի օր, որպեսզի այդ օրվա ընթացքում հիշատակվելով իրանցի այս մեծ գիտնականի գիտական աշխատանքները նաև մեծարվեն նրանք ովքեր արժևորում են իրենց կոչումը և մինչև կյանքի վերջին պահը փորձում են ամոքել հիվանդների ֆիզիկական ու հոգեկան ցավերը: