Ի հիշատակ Մինայի ողբերգության զոհերի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97106-Ի_հիշատակ_Մինայի_ողբերգության_զոհերի
Սաուդյան Արաբիայի կառավարությունը Մինայի ողբերգության ժամանակ ապացուցեց իր անպատասխանատու վերաբերմունքը: Այդ ցավալի ողբերգության նահատակների հիշատակը մնալու է մուսուլմանների սրտերում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 20, 2018 12:44 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի կառավարությունը Մինայի ողբերգության ժամանակ ապացուցեց իր անպատասխանատու վերաբերմունքը: Այդ ցավալի ողբերգության նահատակների հիշատակը մնալու է մուսուլմանների սրտերում:

Ղորբանի տոնն իսլամական ամենամեծ տոներից  է,  որը մուսուլմաններն անցկացնում են մեծ շուքով: Այդ օրը, Աստծո տան ուխտագնացները Մինայում իրականացնում են հաջի որոշ ծեսեր, դառնում են հաջի: 2015թ սեպտեմբերի 24-ի Ղորբանի տոնը վերածվեց ողբերգության և մեծ ցավ պատճառեց մուսուլման ժողովրդին: Այդ օրն ավելի քան 7 հազար հաջիներ, որոնք պատարստվում էին մասնակցել «քարկոծում» կոչվող արարողությանը, հրշմտոցի ու ծարավի հետևանքով զոհվեցին: Ղորբանի տոնի ժամանակ հաջիները Մաշար-Ալ Հարամից տեղափոխվում են Մեքքայի մոտակայքում գտնվող Մինա քաղաքի շրջաններից մեկը` իրականացնելու «քարկոծման» արարողությունը: Չնայած սաստիկ շոգին, Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար, նրանք գնում են այդ ճանապարհով: Իսկ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ուխտավորների հետ որևէ դեպք տեղի չունենա: Սակայն 2015թ պատահեց հակառակը և տեղի ունեցավ մեծ ողբերգություն:

Մինայի ողբերգության զոհերը

 

 

Ուղղություններից մեկը, որով հաջիները գնում են դեպի այն վայրը որտեղ տեղի է ունենում քարկոծման արարողությունը, 204 փողոցն է: 2015թ. երբ մարդիկ անցնում էին այդ փողոցով, այն հանկարծակիորեն փակվում է, այդտեղով անցնող սաուդյան թագաժառանգների անվտանգությունն ապահովելու համար: Միաժամանակ փակվում է նաև զուգահեռ փողոցը, որտեղ հաջիները կարող են գնալ` հրմշտոցից ազատվելու համար: Դա այն դեպքում, երբ հաջիների թիվը և հրմշտոցն ավելանում էին ամեն րոպե: Առավոտյան ժամը իննից, շոգի և մարդկանց խտության պատճառով, սկսվեց հաջիների լուռ մահը: Չնայած որոշ իրանցի և ոչ իրանցի փրկարարներ կարողացան մի կերպ հասնել դեպքի վայր և մահից փրկել մեծ թվով հաջիների, սակայն սաուդյան ուժերը նրանց նույնպես հեռացրեցին դեպքի վայրից: Սաուդյան Արաբիայի փրկարարներն ու անվտանգության ուժերը վիրավորներին ու զոհերին տեղափոխում էին նույնիսկ կոնտեյներներով: Վիրավորներից մի քանիսը ճանապարհին զոհվեցին, իսկ սաուդյան կառավարությունը նույնիսկ քայլեր չձեռնարկեց, որպեսզի զոհերի դիակներն արագ ճանաչվեն: Դեպքից անցել է 3 տարի, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն պատասխանել շատ հարցերի և զոհերից շատերի ինքնությունը դեռևս չի պարզվել:

 

Իհարկե սաուդյան թագավորությունը բազմիցս ապացուցել է, որ անկարող է ճիշտ կերպով կազմակերպել ուխտագնացությունը և բազաթիվ ողբալի դեպքեր են տեղի ունեցել այս տարիների ընթացքում: Մինայի ողբերգությունից առաջ, նույն  2015թ. Ալ Հարամ մզկիթի մոտակայքում, մեծ շինարարական կռունկը տապալվեց, սպանելով ավելի քան 100 ուխտագնացների և վիրավորելով տասնյակ ուրիշների: 1990թ. թունելի օդորակիչի համակարգի փչանալու հետևանքով զոհվեց 1421 հաջի: 1998, 2004 և 2006թթ. «քարկոծման» արարողության ժամանակ զոհվեց ավելի քան 700 հաջի: 1987թ. Սաուդյան Արաբիայի անվտանգության մարմինները հարձակվեցին մուսուլմանների միասնության արարողության մասնակցած ավելի քան 400 հաջիների վրա:

Մինայում 1975 և 1997թթ տեղի ունեցան հրդեհներ, որոնց հետևանքով հարյուրավոր ուխտագնացներ զոհվեցին: Նման դեպքեր տեղի են ունեցել շատ անգամ և ուխտագնացները չեն վստահում հաջի ուխտագնացության վայրերի ապահովությանը: Նրանք ամեն պահի սպասում են, որ տեղի կունենա որևէ դեպք:

1987թ. Հաջիների սպանությունը` սաուդցի ոստիկանների կողմից

 

 

Սաուդյան թագավորությունն արդեն 86 տարի իշխում է  այդ երկրում, կառավարելով Մեքքան ու Մեդինան: Եվ ըստ երևույթին,  այս տարիների ընթացքում պետք է բավականին փորձ ձեռք բերած լիներ հաջի ուխտագնացների անվտանգությունն ապահովելու հարցում: Սակայն նրանք ապացուցել են հակառակը: Նրանք փորձում են հաջի ուխտագանացությունը կազմակերպելու հարցում իրենց թերացումները կոծկել բազմաթիվ քարոզչություններով, հայտարարելով, որ ողբերգության մի մասը տեղի է ունեցել  Ալ Հարամ  մզկիթը մեծացնելու համար շինարարության պատճառով:  Չնայած որ այս շինարարությունն անհրաժեշտություն  էր, սակայն ուխտագնացների կյանքի անվտանգության ապահովումը նույնպես կարևոր էր: Դրանից բացի, այդ սրբավայրերի վերաբերյալ աշխատանքները կառավարվում են ուխտագնացների գումարներով և բազմաթիվ ներքին ու արտաքին ընկերություններ մեծ շահ են ստանում դրանից: Բացի այդ, սաուդյան կառավարությունն իր վահաբիական գաղափարի հիման վրա, չի վերանորոգում այն սրբավայրերը, որոնք շիական են:

Հաջի ուխտագնացության կազմակերպիչների հանդիպումը Այաթոլլահ Խամենեիի հետ

 

Մինայի ողբերգությունն ապացուցեց, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը չի կարողանում կառավարել հաջի ուխտագնացությունը: Այս ողբերգության հետևանքով զոհվեց 464  ուխտագնաց: Դրանից հետո սպասվում էր, որ շատ երկրներ, որոնց ուխտագնացները եղել են հաջի արարողության ժամանակ,  բացատրություն և հատուցում պահանջեն Սաուդյան Արաբիայից: Սակայն քաղաքական դրդապատճառներով դա տեղի չունեցավ: Իսկ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ուխտագնացներն իրենք են հանդիսացել դեպքի պատճառը: Սաուդյան իշխանություններն այդ դեպքը կապեցին ճակատագրի հետ:

Սաուդյան Արաբիայի կողմից ոչնչացված գերեզմանատուն

 

Իրանի իսլամական հանրապետությունն իր ամբողջ ուժով փորձ է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: Այդ շրջանակներում, առաջին հերթին պարզվեցին իրանցի զոհերի ինքնությունները և նրանց դիերը վերադարձվեցին երկիր: Բացի այդ, ստեղծվեց հանձնաժողով, որպեսզի պարզվեն դեպքի պատճառները: Իսկ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ Ալ-Հարամի ու Մինայի ողբերգությունները չեն կարող  մոռացության տրվել: Նա նշեց, որ պետք է ձևավորվի հանձնաժողով` դեպքի պատճառները հետաքննելու համար, անհրաժեշտ է դիմել միջազգային ատյաններին և անել ամեն ինչ, որպեսզի վերականգնվեն նրանց իրավունքները, որոնք տուժել են այս դեպքի հետևանքով: Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել ապահովել հաջիների անվտանգությունը, պետք է պատասխան տան: Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի դատական մարմինները, Հաջի կազմակերպությունը  և ԱԳ նախարարությունը պետք է լրջորեն հետևեն այս հարցին, որպեսզի պաշտպանեն ողբերգության զոհերի ընտանիքների իրավունքները:

Մինայի ողբերգության զոհերը

 

Իրանցի պաշտոնյաները ձեռնարկել են քայլեր, որպեսզի Մինայի ողրբերգության հարցը ներկայացվի միջազգային ատյաններին, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոչընդոտ են հանդիսացել այդ քայլերին: Իրանի մարդու  իրավունքների շտաբի քարտուղար Մուհամմադ Ջավադ Լարիջանին այս կապակցությամբ ասել է. «Այս գործի փաստերից շատերը գտնվում են Իրանի սահմաններից դուրս, ինչի հետևանքով հարցի հետաքննությունը երկարում է: Դեպքը տեղի է ունեցել մի երկրում, որը չունի վստահելի դատական համակարգ»: Իրանը պահանջում է  ձևավորել միջազգային հանձնաժողով` դեպքի պատճառները պարզելու նպատակով, սակայն Սաուդյան կառավարությունը դեմ է այդ առաջարկին: Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Նաղավի Հոսեյնին այս մասին ասում է. «Հանձնաժողովի ձևավորման հարցը ներկայացվել է վաղուց, սակայն Սաուդյան Արաբիան չի ցանկանում, որպեսզի պարզվի դեպքի ատասխանատուն»: Պարզից էլ պարզ է, որ դեպքի պատասխանատվությունը կրում է  Սաուդյան Արաբիան, որը բազմիցս ապացուցել է հաջի ուխտագնացությունը կազմակերպելու հարցում իր անկարողությունը: Հարկ է նշել, որ որոշ փորձագետներ, հիմնվելով փաստերի վրա, հայտարարել են, որ Մինայի ողբերգությունը տեղի է ունեցել դիտավորյալ կերպով: Իսլամի տեսակետից, հաջի ուխտագնացությունը շատ կարևոր է և պետք  է անցկացվի շքեղ կերպով, ապահովելուվ մասնակիցների անվտանգությունը: Սակայն Մինայի ողբերգությունը և 7000 ուխտագնացների զոհվելու փաստը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ սաուդյան թագավորությունը չի կարող ճիշտ կազմակերել հաջի ուխտագնացությունը: Ինչևէ, Սաուդյան Արաբիան այս փաստն ընդունի թե ոչ, այս դեպքի նահատակների հիշողությունը չի ջնջվելու մուսուլմանների սրտերից ու հոգիներից: