Իսլամաֆոբիան արևմուտքում (44)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք նիդերլանդացի հայտնի հակաիսլամիստ Գերտ Վիլդերսի ծրագրի՝ իսլմական սրբությունների անարգման թեմայով անցկացվելիք ծաղրանկարների ցուցահանդեսի մասին:
Նիդերլանդացի հայտնի հակաիսլամիստ Գերտ Վիլդերսը ձգտում է հակաիսլամական նոր ալիք առաջացնել: Նիդերլանդների Ազատություն կուսակցության հակաիսլամ ու ծայրահեղական ղեկավարը հունիսի 13-ին իր թուիթերյան էջում գրել է.«Հակաահաբեկչական ծառայությունը իր համաձայնությունն է տվել, որ պառլամենտում Ազատության կուսակցության տրամադրության տակ գտնվող ապահով բաժիններում Մոհամմեդ մարգարե թեմայով ծաղրանկարների մրցություն անցկացնենք: Հետևաբար մենք իրականացնելու ենք այն»: Վիլդերսն ասել է.«Նիդերլանդների ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը կանաչ ազդանշան է ցույց տվել: Հավանաբար 2018թ. ավարտին անցկացնենք այս մրցությունը»: Նիդերլանդների պառլամենտի այս ծայրահեղական պատգամավորը հայտարարում է, որ Նիդերլանդներում այս մրցության անցկացումը խոսքի ազատության գոյության ապացույց է համարվում:
Նախատեսվում է, որ ամերիկացի ծաղրանկարիչ Բուշ Ֆաուստինը, որ նմանատիպ մրցույթի հաղթող է ճանաչվել 2015թ. լինի այս մրցության իրավարարը: Գերտ Վիլդերսը Նիդերլանդներում հայտնի է իր հակաիսլամական դիրքորոշումներով: Նա կոչ է անում սահմանափակել մուսուլմանների հասարակական գործունեությունները և Նիդերլանդներից ու եվրոպական այլ երկրներից վերացնել իսլամական խոհրդանշանները այդ թվում նաև մզկիթները: Ավելի վաղ Վիլդերսը կոչ էր արել Նիդերլանդներում արգելել Ղուրանը: Նիդերլանդների երկրորդ մեծ կուսակցություն համարվող Ազատություն կուսակցության ղեկավարը իսլամական սրբություններն անարգելը խոսքի ազատություն է համարում: Նա առաջին անգամ 2008թ. գարնանը «Խռովություն» անունով իսլամական սրբություններն անարգող ֆիլմի արտադրմամբ համաշխարհային ճանաչում գտավ: 15 րոպե տևողությամբ այս ֆիլմը կազմված է երկու բաժիններից, որտեղ խոսքեր չեն հնչում և ֆիլմը իրար կողքի դնելով հեռուստատեսային ֆլիմերի կադրեր կամ էլ օրաթերթերից պոկված էջեր ներկայացնում է իր ասելիքը: «Խռովություն» ֆիլմի բոլոր կադրերում մուսուլմանները ներկայացվում են որպես ծայրահեղական ու բռնատենչ անձինք: Ֆիլմի առաջին բաժնում լսվում են Ղուրանի այաներ և անմիջապես հետո շատ ցավալի ու տխուր տեսարաններ են ցուցադրվում ինչպես սեպտեմբերի 11-ի պատկերները, Թալիբանի կողմից աֆղան կնոջ մահապատժի ենթարկվելը, Մադրիդի ռմբադրումը, տարբեր մարդկանց գլխատելը և այլն: Ֆիլմի երկրորդ բաժնում ներկայացվում է մուսուլմանների կյանքը Եվրոպայում:
Ֆիլիմի արտադրումն ու տարածումը արժանացավ աշխարհի մուսուլմանների ու ազատախոհների ծավալուն բողոքներին ու քննադատություններին: Նիդերլանդների հեռուստատեսության հրեա պրոդյուսեր Հարի Վեբնթերը «Ֆոլքս Ռանթ» հայտնի օրաթերթի առաջին էջում տպագերլով մի գովազդ գրել է.«Եթե Վիլդերսը մուսուլմանների ու Ղուրանի դեմ խոսքերը հրեաների ու Թովրայի դեմ ասած լիներ անիմջապես կմեղադրվեր հրեաատյացության մեջ ու դատավարությունից հետո քաղաքական դաշտից լիովին կարտաքսվեր»: Սակայն Նիդերլանդներում ու եվրոպական շատ երկրներում կառավարություններն ու հակաիսլամական հոսանքները Վիլդերսի անարգանքները խոսքի ազատություն են անվանում: Դրա փոխարեն ազտատենչության հավակնորդ եվրոպական պետությունները մուսուլմանների բողոքի հակազդեցությունները տեսնելով իսլամական ուսուցումները ծայրահեղական ու բռնատիրական են անվանում: Նրանք ծայրահեղական խմբերի ահաբեկչական գործողությունները վերագրում են իսլամ կրոնի և Ղուրանի ուսուցումներին, որ մինչև իսկ Ֆրանսիայի քաղաքականության և արվեստի ոլորտի որոշ հայտնի դեմքեր կոչ են անում զեղչել Ղուրանի որոշ հատվածները: Արևմտյան կառավարությունները իրենց երկրներում հակաիսլամական գործողությունների նկատմամբ դիրքորոշումներում շարունակ խոսում են չափավորական իսլամի տարածման մասին: Եթե չափավորական իսլամ ասելով նկատի ունեն կրոնի անունով հակամարդկային ու հակաբարոյական գործողություններ իրականացնող կազամկերպությունների դեմ պայքարը անկասկած ոչ մի խելացի ու բանիմաց մարդ դեմ չի լինի այդ պայքարին: Արևմտյան պետությունները գիտակցաբար թիրախ են դարձրել իսլամ կրոնն ու մուսուլմաններին և ջանքեր են գործադրում ցանկացած ահաբեկչական քայլ վերագրել իսլամ կրոնին այն անվանելով բռնատենչ ու ծայրահեղական կրոն: Աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց կուսուակցությունների տարածումն ու աճը, ինչպես Գերտ Վիլդերսի Ազատություն կուսակցությունը լուրջ վտանգ ու սպառնալիք է համարվում արևմտյան հասարակության ու ողջ մարդկության համար: Արևմտյան կառավարություններն ու լրատվամիջոցները շարունակ խոսում են չափավորական իսլամի մասին: Ահաբեկչությունը ինչ անվան տակ և որ անձի ու խմբի կողմից էլ կատարվի դա ահաբեկչություն է: Հետևաբար պետք է ճիշտ բացատրել այդ երևույթը: Անյպես որ վերջին տարիների ընթացքում քրիստոնյա անձանց կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների բերումով «Չափավորական քրիստոնեություն» թեմայով զրույցներ են առաջացել: Սակայն չնայած ՄԱԿ-ի կողմից վավերացված բանաձևերին ու միջազգային հանրության հակառակություններին պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի կողմից իրականացվող հանցագործությունները «Չափավորական հրեականություն» թեմայով զրույցի առաջացման պատճառ չեն դարձել:
Արևմտյան պետություններն իսլամական սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը մեկնաբանելով խոսքի ազատության շրջանակներում և չափավորական իսլամի տարածման ու ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով մուսուլմաններին սահմանափակելու քայլով փափուկ պատերազմ են իրականանցնում մուսուլմանների դեմ: Եվրոպայում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների աճը և իսլամական խորհրդանշանները վերացնելու հարցով նրանց ջանքերը վկայում են այն իրականության մասին, որ Եվրոպայում աջակողմյան ավանդական կուսակցություններում իսլամատյացությունն ու ծայրահեղականությունը արմատականացման փուլում է: Բրիտանիայի իսլամական խորհուրդը մի բաց նամակում այդ երկրի չափավորականներին կոչ է արել ներկուսակցական անկախ կոմիտե ձևավորել իսլամաֆոբիայի հարցը հետաքննելու նպատակով: Այս խորհուրդը հայտարարել է, որ Բրիտանիայի չափավորական կուսակցության մեջ իսլամաֆոբիայի դեպքերը դարձել են շաբաթական դեպքեր: Այդ նամակում ասված է.«Կուսակցության ղեկավար Թորի Բրենդեն Լույիսին կոչ ենք անում վստահություն ձեռք բերել, որ ռասիզմը Բրիտանիայի չափավորական կուսակցության մեջ ոչ մի տեղ չունենա»: Բաց նամակի մեջ ներկայացված է ապրիլ ու մայիս ամիսների ընթացքում տեղի ունեցած հակաիսլամական դեպքերի ցանկը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հասցեագրված բաց նամակում այդ երկրի Լորդերի պալատի անդամ Լուիդ Շեյխը Մեյին կոչ է արել իսլամաֆոբիայի հարցով անկախ հետաքննություն անցկանցել չափավորական կուսակցության անդամների շարջանակում: Շեյխը գրել է.«Ձեզ՝ Բրիտանիայի վարչապետիդ կոչ եմ անում հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկել այս ոլորտում անկախ հետաքննություններ անցկացնելու համար: Մենք պետք է քննարկենք իսլամաֆոբիայի վրա հիմնված վերաբերմունքները և հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք դրանց դեմ»: Եվրոպական հասարակություններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպական պետությունների հակաիսլամական քաղաքականությունների արդյունքում ԶԼՄ-ներում բացասական ու ոչ իրական պատկեր է ներկայացվել իսլամ կրոնից և Եվրոպայում աճել են հակաիսլամական գաղափարները: Եվրոպական շատ երկրներում մուսուլմանների դեմ գործադրվող բռնությունների աճը վկայում է այս իրականության մասին: