Թուրքիան ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը
Թուրքիան պաշտոնապես ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Թուրքիայից ԱՄՆ ներկրվող մետաղների մաքսատուրքերի բարձրացման պատճառով:
Թուրքիայից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի հարկերի բարձրացման մասին Անկարան պաշտոնական բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ավելի վաղ Չինաստանի կառավարությունը նման քայլի դիմեց Միացյալ Նահանգների դեմ:
Ամերիկյան USA Today պարբերականի էջերում հրապարակած հոդվածում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել Թուրքիայի հետ առկա լարվածությունը ։ «Թրամփը պետք է մաքսատուրքերը բարձրացնելու փոխարեն փորձի ապավինել դիվանագիտական ճանապարհին»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Ավելի վաղ Reuters- ը հայտնել էր, որ Թրամփի կողմից տարբեր երկրների դեմ տնտեսական պատերազմ սկսելու որոշումից հետո, Թուրքիայից ԱՄՆ-ի պողպատի արտահանումը կրճատվել է 2018 թվականի առաջին հինգ ամիսներին: Պետք է նշել, որ Թուրքիան նույնպես հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա ևս սակագներ է սահմանել:
Թվում է, որ ԱՄՆ-ի կողմից սանկցիաների կիրառման վրա չափից ավելի հենվելը կորցրել է իր նախկին ուժը:
Ներկայումս աշխարհի երկրները գտնում են, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում դոլարի համակարգը, ինչպես նաև ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները գործիք են դարձել Վաշինգտոնի ձեռքում որը նա օգտագործում է նույնիսկ իր դաշնակիցներից ցանկացած հակառակությունը զսպելու համար:
ԱՄՆ պատժամիջոցները պատճառ են դարձել նույնիսկ այդ երկրի կողմից հաստատված կառույցները, ինչպիսիք են ազատ առեւտրի ռեժիմը համաշխարհային ասպարեզում, անարդյունավետ դառնալ:
ներկայումս Միացյալ Նահանգների և աշխարհի այլ երկրների միջև մեկնարկել է առևտրային լայնածավալ պատերազմ:
Այս պայմանները պատճառ են դարձել, որ Թուրքիան բողոք ներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը `կասկածի տակ դնելով Թրամփի եւ ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցները:
Այս բողոքարկման նպատակն է կասկածի տակ դնել Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների լեգիտիմությունը և մյուս կողմից իրավական և միջազգային ճնշումներ գործադրելով, կանխել այդ գործընթացի շարունակումը:
Տնտեսագետ Ամիտրա Ջիտը համոզված է, որ ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական գործողությունները անորոշություն են առաջացրել շուկաներում, ինչը անհնար է դարձրել տնտեսական ակտիվիստների համար երկարաժամկետ որոշումներ կայացնելը:
Թրամփի միակողմանի պատժամիջոցներից և սակագնային համակարգից տուժած այլ երկրների հետ Թուրքիայի մերձեցումը, կարող է ստեղծել այն ճնշումը, որն անհրաժեշտ է Ամերիկայի վարքագիծը փոխելու համար, կամ կարող է վերջապես օգնել ստեղծել նոր ֆինանսական և բիզնես համակարգ: