Արդյո՞ք լրատվամիջոցները ժողովրդի թշնամին են
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97236-Արդյո_ք_լրատվամիջոցները_ժողովրդի_թշնամին_են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԶԼՄ-ների միջև սկանդալն ամեն օր թևակոխում է նոր փուլ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այդ թեմային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2018 12:01 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԶԼՄ-ների միջև սկանդալն ամեն օր թևակոխում է նոր փուլ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այդ թեմային:

ԱՄՆ-ի մամուլը պատմական ու աննախադեպ մի քայլ է ձեռնարկել Թրամփի դեմ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Բոստոնում լույս տեսնող մի օրաթերթ իր գործընկերներին կոչ արեց միասին պատասխանել ԶԼՄ-ների հասցեին հնչեցված Թրամփի հարձակումներին: Արդյուքնում որոշվեց, որ թվով 70 օրաթերթ ու պարբերական, օգոստոսի 16-ին հրապարակեն մի խմբագրական` Թրամփի դեմ:  

 

 

 

Boston Globe օրաթերթի գլխավոր խմբագրի օգնական Մերջրի  Փրիթչարդն անդրադառնալով մամուլի դեմ ուղղված Թրամփի հայտարարություններին, ասել է. «Մենք ժողովրդի թշնամին չենք, որքան էլ որ Թրամփը պնդում է դա»: Թրամփը հայտարարում է, որ մամուլը լայնածավալ ու անարդար կերպով անդրադառնում է իրեն: Նա մամուլին մեղադրում է  սուտ լուրեր տարածելու մեջ: Boston Globe-ը ԱՄՆ-ի բոլոր օրաթերթերին կոչ արեց օգոտսոսի 16-ին խմբագրականներ հրատարակելով, անդրադառնալ ազատ մամուլի դեմ կեղտոտ պատերազմին: ԱՄՆ-ի մի շարք մեծ լրատվամիջոցներ, այդ թվում` Հյուսթոն Քրոնիլը, Մինափոլիսը, Մայամեյ Հերալդը, Սթարթ Թրիբունը և Դենոր Փոսթը հայտարարեցին, որ մասնակցելու են շարժմանը: Այս կոչից հետո մամուլը բաժանվեց երկու մասի: Օրինակ Washington Post թերթի  գլխավոր խմբագիրներից Մարթին Բարոնը Թրամփին պատասխանելու նախաձեռնության ընդդիմադիրներից էր: Նա հայտարարեց. «Մենք կառավարության դեմ չենք պատերազմում: Մենք մեր գործն ենք անում և շարունակելու ենք աշխատել»: Իսկ Ժուռնալիստիկայի համալսարանի դասախոս Չեյր Օզենը հայտարարեց, որ լրագրողները պետք է պաշտպանեն իրենք իրենց և դա համապատասխանում է լրագրության ամենակարևոր նպատակներից մեկին: «Կարևոր է, որ պահպանենք մեր սառնասրտությունը: Սակայն դրանից ավելի կարևոր է ճշմարտության մասին խոսելը». ասել է նա:

 

Լրագրողների  մի մասը նշում են, որ բարոյական արժեքները պահանջում են խոսել այս մասին, քանի որ Թրամփի հայտարարությունները վնասում են լրագրողներին: Նրանք անդրադարձել են նաև Մերիլենդի դեպքին, երբ զինված անձը հարձակվելով թերթի խմբագրության վրա, սպանել էր 5 հոգու: Հենց այդ հիման վրա, նշվում է, որ մամուլի դեմ ուղղված Թրամփի հայտարարություններն ավելի են սրում ծայրահեղականների տրամադրությունները:

Ձեր կարծիքով որտեղի՞ց է սկսվել այս թշնամությունը: Արդյո՞ք լրատվամիջոցները չափազանցնում են իրենց նկատմամբ  Թրամփի թշնամությունը, թե ինչպես ասում են որոշ շրջանակներ, Թրամփն իրականում խաբեբա է, որը փորձում է  մամուլին ներկայացնել որպես ժողովրդի թշնամի:

Պետք է ասել, որ բռնատերերի կողմից ամբոխի վրա իշխելու միջոցներից մեկը ինֆորմացիոն հոսքերի կառավարումն է: Սա նշանակում է, որ գոյություն ունեն լրատվական աղբյուրներ, որոնք կառավարվում են կառավարությունից կախված ուժերի կողմից  և հնարավոր չէ առանց ռեակցիայի ու հետևանքի չեզոքացնել դրանց: Նման պայմաններում, իշխանությունից կաված անձինք մշտապես փորձում են հեղինակազրկել այս լրատվամիջոցներին ու նրանց ծիծաղելի կամ սուտ ներկայացնել: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը մինչև որ մնան միայն իրենց ենթարկվող ԶԼՄ-ները, որոնք պետք է զբաղվեն պրոպագանդայով: Դոնալդ Թրամփը, օգտվելով այս միջոցից, 2017 առ այսօր իր ողջ ուժն ի գործ է դրել և բազմիցս մամուլին ու լրատվամիջոցներին անվանել է ստախոս, խաբեբա ու ԱՄՆ-ի ժողովրդի թշնամի:

CBS-ին տված հարցազրույցում նա ասել է. «Լրագրողներին շատ եմ հարգում: Սակայն պետք է ասեմ, որ ստախոսությունն ու խաբեբայությունն այս աշխատանքում գտնվում են բարձր մակարդակի վրա»: Թուիթերյան գրառումներից մեկում նա ասել է. «Սուտ լուրերի հեղինակներն ինձ չեն սիրում, որովհետև ես ասում եմ, որ նրանք ժողովրդի թշնամին են: Նրանք գիտեն, որ ես ճշմարտությունն եմ ասում: Ես մեծ ծառայություն եմ մատուցում ԱՄՆ-ի ժողովրդին` ներկայացնելով այս խնդիրը: Նրանք դիտավորյալ կերպով տարաձայնություն ու անվստահւթյուն են սերմանում ժողովրդի մեջ: Նրանք նույնիսկ կարող են պատերազմ հրահրել:  Նրանք շատ վտանգավոր են ու հիվանդ»: Նման հայտարարություններն ի վերջո ԶԼՄ-ներին ստիպեցին հակազդել: New York Times-ի հրատարակիչ Արթուր Սալզբերգերն ԱՄՆ նախագահին կոչ արեց լրագրողներին չհամարել մարդկանց թշնամի, քանի որ այդպիսով ձևավորվում է  ագրեսիա` ուղղված լրատվամիջոցների դեմ: Իսկ հանրապետական սենատոր Ջեֆ Բլեյքի ասելով, այս վերաբերմունքը հիշեցնումէ  ԶԼՄ-ների նկատմամբ Ստալինի վերաբերմունքը: Իսկ ինչու են ԶԼՄ-ները ներկայացվում որպես մարդկանց թշնամիներ:  Որոշ փորձագետներ համոզված են, որ ԱՄՆ-ի մամուլը և լրատվամիջոցները վերջին ամիսներին դիմել են ծայրահեղ քայլերի, ինչը մեծացրել է լարվածությունը: Ի պատասխան պետք է ասել, որ լրատվությունը քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության անքակտելի մասն է և քաղաքականության հետ ուս ուսի, առաջ է շարժվում: Իսկ դիվանագետ պաշտոնյայի պարտականությունն է կարգավորել խմբերի ու կուսակցությունների և իշխանության միջև հարաբերություններն ու կառավարությունների հարաբերությունները: Թերևս քչերը չգիտեն , որ լրատվության հիմքում ընկած է քննադատությունը: Լրագրողը պարտավոր է խոսել իրականության մասին ու ներկայացնել այն:  

Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն ըստ արժանվույնս չի կարգավորել աշխարհի հարաբերություններն իր երկրի հետ, այլ նրա քայլերի արդյունքում թշնամությունը և տարաձայնություններն ավելի են խորացել: Նույնը տեղի է ունեցել նաև երկրի ներսում: Որպես օրինակ, Թրամփն անընդհատ փոփոխել է կառավարության անդամներին, հեռացրել խորհրդատուներին ու տնօրեններին, չեղարկել նախկին կառավարության կողմից վավերացված օրենքները, չեղարկել Օբամաքեյր անվամբ հայտնի համընդհանուր ապահովագրության  ծրագիրը: Բացի այդ, նա բազմաթիվ բախումներ է ունեցել ԶԼՄ-ների հետ: Ինչ վերաբերում է  արտաքին աշխարհի հետ հարաբերություններում նրա քայլերին, նշենք դրանցից մի քանիսը:

Նախ` նա հրաժարվեց անդրատլանտյան առևտրային պայմանագրից, Փարիզի բնակլիմայական համաձայնագրից, դուրս  եկավ ՅՈՒՆՍԵԿՕ-ից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից, ՄԱԿ-ի համաշխարհային պայմանագրից, որը վերաբերում է  էմիգրանտներին: Բացի այդ, նա հրաժարվեց Իրանի հետ ձեռքբերված միջուկային համաձայնագրից, որ 12 տարի տևած բանակցությունների արդյունք է: Այսպիսով, Թրամփը ցույց  տվեց, որ ունենալով առևտրականի հոգեբանություն, չի հետևել որևէ գաղափարախոսության և ամեն ինչ դիտել է իր նեղ շահերի տեսանկյունից: Ուրեմն եթե որևէ լրատվամիջոց կամ մամուլի ներկայացուցիչ նրան քննադատում է, համարվում է  թշնամի:

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր  Դեյվիդ Քայեն և մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ հանձնակատար Էդիսոն Լանզան տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է , որ Թրամփի հարձակումները ռազմավարական բնույթ են կրում և նպատակ ունեն ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը թուլացնել ու ճշմարտության նկատմամբ թերահավատություն տարածել: Նրանց ասելով, երբ ԱՄՆ նախագահը լրատվամիջոցներին ներկայացնում է  որպես ԱՄՆ-ի թշնամի, կամ չի ցանկանում պատասխանել լրատվամիջոցների հարցերին, կամ նպատակ ունի թշնամություն սերմանել նրանց դեմ: Նրանք կառավարության անդամներին կոչ են արել թույլ չտալ, որ այս ընթացքը շարունակվի, քանի որ երկու տարի շարունակ լրատվամիջոցների դեմ հարձակումները կարող են երկարատև ու բացասական հետևանքներ ունենալ և մարդիկ կարող են այլևս չհավատալ ԶԼՄ-ներին ու կառավարության մարմիններին: Այս բոլոր բախումներով հանդերձ, փորձագետները ենթադրում են, որոշ ժամանակ անց այս տարաձայնությունների կրակը կմարի և մամուլն այլևս չի դառնա Թրամփի հարձակումների թիրախը: Indipendent-ը վերջերս գրեց. «New York Times-ին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթելու է  2020թ նախագահական ընտրություններում: Նա նշել է, որ ԶԼՄ-ները կախված են իրենից և քանի որ իրենից մեծ շահեր ունեն, հաջոդ ընտրությունների ժամանակ կլուսաբանեն իր քարոզարշավը»: Թրամփը հավելել է, որ ընտրություններից վեց ամիս առաջ լրատվամիջոցները կսիրահարվեն իրեն: Ով գիտի, գուցե Թրամփի ստալինյան սադրանքներն ի վերջո ամերիկացի լրագրողներին կտանեն դեպի այս անբարեբաստիկ անհիշաչար սիրահարություն: