Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (79)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի «Փարդիս» տեխնոպարկի հետազոտողները նախագծել են նորածինների ու երեխաների մոտ սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման համակարգ, որի տեխնիկական գիտությունը Բելգիայի մենաշնորհն էր: Բնածին սրտային անբավարարությունը նորածինների մոտ ամենատարածված հիվանդությունն է: Մեծ թվով երեխաներ են այդ արատով ծնվում ՝ չունենալով ոչ մի ախտանշան: Որոշ դեպքերում մինչև 12 տարեկան հիվանդությունը չի ախտորոշվում և չի բացահայտվում, ինչն էլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ , ինչպես օրինակ սիրտանոթային լուրջ հիվանդությունների առաջացումը : Այդ խանգարումները կարող են նույնիսկ սրտի կանգի հանգեցնել: Նորածինների ու երեխաների շուրջ 30 տոկոսի մահվան պատճառը սիրտանոթային արատներն են: Ուստի չափազանց կարևոր է վստահ լինել, որ նորածնի մոտ չկան արատներ, կամ էլ նրանց առկայության դեպքում, արագ ախտորոշել այդ խանգարումները:
Առ այսօր երեխաների սիրտանոթային հիվանդությունների ստույգ ախտորոշումը կատարվում էր միմիայն գերմասնագիտական կենտրոններում ՝ էլեկրասրտագրության սարքերի միջոցով: Ուստի գիտնականները ներկայացրեցին նորածինների բնածին սիրտանոթային հիվանդությունների փորձարկման ախտորոշման համակարգ ՝ POUYA-HEART թվային լուսասրտագրության սարքը: Սարքի օգնությամբ հնարավոր է ախտորոշել երեխաների բնածին գաղտնի սիրտանոթային խանգարումները ՝ կանխելով հիվանդության ծանր ու անդառնալի հետևանքները: Սարքը երեխայի սրտի ձայնային ազդանշանների հաճախականության տիրույթը ճշտելով ու բացահայտելով, ախտորոշում է բնածին ու ձեռքբերովի խանգարումներն ու անբավարարությունները:
Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի լազերային և պլազմային գիտությունների ինստիտուտի օպտոգենետիկայի խմբի հետազոտողները պատրաստել են օպտիկական զոնդեր, որոնք ունեն Օպդորոդ կոչվող նյարդային համակարգի միաժամանակ խթանելու և արձանագրելու կարողություն: Գյուտը կիրառվում է քայլող կենդանիների նյարդային համակարգի լուսային վերահսկման համար : Գիտնականի խոսքով, օպտոգենետիկական տեխնիկայում Օպդորոդի կիրառումը հնարավորություն է տալիս կենդանի հյուսվածքում ուսումնասիրել և վերահսկել որոշակի բջիջների ֆունկցիան: Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի նեյրոնային գիտությունների ինստիտուտում Օպդորոդների օպտիմալացման համար օպտիկական զոնդերի փորձարկումները հաջողությամբ են ավարտվել:
Ըստ գիտնականների, գլխուղեղը կազմված է տարատեսակ նեյրոնային բջիջներից: Մեկ բջջի տարրալուծման միջոցով գլխուղեղի գործառույթի վերլուծումը կարող է օգնել հասկանալ գլխուղեղի իրական մեխանիզմը: Չափազանց փոքր միանեյրոնի էլեկտրոնային ազդանշանների գրանցումը և շարժուն կենդանիների համար միաբջիջ հյուսվածքի գործունեության հստակ անջատումը չափազանց բարդ գործընթաց է: Օպտիկական մեթոդներն ավելի ճշգրիտ են և նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման հարցում էլեկտրոնային մեթոդների համեմատությամբ ավելի քիչ վնասակար են: Ազատ նեյրոնային սիգնալների գնահատման համար անհրաժեշտ են իրական ժամանակահատվածում նյարդային ազդանշանների վերլուծումն ու էլեկտրոդային դիրքի վերահսկման համար տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը:
Հետազոտության պատասխանատու գիտնականի ասածով, միանեյրոն ազդանշանների գրանցման մյուս բարդությունը վերաբերում է սիգնալների գրանցման ու հզորացման համակարգերին, որոնք մեծ չափսեր ունեն և միջհոսանքային կապեր ստեղծելու համար մալուխների կարիք ունեն: Կենդանիները սակայն մալուխները տեղափոխելու հնարավորություն չունեն: Խնդիրը լուծելու համար, նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի օպտոգենետիկական լաբորատորիայի հետազոտողները Թեհրանի համալսարանի պոլիտեխնիկ ու համակարգչային գիտությունների համալսարանի համագործակցությամբ, կենդանիների միջոցով փոխադրվող միանեյրոնային ազդանշանների համակարգ են նախագծել: Գիտնականների ասածով, օպտիկական սարքավորումների զարգացման և օպտոգենետիկական տեխնիակների կիրառման օգնությամբ, հնարավոր կլինի ապագայում ներկայացնել նյարդային շատ հիվանդությունների ախտորոշման ու բուժման մեթոդները:
Գիտնականները հայտնաբերել են Գլիոբլաստոմա հիվանդության դեմ պայքարի եզակի մեթոդ: Գլիոբլաստոման գլխուղեղում առաջացող ուռուցքներից ամենաագրեսիվ չարորակ ուռուցքների ու նորագոյացությունների քաղցկեղն է: Սկզբում գլիոբլաստոմայի նշաններն ու ախտանշանները կարող են լինել գլխացավեր, անձնային փոփոխություններ, սրտխառնոց, ինչպես նաև ուղեղի կաթված հիշեցնող նշաններ։ Ախտանշանների խորացումը հաճախ արագ է լինում։ Այն կարող է զարգանալ մինչև գիտակցության կորուստ։ Երբեմն ռիսկի գործոն կարող է հանդիսանալ գենետիկ հիվանդությունը և նախորդող ճառագայթային բուժումը։ Գլիոբլաստոմաները կազմում են գլխուղեղի ուռուցքների 15%-ը։ Նրանք կարող են առաջանալ նորմալ գլխուղեղի բջիջներից: Չկա մի եղանակ, որի միջոցով հնարավոր կլինի կանխել հիվանդության առաջացումը։ Բուժումը հիմնականում ներառում է վիրահատություն, որից հետո քիմիոթերապիա և ճառագայթային բուժում։ Չնայած առավելագույն բուժմանը՝ ուռուցքը սովորաբար ախտադարձում է։ Ախտորոշման հաստատումից հետո առավել հաճախ կյանքի տևողությունը կազմում է 12-ից 15 ամիս, 3-5%-ից քիչ դեպքերում՝ 5 տարուց ավել։ Առանց բուժման, կյանքի տևողությունը սովորաբար 3 ամիս է։ Այն ամենահաճախ հանդիպող գլխուղեղի չարորակ ուռուցքն է և երկրորդը՝ գլխուղեղի ուռուցքների մեջ: Տարեկան 100,000 մարդուց 3-ի մոտ առաջանում է այս հիվանդությունը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները նանոտարրեր են ստեղծել, որոնք կարող են գլխուղեղի ուռուցքային բջիջներ ներխուժելով, արյան անոթների և երկու դեղատեսակների օգնությամբ, ոչնչացնել քաղցկեղային բջիջները:
Նանոտարրերից մեկը Լիպոսոմն է , որոնք գլխուղեղի վնասված շերտեր դեղորայքը փոխադրող ճարպային շիթեր են պարունակում: Նանոտարրերին հնարավոր է ավելացնել Temozolomide կոչվող դեղը, որը կիրառվում է նաև քիմիաթերապիայում: Դեղը քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ին վնասելու եզակի կարողություն ունի : Դեղի էֆֆեկտիվությունը մեծացնելու և գլխուղեղի արյունատար անոթներում դրա հոսքը հեշտացնելու համար, նրան ավելացվում է նաև մի տեսակ սպիտակուց: Ներկայումս գիտնակնները դեղորայքը հաջողությամբ փորձարկել են մկների վրա և մտադիր են ապագայում այն կիրառել մարդկանց վրա: