Իսրայելի ապարտեիդի դեմ պայքարի օր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97392-Իսրայելի_ապարտեիդի_դեմ_պայքարի_օր
Երբ 2018թ. հուլիսի 19-ին Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) հաստատվեց «Հրեական պետություն» ռասիստական օրենքը: Բռնագրավված տարածքներում բնակվող պաղեստինցիների հարցերով գերագույն կոմիտեն այդ օրը հայտարարեց Իսրայելի ապարտեիդի դեմ պայքարի օր:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 27, 2018 12:30 Asia/Tehran

Երբ 2018թ. հուլիսի 19-ին Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) հաստատվեց «Հրեական պետություն» ռասիստական օրենքը: Բռնագրավված տարածքներում բնակվող պաղեստինցիների հարցերով գերագույն կոմիտեն այդ օրը հայտարարեց Իսրայելի ապարտեիդի դեմ պայքարի օր:

Բռնագրավված տարածքներում բնակվող պաղեստինցիների հարցերով գերագույն կոմիտեն քաղաքական մարմին է, որը ձևավորվել է 1982թ.: Կոմիտեի նպատակն է համադրել  բռնագրավված Պաղեստինում արաբների քաղաքական գործունեությունը: Սիոնիստական ռեժիմի Քնեսեթը հուլիսի 19-ին հաստատեց «հրեական պետություն»ռասիստական օրենքը: Այս օրենքը ողջ Պաղեստինը համարում է  հրեաների երկիր, պաղեստինցիներին զրկելով քաղաքացիական ու մարդկային բոլոր իրավունքներից: Սա ամերիկյան նախագիծ է, որն իրականացվել է ԱՄՆ կառավարության կողմից հաստատված “Դարի գործարք”-ի շրջանակներում: «Հրեական  պետություն» օրենքը, որը համարվում է  մարդկային պատմության ամենառասիստական օրենքներից մեկը, ապացուցեց, որ այս ռեժիմն իսկապես   ապարտեիդ է իրականացնում: Սիոնիստական ռեժիմի քայլերն ապացուցել են դա: Ապարտեիդի հանցագործությունն արգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիան  հաստատվեց 1973թ. ՄԱԿ-ի կողմից: Ընտրությանը չմասնակցեցին ԱՄՆ-ն ու Իսրայելը: Այս նախագիծն առաջ քաշվեց միջազգային կոնվեցնիայի շրջանակում`  ապարտեիդը պատժելու նպատակով: Կոնվենցիայի երկրորդ կետի համաձայն` ապարտեիդը համարվում են այն քայլերը, որոնց նպատակն է մի ռասայի կողմից ճնշման ենթարկել մեկ ուրիշ ռասայի: Իսկ ճնշված ռասան զրկվում է  ապրելու և ազատության իրավունքից և ենթարկվում հալածանքների, կորցնում ունեցվածքը, սահամանափակվում է այս ռասայի ներկայացուցիչների երթուդարձի ու բնակության իրավունքը: Այլ խոսքով, սա ռասայական խտրություն է: Ապարտեիդի օրենքի համաձայն, մարդկային քաղաքացիական իրավունքները դասակարգվում են ըստ ռասայական պատկանելիության:

Ապարտեիդի ժամանակ ստեղծվում են հատուկ թաղամասեր, ռասայական հատուկ խմբերի համար: Այլ խոսքով,  ապարտեիդը կրոնական ու ռասայական խտրության վրա հիմնված համակարգ է, որի պատճառով ձևավորվում է  սոցիալական մասնատում: Դա ստեղծվում է  այն ժամանակ, երբ տարբեր ռասաների ներկայացուցիչները ֆիզիկապես բաժանվում են իրարից և զրկվում իրավունքներից: Բացի այդ, ճնշվող ռասայի ներկայացուցչները զրկվում են իրենց շահերից ու հանրային ծառայություններից օգտվելու իրավունքից: Ապարտեիդի օրենքը մարդկանց քաղաքացիական իրավունքի օրենքը դասակարդգում է  ըստ նրանց ռասայական պատանելիության: Եթե քննարկենք Հարավային Աֆրիկայի ապարտեիդը և այն համեմատենք Իսրայելի   ապարտեիդի հետ, որը շարունկավում է  մինչև այսօր, կարելի է հասկանալ, որ վերջինս ավելի դաժան է: Սիոնիստական ռեժիմի բոլոր նախագծերը ռասիստական բնույթ են կրոմ և այս ռեժիմն առաջ է անցել նույնիսկ Հարավային Աֆրիկայից:

Համալսարանի դասախոս և հակաապարտեիդ ակտիվիստ Ֆարիդ Էսհաղը, ում 1994թ  Նելսոն Մանդելան նշանակեց որպես սեռական հավասարության հարցերով հատուկ պատվիրակ, Հարավային Աֆրիկայի ապարտեիդը համեմատել է Իսրայելի հանցագործությունների հետ: Նա վերջերս հայտարարեց. “Անշուշտ, Պաղեստինի ժողովրդի տառապանքները, որոնք պատճառվում են Սիոնսիական ռեժիմի կողմից, ավելի վատ են նրանից, ինչ տեղի ունեցավ Հարավային Աֆրիկայում”: Նա հավելում է, որ Հարավային Աֆրիկայի  ապարտեիդի շարժումը նպատակ չուներ սևամորթներին վերացնել աշխարհի երեսից: Սակայն ըստ երևույթին, Իսրայելը նպատակ ունի իր հանցագործություններով ու բռնություններով ոչնչացնել պաղեստինցիներին”: Սիոնիստական ռեժիմն իր գոյությունը սկսել է բռնազավթմամբ և իր ապօրինի գոյությունը շարունակել սպանդով, ահաբեկությամբ, մարդու իրավունքների խախտմամբ ու ապօրինի գործողություններով: Ռեժիմի պաշտոնյաները բազմիցս ապացուցել են, որ ցանկանում են ոչնչացնել պաղեստինցիներին և այդ նպատակին հասնելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր  Լիբերմանը վերջերս կայացած մի հեռուստաբանավեճի ժամանակ ասաց. “Իսրայելի բանակը պետք է ոչնչացնի պաղեստինցիներին”: Նա շեշտեց, որ պաղեստինցիները պարտավոր են դուրս գալ բռնագրավված տարածքներից: Լիբերմանի խոսքերով, պաղեստինցիների տներն ու տարածքները պետք է զավթվեն ու դրանց փոխարեն կառուցվեն իսրայելական ավաններ: Իսրայելի պատերազմի նախարարը հավելել է, որ պաղեստինցիներին պետք  է խեղդամահ անել: Հատկանշական է, որ ռեժիմի նախկին   վարչապետ Էսհաղ Ռաբինը 1991թ հայտարարել է, որ պաղեստինցիներին պետք է խեղդամահ անել Միջերկրական ծովում: Իսկ Սիոնիստական ռեժիմի նախկին ղեկավարներից Մենախինմ  Բեգինն ասել էր, որ աշխարհը պետք է ազատվի պաղեստինցիներից:  

Սիոնիստական  ռեժիմի ռասիստական քաղաքականությունը հիմնված է բռնության ու ահաբեկության վրա: Դրա համար էլ որոշ փորձագետներ պնդում են, որ Քնեսեթի կողմից ռասիստական որոշման ընդունումը մի քայլ էր արված  ապարտեիդի ուղղությամբ: Սիոնիստական ռեժիմն անում է  ամեն ինչ, որպեսզի ամեն կերպ  դա լեգիտիմացնի նաև միջազգային ասպարեզում:

Հրեական օրենքը սադրանք է ԱՄՆ կառավարության նախագծի շրջանակում, որը կոչվում է “Դարի գործարք”: Սա կանաչ լույս էր ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի համար, որպեսզի շարունակի իր ռասիստական քաղաքականությունը: Այս կանաչ լույսը տրվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ:  Իսրայելն այս նախագծով հետապնդում էր տարբեր նպատակներ, այդ թվում` 1948թ գրավված  տարածքներից պաղեստինցիներին վտարելը: Այդ ժամանակ փախստական դարձավ 1.5 միլիոն մարդ: Իսկ եթե  համաշխարհային հանրությունը  անտարբեր մնա այս նախագծին, ուրեմն աշխարհում ի հայտ կգան ռասիստական նոր նկրտումներ, ինչի հետևանքներն ավելի վատ կլինեն, քան ֆաշիզիմի կամ նացիզմի վտանգները միջազգային հասարակության համար: Իսրայելի ռասիստական վարքագիծը ոչ միայն պաղեստինցիների, այլև այն էմիգրանտ հրեաների նկատմամբ է  կիրառվել, որոնք տեղափոխվել են բռնագրավված տարածքներ: Իսկ Իսրայելի հասարակությունը բաժանված է տարբեր խմբերի, որոնք կոչվում են արևմտյան հրեաներ, արևելյան, հրեաներ, աֆրիկյան հրեաներ: Իսկ այս ամենն ապացույցն է  այս ռեժիմի ռասիստական քաղաքականության: Օրինակ արևելյան հրեաները համարվում են երկրորդ տեսակի , արևմտյան հրեաներն առաջին կարգի քաղաքացիներ: Նրանք ունեն երկիրը ղեկավարելու իրավունք: Երկրորդ կարգի քաղաքացիները զրկված են ոչ միայն հասարակական արտոնություններից ու աշխատանքային հնարավորություններից, այլև չեն կարողանում զբաղեցնել պաշտոններ: Իսկ աֆրիկացի հրեաներն ավելի վատ վիճակում են գտնվում: Ահա թե ինչու են փորձագետները պնդում, որ Իսրայելի հասարակության մեջ առկա է խորը անարդարություն: Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները վտանգավոր են հատկապես այն պատճառով, որ դրանք հովանավորում է  ԱՄՆ-ն, ինչն ավելի է սրում վիճակը: Հենց այդ պատճառով էլ ՄԱԿ-ի ԳԱ-ն 1975թ նկատի առնելով համաշխարհային բողոքները, հռչակեց 3375 բանաձևը, որում սիոնիզմը հավասար դասեց ռասիզմի հետ: Չնայած այս հռչակագիրն արևմտյան որոշ պետությունների ու Սիոնիստական ռեժմի խաբեբայության արդյունքում չեղարկվեց սակայն այս ռեժիմը շարունակում է իր ռասիստական քաղաքականությունը: Նման պայմաններում, համաշխարհային հանրությունն ամեն օր ականատես է լինում, թե ինչպես է Սիոնիստական ռեժիմն ամեն օր իրականացնում իր ռասիստական քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով հռչակվել է Իսրայելի   ապարտեիդի դեմ պայքարի օր: Դա վկայում է, որ մարդկությունը դեմ է Իսրայելի համակարդակային վարքագծին:

Իսկ ապարտեիդի դեմ միասնության շաբաթը հռչակվեց մի քանի տարի առաջ և նշվում է  տարբեր երկրներում: Այս շաբաթը միջազգային քայլ է, որ տեղի ունեցավ 2005թ նախ Կանադայի Տորոնտո քաղաքում, և վերջին տարիներին կազմակերպվում  է տարբեր քաղաքներում: Միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի մարտին: Դրա ընթացքում ցուցադրվում են ֆիլմեր, տեղի են ունենում նիստեր, կոնֆերանսներ, բանախոսություններ: Նպատակն է  պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ:

Համաշխարհային հասարակությունը բողոք է ներկայացնում Իսրայելի դեմ, որը շարունակում է  իրականացնել  ապարտեիդի քաղաքականությունը: Սակայն պետք է հիշել, որ հարավային Աֆրիկայում ժողովրդի ու համաշխարհային հանրության ճնշումների արդյունքում, այդ ռեժիմը տապալվեց: