Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (80)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Գիտելիքահենք մի ընկերության իրանցի գիտնականներին հաջողվել է հակաբակտերիալ պոլիեսթերային թելիկներ ստանալ: Պոլիմերային նյութերը կարող են սնկերի կամ մանրէների միջոցով տարածել տարատեսակ վարակներ ու հիվանդություններ: Մանրէների միջոցով պոլիմերային մակերեսների աղտոտման կանխարգելումը կարող է իրականացվել վերջիններիս կառուցվածքում ակտիվ հակաբակտերիալ գործոնի ՝ ինչպես օրինակ արծաթի նանոտարրերի օգնությամբ: Գիտնականները նանոտեխնոլոգիաների օգնությամբ հակաբակտերիալ պոլիեսթերային թելիկներ են պատրաստել:
Պոլիեսթերը պոլիմերային նյութերի խմբին է պատկանում : Պոլիեսթերային թելիկները դիմացկուն են ու ջրակայուն: Այդ նյութը լայնորեն կիրառվում է տեքստիլ արդյունաբերության մեջ ՝ հագուստներ պատրաստելու ժամանակ: Գիտնականներին հաջողվել է արծաթի յոների օգնությամբ , ստանալ հակաբակտերիալ հատկություններով օժտված այդ թելիկները, որոնք կարող են ոչնչացնել բակտերիաների մեծ մասը: Նանո պոլիեսթերային թելիկների միջոցով մարդու օրգանիզմի բջիջների թունավորման հավանականությունը փոքր է: Այդ թելիկներում կիրառվել են արծաթի նանոտարրեր: Տարբեր տեսքով նանոտարրերի օգտագործումը տարածված ու ճանաչված մեթոդ է բակտերիաներից պաշտպանվելու համար: Թելիկներ ստանալու գործընթացում արծաթի նանոտարրերի օգտագործման շնորհիվ, նանոտարրերը մնում են թելիկների հյուսվածքում ՝ ստեղծելով դիմացկուն հակաբակտերիալ հատկություն և ազդեցություն:
Pakab թիմի իրանցի գիտնակնները նախագծել են գրպանում լաբորատորիայի դեր կատարող ջրի առողջության փորձարկման բազմաֆունկցիոնալ չիպեր: Ջրի առողջության մասին վստահությունը և հանրային մտավախությունների փարատումը մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Ուստի հետազոտոկան թիմը, որի անդամները Սպահանի ու Քաշանի գիտնականներն են, ջրի առողջության փորձարկման և որակավորման համար, նախագծել են փոքր ծախսերով , ստույգ աշխատող և արագ սենսոր , որի կիրառումը չափազանց հեշտ է : Սենսորից օգտվելու համար ուսուցում կամ ուղղություն , նաև մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն լինելու:
Հետազոտական թիմի պատասխանատուի ասածով, այսօր ջրի ռեսուրսների, նաև Իրանում և աշխարհի շատ երկրներում գյուղատնտեսական կարիքների, նաև խմելու ջրի պակասի պատճառով , լրջորեն զգալի է դառնում կարճ ժամանակահատվածում ջրի որակավորման վերահսկման համար հետազոտական մեթոդների հայտնաբերումը: Արտակարգ կամ պատերազմական իրավիճակներում կամ ցանկացած այլ հանգամանքներում, երբ խմելու ջուրը անհասանելի է դառնում, անհրաժեշտ է պարզ ու հանրամատչելի մեթոդ ներկայացնել ջրի ռեսուրսների առողջության մասին վստահ լինելու համար:
Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը, անհրաժեշտ է տարածել վերլուծման մեթոդները ՝ գների կրճատման, տեմպերը մեծացնելու և ճշգրտությունն ավելացնելու նպատակով : Նախագիծն ունի մի քանի առավելություններ ՝ այն կարող է վերլուծման վայրում վերցված նմուշի փոխադրման համար օգտվել ենթահոսանքային տեխնոլոգիաների , նանոտարրերի օգնությամբ պարզել մանրամասնություններ ՝ մեծացնելով զգայնությունը: Սենսորները մեծ ծախսեր չեն պահանջում, հեշտ է նրա կիրառումը և մասնագիտական մոտեցում չի պահանջում: Հնարավոր է սմարթ բջջային հեռախոսի օգնությամբ որակավորել տվյալ ինֆորմացիան, նախագծել ջրի նմուշներում միաժամանակ վերլուծման համար սիմետրիկ մոդելը: Նրանք, ովքեր մտահոգված են խմելու ջրի առողջությամբ, մասնավորապես մայրեր, որոնց համար չափազանց կարևոր է , որ իրենց երեխաներն ինչպիսի ջուր են խմելու, համարվում են այս նախագծի գլխավոր սպառողները: Նոր գյուտն այսօր Pakab ընկերության կողմից ներկայացվել է մի չիպի տեսքով: Ուսումնասիրությունները շարունակելով աստիճանաբար մեծանալու են նրա հնարավորություններն ու կիրառումները:
Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջների միջոցով փորձարկում են վնասված սրտի բուժումը: ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ iPSC մակածված ցողունային բջիջները կարող են միատեղվել կատարելագործված բջիջների հետ: Ուստի բժշկական գիտության ոլորտում մեծ պոտենցիալ հնարավորություններ են ներկայացնում: Այդ պոտենցիալ հնարավորություններից մեկը վնասված սրտի վերականգումն է: Ճապոնացի գիտնականները որոշել են առաջին անգամ կլինիկական լաբորատորիաներում քննարկել այդ մեթոդը: iPSC ցողունային բջիջների հնարավորությունները քննարկվել են Ճապոնիայի Shinya Yamanaka լաբորատորիայում: Ավելի վաղ նաև այդ բջիջները ներարկվել էին ճագարներին , որոնք մարմնի տարբեր անդամների համար զարգացող բջիջների էին վերափոխվել:
Հիշյալ բջիջների ստեղծման համար, սկզբում բազմացվում են օրգանիզմի հյուսվածքային բջիջները, ապա դրանց գումարվում է մի տեսակ հարուցիչ: Հաջորդ փուլում ավելացվում են ընտրված գեներ ՝ իրենց ոչ-հասուն իրավիճակին վերադառնալու համար: Այս փուլից հետո նրանք կարող են օրգանիզմում ստեղծել ցանկացած տեսակի բջիջ: Այս կարողության շնորհիվ, Յամանական 2012 թվականին արժանացել է նոբելյան մրցանակի ՝ կենսաբանության բնագավառում կատարված աշխատանքների համար։ Այսօր Օզակայի համալսարանի սրտի վիրաբույժ ՝ պրոֆեսոր Յուշիկի Սավան այդ բջիջների օգնությամբ բուժում է սիրտանոթային հիվանդություններ: Մեթոդը ստացել է «iPSC բուժություն» անվանումը: Բուժման այս մեթոդում " iPSC-ի օգնությամբ ստացվում են սրտի մկանային 100 միլիոն բջիջներ ՝ վերափոխվելով սրտի բջիջների: Այս բջիջներում կան աճին նպաստող գործոններ , որոնք կարող են վերականգնել վնասված բջիջները: Մեթոդն անցյալ տարի փորձարկվել է խոզերի վրա և օգնել է սրտի գործառույթի բարելավմանը: Ուստի պրոֆեսոր Սավան որոշել է փորձարկումն իրականացնել մարդու վրա: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը որոշ պայմաններ ապահովելու դեպքում, արտոնել է այդ փորձարկումների իրականացումը: Բուժման մեթոդը փորձարկվելու է երեք հոգու վրա, իսկ մեկ տարի անց, դիտարկվելու է նրանց առողջական իրավիճակը :